Սեմինարիա
Ա Թագավորների 17. Դավիթը և Գողիաթը


«Ա Թագավորների 17. Դավիթը և Գողիաթը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ա Թագավորների 17. Դավիթը և Գողիաթը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7․ Դաս 74

Ա Թագավորների 17

Դավիթը և Գողիաթը

The boy David (from the Old Testament) is bent over with his slingshot in his left hand. Goliath, in full armor, is falling back as the stone hits him. The army can be seen in the background.

Երբ Դավիթը գնաց Գողիաթի դեմ կռվելու, Դավիթը «դեռ պատանի էր», և բախվեց Գողիաթին, որը «պատերազմի մարդ էր մանկությունից ի վեր» (Ա Թագավորների 17․33)։ Այնուամենայնիվ, Դավիթը գիտեր, որ Տերը իր հետ է լինելու, ինչն էլ փոխեց ամեն ինչ: Այսօր մենք կարող ենք ուժ գտնել մեր դժվարություններում՝ Հիսուս Քրիստոսի հետ դրանց դիմակայելիս: Այս դասը կօգնի ուսանողներին ապավինել Տիրոջը՝ դժվարությունների բախվելիս:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակներ, երբ երիտասարդին կարող է անհրաժեշտ լինել քաջություն ցուցաբերել: Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը ուսանողները կարող են հարցնել, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել, երբ անհրաժեշտ է եղել քաջություն ցուցաբերել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իմ Գողիաթը

Դասից առաջ կարող եք պատին ժապավեն տեղադրել կամ այլ կերպ որևէ նշում կատարել, որպեսզի տեսողականորեն ցուցադրեք, թե որքան բարձրահասակ կարող էր լինել Գողիաթը (մոտ 9 ֆուտ 9 դյույմ կամ 3 մետր):

Ցուցադրեք դասի սկզբում ներկայացված նկարը։

  • Ի՞նչ գիտեք Դավթի և Գողիաթի պատմության մասին:

    Մի քանի ուսանողի առաջարկեք կանգնել և համեմատել իրենց հասակը պատի վրա նշված Գողիաթի հասակի հետ: Խրախուսեք նրանց պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե իրենք կռվեին Գողիաթի հետ դեմ առ դեմ:

    Գրատախտակին նկարեք Գողիաթին պատկերող մի մեծ մարդուկի նկար: Անվանեք այն Մեր դժվարությունները։ Ուսանողներին առաջարկեք գրատախտակին նկարած մարդուկի նկարի կողքին գրել երիտասարդների առջև ծառացած դժվարությունները:

  • Որո՞նք են այն մեծ կամ փոքր դժվարությունները, որոնց բախվում են այսօր երիտասարդները:

Երբ ուսանողները գրատախտակին գրեն դժվարություններից մի քանիսը, առաջարկեք նրանց իրենց օրագրում նկարել մի մեծ մարդուկ և անվանել այն Իմ դժվարությունը։ Ուսանողները կարող են գրել իրենց անձնական դժվարությունները իրենց նկարած մարդուկի կողքին: Ուսանողներին խնդրեք հանգիստ խորհել հետևյալի շուրջ․

Խորհեք ցանկացած դժվարության վերաբերյալ, որին կարող եք բախվել ձեր կյանքում: Ընտրեք դժվարություններից մեկը, որի վրա կկենտրոնանաք այսօր: Մտածեք, թե որքանով եք վստահ, որ Տերը կարող է օգնել ձեզ այդ դժվարություններում: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:

Ա Թագավորների 17 գլուխն ուսումնասիրելիս հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ իմանալ, թե ինչպես կարող եք խնդրել Փրկչի օգնությունը՝ ձեր դժվարությունները հաղթահարելու համար:

Հավատքը վեր է վախից

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս պատմության համատեքստը, կարող եք կիսվել հետևյալ պարբերությունից ցանկացած մանրամասով, որով ուսանողները, հնարավոր է, չեն կիսվել դասի սկզբում:

Իսրայելը պատերազմում էր փղշտացիների դեմ։ Փղշտացի մարտիկ Գողիաթը, մարտահրավեր նետեց Իսրայելին։ Նա ասաց, որ եթե իսրայելացիներից մեկը միայնակ հաղթի իրեն մարտում, ապա փղշտացիները կհանձնվեն և կլինեն Իսրայելի ծառաները։ Բայց եթե Գողիաթը հաղթի, Իսրայելը կդառնա փղշտացիների ծառան։ 40 օր շարունակ Գողիաթը գալիս և իսրայելացիներին մարտահրավեր էր նետում։ Սավուղ թագավորը և Իսրայելի բանակը վախեցած էին։ Դավիթը եկել էր՝ բանակում ծառայող իր եղբայրներին սնունդ հասցնելու։ Նա լսեց, թե ինչպես է Գողիաթը մարտահրավեր նետում Իսրայելի բանակին (տես Ա Թագավորների 17․1–25

Կարդացեք Ա Թագավորների 17․26 հատվածը՝ փնտրելով, թե Դավիթն ինչպես արձագանքեց, երբ լսեց, որ Գողիաթը մարտահրավեր է նետում Իսրայելի բանակին:

  • Դավթի արձագանքի մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել հետևյալ հատվածները, կարող եք առաջարկել երեք պատրաստակամ ուսանողի կարդալ Սավուղ թագավորի, Դավթի և պատմողի դերերը:

Կարդացեք Ա Թագավորների 17․31–37 հատվածները՝ փնտրելով, թե ինչու էր Դավիթն այդքան վստահում «կենդանի Աստծուն» (հատված 36

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել այդ հատվածները, կարող եք ցուցադրել «David and Goliath» 0:00-1:20 կամ «The Lord Will Deliver Me» տեսանյութը 0:47-1:59։ Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում:

2:36
3:24
  • Դավիթն ի՞նչ սովորեց Տիրոջ մասին, որը նրան վստահություն տվեց՝ կռվելու Գողիաթի դեմ:

    սեմինարիայի պատկերակ Օգնելով ուսանողներին իրենց բառերով ներկայացնել դարձի բերող սկզբունքները՝ կխորացնեք սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի մասին իրենց հասկացողությունը: Դա անելու համար կարող եք լրացուցիչ հարցեր տալ, երբ ուսանողները կիսվեն իրենց բացատրությամբ: Ստորև բերված է հարցի օրինակը։

    (Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես օգնել ուսանողներին ներկայացնել դարձի բերող սկզբունքները, տես «Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում։)

  • Ինչպե՞ս կարող է այն, ինչ Դավիթը սովորեց Տիրոջ մասին, օգնել մեզ, երբ մենք բախվում ենք մեր դժվարություններին:

Սկզբունքներից մեկը, որն ուսանողները կարող են ներկայացնել իրենց բառերով, այն է, որ երբ մենք ապավինենք Տիրոջը, Նա կօգնի մեզ հաղթահարել մեր դժվարությունները։

Ապավինել Տիրոջը

Կարդացեք Ա Թագավորների 17․38–51 հատվածները՝ փնտրելով, թե Դավիթն ինչպես ապավինեց Տիրոջը, երբ բախվեց Գողիաթին: Կարող եք նշել ձեր գտածը:

Երբ ​​ուսանողները կարդան պատմության տարբեր դերերը, նրանք կարող են շարունակել դա անել նաև այս հատվածների համար: Կարող եք մեկ այլ ուսանողի առաջարկել կարդալ Գողիաթի դերը:

Կարող եք նաև մինչև վերջ դիտել հետևյալ տեսանյութերից մեկը․ «David and Goliath» 1:20-2:36 կամ «The Lord Will Deliver Me» 1:59-3:23։

2:36
3:24
  • Դավիթ ինչպե՞ս ցույց տվեց, որ ապավինում է Տիրոջը։

Ուսանողները կարող են այլ պատասխաներ տալ, օրինակ՝ Դավիթը հրաժարվեց թագավորի զրահից և ընտրեց քարերն ու պարսատիկը որպես զենք (հատվածներ 39–40) կամ Դավիթը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին (հատվածներ 45–47)։ Խնդրեք ուսանողներին բացատրել, թե Դավթի յուրաքանչյուր գործողություն ինչպես է ցույց տալիս, որ նա ապավինում է Տիրոջը:

Հաղթահարենք մեր դժվարությունները

Կարող եք ցուցադրել հինգ քար կամ նկարել այդ քարերի պատկերը գրատախտակին (տես Ա Թագավորների 17․40)։ Այդ քարերը կարող են ներկայացնել եղանակներ, որոնցով մենք կարող ենք ապավինել Տիրոջը, երբ հաղթահարում ենք մեր դժվարությունները: Հետևյալ հրահանգներին հետևելու համար ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Նրանք կարող են իրենց պատասխանները գրել գրատախտակին նկարված քարերի նկարների կողքին:

Գրատախտակին գրված Մեր դժվարությունները վերնագրի ներքո թվարկված դժվարություններից ընտրեք մեկը։

Նշեք ձեր ընտրած դժվարություններին հատուկ հինգ եղանակ, որոնցով մարդը կարող է ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ դժվարությունները հաղթահարելիս: Քննարկեք, թե ինչու եք ընտրում այս կամ այն գործողությունը:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց քննարկածով:

  • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ կամ ձեր ծանոթին հաղթահարել դժվարությունները:

  • Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել դուք կամ այդ մարդը՝ Նրանց օգնությունը ստանալու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը վկայել է, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել մեզ, երբ մենք բախվում ենք դժվարությունների.

14:11
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006.Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008.Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Եթե Փրկիչը այսօր կանգնած լիներ այստեղ, Նա կարտահայտեր իր անսահման սերը և Իր լիակատար վստահությունը ձեր հանդեպ: Նա ձեզ կասեր, որ դուք կարող եք դա անել: Դուք կարող եք կառուցել ուրախ, երջանիկ կյանք, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեր ուժն է: («Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է», Լիահոնա, նոյ․ 2022, 12)

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ հաղթահարել ձեր դժվարությունները՝ ունենալով Նրա հանդեպ ավելի մեծ վստահություն:

Հաղթահարենք մեր անձնական Գողիաթին

Ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները։

Մտածեք ձեր անձնական դժվարությունների մասին, որոնք ավելի վաղ գրել եք ձեր օրագրում: Փնտրեք տպավորություններ Սուրբ Հոգուց, որոնք կօգնեն ձեզ ընտրել առնվազն մեկ եղանակ, որով կարող եք ապավինել Տիրոջը՝ այդ դժվարությունները հաղթահարելու համար:

Նկարեք մեկ կամ մի քանի քար ձեր օրագրում: Քարերի նկարների կողքին կամ դրանց մեջ գրեք, թե դժվարությունները հաղթահարելու համար ինչ եք անելու և ինչպես եք դա անելու:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել:

Վկայեք Փրկչի կարողության և ցանկության մասին՝ օգնելու ուսանողներին իրենց դժվարություններում: Արտահայտեք ձեր վստահությունը ձեր ուսանողների կարողության նկատմամբ՝ հաղթահարելու իրենց դժվարությունները Հիսուս Քրիստոսի միջոցով: