Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 14–20-ը։ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը»․Մաղաքիա


«Դեկտեմբերի 14–20-ը: «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը»․ Մաղաքիա», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար. Հին Կտակարան 2026 (2026)

«Դեկտեմբերի 14–20-ը։ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը»», Եկ, հետևիր ինձ. Հին Կտակարան 2026

Հիսուսի արձանը աստղային երկնքի ֆոնին

Դեկտեմբերի 14–20-ը․ «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը»

Մաղաքիա

«Ես ձեզ սիրել եմ»,- Տերն ասել է Իր ժողովրդին Մաղաքիա մարգարեի միջոցով։ Սակայն իսրայելացիները, որոնք սերունդներով տառապանքի և գերության մեջ էին եղել, հարցրին. «Ինչո՞վ ես սիրել մեզ»: (Մաղաքիա 1․2) Այն ամենից հետո, ինչի միջով անցել էր Իսրայելը, նրանք մտածում էին՝ արդյո՞ք իրենց պատմությունը Աստծո սիրո պատմություն է Իր ուխտի ժողովրդի հանդեպ: Որոշ առումներով ավելի հեշտ է դա դիտարկել որպես մարդկային թուլության և ապստամբության դրսևորում: Սակայն, այդ ամբողջ ընթացքում Աստված երբեք չէր դադարում սիրով ձեռք մեկնել։ Երբ Հակոբի որդիները վատ վերաբերվեցին իրենց եղբորը՝ Հովսեփին, Տերն, այնուամենայնիվ, սովից փրկեց նրանց (տես Ծնունդ 45․4–8)։ Երբ Իսրայելը տրտնջում էր անապատում, Նա նրանց մանանայով կերակրեց (տես Ելք 16․1–4)։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Իսրայելը դիմեց այլ աստվածների և ցրվեց, Աստված խոստացավ, որ եթե նրանք ապաշխարեն, Ինքը կհավաքի և կփրկի նրանց «մեծ գթասրտությամբ» (տես Եսայի 54․7)։ Իսկապես, Հին Կտակարանը Աստծո համբերատար, հարատև սիրո պատմություն է: Եվ այս պատմությունը շարունակվում է այսօր։ Հիսուս Քրիստոսը՝ «արդարության արեգակը», ինչպես նրան կոչում է Մաղաքիան, եկավ «իր թևերին՝ բժշկություն» (Մաղաքիա 4․2)։ Նա Աստծո սիրո մեծագույն վկայությունն է հին Իսրայելի և բոլորիս հանդեպ:

Մաղաքիա գրքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն իմանալու համար տես «Մաղաքիա» վերնագիրը Սուրբ գրքերի ուղեցույցում:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Մաղաքիա 1–4

«Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ»

Մաղաքիայի օրերում իսրայելացիներն արդեն վերակառուցել էին Երուսաղեմի տաճարը, բայց որպես ժողովուրդ նրանց դեռ անհրաժեշտ էր վերականգնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ: Մաղաքիայի գիրքն ուսումնասիրելիս փնտրեք այն հարցերը, որոնք Տերը տվել է իսրայելացիներին կամ նրանք են Աստծուն հարցրել: Կարող եք ինքներդ ձեզ նմանատիպ հարցեր տալ (որոշ օրինակներ առաջարկվում են ստորև), որոնք կօգնեն ձեզ գնահատել ձեր հարաբերությունները Տիրոջ հետ և ավելի մոտենալ Նրան:

  • Ինչպե՞ս եմ ես զգացել Տիրոջ սերը իմ հանդեպ (տես Մաղաքիա 1․2

  • Արդյո՞ք Տիրոջը տված իմ ընծաները մեծարում են Նրան (տես Մաղաքիա 1․6–11)

  • Ես ի՞նչ եղանակներով պետք է «ետ դառնամ» Տիրոջ մոտ (տես Մաղաքիա 3․7

  • Ես որևէ կերպ խաբո՞ւմ եմ Աստծուն (տես Մաղաքիա 3․8–11

  • Դժվար պահերին իմ պահվածքն ինչպե՞ս է արտացոլում իմ զգացումները Տիրոջ հանդեպ (տես Մաղաքիա 3․13–15, տես նաև 2․17

Մաղաքիա 1․6–14

Տերը պատվիրում է մատուցել Իրեն «մաքուր ընծա»

Երբ կարդում եք Մաղաքիա 1-ում նկարագրված ընծաների մասին, ի՞նչ եք նկատում քահանաների մատուցած զոհաբերությունների վերաբերյալ: Այդ զոհաբերություններն ի՞նչ են բացահայտում Տիրոջ հանդեպ քահանաների վերաբերմունքի մասին (տես Մաղաքիա 1․13)։ Կարող եք կազմել այն ընծաների կամ զոհաբերությունների ցանկը, որոնք մենք այսօր մատուցում ենք Տիրոջը: Ցուցակի յուրաքանչյուր կետի համար խորհեք, թե ինչը կարող է այն դարձնել «պիղծ» ընծա կամ «մաքուր» ընծա (Մաղաքիա 1․7, 11

