Սեմինարիա
Գ Թագավորների 17. «Նա գնաց և արեց՝ համաձայն Եղիայի խոսքի»


«Գ Թագավորների 17. «Նա գնաց և արեց՝ համաձայն Եղիայի խոսքի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գ Թագավորների 17. «Նա գնաց և արեց՝ համաձայն Եղիայի խոսքի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Գ Թագավորների 12–13, 17–22․ Դաս 81

Գ Թագավորների 17

«Նա գնաց և արեց՝ համաձայն Եղիայի խոսքի»

A painting by James Johnson showing a woman with long brown hair and a simple tunic, pouring oil into a small plate.

Մեր սիրառատ Երկնային Հայրը և Նրա որդին՝ Հիսուս Քրիստոսը, հաճախ մեզ հնարավորություն են տալիս կյանքի դժվարությունների ժամանակ հավատք դրսևորել Իրենց հանդեպ: Երաշտի ժամանակ Եղիա մարգարեն Սարեփթայում ապրող այրի կնոջը խնդրեց իրեն տալ այն, ինչ մնացել էր կերակուրից։ Քանի որ այրի կինը գործեց հավատքով, Տերը նրան մեծ օրհնություններ խոստացավ: Այդ այրի կնոջ նման մենք կարող ենք ցուցադրել մեր հավատքն առ Աստված՝ հետևելով Նրա մարգարեներին: Այս դասը կօգնի ուսանողներին գործել ավելի մեծ հավատքով առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ հետևելով մարգարեների խոսքերին:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք նշել, թե ինչ է Տերը հրավիրել մեզ անելու Իր մարգարեի միջոցով և այն խոստումը, որը Նա տվել է, եթե մենք դա անենք: Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ կիսվելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մարգարեական հրավերներ

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առաջնորդություն տալիս մեզ Իրենց մարգարեների միջոցով, կարող եք ցուցադրել հետևյալ վարժությունը: Կարող եք ներառել ժամանակակից մարգարե և մի հրավեր, որը նա վերջերս է տվել: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են նշել մարգարեներից մի քանիսին (ներառյալ ներկայիս մարգարեին) և թվել առնվազն մեկ հրավեր, որը Տերը տվել է մեզ յուրաքանչյուր մարգարեի միջոցով:

Մարգարեներին համապատասխանեցրեք այն հրավերին, որը Տերը տվել է նրանց ժողովրդին.

  1. Հարեդի եղբայրը

  2. Մովսես

  3. Լեքի

  4. Բրիգամ Յանգ

  1. Հեռացեք Երուսաղեմից և գնացեք անապատ:

  2. Ուղևորվեք դեպի Ռոքի լեռներ։

  3. Կառուցեք բեռնանավեր, որպեսզի հատեք օվկիանոսը՝ ավետյաց երկիր հասնելու համար։

  4. Հատեք Կարմիր ծովը ցամաքով:

Պատասխաններ․ 1–Գ (տես Եթեր 2․16, 6․4, 12), 2–Դ (տես Ելք 14․21–22), 3–Ա (տես 1 Նեփի 2․1–2), 4–Բ (տես Վարդապետություն և Ուխտեր 136.1)։ Ուսանողներին առաջարկեք խորհել, թե արդյոք իրենք կարող էին հետևել այս մարգարեական առաջնորդությանը, եթե ապրեին այդ մարգարեների ժամանակ:

Ուսանողներին առաջարկեք խորհել ապրող մարգարեի հրավերներին տրվելիք իրենց պատասխանների շուրջ՝ անելով հետևյալը։

1–10 սանդղակով ինչպես կգնահատեք ձեզ՝ հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի վերաբերյալ.

  • Ես հավատում եմ, որ Տերը խոսում է մարգարեների միջոցով:

  • Ես ծանոթ եմ այն ​​ամենին, ինչ Տերը այսօր ուսուցանում է Իր մարգարեների միջոցով:

  • Ես հետևում եմ Տիրոջ ուսմունքներին, որոնք տրված են Իր մարգարեների միջոցով:

Գ Թագավորների 17 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու մտքերին և գաղափարներին: Մտածեք, թե ինչպես կարող է ձեր այսօրվա ուսումնասիրությունն ազդել այդ պնդումների վերաբերյալ ձեր զգացմունքների վրա:

Եղիան և Սարեփթացի այրի կինը

Հետևյալ երկու պարբերությունները կարող եք կարդալ կամ ամփոփել:

Չարության պատճառով Իսրայելի թագավորությունը բաժանվեց երկու մասի՝ Իսրայելի թագավորություն և Հուդայի թագավորություն (տես Գ Թագավորների 11–12)։ Ամբարիշտ Աքաբ թագավորի ժամանակ Տերը Իր Եղիա մարգարեին ուղարկեց Իսրայելի ժողովրդի մոտ։

Օգտագործելով Աստծո զորությունը՝ Եղիան թույլ չտվեց, որ անձրև գա երկրի վրա, ինչը հանգեցրեց երաշտի այդ տարիներին։ Տերը հոգաց Եղիայի կարիքները՝ հրահանգելով նրան թաքնվել առվակի մոտ, որտեղ ագռավները կերակրեցին նրան (տես Գ Թագավորների 17․1–6

Եղանակներից մեկը, որով ուսանողները կարող են զգալ սուրբ գրություններում իրենց կարդացածի զորությունը, իրենց նման իրավիճակներում պատկերացնելն է:

Ուսանողներին առաջարկեք կարդալ հետևյալ հատվածները և պատասխանել հարցերին Եղիայի կամ այրի կնոջ տեսանկյունից: Անպայման բացատրեք, որ Փրկիչը Իր խոսքերը մեզ է փոխանցում Իր մարգարեների միջոցով, և որ Եղիայի խոսքերն այս պատմության մեջ գալիս էին Տիրոջից:

Ուսանողներին կարող եք բաժանել զույգերի, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ այդ պատմությունը՝ դիտարկելով այն այլ տեսանկյունից: Ապա ուսանողները կարող են օգտագործել ուղեկցող հարցերը՝ իրենց զուգընկերոջ հետ հարցազրույց անցկացնելու համար այն մասին, թե նրանք ինչ սովորեցին իրենց տեսանկյունից:

Որպես այլընտրանք, դիտեք «Elijah and the Widow of Zarephath», 4:09-10:06, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում և զուգահեռ հետևեք հատվածներին։

10:13

Կարդացեք Գ Թագավորների 17․8–16 հատվածները։

  • Եղիան կամ այրի կինն ինչպե՞ս ցուցադրեցին իրնեց հավատքն առ Հիսուս Քրիստոս։

  • Ինչպե՞ս կատարվեց Տիրոջ խոստումը:

  • Ինչպե՞ս կարող են և Եղիան, և այրի կինը խորհրդանել Հիսուս Քրիստոսին:

    Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով: Պատճառներից մեկը, թե ինչու Եղիան կարող է ուսանողներին հիշեցնել Հիսուս Քրիստոսին այն է, որ նա այրի կնոջն առաջարկեց հետևել իր ասածներին, որպեսզի փրկվի: Նա նաև խոստացավ նրան, որ սնունդը կշատանա (Գ Թագավորների 17․14–16), ինչպես որ Փրկիչն էր խոստացել մարդկանց (տես Մատթեոս 14․15–21)։ Եղանակներից մեկը, որով այրի կինը կարող է հիշեցնել ուսանողներին Հիսուս Քրիստոսի մասին, այն է, որ Փրկչի նման նա պատրաստ էր զոհաբերել այն ամենը, ինչ ուներ:

    Հարցրեք, թե ինչ սովորեցին ուսանողներն այս պատմությունից: Նրանք կարող են կիսվել տարբեր սկզբունքներով: Եթե ​​նրանք չնշեն հետևյալ ճշմարտությունը, անպայման ավելացրեք այն. Փրկչի խոսքերի հանդեպ հավատքով գործելիս մենք կստանանք Նրա խոստացած օրհնությունները։ Դա ներառում է Փրկչի խոսքերը՝ փոխանցված Իր մարգարեների միջոցով:

  • Ի՞նչը կարող է խանգարել մեզ Փրկչի ուսմունքներին հավատքով գործելու հարցում:

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ գործել հավատքով:

Փրկչի խոսքերը՝ փոխանցված Իր մարգարեների միջոցով

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե որտեղ կարելի է գտնել Տիրոջ խոսքերը, որոնք տրվել են Իր մարգարեների միջոցով: Ի հավելումն սուրբ գրությունների և գերագույն համաժողովի ելույթների, ուսանողները կարող են կիսվել տեղեկություններով Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերից, Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից և սոցիալական ցանցերից։

Ուսանողներին առաջարկեք օգտագործել այդ աղբյուրներից որևէ մեկը՝ կատարելու հետևյալ վարժությունը: Ցուցադրեք հրահանգները և ուսումնասիրելու համար ուսանողներին որոշակի ժամանակ հատկացրեք:

  1. Ձեր օրագրում երկու սյունակ գծեք: Ձախ սյունակում նկարեք մի կտոր հաց, որը խորհրդանշում է այրի կնոջ նկանակը, իսկ աջ սյունակում՝ ձեթով սափոր և ալյուրով տակառ (տես Գ Թագավորների 17․12, 16

    An illustration of a cruse of oil, barrel of meal and a loaf of bread
  2. Ձախ սյունակն անվանեք՝ Ինչ են խնդրում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը։ Աջ սյունակն անվանեք՝ Նրանց խոստացած օրհնությունները։

  3. Ձախ սյունակում գրեք այն բաները, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խնդրում են մեզ անել Իրենց մարգարեների միջոցով: Աջ սյունակում գրեք այն խոստացված օրհնությունները, որոնք կստանանք՝ Նրանց խոսքերին հետևելիս:

Օգտակար կինի ուսանողներին օրինակ տրամադրել: Ձախ սյունակի համար կարող եք առաջարկել «Ապրել Իմաստության խոսքով» խնդրանքը: Ապա ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 89.18–21 հատվածները՝ Տիրոջ խոստացած օրհնությունները տեսնելու համար: Որպես այլընտրանք, կարող եք կիսվել գերագույն համաժողովում վերջերս հնչած մարգարեի խոսքերով:

Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով կիսվել, թե ինչ են գրել սյունակներում: Համոզվեք, որ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն ունի կիսվելու յուրաքանչյուր սյունակից առնվազն մեկ մտքով: Ապա խմբերը կարող են քննարկել հետևյալ հարցը։

  • Ի՞նչ օրհնություններ եք տեսել՝ Տիրոջ մարգարեների միջոցով տրված Նրա խոսքերի հանդեպ հավատք գործադրելիս:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց կյանքի օրինակներով, երբ իրենք օրհնություններ են տեսել՝ մարգարեական խորհրդին հետևելիս: Այս քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել «Հավատքով են կատարվում բոլոր բաները» (1:47) կամ «Fathers and Sons» (5:42) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

1:47
6:2

Աստծո մարգարեներին հետևելու ծրագիր

Ուսանողներին խրախուսեք հետևյալ վարժությունը կատարելիս փնտրել Սուրբ Հոգու օգնությունը:

  1. Ձախ սյունակում գրեք կամ շրջանի մեջ վերցրեք այն, ինչը Տերը Իր մարգարեների միջոցով խնդրում է ձեզ անել, և ինչի վրա, ըստ ձեզ, Նա ցանկանում է, որ դուք կենտրոնանաք:

  2. Աջ սյունակում գրեք կամ շրջանի մեջ վերցրեք այն, թե ինչպես է Տերը խոստացել օրհնել ձեզ, եթե հետևեք Նրա խորհրդին:

  3. Մտածեք այն մասին, թե ինչ եք գրել կամ վերցրել շրջանի մեջ, ապա գրեք ձեր ծրագիրն այն մասին, թե Իրեն հնազանդվելու համար Տերը Իր մարգարեի միջոցով ինչ է խնդրել ձեզ անել:

Ուսանողներին առաջարկեք գտնել մի եղանակ՝ հիշելու, թե ինչ պետք է անեն ըստ իրենց ծրագրի: Օրինակ՝ ուսանողները կարող են լուսանկարել իրենց գրած պատասխանը և օգտագործել այն որպես իրենց հեռախոսի էկրանի պաստառ: Ուսանողները հնարավորություն կունենան հետևել և պատմել իրենց ծրագրի մասին Դաս 96․ «Գնահատեք ձեր գիտելիքները 6» ուսումնասիրելու ժամանակ։

Կարող եք ավարտել դասը՝ վկայելով, որ ուսանողներն ավելի կմոտենան Հիսուս Քրիստոսին՝ Նրա մարգարեին հետևելու իրենց ջանքերի շնորհիվ: