«Ա Թագավորների 8–10, 13, 15–16․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ա Թագավորների 8–10, 13, 15–16․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ա Թագավորների 8–10, 13, 15–16
Ա Թագավորների 8–10, 13, 15–16
Ակնարկ
Իսրայելացիները ցանկացան ունենալ թագավոր՝ «ինչպես ունեն բոլոր ազգերը» (Ա Թագավորների 8․5)՝ Տիրոջ կողմից նշանակված թագավորին հնազանդվելու փոխարեն: Երբ իսրայելացիների առաջին թագավորը՝ Սավուղը, չհետևեց Սամուել մարգարեի խորհրդին, Տերը Դավթին ընտրեց որպես Իսրայելի հաջորդ թագավոր։ Այդ փորձառության շնորհիվ Սամուելը սովորեց, որ ի տարբերություն նրա, թե մենք ինչպես ենք հակված տեսնելու և դատելու միմյանց, Տերը նայում է մեր սրտերին:
Պատրաստվեք հոգևորապես։ Երբ ուսուցիչները խոնարհաբար նախապատրաստեն իրենց և ուսումնական վարժություններն իրենց ուսանողների համար, Սուրբ Հոգին կարող է առաջնորդել նրանց նախապատրաստումը: Ավելին իմանալու համար, թե Փրկիչը ինչպես Իրեն պատրաստեց ուսուցանելու, տես «Փրկիչը հոգևորապես պատրաստվեց ուսուցանելու համար» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 16–17)։
Ուսուցանելու նախապատրաստությունը կատարելագործելու համար Հոգուն հրավիրելու վերաբերյալ ուսուցման համար, տես «Use the document ‘Improving as a Christlike Teacher—A Personal Evaluation’ to invite the Holy Ghost to help you refine your preparations to teach» նյութը Teacher Development Skills ձեռնարկում։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Ա Թագավորների 8
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության կարևորությունը՝ աշխարհիկ ազդեցությունների փոխարեն:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գրել հասակակիցների կողմից գործադրված ցանկացած ճնշման մասին, որին իրենք բախվում են, որպեսզի չհնազանդվեն Տիրոջ չափանիշներին և պատվիրաններին: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող է փոխվել իրենց կյանքը, երբ հետևեն Հիսուս Քրիստոսին՝ այդ ճնշումներին տրվելու փոխարեն:
-
Նկար. գծապատկեր, որը կօգնի ուսանողներին խորհել, թե ինչն է ամենաուժեղ ազդեցությունն ունենում իրենց որոշումների կայացման վրա՝ Հիսուս Քրիստոսը, թե աշխարհը
-
Տեսանյութ․ «Ընտրեք հավերժական կյանքը» (10:09)՝ 0:00-2:08 և 5:08-6:43
-
Բովանդակություն ցուցադրման համար. վարժությունները կատարելու ցուցումները՝ «Ընտրեք Տիրոջը՝ աշխարհիկ ճնշումներին ենթարկվելու փոխարեն» բաժնում
Ա Թագավորների 15
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ձգտման կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն պատճառների մասին, որոնք մարդիկ կարող են ունենալ՝ ընտրելու չհնազանդվել Աստծո պատվիրաններին: Ուսանողները կարող են գրել իրենց ցանկն իրենց հեռախոսի նոթատետրում կամ թերթիկի վրա: Առաջարկեք նրանց իրենց գրած ցանկը բերել դասարան:
-
Առարկաներ ցուցադրման համար. մի քանի տեսակի սննդամթերք (կամ մի քանի տեսակի սննդամթերքի նկարներ)
-
Տեսանյութեր․ «Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային» (14:29)՝ 5:16-6:07, «Honesty: You Better Believe It!» (4:46), «Աստծո սերը» (13:11)՝ 7:58-8:48
-
Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ վարժության համար, որը կատարվելու է դասի վերջում
Ա Թագավորների 16
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ իրենք իրենց և ուրիշներին նայելու կարևորությունն այնպես, ինչպես Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն են նայում:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Ա Թագավորների 16․7 հատվածը։ Խնդրեք նրանց այդ հատվածի կողքին գրել տարբերություններն այն բանի միջև, ինչը մարդիկ երբեմն գնահատում են միմյանց մեջ և այն, ինչը Երկնային Հայրը գնահատում է մեր մեջ:
-
Առարկաներ ցուցադրման համար. երկու նույնանման իր տարբեր փաթեթներում կամ տարբեր արժեք ունեցող իրեր երկու նույնանման փաթեթում
-
Բովանդակություն ցուցադրման համար. Անհատական մտորումների հուշումներ դասի սկզբում. երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի և քույր Միշել Դ. Քրեյգի խոսքերը, ուսումնական օրագրի հրահանգները՝ դասի վերջում
-
Տեսանյութ․ «Our True Identity» (3:39)