«Նոյեմբերի 16–22-ը։ «Նրանց անհատույց պիտի սիրեմ», Ովսեե 1–6, 10–14, Հովել», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Նոյեմբերի 16–22-ը։ «Նրանց անհատույց պիտի սիրեմ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Նոյեմբերի 16–22-ը․ «Նրանց անհատույց պիտի սիրեմ»,
Ովսեե 1–6, 10–14, Հովել
Տիրոջ հետ Իսրայելի ուխտը պետք է այնքան խոր և իմաստալից լիներ, որ Տերը այն համեմատել է ամուսնության հետ: Ուխտը, ամուսնության նման, ներառում էր հավերժ նվիրվածություն, համատեղ փորձառություններ, համատեղ կյանքի կառուցում, բացառիկ հավատարմություն և, ամենակարևորը՝ անկեղծ սեր: Ցավոք, իսրայելացիները հավատարիմ չեղան իրենց ուխտին։ Եվ, այնուամենայնիվ, Տիրոջ ուղերձը նրանց ոչ թե ասում էր «Ես կմերժեմ ձեզ հավիտյան»: Այլ՝ «Ես ձեզ հետ կկանչեմ» (տես Ովսեե 2․14–15)։ «Եվ քեզ ինձ պիտի նշանեմ արդարությամբ»,- ասել է Տերը Ովսեե մարգարեի միջոցով (Ովսեե 2․19)։ «Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ» (Ովսեե 14․4)։ Սա նույն ուղերձն է, որը Նա այսօր ուղարկում է մեզ, երբ ձգտում ենք պահել մեր ուխտերը սիրով և նվիրվածությամբ:
Հովելի ուղերձը նույնանման է․ «Ե՛տ դարձեք դեպի Տերը՝ ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ» (Հովել 2․13)։ Այս մարգարեների խոսքերը կարդալով՝ խորհեք Տիրոջ հետ ձեր հարաբերությունների շուրջ՝ մտածելով այն մասին, թե ինչպես է Նրա հավատարմությունը ձեզ ոգեշնչում հավատարիմ լինել Նրան:
Ովսեե և Հովել գրքերի ակնարկի համար տես «Ովսեե» և «Հովել» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ովսեե 1–3, 14
Տերը ինձ միշտ հրավիրում է վերադառնալ Իր մոտ
Ովսեեի կինը՝ Գոմերը, հավատարիմ չէր նրան, և Աստված նշեց այս տխուր փաստը՝ իսրայելացիներին սովորեցնելով, թե ինչպես է Ինքը վերաբերվում նրանց և Իր հետ կապած նրանց ուխտերին: Երբ կարդաք Ովսեե 1–3–ը, խորհեք, թե ինչպես է Տերը դիտում Իր հաղորդակցությունն Իր ուխի ժողովրդի հետ: Տիրոջ հետ ուխտ կապելն ինչո՞վ է նման ամուսնանալուն։ Այդ ուխտը խախտելն ինչո՞վ է նման ամուսնուն կամ կնոջը անհավատարիմ լինելուն (տես Ովսեե 2․5–7, 13)։ Ովսեե 2․14–23 հատվածները ձեզ ի՞նչ են ուսուցանում Տիրոջ սիրո և ողորմածության մասին: Դուք ինչպե՞ս եք ցույց տալիս Նրան ձեր սերն ու նվիրումը։
Ովսեե 14 գլխում փնտրեք այն բազում գեղեցիկ խոստումները, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր վերադառնում են Իր մոտ: Ի՞նչ է նշանակում «նրանց անհատույց պիտի սիրեմ» արտահայտությունը ձեզ համար (հատված 4)։ 5–8 հատվածներում բույսերի փոխաբերությունները ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ օրհնությունների, այդ թվում՝ ապաշխարության օրհնությունների մասին: Ձեր ուսումնասիրության ընթացքում կարող եք երգել կամ լսել Փրկչի ողորմածության մասին մի օրհներգ, օրինակ՝ «Come unto Jesus» (Հիմներ, հմր․ 117)։
Գոմերին, որը խորհրդանշում է Իսրայելի տունը և նրանց խախտված ուխտերը, փրկագնում էր առաջարկվել Տիրոջ կողմից: Նկարը՝ Դեբ Միննարդի, արտոնագրված goodsalt.com-ից
Ովսեե 6․4–7, Հովել 2․12–13
Աստծո հանդեպ նվիրվածությունը պետք է լինի ներքուստ, այլ ոչ միայն արտաքին արտահայտությամբ
Ովսեեի օրերում մարդիկ անասուններին որպես զոհ էին մատուցում, բայց ավելի կարևոր պատվիրաններ էին խախտում։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Տերը «ողորմություն [է] ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ»: (Ովսեե 6․6) Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը․ ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է (տես Ովսեե 6․4)։ Մեր բարությունն ինչի՞ նման պետք է լինի (տես Եսայի 48․18, 1 Նեփի 2․9–10)։
