Գրադարան
Քահանայության օրհնություն


«Քահանայության օրհնություն» Թեմաներ և հարցեր (2023)

քահանայության օրհնություն ստացող աղջիկ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Քահանայության օրհնություն

Աստծո քահանայության զորությունը մեր կյանք հրավիրելը

Անկախ մեր տարիքից կամ կյանքի փուլից՝ մեզանից յուրաքանչյուրը երբեմն խիստ կարիք է զգում հիշեցվելու Աստծու սիրո և աստվածային առաջնորդություն ստանալու մասին։ Մեր Երկնային Հայրը կարևոր աղբյուրների միջոցով կիսում է Իր սերը, իմաստությունը և զորությունը մեզ հետ: Աստծո կողմից անձնական առաջնորդություն և օգնություն ստանալու որոշ եղանակներ կարող են ներառել սուրբ գրությունները, կենդանի մարգարեների խոսքերը, հայրապետական օրհնությունը և Սուրբ Հոգու ընկերակցությունը։

Մեկ այլ միջոց, որով կարող ենք զգալ, որ Աստված հոգ է տանում մեր կարիքների մասին, քահանայության օրհնություն ստանալն է։ Մենք կարող ենք խնդրել քահանայության հատուկ օրհնություն ցանկացած ժամանակ, երբ զգում ենք անորոշություն, հիվանդություն կամ երբ ցանկանում ենք լրացուցիչ հոգևոր օգնություն: Նախագահ Հենրի Բ․ Այրինգն ուսուցանել է․ «Քահանայություն ստանալու մեր նպատակն է այն է, որ հնարավորություն ունենանք օրհնել մարդկանց հանուն Տիրոջ՝ անելով դա Նրա անունով»։ Օրհնությունների սպասավորումը ձեռնադրումով եղել է մի օրինակ, որին հետևել են Մելքիսեդեկյան քահանայություն կրողները ողջ պատմության ընթացքում (տես Ծնունդ 48.14-15, Գործք առաքելոց 8.14-17, Ալմա 6.1):

Ի՞նչ է Քահանայության օրհնությունը

Քահանայության օրհնությունը մի արարողություն է, որի ժամանակ կարգված Մելքիսեդեկյան քահանայություն կրողը ձեռքերը դնում է մարդու գլխին (տես Թվեր 27.18, Եբրայեցիներին 6.1-2, Մորմոն 9.24) և արտասանում է խորհրդի, մխիթարության կամ բուժման խոսքեր, ինչպես ուղղորդված է Հոգու կողմից: Այս օրհնությունների կատարումն իրականանում է Աստծո կամքի և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի համաձայն։ Քահանայության օրհնությունը սովորաբար մատուցվում է ընտանիքի անդամի, ծառայող եղբոր կամ եկեղեցու տեղական ղեկավարի կողմից, սակայն այն կարող է առաջարկվել ցանկացած կարգված Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից։ Քահանայության օրհնությունը, որը տրվում է ձեռնադրությամբ, կարևոր միջոց է, որով Աստված մեր կյանքում տարածում է Իր ոգեշնչումը, մխիթարությունը և նույնիսկ բուժիչ զորությունը։

Թեմայի ակնարկ. Ձեռնադրում, Քահանայության օրհնություն

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Մելքիսեդեկյան քահանայություն, Ուխտեր և արարողություններ, Հրաշքներ

Բաժին 1

Քահանայություն կրողները հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ օրհնում են ուրիշներին

կույր մարդը բուժվում է

Հիսուս Քրիստոսը սպասավորեց կարիքավորներին, աստվածային ուշագրավ զորությամբ (տես օրինակ՝ Մատթեոս 4.23–24, 3 Նեփի 17.6–9): Նոր Կտակարանի ժամանակներում Նա ներողամտությամբ օրհնեց ուրիշներին (տես Ղուկաս 7.47-50), խաղաղությամբ և պաշտպանությամբ (տես Մարկոս 4.38–39) և բժշկությամբ (տես Հովհաննես 9.1–7)։ Եվ քանի որ Նա գիտեր, որ երկար չի լինելու ժողովրդի հետ, Նա նաև իր տասներկու աշակերտներին իշխանություն տվեց օրհնելու ուրիշներին (տես Մատթեոս 10.1, 8, Մորոնի 2.1-3):

Այսօր արժանի Մելքիսեդեկյան քահանայություն կրողները գործադրում են նույն իշխանությունն ուրիշներին օրհնելու համար։ Ձեռնադրելով քահանայություն կրողները օրհնություն են տալիս՝ համաձայն այն զգացմունքների և ոգեշնչման, որոնք նրանք ստանում են Հոգուց (տես 2 Նեփի 4.12)։ Քահանայության օրհնությունը հաճախ մատուցվում է կարիքի մեջ գտնվող մարդու խնդրանքով։ Օրհնությունները կարող են տրվել խաղաղություն, մխիթարություն, բժշկություն կամ խորհուրդ տալու համար։ Երբեմն քահանայության օրհնությունները կարող են ուղեկցել քահանայության արարողությանը, ինչպես օրինակ՝ երեխաների անվանակոչության և օրհնության ժամանակ, Սուրբ Հոգու պարգևը ստանալու կամ քահանայությանը կարգելու ժամանակ։

Մելքիսեդեկյան քահանայություն կրողները, ովքեր օրհնություն են տալիս ձեռնադրությամբ, կանգնում են որպես Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչներ ուրիշներին սպասավորելիս: Քահանայության զորությունը խոստացվում է նրանց, ովքեր ապրում են արդարության սկզբունքներով և մոտենում են Աստծուն ապաշխարության և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 121.36

Մտորելու հարցեր

  • Երբ Մելքիսեդեկյան քահանայություն կրողն ինչ-որ մեկին օրհնություն է տալիս, նա գործում է Տիրոջ անունով և Նրա զորությամբ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 36.2 հատվածը՝ ուշադրություն դարձնելով այս հատվածում Փրկչի խոսքերի հետևանքներին: Այնուհետև կարդացեք նախագահ Հարոլդ Բ. Լիի հետևյալ խոսքերը.

    «Այստեղ [Վարդապետության և Ուխտեր 36.2-ում]՝ Տերն ասում է, որ երբ Իր լիազորված ծառաներից մեկն իշխանությամբ իր ձեռքերը դնում է մեկի գլխին՝ օրհնելու համար, կարծես թե Նա անձամբ է դնում իր ձեռքերը՝ այդ արարողությունը կատարելու համար։ Ուստի մենք սկսում ենք տեսնել, թե ինչպես է Նա Իր զորությամբ սպասավորում մարդկանց Իր ծառաների միջոցով, որոնց Նա տվել է իշխանության բանալիները»։

    Սուրբ գրությունների այս հատվածն ինչպե՞ս է ազդում քահանայության օրհնությունների վերաբերյալ ձեր տեսակետի վրա։ Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Հոգու հետ, երբ ստացել կամ տվել եք քահանայության օրհնություն:

Սովորեք միասին

  • Թեև մենք կարող ենք քահանայության օրհնությունները կապել այն մարդկանց հետ, որոնք ապահովում են դրանք՝ Մելքիսեդեկյան քահանայություն ունեցող մարդկանց, շատ կարևոր է հիշել, որ քահանայության զորությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Խմբով կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121․36-37, 41-46 հատվածները: Ի՞նչ եք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչ է Աստված ակնկալում նրանից, ով ցանկանում է ավելի մեծ հոգևոր զորություն։ Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրն ավելի լավ զարգացնել այս հատկանիշները մեր կյանքում։

  • Խմբով դիտեք Sanctify Yourselves տեսանյութը (4․37): Նախքան տեսանյութը սկսելը, հրավիրեք խմբի անդամներին պատկերացնել իրենց այն իրավիճակում, որը պատկերված է նյութում: Տեսանյութը դիտելուց հետո հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց մտքերով: Ինչո՞ւ է մաքուր լինելը ճակատագրական ցանկացած մարդու համար, որը երկնքի զորության կարիքն ունի։

Իմացեք ավելին

  • Ծնունդ 48.14-15, Գործք առաքելոց 6.5-6, 3 Նեփի 17.18–24, Վարդապետություն և Ուխտեր 20.70

  • «Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները», Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, գլուխ 18, Ավետարանի գրադարան

  • Julie B. Beck, “An Outpouring of Blessings,” Liahona, May 2006, 11–13

  • Sanctify Yourselves (տեսանյութ), Ավետարանի գրադարան

Բաժին 2

Քահանայության օրհնություններ հիվանդներին բժշկելու համար

հիվանդ տղան ստանում է քահանայության օրհնություն

Հիսուս Քրիստոսը ծառայեց Աստծո զավակներին շատ իմաստալից կերպով, մինչ ապրում էր երկրի վրա։ Նա կատարյալ սեր դրսևորեց, երբ թեթևացրեց հիվանդների և չարչարվածների տառապանքը՝ նրանց բժշկելով (տես Մատթեոս 8.16–17, Մոսիա 3.5-6): Նա պատվիրեց իրաշակերտներին գնալ առաջ և բուժել հիվանդներին (տես Մատթեոս 10.1)։ Նոր Կտակարանը ցույց է տալիս, որ հիվանդներին բուժելու համար ձեռնադրման այս օրինակին հետևել է Հիսուս Քրիստոսի հին եկեղեցին (տես Գործք առաքելոց 3.1-8, 9․12, 17, 28․8, Հակոբոս 5.14-15): Մերօրյա Մելքիսեդեկյան քահանայություն կրողները հետևում են այս նույն օրինակին, երբ օծում են հիվանդներին նվիրագործված յուղով և օրհնում նրանց ձեռնադրումով (տես Վարդապետություն և Ուխտեր 42.43–44, 66․9):

Նախագահ Դալլին Հ. Օուքսը հիշեցրել է․ «Երբ մենք գործադրում ենք Աստծո քահանայության անկասկածելի ուժը, և երբ մենք գանձում ենք Նրա խոստումները, որ նա կլսի և կպատասխանի հավատքի աղոթքին, մենք պետք է միշտ հիշենք՝ հավատքը և քահանայության բուժիչ զորությունը չեն կարող Նրա կամքի հակառակ արդյունքի հանգեցնել, ում քահանայությունը կրում ենք: Այս սկզբունքն ուսուցանվում է այն հայտնության մեջ, որը թելադրում է, որ Եկեղեցու երեցները պետք է ձեռնադրեն հիվանդներին: Տիրոջ խոստումն է, որ «նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ և նշանակված չէ մահվան, պիտի բժշկվի» (Վ&ևՈւ 42.48, շեշտադրումն ավելացված է)»:

Մտորելու հարցեր

  • Ինչպե՞ս կարող եք հոգեպես պատրաստվել, երբ սպասում եք ձեր կամ ուրիշների համար բուժիչ օրհնության։ Այս հարցը քննարկելիս կարդացեք Հակոբոս 5.15, Հակոբ 3.1, Ալմա 15.10-11, և Եթեր 12.12։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար «հավատքով աղոթել» արտահայտությունը: Ուրիշ ի՞նչ կարևոր սկզբունքներ կան այս հատվածներում։

  • Ցանկացած աղոթքի կամ քահանայության օրհնության կարևոր մասն Աստծո կամքին ապավինելն է։ Կարդացեք Մոսիա 4.9: Ինչպե՞ս կարող է Բենիամին թագավորի կողմից այս հատվածում ուսուցանված սկզբունքն օգնել ձեզ ավելի լավ պատրաստ լինել Աստծո կամքն ընդունելուն։

Սովորեք միասին

  • Երբ ինչ-որ մեկը հիվանդ է, մենք, բնականաբար, ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք և թեթևացնենք նրա տառապանքը։ Քահանայության օրհնությունները և բժշկական օգնությունը երկուսն էլ կարևոր են։ Ձեր խմբի անդամներին հրավիրեք բարձրաձայն կարդալ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը․

    «Ես ցանկանում եմ խոսել … հիվանդների բժշկության մասին՝ բժշկագիտության, հավատքի աղոթքների և քահանայության օրհնությունների միջոցով: … Իհարկե, մենք չենք սպասում մինչև բոլոր մյուս մեթոդները սպառվեն և ապա աղոթում հավատքով կամ քահանայության օրհնություն տալիս բժշկման համար: Շտապ դեպքերում աղոթքը և օրհնությունը պետք է լինեն առաջինը: Մեծամասամբ, մենք օգտագործում ենք բոլոր ջանքերը միաժամանակ:

    Ինչո՞ւ է կարևոր միավորել հավատքի և քահանայության օրհնությունների մեր աղոթքները բժշկական օգնություն խնդրելու հետ:

Իմացեք ավելին

  • Ա Թագավորների 17.8-24, Մատթեոս 8.5-13, Մարկոս 5.25-34

  • Dallin H. Oaks, “Healing the Sick,” Liahona, May 2010, 47–50

  • Դոնալդ Լ. Հոլստրոմ, «Մի՞թե հրաշքների օրը դադարել է», Լիահոնա, նոյ․ 2017, 88–90

  • Why are people anointed with oil when they receive a priesthood blessing?,” Liahona, Mar. 2010, 44-45

  • Եկեղեցու պատմության թեմաներ, Healing, Ավետարանի գրադարան

Քահանայության օրհնությունների վերաբերյալ հավելյալ նյութեր

Հղումներ

  1. Henry B. Eyring, “Bless in His Name,” Liahona, May 2021, 68.

  2. Harold B. Lee, “Be Secure in the Gospel of Jesus Christ,” Speeches of the Year (Provo, Utah: Brigham Young University, 1958), 6.

  3. Dallin H. Oaks, “Healing the Sick,” Liahona, May 2010, 50.

  4. Dallin H. Oaks, “Healing the Sick,” 47.