Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 7–13-ը: «Տիրոջ սրբությունը». Անգե 1–2, Զաքարիա 1–4, 7–14


«Դեկտեմբերի 7–13-ը։ «Տիրոջ սրբությունը». Անգե 1–2, Զաքարիա 1–4, 7–14», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Դեկտեմբերի 7–13-ը։ «Տիրոջ սրբությունը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Լեի (Հավայի) տաճարը

Լեի (Հավայի) տաճար

Դեկտեմբերի 7–13-ը․ «Տիրոջ սրբությունը»

Անգե 1–2, Զաքարիա 1–4, 7–14

Տասնամյակներ տևած գերությունից հետո մի խումբ իսրայելացիների, այդ թվում, հավանաբար, Անգե և Զաքարիա մարգարեներին, թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ: Այս խմբից որոշ մարդիկ հիշում էին, թե ինչ տեսք ուներ տաճարը կործանվելուց առաջ։ Դիմելով այն մարդկանց, որոնք մտածում էին, որ տաճարն այլևս չի նմանվի Տիրոջ տանն «իր նախկին փառավորությամբ» (Անգե 2․3), մարգարե Անգեն խոսեց Տիրոջ գոտեպնդող խոսքերով. «Զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ․ … մի՛ վախեցեք»։ «Այս տունը փառքո՛վ կլցնեմ, … և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ» (Անգե 2․4–5, 7, 9

Բայց միայն սուրբ տաճարը չէր, որ վերակառուցման կարիք ուներ: Աստծո ժողովուրդը շատ առումներով հոգևորապես ավերված էր: Եվ սուրբ ժողովրդի վերակառուցումն ավելի տևական է, քան քարեր կտրելն ու տեղադրելը՝ սուրբ տունը կառուցելու համար: Սա նշանակում է, որ «Տիրոջ սրբությունը» գրությունը պետք է փորագրվի ոչ միայն տաճարի պատի վրա կամ նույնիսկ «ձիերի զանգակների» և «Երուսաղեմի ամեն կաթսայի» վրա (Զաքարիա 14․20–21)։ Դրանք նաև պետք է փորագրվեն յուրաքանչյուր սրտի վրա:

Անգե և Զաքարիա գրքերի մասին տես «Անգե» և «Զաքարիա» վերնագրերը Սուրբ գրքերի ուղեցույցում:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Անգե 1, 2․1–9

սեմինարիայի պատկերակ
«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»

Երուսաղեմը վերակառուցելու համար պետք էր անել շատ կարևոր բաներ: Բայց իսրայելացիների վերադարձից մոտ 15 տարի անց Տերը դժգոհ էր, որ տաճարի վերակառուցմանն առաջնահերթություն չէր տրվել (տես Անգե 1․2–5, տես նաև Եզրաս 4․24Անգե 1, 2․1–9 հատվածները կարդալիս տվեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ հետևանքների բախվեցին իսրայելացիները՝ տաճարը չավարտելու պատճառով։

  • Ի՞նչ օրհնություններ էր Տերը խոստացել նրանց, եթե նրանք ավարտեին Իր տան շինարարությունը:

  • Ո՞րն է ձեզ ուղղված Տիրոջ ուղերձը Անգե 1․5–7 հատվածներում: Ինչպե՞ս կարող եք համապատասխանեցնել ձեր առաջնահերթությունները Տիրոջ առաջնահերթությունների հետ: Ե՞րբ եք օրհնվել ձեր կյանքում՝ Աստծուն առաջին տեղում դնելու համար:

Վաղ շրջանի Վերջին Օրերի Սրբերը բախվեցին նույնանման իրավիճակի, ինչ իսրայելացիները՝ Անգեի օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 95): Այս երկու օրինակից ի՞նչ եք սովորում տաճարների հանդեպ Տիրոջ վերաբերմունքի մասին:

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդ, «Հիսուս Քրիստոսն է գանձը», Լիահոնա, նոյ․ 2023, 96–99, Տերենս Մ. Վինսոն, «Փրկչի ճշմարիտ աշակերտները», Լիահոնա, նոյ․ 2019, 9–11; «We Love Thy House, O God», Հիմներ, հմր. 247, «Provo City Center Temple Completed» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