Մաղաքիա 3.8–12

սեմինարիայի պատկերակ
Տերը բացում է երկնքի պատուհանները, երբ ես ցույց եմ տալիս իմ հավատքը՝ վճարելով տասանորդը

Պատկերացրեք, որ ունեք ընկեր, որը հենց նոր իմացավ, որ դուք տասանորդ եք վճարում: «Ինչո՞ւ ես դու դա անում»,- հարցնում է ձեր ընկերը։ Մտածեք այս մասին, երբ կարդաք Մաղաքիա 3․8–12 հատվածները։ Ի՞նչ եք այս հատվածներում գտնում, որը կարող է օգնել պատասխանել ձեր ընկերոջ հարցին: Ուրիշ ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընկերը հասկանա տասանորդի մասին: Լրացուցիչ օգնության համար կարող եք ուսումնասիրել երեց Նիլ Լ. Անդերսենի «Տասանորդը բացում է երկնքի պատուհանները» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2023, 32–35)՝ փնտրելով հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք տասանորդ վճարենք։

  • Ի՞նչը կարող է խանգարել մարդուն տասանորդ վճարել, և ինչպե՞ս կարող ենք մենք հաղթահարել այդ խոչընդոտները:

  • Ինչպե՞ս է տասանորդի վճարումն ամրացնում ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Կարող եք նաև կիսվել ձեր ընկերոջ հետ, թե ինչպես է Տերն օրհնել ձեզ, երբ վճարել եք տասանորդը: Կարող եք գաղափարներ գտնել «Թիվ 1 դաս՝ Կարևոր, սակայն աննկատ օրհնություններ» բաժնում՝ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Երկնքի պատուհանները» ելույթում (Լիահոնա, նոյ․ 2013, 17–18)։ Ինչպիսի՞ մարդիկ ենք մենք դառնում տասանորդ վճարելով։

Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է նշանակել «ձեզ համար բացել երկնքի պատուհանները» արտահայտությունը (հատված 10)։ Կարող եք նայել պատուհանից դուրս և մտածել պատուհանների նշանակության մասին: Ինչո՞ւ է «երկնքի պատուհանները» արտահայտությունը լավ միջոց՝ նկարագրելու, թե ինչպես է Տերն օրհնում մեզ, երբ մենք վճարում ենք տասանորդը:

Հիսուսը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում:

Տեսիլք Կիրթլենդի Տաճարում, հեղինակ՝ Գերի Սմիթ

Մաղաքիա 4.5–6

«Ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին»

Երբ Մորոնին մեջբերեց Մաղաքիա 4․5–6 հատվածները Ջոզեֆ Սմիթի համար, նա արեց դա «մի փոքր փոփոխված այն ձևից, որ կարդում ենք» Աստվածաշնչում (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.36–39)։ Ի՞նչ է ավելացնում Մորոնիի փոփոխությունը այս մարգարեության ձեր ընկալմանը: Մասնավորապես՝ մտածեք հետևյալ հարցերի շուրջ․

  • Ովքե՞ր են «հայրերը» (տես Բ Օրենք 29․13): Ի՞նչ խոստումներ են տրվել նրանց (տես Աբրահամ 2.9–11): Ինչպե՞ս եք դուք օգնում իրականացնել այդ խոստումները:

  • Ո՞ր փորձառություններն են ձեզ օգնել ձեր սրտերը դարձնել դեպի ձեր նախնիները։ Ինչո՞ւ է Երկնային Հոր ծրագիրն այդքան կարևոր։

Ավելին իմանալու համար Եղիայի գալուստի մասին և այն մասին, թե ինչպես է այդ մարգարեությունը կատարվում այսօր, տես Վարդապետություն և Ուխտեր 110․13–16 հատվածները և Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Կնքման զորությունը» ելույթը (Լիահոնա, նոյեմբեր 2023, 19–22)։ Ինչո՞ւ եք դուք շնորհակալ, որ Եղիան եկավ:

Տես նաև Գերիթ Վ. Գոնգ, «Յուրաքանչյուրս պատմություն ունի», Լիահոնա, մայիս 2022, 43–46, «Turn Your Hearts», Հիմներ, հմր. 291, «Կնքման զորությունը» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org։

