Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 9–15-ը։ «Չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»․ Դանիել 1–7


«Նոյեմբերի 9–15-ը։ «Չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել», Դանիել 1–7» Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Նոյեմբերի 9–15-ը։ «Չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Նաբուգոդոնոսորն ուշադիր լսում է Դանիելին

Դանիելը մեկնաբանում է Նաբուգոդոնոսորի երազը, հեղինակ՝ Գրանտ Ռոմնի Քլոուսոն

Նոյեմբերի 9–15-ը։ «Չկա մի ուրիշ Աստված, որ կկարողանա այսպես ազատել»

Դանիել 1–7

Ամենայն հավանականությամբ, ձեզ չեն սպառնա նետել կրակով բորբոքված հնոցու մեջ կամ առյուծների գուբը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի պատճառով: Բայց ոչ ոք այս կյանքով չի անցնում առանց հավատքի փորձության: Մենք բոլորս կարող ենք օգուտ քաղել այնպիսի մարդկանց օրինակներից, ինչպիսիք են՝ Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որոնք երիտասարդ տարիքում գերի էին տարվել Բաբելոնյան հզոր կայսրության կողմից (տես Դ Թագավորների 24․10–16)։ Շրջապատված անծանոթ մշակույթով՝ տարբեր արժեհամակարգերով, նրանք բախվում էին իրենց համոզմունքներից և արդար ավանդույթներից հրաժարվելու մեծ գայթակղությունների: Այնուամենայնիվ, նրանք հավատարիմ մնացին իրենց ուխտերին: Ինչպե՞ս դա հնարավոր եղավ: Անելով այն փոքր և հասարակ բաները, որոնք Աստված պատվիրում է մեզ անել՝ աղոթել, ծոմ պահել, լավ ընկերներ ընտրել, Իրեն ապավինել և լույս լինել ուրիշների համար: Եգիպտոսում Հովսեփը, Պարսկաստանում Եսթերը, Բաբելոնում Դանիելն ու նրա ընկերները պահպանեցին իրենց հավատն առ Աստված, և Աստված այնպիսի հրաշքներ գործեց, որոնք մինչ օրս ոգեշնչում են հավատացյալներին:

Դանիելի գրքի մասին իմանալու համար տես «Դանիել»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Դանիել 1, 36

սեմինարիայի պատկերակ
Իմ հավատքի փորձության ժամանակ ես կարող եմ ապավինել Տիրոջը

Ինչ-որ առումով, բոլորս ապրում ենք Բաբելոնում։ Մենք հաճախ գայթակղությունների ենք հանդիպում՝ զիջելով մեր չափանիշները և հեռանալով Քրիստոսի հանդեպ հավատքից: Երբ կարդաք Դանիել 1, 3 և 6 գլուխները, ուշադրություն դարձրեք, թե ինչ եղանակներով են ճնշումների ենթարկվել Դանիելը, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որպեսզի անեին այն, ինչն ըստ իրենց, սխալ էր: Ինչպե՞ս էին նրանք արձագանքում այդ իրավիճակներին (տես Դանիել 1․10–13, 3․15–18, 6․10)։ Ի՞նչ արդյունք ունեցավ նրանց հավատքը: Ի՞նչ եք սովորում այս փորձառություններից այն մասին, թե ինչպե՞ս վստահել Տիրոջը, երբ բախվում եք ընդդիմության: Նաև կարող եք քննարկել հետևյալ հարցերը.

  • Ե՞րբ եք ձեզ վրա ճնշում զգացել՝ անելու մի բան, որը գիտեիք, որ սխալ է: Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ` Իր պատվիրանները պահելու համար:

  • Ի՞նչ անել, եթե ձեր հավատքը չի հանգեցնում հրաշքների, որոնք ակնկալում եք (տես օրինակ՝ Ալմա 14․8–13)։ Ելնելով նրանից, ինչ կարդացիք Դանիել 3․13–18 հատվածներում, ի՞նչ եք կարծում, Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ինչպե՞ս կպատասխանեին այս հարցին։ Ինչպե՞ս կարող է նրանց օրինակը ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում ձեր փորձություններին։

  • Ինչպե՞ս կարող են ձեր արդար ընտրությունները առաջնորդել ուրիշներին դեպի ավելի մեծ հավատք առ Տերը (տես Դանիել 2․47, 3․28–29)։ Խորհեք այն մասին, թե ձեր ընտրություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ ուրիշների վրա։

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի վախեցիր, միայն հավատա», Լիահոնա, նոյ․ 2015, 76–79։

Փորձեք ներառել բոլորին։ Փրկիչը «հրավիրում է … բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից» (2 Նեփի 26.33): Եթե դուք ուսուցանում եք ձեր ընտանիքին կամ դասարանին, մտածեք, թե ինչպես կարող եք բոլորին որևէ կերպ մասնակցելու հնարավորություն տալ: Օրինակ՝ դուք կարող եք յուրաքանչյուրին տալ սուրբ գրության մի հատված, համաժողովի ուղերձի մի հատված կամ օրհներգի հատված՝ դրա շուրջ խորհելու և մեկնաբանելու համար: Ճնշում մի գործադրեք որևէ մեկի վրա, որպեսզի մասնակցի, այլ ընտրելու հնարավորություններ տվեք նրանց:

Սեդրաքը, Միսաքը, Աբեդնագովը և չորրորդ էակը վառարանում

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը բոցավառ հնոցում, հեղինակ՝ Վիլյամ Մոգան

Դանիել 2

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա

Հայտնության միջոցով Դանիելը տեսավ, որ Նաբուգոդոնոսորի երազը կանխագուշակություն է ապագա աշխարհիկ թագավորությունների մասին, ինչպես նաև Աստծո ապագա թագավորության մասին, որը «հավիտյան չի ավերվելու» (Դանիել 2․44)։ «Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Եկեղեցին այդ մարգարեացած վերջին օրերի թագավորությունն է, բայց ոչ թե մարդու կողմից ստեղծված, այլ հիմնված երկնային Աստծո կողմից, և գլորվում է առաջ որպես քար, որն առանց ձեռքի կտրվել է սարից, որպեսզի լցնի երկիրը» («Ինչո՞ւ Եկեղեցին», Լիահոնա, նոյ․ 2015, 111)։ Մտածեք Աստծո վերջին օրերի թագավորության մասին, երբ կարդաք քարի նկարագրությունը Դանիել 2․34–35, 44–45 հատվածներում։ Ո՞րն է ձեր դերը՝ այս մարգարեության իրականացմանն օգնելու մեջ։

Տես նաև «Hark, All Ye Nations!», Հիմներ, հմր․ 264, «God Gave Them Knowledge» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

13:49

God Gave Them Knowledge

Դանիել 2․1–30

Հայտնություն ստանալու համար անհրաժեշտ է հոգևոր պատրաստություն

Դանիել 2.1–15 հատվածները վերանայելիս մտածեք, թե ինչ կզգայիք, եթե հայտնվեիք Դանիելի իրավիճակում: Ի՞նչ արեց Դանիելը (տես Դանիել 2․16–18)։ Ի՞նչ եք սովորում Դանիել 1․17 հատվածից այն մասին, թե ինչպես է Աստված պատրաստել Դանիելին: Ի՞նչ կարող ենք սովորել Դանիելի խոսքերից և գործողություններից այն բանից հետո, երբ Տերը նրան օգնեց (տես Դանիել 2․19–30

Դանիել 7․13–14

Հիսուս Քրիստոսը Հավերժական Հոր Որդին է

Փրկչի երկրային ծառայության ժամանակ շատ հրեաներ կարծում էին, որ «Մարդու որդի» տիտղոսը Դանիել 7․13 վերաբերում է գալիք Մեսիային։ Ի՞նչ եք սովորում Մեսիայի մասին Դանիել 7.13–14 հատվածներից (տես նաև Մովսես 6.57):

Փրկիչը հաճախ իրեն անվանում էր «Մարդու Որդի»: Կարող եք վերանայել մի քանի օրինակ․ Մատթեոս 25․31, Մարկոս 9․31, 10․45։ Ի՞նչ է Նա ուսուցանում Իր մասին այս հատվածներում: Մարկոս 14․61–64 հատվածներում Հիսուսն օգտագործել է այս տիտղոսը Իր մահկանացու կյանքի վերջին օրը: Ուշադրություն դարձրեք այն մարդկանց արձագանքին, որոնք լսեցին Նրա խոսքերը: Ինչպե՞ս է Մարդու Որդու մասին Դանիելի մարգարեությունն ազդում Մարկոսի 15 գլխում Նրա հետ կատարվածի վերաբերյալ ձեր զգացմունքների վրա։

Ինչպես որ Հիսուսին էին ատում այն բանի համար, որ նա հայտարարեց, որ ինքը «Մարդու Որդին» է, դուք նույնպես կարող եք հալածվել ճշմարտությունն ասելու համար։ Համեմատեք Դանիել 7.13–14 հատվածների մարգարեությունը Վարդապետություն և Ուխտեր 121.29, 46 հատվածների խոստումների հետ:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 49․6, Սուրբ գրքերի ուղեցույց, «Մարդու Որդի», Ավետարանի գրադարան։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Դանիել 1, 36

Հիսուսը կօգնի ինձ անել այն, ինչ ճիշտ է, նույնիսկ եթե դա դժվար է

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Դանիելի գրքի ոգեշնչող պատմություններից, կարող եք գտնել Դանիել 1, 3 և 6 գլուխների իրադարձությունների նկարները (տես այս շաբաթվա վարժությունների էջը կամ Ավետարանի պատկերագիրք, հմր. 23, 2526): Այնուհետև կարող եք նկարները դնել երեսի կողմով դեպի ներքև և առաջարկել երեխային շրջել նկարները և խոսել այն պատմության մասին, որն այն ներկայացնում է: (Օգնության համար տես «Դանիելը և նրա ընկերները», «Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը» և «Դանիելը առյուծների գուբի մեջ», Հին Կտակարանի պատմություններ, 154–56, 160–62, 163–65։)

    1:39

    Daniel and His Friends

    1:39

    Shadrach, Meshach, and Abed-nego

    1:45

    Daniel and the Lions’ Den

  • Օգնեք ձեր երեխաներին մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ իրենց վրա կարող է ճնշում գործադրվել՝ որպեսզի սխալ ընտրություն կատարեն, ինչպես Դանիելի ու իր ընկերնեի վրա ճնշում գործադրվեց Դանիել 1, 3 և 6 գլուխներում։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես եք օրհնվել ճիշտ ընտրություն կատարելու համար, նույնիսկ երբ դա դժվար էր: Մի երգ երգեք տվյալ թեմային համապատասխան, օրինակ՝ «Choose the Right» (Հիմներ հմր. 239)։

երիտասարդ տղան հրաժարվում է միս ուտել

Վստահել Իմաստության խոսքին

Դանիել 1․1–17

Երկնային Հայրը ցանկանում է, որ ես հոգամ իմ մարմնի մասին

  • Այս պատմության ընթերցումը Դանիելի և նրա ընկերների մասին, որոնք հրաժարվեցին թագավորի առաջարկած մսից և գինուց, կարող է ոգեշնչել զրույց սկսել առողջության օրենքի մասին, որը Երկնային Հայրը տվել է մեզ այսօր (տես Վարդապետություն և Ուխտեր 89)։ Փնտրեք Դանիելի և նրա ընկերների ստացած օրհնությունները և համեմատեք դրանք Իմաստության խոսքում խոստացված օրհնությունների հետ (տես Դանիել 1․15–17 և Վարդապետություն և Ուխտեր 89․18–21):

Դանիել 2

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա

  • Երբ կարդաք Դանիել 2.31–35, 44–45 հատվածները ձեր երեխաների հետ, կարող եք առաջարկել նրանց նկարել Նաբուգոդոնոսորի երազը։ Օգնեք նրանց հասկանալ, որ երազում քարը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ի՞նչ ենք մենք սովորում Եկեղեցու մասին այս երազից: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ Երկնային Հայրն արեց՝ վերջին օրերում Իր Եկեղեցին հաստատելու համար։ Եթե նրանք օգնության կարիք ունենան, ցուցադրեք Եկեղեցու Վերականգնման իրադարձությունների նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 90–95

Դանիել 6

Երկնային Հայրը կամենում է, որ ես հաճախ աղոթեմ

  • Ինչո՞ւ էր Երկնային Հորն աղոթելը այդքան կարևոր Դանիելի համար: Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այդ մասին, երբ միասին կարդաք Դանիել 6 գլուխը: Այնուհետև կարող եք ասել միմյանց, թե ինչու է աղոթելը կարևոր ձեզ համար: Ձեր երեխաները կարող են նկարել իրենց՝ տարբեր իրավիճակներում աղոթելիս: Նրանք կարող են օգտագործել իրենց նկարները միմյանց ուսուցանելու համար այն մասին, որ մենք կարող ենք աղոթել Երկնային Հորը՝ անկախ նրանից, թե որտեղ ենք մենք կամ ինչի կարիք ունենք:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Դանիելը կանգնած է առյուծներ խմբի առաջ

Դանիելն առյուծների գուբի մեջ, հեղինակ՝ Բրիտոն Ռիվիեր

Երեխաների միության վարժությունների էջ․ Աստված կօրհնի ինձ, եթե ընտրեմ հետևել Հիսուս Քրիստոսին