7:17

Provo City Center Temple Completed

Զաքարիա 1–3, 7–8, 14

Տերը կարող է սրբացնել ինձ

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ «Տիրոջ սրբությունը» գրությունը փորագրված լինի կենցաղային առարկաների վրա, որոնք նշված են Զաքարիա 14․20 հատվածում (տես նաև Ելք 28․36–38)։ Ինչո՞ւ է կարևոր այսօր տաճարների վրա այն փորագրելը: Ի՞նչ է այս արտահայտությունը նշանակում ձեզ համար: Ինչպե՞ս կարող եք սրբությունը դարձնել ձեր առօրյա կյանքի մասը: Խորհեք այս հարցերի շուրջ, երբ Զաքարիա 1․1–6, 3․1–7, 7․8–10, 8․16–17 հատվածներում կարդաք Տիրոջ հրավերներն Իր ժողովրդին՝ ավելի սուրբ դառնալու վերաբերյալ։

Կարող եք նաև կարդալ Զաքարիա 2․10–11, 8․1–8, 14․9–11, 20–21 հատվածները՝ իմանալու համար, թե ինչպիսին կլինի կյանքը ապագայում, երբ մենք բոլորս սուրբ վիճակում բնակվենք Տիրոջ հետ: Զաքարիայի տեսիլքից ի՞նչն է տպավորում ձեզ Երուսաղեմի ապագայի վերաբերյալ։ Ի՞նչ եք այնտեղ գտնում, որը կցանկանայինք տեսնել ձեր համայնքում: Ինչպե՞ս կարող եք պատրաստվել՝ Զաքարիայի նկարագրած պայմաններում ապրելու համար։

Հիսուսը ավանակի վրա մտնում է Երուսաղեմ

«Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած» (Զաքարիա 9․9Հանդիսավոր մուտքը, հեղինակ՝ Հարի Անդերսոն

Զաքարիա 9․9–11, 11․12–13, 12․10, 13․6–7, 14․1–9

Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է

Զաքարիայի գրվածքներից մի քանիսը պատմում են Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության և ապագայում Նրա Երկրորդ գալուստի մասին։ Ստորև բերված են Զաքարիայի մարգարեություններից մի քանիսը, ինչպես նաև դրանց կատարման վերաբերյալ սուրբ գրությունները: Երբ ուսումնասիրեք, հարցրեք ինքներդ ձեզ. Ի՞նչ է սա ուսուցանում ինձ Փրկչի մասին։

  • Զաքարիա 9․9–11 (տես Մատթեոս 21․1–11, Ա Պետրոս 3․18–19)

  • Զաքարիա 11․12–13 (տես Մատթեոս 26․14–16, 27․1–7)

  • Զաքարիա 12․10 (տես Հովհաննես 19․37, Հայտնություն 1․7)

  • Զաքարիա 13․6–7, 14․1–9 (տես Մատթեոս 26․31, Վարդապետություն և Ուխտեր 45․47–53)

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացողություն կունենայիք, եթե հայտնվեիք այն մարդկանց մեջ, որոնք ողջունում էին Հիսուսին Երուսաղեմում, ինչպես նկարագրված է Զաքարիա 9.9–11 հատվածներում: Ինչպե՞ս կարող եք ողջունել Նրան ձեր կյանքում, ձեր ընտանիքում և ձեր համայնքում:

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա», Ավետարանի գրադարան, «The Lord’s Triumphal Entry into Jerusalem» (տեսանյութ), Ավետարանի գրադարան, Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Օվսա՛ննա Բարձրյալ Աստծուն», Լիահոնա, մայիս 2023, 108–12։

1:22

The Lord's Triumphal Entry into Jerusalem

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Անգե 1․2–8

«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին»

  • Երբ ձեր երեխաների հետ կարդաք Անգե 1.2–5 հատվածները, օգնեք նրանց գտնել, թե ինչու Տերը գոհ չէր մարդկանցից: Երեխաները կարող են ընտրել մի արտահայտություն հատված 6-ից և մի նկար նկարել այդ թեմայով։ Նրանք կարող են ցույց տալ միմյանց իրենց նկարած նկարները և կռահել, թե որ արտահայտությունն է ներկայացնում այս կամ այն նկարը: Երբ մենք ժամանակ ենք հատկացնում ոչ այն բաներին, որ Տերն է ցանկանում, ինչո՞ւ է դա նման ուտելուն, բայց չկշտանալուն: Կարող եք խոսել միմյանց հետ այն մասին, թե մենք ինչպես կարող եք ժամանակ հատկացնել Տիրոջ համար կարևոր բաներին:

  • Երեխաների համար կարդացեք հատված 8-ը և առաջարկեք նրանց ձևացնել, թե կատարում են հետևյալը՝ «բարձրացե՛ք բլուրները», «փա՛յտ բերեք» և «[Տիրոջ] տունը շինեցե՛ք»։ Ձեր երեխաներին առաջարկեք կազմել ցանկ, թե իրենք ինչ պետք է սովորաբար անեն ամեն օր՝ ներառելով այն բաները, որոնք Տերը պատվիրել է իրենց անել։ Հանձնարարեք երեխաներին «ուշադրություն դարձնել [իրենց] ճանապարհներին»՝ շրջանի մեջ առնելով այն բաները, որոնք Տերն ամենակարևորը կարող է համարել իրենց ցանկում։

Ուսուցում տանը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ տունը պետք է լինի «ավետարանի ուսումնասիրության կենտրոն» («Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյ․ 2018, 113): Երբ ձեր ընտանիքը ուսումնասիրում է Անգեի խորհուրդը՝ «ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին», դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչպես կարող եք Աստծուն առաջին տեղում դնել ձեր ընտանեկան կյանքում:

Զաքարիա 3․1–7

Ուխտեր կապելն ու պահելը կարող են օգնել ինձ ավելի շատ նմանվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին

  • Տեսիլքում Զաքարիան տեսավ մի քահանայապետի, որը «կեղտոտ հագուստներ էր հագել» (Զաքարիա 3․3)։ Հրեշտակը նրան մաքուր հագուստ տվեց։ Կարող եք օգնել ձեր երեխաներին բացահայտել կարևոր ճշմարտություններ՝ միասին կարդալով Զաքարիա 3․1–7 հատվածները և խոսելով այն մասին, թե ինչ կարող են խորհրդանշել կեղտոտ հագուստն ու մաքուր հագուստը: Ինչպե՞ս ենք մենք մաքրվում մեր մեղքերից, նույնիսկ մկրտվելուց հետո: Մեր մկրտության ուխտը ինչպե՞ս է օգնում մեզ «[Տիրոջ] ճանապարհներով գնալ»։

  • Դուք և ձեր երեխաները կարող եք դիտել մկրտության վերաբերյալ նկար, օրինակ՝ այս նյութում տեղադրված նկարը: Ինչո՞ւ ենք մենք սպիտակ հանդերձ կրում մեր մկրտության ժամանակ։ Կարող եք նաև երգել մկրտության մասին մի երգ, օրինակ՝ «When I Am Baptized» (Children’s Songbook, 103). ի՞նչ է ուսուցանում երգն այն մասին, թե ինչու է Տերը ցանկանում, որ մենք մկրտվենք:

հայրը մկրտում է իր դստերը գետում

Զաքարիա 9․9–11, 11․12, 13․6–7

Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է

  • Ձեր երեխաներին առաջարկեք պատկերացնել Զաքարիա 9․9 հատվածում կանխատեսված իրադարձությունը, երբ Հիսուսը եկավ Երուսաղեմ Իր մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ընթացքում: Նրանց օգնելու համար ցուցադրեք այդ իրադարձության նկարը, օրինակ՝ այս նյութում տեղադրվածը։ Կարող եք նաև կիսվել նրանց հետ «Փրկիչը գնում է Երուսաղեմ» տեսանյութով (Նոր Կտակարանի պատմություններում, 110–12)։ Ձեր երեխաները կարող են ցույց տալ նկարներում պատկերված մարդկանց, ովքեր «մեծապես ուրախանում են»։ Ո՞վ է թագավորը Զաքարիա 9․9 հատվածում։ Մենք ինչո՞ւ ենք երախտապարտ Նրա համար:

    1:35

    Chapter 44: The Savior Goes to Jerusalem

  • Օգնեք ձեր երեխաներին համեմատել Զաքարիայի մարգարեությունները Նոր Կտակարանի այն հատվածների հետ, որոնք նկարագրում են դրանց կատարումը: Ահա որոշ օրինակներ․ Զաքարիա 9․9 և Մատթեոս 21․5–9, Զաքարիա 9․11 և Ա Պետրոս 3․18–19, Զաքարիա 11․12 և Մատթեոս 26․14–16, Զաքարիա 13․7 և Մատթեոս 26․31։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկչի մասին:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Բազմաթիվ տաճարների վրա տեղադրված ցուցանակների վրա տարբեր լեզուներով գրված է «Տիրոջ սրբությունը» և «Տիրոջ տունը»

«Տիրոջը սրբությունը» գրությունը տեղադրված է յուրաքանչյուր տաճարի վրա։

Երեխաների միության վարժությունների էջ․ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել իմ հոգին