Սեմինարիա
Ա Թագավորների 16. «Տերը սրտին է նայում»


«Ա Թագավորների 16. «Տերը սրտին է նայում»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ա Թագավորների 16. «Տերը սրտին է նայում»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ա Թագավորների 8–10, 13, 15–16․ Դաս 73

Ա Թագավորների 16

«Տերը սրտին է նայում»

Christ healing a man at the Pool of Bethesda

Տերը հայտնեց Սամուելին, որ ինքն է ընտրել Դավթին որպես Իսրայելի թագավոր՝ Սավուղին փոխարինելու համար: Այս փորձառության շնորհիվ Սամուելը սովորեց, որ Տերը մեզ այլ կերպ է նայում, քան մարդիկ սովորաբար նայում են միմյանց: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ իրենք իրենց և ուրիշներին նայելու կարևորությունն այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նայում:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Ա Թագավորների 16․7 հատվածը։ Խնդրեք նրանց այդ հատվածի կողքին գրել տարբերություններն այն բանի միջև, ինչը մարդիկ երբեմն գնահատում են միմյանց մեջ և այն, ինչը Երկնային Հայրը գնահատում է մեր մեջ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Թաքնված արժեք

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին հասկանալ, որ մենք միշտ չէ, որ կարող ենք գնահատել որևէ բանի արժեքը, երբ այն փաթեթավորված է: Դա անելու համար կարող եք ցուցադրել երկու նույնանման իր երկու տարբեր փաթեթներում կամ կարող եք ցուցադրել տարբեր արժեք ունեցող իրեր երկու նույնանման փաթեթում: Նախքան իրը փաթեթից հանելը՝ ուսանողներից մեկին առաջարկեք ընտրել, թե որ փաթեթն է իրեն ավելի շատ դուր գալիս: Հարցրեք նրան, թե ինչու է ընտրել այդ փաթեթը: Ապա ցուցադրեք երկու փաթեթի մեջ գտնվող իրերը:

  • Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ուրիշներին կամ նույնիսկ ինքներս մեզ դատելուց՝ հիմնվելով միայն մեր տեսածի վրա:

  • Այն, թե ինչպես է Աստված նայում մեզ ինչո՞վ է տարբերվում նրանից, թե մենք ինչպես կարող ենք նայել միմյանց:

Կարող եք ցուցադրել հետևյալ անհատական մտորումների հուշումները։

Խորհեք և լրացրեք հետևյալ անավարտ հուշումները ձեր օրագրում.

  1. Երբ որևէ մեկն առաջին անգամ հանդիպում է ինձ, կարծում եմ, որ նա ամենայն հավանականությամբ կնկատի, որ :

  2. Ես հավատում եմ, որ Երկնային Հայրը իմ մեջ տեսնում է հետևյալ հատկությունները, որոնք շատ մարդիկ չեն տեսնում. ։

  3. Երբ ես առաջին անգամ հանդիպում եմ այլ մարդկանց, ես հակված եմ նկատել, որ ։

  4. Եթե ​​ես կարողանամ ուրիշներին նայել այնպես, ինչպես նայում է Երկնային Հայրը, դա կարող է օգնել ինձ ։

Այսօր Ա Թագավորների 16 գլուխն ուսումնասիրելիս աղոթքով հրավիրեք Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի ձեզ ավելի շատ զգալ ինքներդ ձեզ և ուրիշներին նայելու կարևորությունը, ինչպես դա անում է Աստված:

Տերը ուղարկում է Սամուելին՝ օծելու հաջորդ թագավորին

Որպեսզի բոլոր ուսանողները հնարավորություն ունենան ակտիվորեն մասնակցել, ուսանողներին բաժանեք զույգերի: Զուգընկերներին առաջարկեք կարդալ հետևյալ երկու հատվածները և քննարկել դրանց հաջորդող հարցերը: Նախքան ուսանողները կկարդան հատվածները, համոզվեք, որ նրանք գիտեն, որ Սավուղի անհնազանդության պատճառով Տերը մերժեց նրան որպես Իսրայելի թագավոր (տես Ա Թագավորների 13․13–14, 15․26–28

