«Նոյեմբերի 23–29-ը։ «Տիրոջը փնտրեցե՛ք, որ ապրեք», Ամովս, Աբդիա, Հովնան», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Նոյեմբերի 23–29-ը։ «Տիրոջը փնտրեցե՛ք, որ ապրեք»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Հովնանը Նինվեի ափին, հեղինակ Դանիել Լյուիս
Նոյեմբերի 23–29-ը․ «Տիրոջը փնտրեցե՛ք, որ ապրեք»
Ամովս, Աբդիա, Հովնան
Հովնանը Թարսիս մեկնող նավի մեջ էր։ Թարսիս նավարկելու մեջ ոչ մի սխալ բան չկա, բացի նրանից, որ Թարսիսը Նինվեից շատ հեռու է գտնվում, իսկ Հովնանը պետք է այնտեղ գնար՝ Աստծո ուղերձը հայտնելու համար: Երբ նավը հայտնվեց սաստիկ փոթորկի մեջ, Հովնանը հասկացավ, որ դա իր անհնազանդության պատճառով էր: Հովնանը պնդեց, որ իր ընկեր ծովագնացները իրեն նետեն ծովի խորքերը՝ փոթորիկը դադարեցնելու համար: Թվում էր, թե Հովնանի ու նրա ծառայության վերջը եկել էր: Բայց Տերը չէր հրաժարվել Հովնանից, ինչպես որ չէր հրաժարվել Նինվեի ժողովրդից, Իսրայելի տնից կամ մեզնից յուրաքանչյուրից:
Այսպիսով, Նա շարունակում է մարգարեներ ուղարկել, ինչպիսիք են՝ Հովնանը, Ամովսը, Աբդիան և մեր մարգարեները, այն ուղերձով, որ եթե մենք ապաշխարենք, հավիտյան չենք մերժվի: Աստծո բացահայտած բոլոր «գաղտնիքներից» (տես Ամովս 3․7) սա ամենաթանկարժեքներից մեկն է, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դեռ ուշ չէ փոխել: Նա ցանկանում է օգնել մեզ ապրել այն ուխտերին համապատասխան, որ մենք կապել ենք Իր հետ, և Նա պատրաստ է մեզ ևս մեկ հնարավորություն տալ:
Այս գրքերի մասին տեղեկությունների համար տես «Ամովս», «Աբդիա» և «Հովնան» անունները Աստվածաշնչի բառարանում։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ամովս 3․1–8, 7․10–15։
Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով
Ամովս 3․3–6 հատվածներում Ամովս մարգարեն եզրահանգումների օրինակներ է բերել, որ մենք կարող ենք անել այն նշաններից, որոնք լսում ենք կամ տեսնում. եթե առյուծը մռնչում է, նա պետք է որ որս բռնած լինի, եթե թռչունը ընկել է ծուղակը, պետք է որ այնտեղ խայծ եղած լիներ։ Հատվածներ 7–8-ում Ամովսն այս տրամաբանությամբ է դիտարկել մարգարեներին։ Ի՞նչ եզրահանգումներ մենք կարող ենք անել, երբ մարգարեն մարգարեանում է: Ուրիշ ի՞նչ եք սովորում մարգարեների մասին Ամովս 7․10–15 հատվածներից։
Ի՞նչ է Տերը հայտնել ձեզ Իր մարգարեների միջոցով:
Երեց Ուլիսես Սոարեսն ասել է, որ «մարգարեներ ունենալը Աստծո սիրո նշան է» («Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ», Լիահոնա, մայիս 2018, 99): Մտածեք, թե ինչպես կավարտեիք այս նախադասությունը. «Ես գիտեմ, որ Աստված սիրում է ինձ, որովհետև Նա ուղարկում է մարգարեներ, որոնք …» Ահա որոշ սուրբ գրություններ, որոնք կարող են օգնել. Բ Օրենք 18․18, Եզեկիել 3․16–17, Եփեսացիներին 4․11–14, 1 Նեփի 22․2, Վարդապետություն և Ուխտեր 21․4–6, 84․36–38, 107․91–92։
Ի՞նչ կասեք մի մարդու, որը կարծում է, որ այսօր մարգարեների կարիքը չկա:
Տես նաև Թեմաներ և հարցեր բաժնում, «Մարգարեներ» Ավետարանի գրադարան։
Ամովս 4–5
«Տիրոջը փնտրեցե՛ք, որ ապրեք»
Ամովս 4․6–13 հատվածների համաձայն, Տերը ի՞նչի հույս ուներ, որ տեղի կունենար իսրայելացիների փորձություններից հետո (տես նաև Հելաման 12․3)։ Թեև ձեր փորձությունները, գուցե, Աստծո կողմից չեն ուղարկվել, դրանք ինչպե՞ս կարող են ձեզ հնարավորություն տալ դառնալու դեպի Նա:
Ամովս 5․4, 14–15 հատվածները կարդալիս խորհեք, թե որքան ողորմած է եղել Տերը Ձեր հանդեպ։ Ինչպե՞ս է Նրան փնտրելը կյանք բերել ձեզ:
Ամովս 8․11–12
Տիրոջ խոսքը կարող է հագեցնել հոգևոր սովն ու ծարավը
Ամովս 8․11–12 հատվածները կարդալիս մտածեք, թե ինչու է սովը լավ համեմատություն` առանց Աստծո խոսքի ապրելու համար (տես նաև Հովհաննես 6․26–35, 2 Նեփի 9․50–51, 32․3, Ենովս 1․4–8)։ Ինչպե՞ս եք հասկանում, որ դուք հոգևոր առումով սոված եք։
Այս հատվածները կարող են վերաբերել նաև Մեծ Ուրացությանը (տես Թեմաներ և հարցեր, «Ուրացություն», Ավետարանի գրադարան)։ Ինչպե՞ս է այդ հոգևոր «սովը» ազդել Աստծո զավակների վրա։ Ինչպե՞ս է Վերականգնումն օգնել ձեզ հագեցնել ձեր հոգևոր սովը:
Տես նաև «The Great Apostasy» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
The Great Apostasy
Աբդիա 1․21
Ովքե՞ր են «ազատիչները … Սիոն սարի վրա»
Անդրադառնալով Աբդիա 1․21 հատվածին՝ նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ մենք ազատիչներ ենք դառնում Սիոն լեռան վրա, երբ տաճարում արարողություններ ենք ստանում մահացածների համար (տես «Closing Remarks», Լիահոնա, նոյ. 2004, 105): Ինչո՞ւ է այդ աշխատանքը թեկուզ փոքր չափով կատարելը նման նրան, ինչ Փրկիչն արեց մեզ համար: Այս աշխատանքին մասնակցելն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Փրկչին:
Տես նաև «Holy Temples on Mount Zion», Հիմներ, հմր․ 289։
Հովնան 1–4
Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր դառնում են դեպի Իրեն
Նինվեն Իսրայելի թշնամին էր, որը հայտնի էր իր բռնությամբ և դաժանությամբ: Հովնանին անիրատեսական էր թվում, որ նրանք պատրաստ են ապաշխարել։ Հետաքրքիր կլինի համեմատել Հովնանի զգացումները (տես Հովնան 1, 3–4) Ալմայի և Մոսիայի որդիների զգացումների հետ (տես Մոսիա 28․1–5, Ալմա 17․23–25)։ Ի՞նչ եք սովորում Հովնան 3 գլխից, որը ոգեշնչում է ձեզ կիսվել ավետարանով, նույնիսկ նրանց հետ, ովքեր, թվում է, պատրաստ չեն փոխվելու։
Հովնանի գիրքը կարդալիս փնտրեք Տիրոջ ողորմածության օրինակները: Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Հովնանը «դժգոհ» և «շատ բարկացած» (Հովնան 4․1), երբ Տերը ողորմություն ցուցաբերեց Նինվեի ժողովրդի հանդեպ: Գլուխ 4-ի բովանդակությունից ելնելով, ի՞նչ եք կարծում, Տերն ի՞նչ էր փորձում ուսուցանել Հովնանին։ Խորհեք, թե ինչպես եք զգացել Նրա ողորմածությունը ձեր կյանքում: Ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել ձեզ ավելի ողորմած լինել։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Քանի որ այս կիրակին ամսվա հինգերորդ կիրակին է, Երեխաների միության ուսուցիչներին խրախուսում ենք օգտագործել ուսումնական միջոցառումնեը «Հավելված Բ. Պատրաստել երեխաներին Աստծո ուխտի ուղու վրա ողջ կյանքի համար»:
Ամովս 3.7
Մարգարեները Հիսուս Քրիստոսի սուրհանդակներն են
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Ամովս 3.7 հատվածը, կարող եք շշնջալ մի պարզ ուղերձ նրանցից մեկի ականջին և խնդրել նրան կիսվել այդ ուղերձով մյուս երեխաների հետ: Ինչո՞ւ է սուրհանդակն այս վարժության մեջ նման մարգարեի: Ինչո՞ւ է Տերը մեզ մարգարեներ տալիս։
-
Ավելին իմանալու համար, թե ինչ են անում մարգարեները, դուք և ձեր երեխաները կարող եք վերանայել Եկեղեցու ներկայիս նախագահի վերջին ուղերձները։ Միասին երգեք մարգարեների մասին մի երգ, օրինակ՝ «Follow the Prophet» երգը (Children’s Songbook, 110–11)։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք Աստծո մարգարեին հետևելու ընտրություն կատարել:
Օգնեք երեխաներին մտապահել սուրբ գրությունները: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը կիսվել է. «Մտապահելով սուրբ գրությունը՝ մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում։ Դա նման է այն բանին, որ նոր մարդ եք հայտնաբերում, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել և լինել լիցքի աղբյուր՝ անհրաժեշտ փոփոխության համար» (Սուրբ գրության զորությունը, Ensign, նոյ. 2011, 6)։ Որպեսզի օգնեք ձեր երեխաներին մտապահել Ամովս 3․7 հատվածը կամ դրա մի մասը, կարող եք գրել այն և միասին կրկնել։ Այնուհետև կարող եք ջնջել կամ ծածկել մի քանի բառ՝ անելով դա մի քանի անգամ՝ մինչև ձեր երեխաները կարողանան կրկնել ամբողջ հատվածը հիշողությամբ:
Ամովս 8.11–12
Ավետարանի վերականգնումը վերջ դրեց ուրացության սովին
-
Առաջարկեք ձեր երեխաներին ձևացնել, թե քաղցած են, երբ դուք կարդում եք Ամովս 8.11–12 հատվածները։ Ի՞նչ ենք մենք զգում, երբ Աստծո խոսքի քաղցն ունենք: Ձեր երեխաները կարող են ձևացնել, թե ուտում են, երբ դուք միմյանց հետ կիսվում եք ձեր սիրելի սուրբ գրություններով:
-
Կարող եք օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը՝ ուսումնասիրելով «Ուրացություն» թեման (Ավետարանի գրադարան), կամ «Նոր Կտակարանից հետո» նյութը (Նոր Կտակարանի պատմություններում, 167–70), որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ այն «սովը», որը առաջացել էր Մեծ Ուրացությունից, նաև, թե այդ սովն ինչպես ավարտվեց Վերականգնման միջոցով։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչու եք երախտապարտ, որ Տերը վերականգնեց Իր ավետարանը մեր օրերում:
2:52After the New Testament
Հովնան 1–3
Տերը կօգնի ինձ հնազանդվել Իրեն, նույնիսկ, երբ դժվար է
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Հովնանի պատմությունը, կարող եք նայել «Հովնան մարգարեն» նյութը Հին Կտակարանի պատմություններում, տես նաև այս շաբաթվա վարժությունների էջը): Ապա կարող եք հարցնել․
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հովնանը չհնազանդվեց Տիրոջը (տես Հովնան 1․4–17)։
-
Ի՞նչ արեց Հովնանը ապաշխարելու համար (տես Հովնան 1․10–12, 2․1–4, 9, 3․1–4)։
-
Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Հովնանը հնազանդվեց (տես Հովնան 3․5)։
2:30Jonah the Prophet
-
-
Ձեր երեխաները կարող են վերապատմել Հովնանի պատմությունը կամ դերախաղով ներկայացնել այն: Կիսվեք միմյանց հետ մի քանի փորձառությամբ, երբ Տերը ցանկանում էր, որ դուք անեիք մի բան, որը դժվար էր ձեզ համար: Ինչպե՞ս Նա օգնեց ձեզ հնազանդվել Իրեն:
Հովնան 1–4
Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր դառնում են դեպի Իրեն
-
Երեխաները կարող են ձևացնել, որ հարցազրույց են վերցնում Հովնանից նրա փորձառության մասին: Ի՞նչ հարցեր կտան նրան։ Խրախուսեք նրանց հարցեր տալ՝ իմանալու համար, թե ինչ սովորեց Հովնանը Տիրոջ մասին: Ի՞նչ կարող էր ասել Հովնանը, օրինակ, Տիրոջ ողորմածության մասին (օրինակ՝ տես Հովնան 2․7–10, 3․10, 4․2)։
Քրիստոսը և անդամալույծը, Ջ. Քըրք Ռիչարդս
-
Օգնեք ձեր երեխաներին հիշել օրինակներ, երբ Փրկիչը ողորմած է գտնվել ուրիշների հանդեպ, օրինակ՝ Մարկոս 2․3–12, Ղուկաս 23․33–34 և Հովհաննես 8․1–11։ Դուք և ձեր երեխաները կարող եք որոնել այս օրինակների նկարները: Մենք ի՞նչ հնարավորություններ ունենք ողորմած լինելու ուրիշների հանդեպ։
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։