Կարող եք կարդալ նաև Մատթեոս 9․10–13, 12․1–8 հատվածները, տեսնելու, թե Փրկիչն ինչպես է Իր առաքելության ժամանակ օգտագործել Ովսեե 6․6-ում գրվածը։ Այս հատվածներն ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ Ովսեեի խոսքերը:
Հովել 2․12–13 հատվածները կարդալիս օգտակար կլինի իմանալ, որ հագուստը պատռելը ավանդաբար սգի կամ զղջման արտաքին նշան էր։ Մեր սրտերը պատռելն ինչո՞վ է տարբերվում մեր հանդերձները պատռելուց։
Հովել 2
«Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա»
Ի՞նչ նմանություններ եք տեսնում մեր օրերի և Հովելի կանխատեսած օրերի միջև (տես հատկապես Հովել 2․1–2, 11, 18–32): Ինչո՞վ ձեզ տպավորեց այն խորհուրդը, որը Տերը տվել է հատվածներ 18–32-ում։ Ինչո՞ւ են այս օրհնությունները հատկապես արժեքավոր այսօր:
Հետաքրքիր կլինի կարդալ, թե ինչ ասաց Մորոնին Հովել 2-ի մասին, երբ այցելեց Ջոզեֆ Սմիթին 1823 թվականին (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․41)։ Ինչպե՞ս եք զգում, որ Հովել 2.28–32 հատվածների մարգարեությունները կատարվում են մեր օրերում (տես նաև Գործք Առաքելոց 2․1–21)։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Տերը «[Իր] հոգին պիտի թափի ամեն մարմնի վրա»։ (Հովել 2․28)
Կարող եք խորհել նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերի մասին․ «գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել՝ առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտական սփոփիչ ազդեցության» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96): Ինչո՞ւ է հայտնությունը կարևոր ձեր հոգևոր գոյատևման համար:
Ի՞նչ կարող եք անել, եթե զգում եք, որ չեք ստանում այդ ազդեցությունը: Ահա մի քանի օրինակ, որոնք կարող են օգտակար լինել. Ի՞նչ արեցին սուրբ գրությունների այս մարդիկ, որպեսզի ստանան Տիրոջ Հոգու հեղումը:
Երբ կարդաք երեց Դեյվիդ Ա. Բեդնարի այս խոսքերը, խորհեք, թե ինչ է նշանակում ձեզ համար զգալ Սուրբ Հոգու հեղումը ձեր առօրյա կյանքում։
«Մենք հաճախ դժվարացնում ենք անձնական հայտնություն ստանալը մեզ համար։ Դրանով ես նկատի ունեմ, որ ուխտի խոստումն այն է, որ երբ մենք հարգում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք Սուրբ Հոգուն ունենալ՝ որպես մեր մշտական ուղեկից: Բայց մենք խոսում ենք այդ մասին և վերաբերվում ենք դրան այնպես, կարծես Տիրոջ ձայնը լսելը Նրա Հոգու միջոցով հազվադեպ երևույթ է: … [Հոգին] պարտավոր է մեզ հետ լինել ողջ ժամանակ: Ոչ ամեն ակնթարթ: Բայց, եթե մարդն անում է հնարավոր ամեն բան, կարիք չկա, որ կատարյալ լինեք: Բայց, եթե ես և դուք անում ենք հնարավոր ամեն բան և չենք գործում լուրջ օրինազանցություն, ապա կարող ենք հույս դնել Սուրբ Հոգու վրա, որ կառաջնորդի մեզ։ …
«…Մենք կարծես հավատում ենք, որ Սուրբ Հոգին հայտնվում է տպավորիչ, ուժեղ և անսպասելի ձևով, մինչդեռ այն մեղմ, հանդարտ է և աստիճանաբար է ազդեցիկ դառնում» («Երեց Բեդնարի քննարկումը» [Երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 7, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org)։
Տես նաև Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգու հուշումները», Լիահոնա, նոյ․ 2023, 42–45,«Enemy Territory» (տեսանյութ), Ավետարանի գրադարան։
Enemy Territory
Ստեղծեք հոգևոր միջավայր։ «Նկատե՞լ եք, թե ինչն է նպաստում ավետարանը սովորելու հոգևոր միջավայրին: Ի՞նչն է խանգարում դրան։ … Մտածեք այն միջավայրի մասին, որտեղ դուք ամենից հաճախ ուսուցանում եք [կամ սովորում եք]: Ի՞նչ եք զգում, երբ այնտեղ եք: Ինչպե՞ս կարող եք ավելի արդյունավետորեն հրավիրել Հոգուն, որ ներկա գտնվի այնտեղ»: (Ուսուցանել Փրկչի ձևով, 7):
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Ովսեե 2․19–20
Ես կարող եմ հավատարմորեն պահել իմ ուխտերը
-
Ովսեեի գրքում Իր ժողովրդի հետ կապած Իր ուխտերը Տերը համեմատել է ամուսնության հետ։ Այս համեմատությունից սովորելու համար դուք և ձեր երեխաները կարող եք նայել հարսի և փեսայի մի նկարի և խոսել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը ցանկանում, որ ամուսինն ու կինը վերաբերվեն միմյանց: Օգնեք ձեր երեխաներին Ովսեե 2․19–20 հատվածներում գտնել բառեր, որոնք նկարագրում են, թե ինչպես է Տերը վերաբերվում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք սիրում ենք Նրան և հավատարիմ կլինենք Նրան։
Ովսեե 10․12
«Տիրոջը փնտրելու ժամանակն է»
-
Ովսեե 10․12 հատվածում օգտագործվում են սերմանելու, հնձելու, ժամանակի և տեղումների պատկերներ՝ հրավիրելով մեզ փնտրել Տիրոջը։ Երբ կարդում եք այս հատվածները, ի՞նչ ստեղծագործական գաղափարներ են գալիս ձեր միտքը, որոնք կարող են ոգեշնչել երեխաներին որոնել Նրան։ Օրինակ՝ ձեր երեխաները կարող են նկարել ժամացույց և գրել, թե ինչպես կարող են փնտրել Տիրոջը օրվա տարբեր ժամերին: «Anytime, Anywhere» (Ավետարանի գրադարան) երգը կարող է օգնել ձեզ ուսուցանել, որ միշտ լավ ժամանակ է Տիրոջը փնտրելու համար:
-
Կամ ձեր երեխաները կարող են կատարել պարզ գործողություններ, որոնք համապատասխանում են այդ հատվածին, օրինակ՝ ցույց տան, թե սերմեր են ցանում, բանջարեղեն են քաղում կամ կանգնած են անձրևի տակ: Օգնեք ձեր երեխաներին սերմ ցանելը և լավ բերք ստանալը համեմատել արդար ապրելու և Տիրոջ օրհնությունները ստանալու հետ։ Այնուհետև կարող եք միմյանց պատմել այն օրհնությունների մասին, որոնք Տերն առատորեն տվել է ձեզ, երբ դուք փորձել եք փնտրել Նրան։
Ովսեե 13․4, 14
Հիսուս Քրիստոսն Իմ Փրկիչն ու Քավիչն է
-
Ովսեե 13.4 հատվածի այն ճշմարտությունն ընդգծելու համար, որ չկա Փրկիչ, բացի Հիսուս Քրիստոսից, կարող եք ցուցադրել ձեր երեխաներին մի քանի մարդու նկար, այդ թվում՝ Հիսուսի նկարը։ Երեխաները կարող են հերթով ցույց տալ այն մարդուն, որը զորություն ունի՝ մեզ փրկելու մեղքից և մահից: Կիսվեք ձեր վկայությունով Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:
-
Ձեր երեխաները կարող են Ովսեե 13.4, 14 հատվածներում փնտրել բառեր, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Այդ բառերն ի՞նչ են ուսուցանում մեզ Նրա մասին։ Կարող եք օգնել ձեր երեխաներին օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը՝ գտնելու այլ սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են, որ Հիսուսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Կիսվեք միմյանց հետ, թե ինչպիսին է ձեր վերաբերմունքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։
Հովել 2.28–29
Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ինձ
-
Կարող եք օգնել երեխաներին հասկանալ Հովել 2․28–29 հատվածները՝ հնարավորություն տալով նրանց հեղուկը առատորեն լցնել, այնուհետև հակադրելով դա կաթելու կամ ծորալու հետ։ Ի՞նչ կարող է նշանակել, որ Հոգին «կթափվի» մեզ վրա:
-
Երբ միասին կարդաք Հովել 2.28–29 հատվածները, կարող եք առաջարկել ձեր երեխաներին դնել միմյանց անունները՝ «ձեր որդիները» և «ձեր դուստրերը» արտահայտությունների փոխարեն։ Այնուհետև օգնեք նրանց փնտրել սուրբ գրություններ, ինչպիսիք են Հովհաննես 14․16, Մորոնի 10․5, Վարդապետություն և Ուխտեր 42․17 հատվածները՝ տեսնելու, թե ինչպես կարող է Հոգին օգնել իրենց:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։