Կարդացեք Ա Թագավորների 16․1–5 հատվածները, որպեսզի տեսնեք, թե Տերը Սամուելին ինչու ուղարկեց Բեթլեհեմ:

  • Եթե ​​Տերը ձեզ տար Սամուելի՝ նոր թագավոր օծելու պարտականությունը, ի՞նչ հատկություններ կփնտրեիք Հեսսեի որդիների մեջ։

Կարդացեք հատվածներ 6–13-ը՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնք Տերը ուսուցանեց, երբ Սամուելը որոշում էր, թե ով պետք է լինի ապագա թագավորը:

  • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից, որն այսօր կարևոր է, որ մարդիկ հասկանան:

    Երբ զուգընկերները կիսվեն իրենց սովորածով, նրանցից յուրաքանչյուրին առաջարկեք գրատախտակին գրել մեկ ճշմարտություն՝ նշելով այն հատվածի համարը, որտեղ գտել են այն:

    Ուսանողները կարող են գրել մի քանի ճշմարտություն իրենց բառերով, օրինակ՝ Աստված տեսնում է մեր իրական ներուժը՝ նայելով մեր սրտերին, այլ ոչ թե մեր արտաքին տեսքին։

  • Ի՞նչ սովորեցիք սուրբ գրություններից և Եկեղեցու ղեկավարներից այն հատկությունների մասին, որոնք Տերը արժևորում է:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կտարբերվեն մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ, եթե մենք ավելի շատ նայենք ինքներս մեզ և միմյանց այնպես, ինչպես Տերն է մեզ նայում:

Օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը

Հետևյալ տարբերակներն ուսանողներին ներկայացնում են մի քանի մեթոդ՝ խորացնելու իրենց հասկացողությունն այն մասին, թե ինչ է Տերն ուսուցանել Ա Թագավորների 16․7 հատվածներում։ Ընտրեք այն մեթոդները, որոնք լավագույնս համապատասխանում են ձեր ուսանողներին:

Ձեր ընտրած տարբերակը կամ տարբերակները ներկայացնելուց առաջ օգնեք ուսանողներին կապել իրական կյանքի հետ այն, ինչ իրենք պետք է սովորեն: Կարող եք դա անել՝ ներկայացնելով հակիրճ մի իրավիճակ, որում ուսանողները կարող են օգնել: Օրինակ՝ կարող եք խնդրել նրանց փնտրել բաներ, որոնցով իրենք կարող են կիսվել այն մարդու հետ, որը կարծում է, որ իր շրջապատի մարդիկ անտեսում են իրեն կամ անարդացիորեն են վարվում իր հետ: Կամ առաջարկեք ուսանողներին փնտրել նյութեր, որոնցով իրենք կարող են կիսվել այն մարդու հետ, որը կարծում է, որ Տերը իրականում չի հասկանում իրեն:

Տարբերակ 1

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք ուսումնասիրել տարբեր ուղերձներ: Ապա ուսանողները կարող են կիսվել իրենց զուգընկերոջ հետ իրենց սովորածով: Կարող եք ցուցադրել կամ տրամադրել ուղերձների օրինակները:

Այն ժամանակ Առաջին Նախագահության նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ասել է․

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Երկնային Հայրը հետաքրքրված է ձեզանով՝ անկախ այն բանից, թե դուք որքան հարուստ, գեղեցիկ, առողջ կամ խելացի եք: Նա նայում է ձեզ ոչ այնպես, ինչպես աշխարհն է նայում, Նա նայում է, թե ով եք դուք իրականում: Նա նայում է ձեր սրտին: Եվ Նա սիրում է ձեզ, քանի որ դուք Նրա զավակն եք: («Ձեր սքանչելի ճանապարհորդությունը դեպի տուն», Լիահոնա, մայիս 2013, 128)

Նախկինում Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Միշել Դ. Քրեյգը բացատրել է.

Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency.  Official Portrait as of October 2018.

Հիսուս Քրիստոսը նայում է դեպի մարդկանց հոգիների խորքերը։ Նա նայում է անհատներին, նրանց կարիքներին և նրան, թե ովքեր կարող են նրանք դառնալ։ Որտեղ ուրիշները տեսնում էին ձկնորսների, մեղավորների կամ մաքսավորների, Հիսուսը տեսնում էր աշակերտների, որտեղ ուրիշները տեսնում էին դևերով բռնված մի մարդու, Հիսուսը, անտեսելով նրա արտաքինը, ճանաչում և բուժում էր նրան։

Նույնիսկ մեր զբաղված կյանքում մենք կարող ենք հետևել Հիսուսի օրինակին և նայել մարդկանց՝ նրանց կարիքներին, հավատքին, պայքարին և նրան, թե ովքեր կարող են նրանք դառնալ։ («Աչքեր՝ որ տեսնեք», Լիահոնա, նոյեմբեր 2020, 16)

Տարբերակ 2

Ուսանողները կարող են փնտրել Վարդապետության սերտման հատվածների ցանկը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)՝ գտնելով հատվածներ, որոնք կօգնեն իրենց հասկանալ, թե Աստված ինչպես է վերաբերվում մեզ և որքան կատարելապես է Նա ճանաչում մեզ: Ուսանողները կարող են աշխատել չորս հոգանոց խմբերով, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է փնտրել կիրառելի հատվածներ չորս կանոնիկ գրքերից մեկում: (Օրինակները, որոնցով նրանք կարող են կիսվել, ներառում են Աբրահամ 3․22–23, Երեմիա 1․4–5, Եբրայեցիներին 12․9, Ալմա 7․11–13, Վարդապետություն և Ուխտեր 18.10–11 հատվածները։)

Տարբերակ 3

Ուսանողներին ցուցադրեք մի տեսանյութ, որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես է Աստված նայում մեզ կամ որը ցույց է տալիս, որ մարդը նայում է այլ մարդկանց այնպես, ինչպես Նա է նայում: Ուսանողներին առաջարկեք մտածել և պատրաստ լինել կիսվելու իրական կյանքի իրավիճակներով, որոնցում իրենք կարող են օգտագործել այն, ինչ սովորեցին տեսանյութից: «Our True Identity» (3:39) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, այն օրինակներից մեկն է, որը կարող եք օգտագործել:

3:39

Անձնական փորձառություններ

Դասի այս բաժինը կարող է օգնել ուսանողներին զգալ իրենք իրենց և ուրիշներին նայելու կարևորությունն այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նայում: Փորձառությունների մասին հիշելը և դրանցով կիսվելը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն վկայելու այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները սովորում են:

Օգտակար կլինի ցուցադրել հետևյալ տարբերակները:

Ընտրեք հետևյալ հարցերից մեկը և գրեք ձեր մտքերը ձեր օրագրում։ Համոզվեք, որ ներառել եք այն, ինչ այսօր սովորեցիք Աստծո մասին սուրբ գրություններից կամ Եկեղեցու ղեկավարներից:

  • Գրեք այն մարդու մասին, որը բարին է տեսնում ձեր մեջ, նույնիսկ եթե նա տեղյակ է ձեր որոշ թուլությունների և սխալների մասին: Ինչպե՞ս է նրանց ազդեցությունը փոխում ձեր մասին ձեր կարծիքը։ Ինչպե՞ս է նրանց ազդեցությունը հիշեցնում ձեզ այն մասին, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը նայում ձեզ:

  • Գրեք այն մարդու մասին, որին ավելի լավ ճանաչելուց հետո սիրում և հիանում եք նրանով: Ի՞նչ եք դուք հիմա տեսնում նրանց մեջ, որն ուրիշները կարող են չտեսնել կամ որը դուք չեք տեսել, երբ առաջին անգամ հանդիպել եք նրանց: Արդյոք Սուրբ Հոգուց որևէ տպավորությո՞ւն եք զգում, թե ինչպես կարող եք օգնել նրանց, որպեսզի իրենք նայեն իրենց այնպես, ինչպես դուք եք նայում, կամ ինչպես են նրանց նայում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց օրագրերում գրածի որոշ մասերով: