Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ «Նրան հաճելի է ողորմությունը». Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա


«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ «Նրան հաճելի է ողորմությունը»․ Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ «Նրան հաճելի է ողորմությունը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

մի մարդ, ձեռքերը պարզած, նայում է աստղային երկնքին

Սկզբումն էր Բանը, հեղինակ՝ Եվա Թիմոթի

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը․ «Նրան հաճելի է ողորմությունը»

Միքիա, Նաում, Ամբակում, Սոփոնիա

Կարդալ Հին Կտակարանը հաճախ նշանակում է կարդալ մարգարեություններ կործանման մասին: Տերը հաճախ էր մարգարեներ կանչում, որպեսզի ամբարիշտներին նախազգուշացներ Իր դատաստանների մասին։ Միքիայի, Նաումի, Ամբակումի և Սոփոնիայի ծառայությունը դրա լավ օրինակն է։ Սարսափելի մանրամասնություններով այս մարգարեները կանխագուշակել են այն քաղաքների անկումը, որոնք ժամանակին ուժեղ և հզոր էին թվում․ Նինվե, Բաբելոն և Երուսաղեմ: Բայց դա հազարավոր տարիներ առաջ էր: Իսկ այսօր ինչո՞ւ են արժեքավոր այդ մարգարեությունները:

Թեև կործանվեցին այդ հպարտ, ամբարիշտ քաղաքները, սակայն հպարտ ամբարշտությունը պահպանվում է։ Դրա հետքերը մենք կարող ենք հայտնաբերել նույնիսկ մեր սրտերում: Հին Կտակարանի մարգարեները բացահայտում են, թե ինչպես կարող ենք հեռանալ այս չարիքներից: Թերևս դա է պատճառներից մեկը, որ մենք այսօր կարդում ենք նրանց խոսքերը: Նրանք պարզապես կործանման մարգարեներ չէին, նրանք փրկության մարգարեներ էին: Կործանման նկարագրությունները մեղմվում են Քրիստոսի մոտ գալու և Նրա ներումը ստանալու հրավերներով: Ինչպես ուսուցանում է Միքիան, Տերը չի սիրում մեզ դատապարտել, այլ «Նրան հաճելի է ողորմությունը» (Միքիա 7․18)։ Սա էր Տիրոջ ճանապարհը հին օրերում, և սա է Նրա ճանապարհը նաև այսօր: «Հավիտենական է նրա ընթացքը» (Ամբակում 3․6

Այս գրքերի մասին տեղեկությունների համար տես «Միքիա», «Նաում», «Ամբակում» և «Սոփոնիա» անունները Սուրբ գրքերի ուղեցույցում։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Միքիա 6․1–8

«Ի՞նչ է պահանջում Տերը»

Միքիան մեզ հրավիրում է պատկերացնել այս փորձառությունը՝ «ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ» (Միքիա 6․66–8 հատվածները ի՞նչ են հուշում ձեզ այն մասին, թե ինչն է կարևոր Տիրոջ համար, երբ Նա գնահատում է ձեր կյանքը:

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ․ «Իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետ», Լիահոնա, նոյ․ 2020, 109–12։

բերդի քարե պարիսպներ

«Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը» (Նաում 1․7

Նաում 1

Տերը և՛ զորավոր է, և՛ ողորմած

Նաումի առաքելությունն էր՝ կանխագուշակել Նինվեի՝ Ասորեստանի դաժան կայսրության մայրաքաղաքի կործանումը, ինչը Իսրայելի ցրման և Հուդայի հետ դաժանաբար վարվելու պատճառ եղավ։ Նաումը սկսեց՝ նկարագրելով Աստծո բարկությունն ու անզուգական զորությունը, բայց Նա նաև խոսեց Աստծո ողորմածության և բարության մասին: Փնտրեք գլուխ 1-ի այն հատվածները, որոնք օգնում են ձեզ հասկանալ այս հատկանիշներից յուրաքանչյուրը և Աստծո մյուս հատկանիշները, որոնք դուք նկատում եք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները Տիրոջ մասին։

Ամբակում

սեմինարիայի պատկերակ
Ես կապավինեմ Տիրոջ կամքին և Նրա ժամանակին

Նույնիսկ մարգարեները երբեմն հարցեր են ունենում Տիրոջ ուղիների վերաբերյալ: Ամբակումը, որն ապրում էր Հուդայում համատարած ամբարշտության ժամանակ, իր գրառումը սկսել է Տիրոջն ուղղված հարցերով (տես Ամբակում 1․1–4)։ Ինչպե՞ս կամփոփեք Ամբակումի մտահոգությունները: Այսօր ի՞նչ նմանատիպ հարցեր են տալիս մարդիկ Աստծո մասին: Դուք երբևէ ունեցե՞լ եք նման զգացումներ։ Նաև կարող եք համեմատել Ամբակումի հարցերը սուրբ գրությունների այլ հարցերի հետ, ինչպիսիք են՝ Մարկոս 4․37–38 և Վարդապետություն և Ուխտեր 121․1–6 հատվածների հարցերը։

Տերը պատասխանել է Ամբակումի հարցերին՝ ասելով, որ Նա կուղարկի քաղդեացիներին (բաբելոնացիներին)՝ Հուդային պատժելու նպատակով (տես Ամբակում 1․5–11)։ Բայց Ամբակումը շարունակում էր անհանգստանալ, քանի որ անարդար էր համարում, որ Տերը չէր միջամտում, երբ «ամբարիշտը [Բաբելոնը] կուլ էր տալիս իրենից արդարին [Հուդային]» (տես հատվածներ 12–17)։ Ի՞նչ եք գտնում Ամբակում 2.1–4 հատվածներում, որը ոգեշնչում է ձեզ ապավինել Տիրոջը, երբ անպատասխան հարցեր ունեք (տես նաև Մարկոս 4․39–40, Վարդապետություն և Ուխտեր 121․7–8 «Աստված մեզ կբարձրացնի» [տեսանյութ], Ավետարանի գրադարան)։

4:59

God Will Lift Us Up

Գլուխ 3-ը Ամբակումի աղոթքն է փառաբանման և հավատքի վերաբերյալ։ Ինչպե՞ս է Ամբակումի տոնը գլուխ 3-ում տարբերվում գլուխ 1-ի տոնից։ Ահա մի գաղափար, որը կօգնի ձեզ խորհել հատվածներ 17–19-ի մասին։ Կազմեք աշխարհիկ և հոգևոր օրհնությունների ցանկը, որոնք Աստված տվել է ձեզ: Ապա պատկերացրեք, որ կորցրել եք աշխարհիկ օրհնությունները: Ինչպե՞ս դա կարող է ազդել մյուս օրհնությունների նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա։ Ինչո՞ւ կարող է դժվար լինել «Տիրոջով ուրախանալ» (հատված 18) այնպիսի դժվարությունների ժամանակ, որոնք նկարագրված են հատված 17-ում: Խորհեք, թե ինչպե՞ս կարող եք Աստծո հանդեպ ավելի խոր հավատ զարգացնել, նույնիսկ, եթե կյանքն անարդար է թվում։

Տես նաև Գերիթ Վ . Գոնգ «Բոլոր բաները մեր բարիքի համար», Լիահոնա, մայիս 2024, 41–44, «Lead, Kindly Light», Հիմներ, հմր․ 97, Թեմաներ և հարցեր, «Փնտրել ձեր հարցերի պատասխանները», Ավետարանի գրադարան:

Եղեք համբերատար։ Երբեմն մենք ուզում ենք անմիջապես ստանալ մեր հարցերի պատասխանները, բայց հոգևոր ընկալումը ժամանակ է պահանջում և չի կարող պարտադրվել: Ինչպես Տերն ասել է Ամբակումին. «Սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա» (Ամբակում 2․3

Սոփոնիա

«Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ»

Սոփոնիայի մարգարեությունները կարդալիս ուշադրություն դարձրեք, թե որ վերաբերմունքը և վարքագիծն է հանգեցրել կործանման․ տես հատկապես Սոփոնիա 1․4–6, 12, 2․8, 10, 15, 3․1–4 հատվածները։ Այնուհետև փնտրեք, թե որ հատկանիշներով օժտված մարդկանց Աստված կպահպանի. տես Սոփոնիա 2․1–3; 3․12–13, 18–19։ Ի՞նչ եք կարծում, այս հատվածներում Տերն ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար:

Սոփոնիա 3․14–20

Տերը կուրախանա Իր ժողովրդի հետ Սիոնում

Սոփոնիա 3․14–20 հատվածները կարդալուց հետո տեսեք, թե քանի ձևով կարող եք ավարտել այս նախադասությունը. «Ուրախացի՛ր և հրճվի՛ր ամբողջ սրտով», որովհետև … Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ ուրախանալու այս պատճառների մասին: Կարող եք համեմատել այս հատվածները 3 Նեփի 17 գլխում նկարագրված փորձառությունների հետ և խորհել այն մասին, թե ինչ է զգում Հիսուս Քրիստոսը Իր ժողովրդի, այդ թվում՝ ձեր հանդեպ:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Միքիա 5.2

