Սեմինարիա
Գ Թագավորների 12–13, 17–22․ Ակնարկ


«Գ Թագավորների 12–13, 17–22․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գ Թագավորների 12–13, 17–22․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Գ Թագավորների 12–13, 17–22

Գ Թագավորների 12–13, 17–22

Ակնարկ

Սովի ժամանակ Եղիա մարգարեն Սարեփթայում ապրող մի այրի կնոջը խնդրեց իրեն տալ այն, ինչ մնացել էր կերակուրից։ Այրին գործեց հավատքով, և Տերը օրհնեց նրան, որ նրա յուղն ու ալյուրը չպակասեն: Եղիան Բահաղի քահանաներին մրցման կանչեց՝ ապացուցելու, որ Իսրայելի Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է։ Տերը երկնքից հրեղեն կառքեր ուղարկեց՝ պատասխանելու Եղիայի աղոթքներին և Եղիան հաղթեց պայքարում:

սեմինարիայի պատկերակՈւշադրություն դարձրեք ուսանողների մեջ առկա քրիստոսանման հատկանիշներին։ Մեր ջանքերում է՝ օգնել ուսանողներին ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին, ուստի, մատնանշելով քրիստոսանման հատկանիշները, որոնք մենք տեսնում ենք նրանց մեջ, կարող ենք օգնել նրանց տեսնել այն մեծ առաջընթացը, որը նրանք արդեն ունեցել են: Դրա օրինակը կարելի է գտնել Դաս 82. «Գ Թագավորների 18» ուսումնասիրելու ժամանակ։ Այլ գաղափարների համար, թե ինչպես ոգեշնչում ստանալ՝ օգնելու ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին, տես «Օգնեք սովորողներին իրենց կամքով ձգտել ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 9)։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Գ Թագավորների 17

Դասի նպատակը. օգնել ուսանողներին գործել ավելի մեծ հավատքով առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ հետևելով մարգարեների խոսքերին:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք նշել, թե ինչ է Տերը հրավիրել մեզ անելու Իր մարգարեի միջոցով և այն խոստումը, որը Նա տվել է, եթե մենք դա անենք: Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ կիսվելու համար:

  • Բովանդակություն ցուցադրման համար. համապատասխանեցման վարժություն՝ դասը սկսելու համար

  • Տեսանյութեր․ «Elijah and the Widow of Zarephath», (10:12) 4:09-10:06), «Հավատքով են կատարվում բոլոր բաները» (1:47) կամ «Fathers and Sons» (5:42)

Գ Թագավորների 18

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ հետևելու Տիրոջը։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կյանքում մեկ կամ մի քանի դեպքի մասին, երբ իրենք գիտեին, որ Երկնային Հայրը կամ Հիսուս Քրիստոսը իրական են, կամ երբ զգացել են Նրանց զորությունն իրենց կյանքում: Կամ նրանք կարող են մտածել, թե ինչ կարող են անել՝ պարզելու, թե արդյոք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իրական են, և արդյոք իրենք պետք է ամբողջությամբ հետևեն Նրանց:

  • Նախապատրաստման նյութեր. օգտագործելով ժապավեն կամ այլ իր, հատակին հակառակ ուղղություններով սլաքանման երկու գիծ նշեք, յուրաքանչյուր ուսանողի համար մեկ թուղթ:

  • Տեսանյութեր․ «Եղիան և Բահաղի քահանաները» (2:16), «His Grace: Choosing to Believe in God» (4:07) կամ «Faith Crisis: What Do We Do When We Feel Nothing?» (5:55)