Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 2–8-ը։ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ». Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47


«Նոյեմբերի 2–8-ը։ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ» Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Նոյեմբերի 2–8-ը։ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

դետ աշտարակի վրա

Նոյեմբերի 2–8-ը․ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ»

Եզեկիել 1–3, 33–34, 36–3747

Եզեկիելն աքսորված մարգարե էր։ Այլ իսրայելացիների հետ նա գերի էր ընկել և ուղարկվել Բաբելոն։ Երուսաղեմում Եզեկիելը կլիներ տաճարում ծառայող քահանա: Բաբելոնում նա «տարագիրների մոտ» էր, և «որտեղ որ նրանք էին նստած», նա էլ «յոթ օր ապշահար նստեց այնտեղ» (Եզեկիել 3․15)՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու Աստծո սիրելի տնից և վերադառնալու փոքր հույսով: Հետո, մի օր Եզեկիելը տեսիլք տեսավ։ Նա տեսավ «Տիրոջ փառքը» (Եզեկիել 1․28) ոչ թե Երուսաղեմի տաճարում, այլ այնտեղ՝ Բաբելոնում, աքսորվածների մեջ: Նա իմացավ, որ Երուսաղեմի ամբարշտությունն այնքան էր շատացել, որ Աստծո ներկայությունն այլևս այնտեղ չէր (տես Եզեկիել 8–11, 33․21

Այնուամենայնիվ, Եզեկիելի ուղերձում ինչ-որ հուսադրող բան կա: Չնայած այն բանին, թե որքան էին ընկել ուխի ժողովուրդը, Աստված ամբողջովին չէր լքել նրանց: Եթե նրանք «լսեի՛ն Տիրոջ խոսքը» (Եզեկիել 37․4), այն, ինչ ժամանակին մեռած էր, կարելի էր վերակենդանացնել: Նրանց «քարե սիրտը» կարող էր փոխարինվել «նոր սրտով» (Եզեկիել 36․26)։ Եվ ապագայում Տերը հիմնելու է նոր տաճար և նոր Երուսաղեմ, «և քաղաքի անունն այն օրից կլինի «Տերն այնտեղ է» (Եզեկիել 48․35

Եզեկիել գրքի ակնարկի համար տես «Եզեկիել» վերնագիրը՝ Աստվածաշնչի բառարանում։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Եզեկիել 334

Տերը հրավիրում է ինձ արածեցնել Իր ոչխարներին

Եզեկիել 3 և 34 գլուխներում Տերը Իր ժողովրդի առաջնորդներին անվանում է պահապաններ և հովիվներ: Այդ գլուխները կարդալիս մտածեք, թե այս տիտղոսներն ինչ են ասում առաջնորդ լինելու մասին:

Ովքե՞ր են այն «ոչխարները», որոնց Տերը ցանկանում է, որ դուք արածեցնեք: Ի՞նչ եք գտնում Եզեկիել 34 գլխում, որը կարող է օգնել այն մարդուն, որը պատրաստվում է ծառայել միսիայում, մեծացնել երեխաներին կամ կատարել սպասավորության հանձնարարությունը: Ինչպե՞ս կարող եք հետևել Փրկչի օրինակին՝ որպես մեր հովիվ (տես հատվածներ 11–31

Կարող եք նաև խորհել խորհրդանիշների մասին, որոնք կգտնեք այս գլխում: Ի՞նչ կարող են ներկայացնել «լավ արոտ» և «լավ արոտավայր» արտահայտությունները հատված 14-ում։ Ի՞նչ տարբերություն կա «կորած» ոչխարի և «մոլորված» ոչխարի միջև (հատված 16)։ Ի՞նչ այլ խորհրդանիշներ եք գտնում:

Տես նաև Հովհաննես 21.15–17 հատվածները, Գերիթ Վ. Գոնգի «Սպասավորություն» ուղերձը, Լիահոնա, մայիս 2023, 16–19։

Եզեկիել 33․10–19

Տերը ցանկանում է ներել

Գերության մեջ գտնվող իսրայելացիները մտահոգված էին․ «Մեր … մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք»։ (Եզեկիել 33․10)։ Ի պատասխան՝ Տերը ուսուցանեց նրանց ապաշխարության և ներման մասին։ Այս հարցերը կարող են օգնել ձեզ խորհել այն մասին, թե ինչ է Նա ուսուցանել.

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «վստահի [քո] արդարությանն» (տես Եզեկիել 33․12–13

  • Ի՞նչ կասեք այն մարդուն, որը մտածում է, որ Եզեկիել 33․12–19 հատվածներում նկարագրված մարդկանց հանդեպ վերաբերմունքն արդար չէ (տես նաև Մատթեոս 21․28–31, Ղուկաս 18․9–14

  • Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որոնք օգնում են ձեզ հասկանալ ապաշխարության նշանակությունը։ Ուրիշ ի՞նչ գաղափարներ եք գտնում Եզեկիել 36․26–27 և Ալմա 7․14–16 հատվածներում։

Եզեկիել 37

սեմինարիայի պատկերակ
Տերը հավաքում է Իր ժողովրդին և նրանց նոր կյանք տալիս

Իսրայելի հավաքումը պատկերված է Եզեկիել 37 գլխում երկու խորհրդանիշների միջոցով։ Երբ կարդաք առաջինի մասին, թե ինչպես են կենդանանում չորացած ոսկորները (տես հատվածներ 1–14), խորհեք, թե ինչ է այն ձեզ հուշում վարագույրի երկու կողմերում Իսրայելի հավաքման մասին (տես նաև Եզեկիել 36․24–30)։ Կարող եք տալ նման հարցեր.

  • Ի՞նչ է Տերը փորձում իրականացնել Իսրայելի հավաքման միջոցով:

  • Ինչպե՞ս է Նա իրականացնում դա։

Կարող եք ինքներդ ձեզ տալ այս նույն հարցերը՝ հատվածներ 15–28-ում երկրորդ խորհրդանիշի մասին կարդալիս։ Այդ խորհրդանիշը երկու փայտերն են, որոնք շատ գիտնականներ մեկնաբանում են որպես գրելու համար նախատեսված փայտե տախտակներ, որոնք իրար են միացված ծխնիով։ Հուդայի փայտը կարող է ներկայացնել Աստվածաշունչը (քանի որ Աստվածաշնչի մեծ մասը գրվել է Հուդայի հետնորդների կողմից), իսկ Հովսեփի փայտը՝ Մորմոնի Գիրքը (քանի որ Լեքիի ընտանիքը Եգիպտոսի Հովսեփի հետնորդն էր): Հաշվի առնելով դա, այս հատվածներն ի՞նչ են ձեզ ուսուցանում Իսրայելի հավաքման գործում սուրբ գրությունների դերի մասին:

Մտածեք, թե ինչպես են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին աշխատել ձեր կյանքում, մասնավորապես՝ օգնելու ձեզ գալ դեպի Քրիստոսը: Ո՞ր հատվածներն են առավել իմաստալից ձեզ համար:

Տես նաև 2 Նեփի 3․11–13, 29․14, «Israel, Israel, God Is Calling» օրհներգը, Հիմներ, հմր. 7, Թեմաներ և հարցեր բաժնի «Աստվածաշունչ», «Մորմոնի Գիրք» նյութերը, Ավետարանի գրադարան, «The Book of Mormon Gathers Scattered Israel» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։

1:31

The Book of Mormon Gathers Scattered Israel

անապատով շրջապատված Մեռյալ ծովը

Եզեկիելը տեսիլքում տեսավ, թե ինչպես է գետը հոսում տաճարից և բժշկում Մեռյալ ծովը:

Եզեկիել 47․1–12

Ես կարող եմ հոգևոր բժշկություն գտնել Տիրոջ տանը

Եզեկիել 47․1–12 հատվածները կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ Մեռյալ ծովն այնքան աղի է, որ ձկներն ու բույսերը չեն կարող ապրել այնտեղ: Ի՞նչն է ձեզ տպավորում հատվածներ 1–12-ում նկարագրված ջրերում (տես նաև Հայտնություն 22․1)։ Ի՞նչ կարող են խորհրդանշել այդ ջրերը: Ի՞նչ կարող են ներկայացնել հատված 12-ում նկարագրված ծառերը։

Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի «Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք․ Կնքում և բժշկում» ուղերձն ի՞նչ է ավելացնում ձեր հասկացողությանը (տես Լիահոնա, մայիս 2018, 47–48)։ Խորհեք, թե ինչպես եք հոգևոր կյանք և բժշկություն գտել տաճարի շնորհիվ:

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եզեկիել 3․17, 33․1–5

Մարգարեները նման են պահապանների, որոնք նախազգուշացնում են մեզ վտանգի մասին

  • Փոքր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել կատարել այնպիսի գործողություններ, որոնք համապատասխանում են Եզեկիել 3․17 հատվածում նկարագրված գործողություններին։ Օրինակ՝ նրանք կարող են ցույց տալ իրենց աչքերը, ականջները և բերանը, երբ կարդում եք «պահապան», «լսել» և «բերան» բառերը։ Նրանք կարող են նաև ցանկանալ գնալ արշավի՝ բացօթյա կամ պարզապես սենյակում: Երբ նրանք քայլում են, զգուշացրեք նրանց արահետի վրա գտնվող բաների մասին, օրինակ՝ գետերի, որոնց վրայով պետք է ցատկել, ճյուղերի, որոնց տակով անցնելիս պետք է կռանալ և ուղղվել կամ կենդանիների, որոնցից պետք է խուսափել (իրական կամ պատկերավոր): Դա կարող է զրույցի առիթ դառնալ այն մասին, թե ինչպես է Տիրոջ մարգարեն զգուշացնում մեզ այն վտանգների մասին, որոնք մենք չենք կարող տեսնել:

  • Ահա Եզեկիել 3․17, 33․1–5 հատվածները ներկայացնելու ևս մեկ եղանակ։ Ձեր երեխաներից մեկը կարող է պատկերացնել, որ «պահապան» է՝ պատուհանից դուրս նայելով և բոլորին պատմելով, թե ինչ է կատարվում դրսում: Կարող եք նաև դիտել «Watchman on the Tower» տեսանյութը (ChurchofJesusChrist.org կայքում)։ Ի՞նչ առումով է մեր ապրող մարգարեն հանդիսանում մեր պահապանը։

    4:17

    Watchman on the Tower

Եզեկիելը՝ երկու մագաղաթ ձեռքին

Եզեկիել մարգարեն, հեղինակ՝ Լայլ Բեդես

Եզեկիել 37․15–23

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն օգնում են մեզ «ժողովելու» Հիսուս Քրիստոսի մոտ

  • Եզեկիել 37․15–23 հատվածները միասին կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք գտնել երկու փայտ և մեկի վրա գրել՝ Հուդայի համար (Աստվածաշունչ), իսկ մյուսի վրա՝ Հովսեփի համար (Մորմոնի Գիրք)։ Ապա կարող եք կիսվել պատմություններով կամ սուրբ գրություններով Աստվածաշնչից և Մորմոնի Գրքից, որոնք օգնում են ձեզ ավելի մոտ զգալ Փրկչին և դառնալ «[Նրա] ժողովուրդը» (հատված 23)։ Ինչո՞ւ է օգտակար ունենալ սուրբ գրությունների այս երկու գրքերն էլ:

Մի փորձեք ընդգրկել ամեն ինչ: Գուցե ձեր երեխաների հետ չկարողանաք ուսումնասիրել Եզեկիելի գրքի բոլոր ճշմարտությունները: Աղոթքով մտածեք, թե ինչ պետք է նրանք հասկանան, և հոգևոր առաջնորդություն փնտրեք՝ որոշելու, թե ինչի վրա կենտրոնանալ: (Տես Ուսուցանել Փրկչի ձևով, 17:)

Եզեկիել 47․1–12

Մեր սրտերն ու ընտանիքները կարող են բժշկություն գտնել Տիրոջ տանը

  • Եզեկիել 47 գլխում նկարագրվում է Եզեկիելի տեսիլքը՝ թե ինչպես է ջուրը հոսում տաճարից և բժշկում Մեռյալ ծովը․ ծովն այնքան աղի է, որ ձկներն ու բույսերը չեն կարող ապրել այնտեղ: Գուցե ձեր երեխաները կարողանան այդ տեսիլքից նկարել մեկ կամ երկու առարկա, օրինակ՝ տաճար, գետ, անապատ, Մեռյալ ծով, բազմաթիվ ձկներ կամ պտղաբեր ծառ: Ապա, երբ միասին կարդաք հատվածներ 1–12-ը, նրանք կարող են կիսվել իրենց նկարով, երբ հիշատակվում է այդ առարկան: Ի՞նչ օրհնություններ էին բխում գետից այս տեսիլքում։ Օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես են այդ օրհնությունները նման այն օրհնություններին, որոնք Փրկիչը առաջարկում են նրանց, ովքեր պահում են տաճարային ուխտերը։ Կարող է օգնել «And the River Will Grow» (Ավետարանի գրադարան) տեսանյութը:

    3:43

    And the River Will Grow

  • Կարող եք նաև միասին երգել մի երգ, որտեղ նկարագրվում են տաճարային օրհնությունները, օրինակ՝ «Families Can Be Together Forever» (Children’s Songbook, 188)։ Ի՞նչ է ուսուցանում այս երգն այն մասին, թե ինչպես է Տերը օրհնում մեզ Իր սուրբ տանը:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Երուսաղեմի տաճարից հոսող գետ

«Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս։ … Եվ ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը» (Եզեկիել 47․1, 9)։ Պատկերը լիցենզավորված է goodsalt.com կողմից

Երեխաների միության վարժությունների էջ․ Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը մեզ «ժողովում են» Հիսուս Քրիստոսի մոտ