Հիսուս Քրիստոսը ծնվել է Բեթլեհեմում

  • Ձեր երեխաները գուցե չգիտեն, որ Միքիայի մարգարեությունն էր, որ օգնեց մոգերին գտնել մանուկ Հիսուսին Բեթլեհեմում: Օգտագործելով Միքիա 5․2 և Մատթեոս 2․1–6 հատվածները, ձեր երեխաները կկարողանան վերարտադրել իրենց փորձառությունը: Այնուհետև դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչու էր Հիսուսի ծնունդն այնքան կարևոր, որ մարգարեները գիտեին այդ մասին Նրա ծնվելուց շատ տարիներ առաջ:

երեք Իմաստուններ նայում են նոր աստղին

Սուրբ մանուկի ծնունդը, հեղինակ՝ Դանա Վուդ

Նաում 1․7

«Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը»

  • Նաում 1․7 հատվածը կարդալուց հետո ձեր երեխաները կարող են կառուցել կամ նկարել մի պարզ «ամուր ապաստան» կամ ամրոց (այս նյութում կա այդպիսի մի նկար): Ի՞նչ պատճառներ կան, որոնց համար մարդիկ կարող են ամրոցի կարիք ունենալ։ Ի՞նչն է մեր օրը դարձնում «նեղության օր»: Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը ապաստան մեզ համար:

Ամբակում 2․3

Աստված միշտ կկատարի Իր խոստումները

  • Ամբակում 2․3 հատվածը ներկայացնելու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն բաների մասին, որոնք լավն են միայն որոշակի ժամանակ սպասելուց հետո, օրինակ՝ մրգի, որը պետք է հասունանա, կամ խմորի, որը պետք է թխվի։ Ի՞նչ կպատահի, եթե մենք փորձենք ուտել միրգը կամ խմորը՝ նախքան պատրաստ լինելը։ Այնուհետև կարող եք խոսել Ամբակում մարգարեի մասին, որը ցանկանում էր իմանալ, թե Տերը երբ կդադարեցնի ամբարշտությունն աշխարհում: Կարդացեք Տիրոջ պատասխանը Ամբակում 2.3 հատվածում։ Կարող եք օգնել ձեր երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք Աստված խոստացել է: Յուրաքանչյուր օրինակի համար կարող եք միասին ասել. «Սպասի՛ր դրան, որովհետև անպատճառ պիտի գա»։

Ամբակում 2․14

Ես կարող եմ օգնել լցնել աշխարհը Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքով

  • Ամբակում 2․14 հատվածը պատկերավոր ներկայացնելու համար դուք և երեխաները կարող եք որևէ տարայի մեջ լցնել նկարներ կամ բառեր, որոնք ներկայացնում են այն, ինչ Հիսուսն արել է կամ ուսուցանել է։ Ինչպե՞ս կարող ենք օգնել լցնել աշխարհը Տիրոջ գիտությամբ:

  • Կարող եք նաև երեխաներին ցույց տալ աշխարհի քարտեզը (տես Եկեղեցու պատմության քարտեզներ, հ.7, «Աշխարհի քարտեզը»)։ Օգնեք նրանց գտնել իրենց բնակավայրը և վայրեր, որտեղ ծառայել են իրենց ծանոթ միսիոներները։ Կարող եք միասին երգել ավետարանով կիսվելու մասին երգ, օրինակ՝ «We’ll Bring the World His Truth» (Children’s Songbook, 172–73)։ Մենք ի՞նչ կարող ենք պատմել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին։

Սոփոնիա 3․14–20

Հիսուս Քրիստոսը ուրախանում է նրանց հետ, ովքեր հետևում են Իրեն

  • Սոփոնիա 3.14–20 հատվածներում ձեր երեխաները կարող են փնտրել մի բան, որի շնորհիվ իրենք «կերգեն, … կցնծան և կուրախանան ամբողջ սրտով»: Կարող եք միասին երգել մի քանի ուրախ օրհներգ կամ երգ և խոսել այն ուրախության մասին, որը դուք գտնում եք Հիսուս Քրիստոսի ավետարանում:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուսը ժպտում է մի խումբ երեխաների

Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, հեղինակ՝ Քեյսի Չայլդս

Երեխաների միության վարժությունների էջ. Տիրո՛ջը փնտրեք