«Ա Թագավորների 8. Իսրայելը թագավոր է ցանկանում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ա Թագավորների 8. Իսրայելը թագավոր է ցանկանում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ա Թագավորների 8–10, 13, 15–16․ Դաս 71
Ա Թագավորների 8
Իսրայելը թագավոր է ցանկանում
Ինչպես ժամանակակից շատ մարդիկ, հին իսրայելացիները նույնպես գայթակղություն ունեին նմանվելու այլ մարդկանց՝ Տիրոջը հնազանդվելու փոխարեն։ Երկար տարիներ ավետյաց երկրում Տերն առաջնորդում էր Իսրայելին Սամուելի նման դատավորների միջոցով: Հետագայում՝ Սամուելի կյանքի ընթացքում, իսրայելացիները ցանկացան ունենալ թագավոր՝ «ինչպես ունեն բոլոր ազգերը» (Ա Թագավորների 8․5)՝ Տիրոջ կողմից նշանակված թագավորին հնազանդվելու փոխարեն: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության կարևորությունը՝ աշխարհիկ ազդեցությունների փոխարեն:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք գրել հասակակիցների կողմից գործադրված ցանկացած ճնշման մասին, որին իրենք բախվում են, որպեսզի չհնազանդվեն Տիրոջ չափանիշներին և պատվիրաններին: Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչպես կարող է փոխվել իրենց կյանքը, երբ հետևեն Հիսուս Քրիստոսին՝ այդ ճնշումներին տրվելու փոխարեն:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշում կայացրեք
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչն է ազդում իրենց որոշումների վրա, գրատախտակին գրեք հետևյալ անավարտ արտահայտությունը: Ուսանողները կարող են ավարտել արտահայտությունը և պատասխանել ուղեկցող հարցերին ամբողջ դասարանով կամ փոքր խմբերով:
Որոշ դեռահասներ ցանկանում են , քանի որ «բոլորը դա անում են»։
-
Ի՞նչ դժվարությունների կարող է բախվել դեռահասը, եթե դա լինի նրա գործողությունների պատճառը:
-
Ինչպե՞ս կարող է նման կերպ գործելու այդ պատճառն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ նրա հարաբերությունների վրա:
Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու այն մասին, թե իրենց հասակակիցների ճնշումն ինչպես կարող է ազդել իրենց կյանքի վրա: Դա կարող եք անել՝ ուսանողներին տրամադրելով հետևյալ հրահանգները և ցուցադրելով սանդղակը:
Մտածեք, թե ինչն է ազդում ձեր կյանքում կայացրած որոշումների վրա: Ձեր օրագրում գծեք հետևյալ սանդղակը։ Նկարեք ձեր գծապատկերը, որը ցույց կտա, թե սանդղակի որ մասում կտեղադրեք ձեզ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչը կարող է ազդել իրենց կյանքի հատուկ որոշումների վրա, իրենք կամ դուք կարող եք բերել իրենց առջև ծառացած որոշումների օրինակներ: Հնարավոր օրինակները կարող են ներառել նրանց հանդերձանքի, զվարճանքի և սոցիալական ցանցերի ընտրությունը, նաև, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակը: Կարող եք առանձին-առանձին կիսվել այդ օրինակներով և առաջարկել ուսանողներին յուրաքանչյուր օրինակի համար սանդղակի վրա նկարել լրացուցիչ գծապատկեր:
Ուսանողներին առաջարկեք Ա Թագավորների 8 բաժինն ուսումնասիրելու ժամանակ փնտրել Սուրբ Հոգու ազդեցությունը՝ իրենց անձնական որոշումների շուրջ խորհելիս։
Թագավոր՝ «ինչպես ունեն բոլոր ազգերը»
Երկար տարիներ ավետյաց երկրում Տերն առաջնորդում էր իսրայելացիներին Սամուելի նման դատավորների միջոցով: Երբ Սամուելը մեծացավ, Իսրայելի երեցները եկան նրա մոտ խնդրանքով։
Կարդացեք Ա Թագավորների 8․4–7 հատվածները՝ փնտրելով, թե Իսրայելի որդիներն ինչպես կարող էին ավարտել դասի սկզբում ներկայացված արտահայտությունը:
-
Ի՞նչ էին ցանկանում Իսրայելի որդիները։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ Սամուելին կարող էին դուր չգալ նրանց՝ թագավոր ունենալ ցանկանալու պատճառները:
Կարող է զարմանալի թվալ, որ Տերը Սամուելին կարող էր առաջարկել ականջալուր լինել իր ժողովրդի վատ ընտրությանը (տես հատված 7)։ Երկնային Հայրը հարգում է կամքի ազատությունը և չի ստիպի մեզ ճիշտ ընտրություն կատարել: Այնուամենայնիվ, Տերը այնքան էր սիրում իսրայելացիներն, որ նախքան նրանց վերջնական որոշում կայացնելը, Սամուելի միջոցով զգուշացրեց նրանց իրենց ընտրության հետևանքների մասին (տես Ա Թագավորների 8․9)։
Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին՝ տեսնելու, թե ինչպես են սուրբ գրությունները պատկերում ավետարանի ճշմարտությունները՝ գրատախտակին ճշմարտություն գրելն է։ Ապա հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրության մի հատված՝ փնտրելով այդ ճշմարտության ապացույցները:
Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ ճշմարտությունը: Ուսանողները կարող են ուղեկցող հատվածները կարդալ զուգընկերոջ հետ՝ կանգ առնելով յուրաքանչյուր երկու հատվածից հետո, որպեսզի քննարկեն այն, ինչ գտել են:
Տիրոջ սիրառատ խորհրդին հետևելու փոխարեն աշխարհին հետևելու ընտրությունը կհանգեցնի տառապանքի և ափսոսանքի:
Ա Թագավորների 8․10–18 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն ուսուցանել այդ ճշմարտությունը:
Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, հիշեցրեք նրանց, որ չհայտնեն անուններ կամ որոշակի մանրամասներ այն մարդկանց մասին, որոնց անձամբ ճանաչում են: Օրինակները կարող են լինել նրանց կյանքից, այլ մարդկանց կյանքից կամ սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ նկարագրված պատմություններից:
-
Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ աշխարհին հետևելու ընտրությունը հանգեցրել է տառապանքի կամ ափսոսանքի:
-
Ինչպե՞ս եք տեսել, որ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրությունը տանում է դեպի ուրախություն և ավելի է ամրացնում Նրանց հետ ձեր հարաբերությունները:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել աշխարհիկ ազդեցությունների փոխարեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հետևելու կարևորությունը, կարող եք ցուցադրել երեց Ռանդալ Ք. Բենեթի՝ 2011 թվականի հոկտեմբերի համաժողովի «Ընտրեք հավերժական կյանքը» վերնագրով ելույթը 0:00-2:08, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Երեց Բենեթը կիսվում է այն հետևանքներով, որոնք կրել է՝ անտեսելով նախազգուշացումները:
Այնուհետև կարող եք ցուցադրել նույն տեսանյութը 5:08-6:43, որտեղ երեց Բենեթն ուսուցանում է, թե ինչպես կարող է իր փորձառությունը կիրառվել աշխարհի հոսանքների վերաբերյալ, որոնց մենք կարող ենք գայթակղություն ունենալ հետևելու, և ինչպես կարող ենք խուսափել դրանցից:
Ընտրեք Տիրոջը՝ աշխարհիկ ճնշումներին ենթարկվելու փոխարեն
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին բացահայտել այն խորհուրդը, որը Տերը տվել է՝ պաշտպանելու իրենց այն գայթակղություններին տրվելուց, որոնք կատարելու և որոնց հավատալու ճնշում են զգում նրանք: Ուսանողներին հանձնարարեք աշխատել փոքր խմբերով՝ 1-ին և 2-րդ քայլերը կատարելու համար: Ապա նրանք կարող են ինքնուրույն կատարել 3-րդ քայլը:
Ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները։
-
Ընտրեք մի բան, ինչն անելու կամ ինչին հավատալու համար Եկեղեցու ձեզ շրջապատող դեռահաս անդամները կարող են ճնշում զգալ:
-
Օգտագործեք սուրբ գրությունները, սուրբ գրությունների օժանդակ նյութերը, Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկը կամ Gospel Library հավելվածը՝ ձեր ընտրած ճնշման վերաբերյալ հետևյալ հարցերին պատասխանելու համար.
-
Ի՞նչ խորհուրդ է տվել մեզ Տերն այդ մասին:
-
Ի՞նչ օրհնություններ է Տերը խոստացել այն մարդկանց, որոնք կփնտրեն Իրեն՝ աշխարհիկ ազդեցությունների փոխարեն:
-
-
Մտածեք, թե ինչ համոզմունք ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Գրեք մի քանի նախադասություն այն մասին, թե այս գիտելիքներն ինչպես կարող են օգնել ձեզ հետևել Նրանց՝ աշխարհիկ ճնշումներին տրվելու փոխարեն:
Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հնարավորություն տվեք կիսվել ուրիշների հետ, թե ինչ են սովորել իրենց ուսումնասիրությունից:
Հասկացողություն ցուցաբերեք
Այս բաժինը նախատեսված է հնարավորություն տալ ուսանողներին ցուցաբերելու իրենց հասկացողությունն այսօրվա սովորածի վերաբերյալ:
Կարդացեք Ա Թագավորների 8․19–22 հատվածները՝ փնտրելով, թե Իսրայելն ինչպես արձագանքեց թագավոր ունենալու իրենց ցանկության մասին Տիրոջ նախազգուշացումներին:
-
Ըստ այսօրվա ձեր սովորածի, ի՞նչ կցանկանայիք ասել իսրայելացիներին, նախքան իրենց կողմից վերջնական ընտրություն կատարելը:
Հետագա դասերի ժամանակ ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ Տերը պատվեց իսրայելացիների ազատ կամքը և հրահանգեց Սամուելին ընդունել Սավուղին՝ որպես Իսրայելի թագավոր (տես Ա Թագավորների 9–10)։