3:38

The Sealing Power

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մաղաքիա 1․2

Տերը սիրում է ինձ

  • Դուք և ձեր երեխաներն ինչպե՞ս կպատասխանեիք Մաղաքիա 1․2-ում տրված հարցին՝ «Ինչո՞վ ես սիրել մեզ [Տեր]»։ Կիսվեք միմյանց հետ ձեր իմացած պատճառներով, թե ինչու է Նա սիրում ձեզ: Ձեր երեխաները կարող են նկարներ նկարել, որոնք հիշեցնում են իրենց Նրա սիրո մասին:

Ներգրավեք երեխաներին ավետարանի քննարկումներում։ Եթե դուք ուսուցանում եք փոքր երեխաներին, կարող եք ստեղծագործական եղանակներ գտնել՝ նրանց ներգրավելու ավետարանի քննարկումներում: Օրինակ՝ ձեր երեխաները կարող են միմյանց գնդակ փոխանցել․ յուրաքանչյուր երեխա, երբ պահում է գնդակը, ասում է իր իմացած մի պատճառ, թե ինչու է Հիսուսը սիրում իրեն։

ծնողները և երիտասարդ տղան նայում են պատուհանից

Մաղաքիա 3.8–12

Տերը կօրհնի ինձ, եթե ես վճարեմ տասանորդը

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին սովորել տասանորդի մասին: Առաջարկեք երեխաներին հաշվել 10 փոքր առարկաներ, ինչպես, օրինակ, այս շաբաթվա վարժությունների էջի մետաղադրամները։ Այնուհետև նրանք կարող են առարկաներից մեկը առանձնացնել մնացածից. ահա թե որքան ենք մենք տալիս Տիրոջը որպես տասանորդ: Համաձայն Մաղաքիա 3.8–12 հատվածների, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք տասանորդ վճարենք (տես նաև «Մաղաքիա մարգարեն» նյութը Հին Կտակարանի պատմություններում», 171–72, «First Things First!» [տեսանյութ], Ավետարանի գրադարան):

    0:58

    Malachi the Prophet

    1:18

    First Things First!

  • Մաղաքիա 3․10 հատվածը միասին կարդալիս՝ կարող եք առաջարկել ձեր երեխաներին կանգնել պատուհանի մոտ, երբ կարդաք «երկնքի պատուհաններ» արտահայտությունը: Կամ կարող եք ջուր լցնել բաժակի մեջ՝ մինչև այն լիքը լինի, որպեսզի պատկերավոր ցույց տաք «այնքան շատ, որ բավարար տեղ չլինի» արտահայտությունը: Պատմեք երեխաներին այն օրհնությունների մասին, որ Աստված տվել է ձեզ, քանի որ վճարել եք տասանորդը: Ձեր երեխաները կարող են նկարել այս օրհնությունները պատկերող նկարներ և դրանք կախել ձեր տան պատուհանի վրա կամ դրա կողքին:

Մաղաքիա 4.5–6

Եղիան եկավ դարձնելու մեր սրտերը դեպի մեր ընտանիքները

  • Մաղաքիա 4․5–6 հատվածներում ձեր երեխաները կարող են փնտրել Մաղաքիայի մարգարեության վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները. ո՞ւմ էր Տերը խոստացել ուղարկել: Համաձայն Նրա խոսքերի, ե՞րբ էր գալու այդ անձնավորությունը։ Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ էր անելու այդ անձնավորությունը։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ անձնավորության գալուստը։ Այդ մարգարեությունը որտե՞ղ իրագործվեց (տես Վարդապետություն և Ուխտեր 110․13–16

  • Տեսնելու համար, թե ինչպես կատարվեց Մաղաքիա 4.5 հատվածի խոստումը, կարող եք նաև վերանայել «Ջոզեֆը և Օլիվերը ստանում են քահանայությունը» բաժինը՝ Վարդապետություն և Ուխտերի պատմություններում, 26–30։ «The Hearts of the Children» (Children’s Songbook, 92) երգը կարող է օգնել ձեր երեխաներին իմանալ, թե ինչու էր այդքան կարևոր Եղիայի գալը: Կարող եք նաև այցելել FamilySearch.org/discovery, FamilySearch Tree app կամ My Family booklet՝ գտնելու վարժություններ, որոնք կարող են օգնել ձեզ և ձեր երեխաներին ձեր սիրտը դարձնել դեպի ձեր նախնիները:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

կինը թափահարում է սպիտակ թաշկինակը

Մոնինգի Օվսաննան, հեղինակ՝ Ռոուզ Դեյթոս Դոլլ։ Մոնինգ անունով մի կին կանգնած է հոգիների աշխարհում՝ շրջապատված իր նախնիներով: Նա տոնում է նրանց ազատումը հոգևոր գերությունից։

Երեխաների միության վարժությունների էջ. Տերն օրհնում է ինձ, երբ ես վճարում եմ տասանորդը