Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 21–27-ը: «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ». Սուրբ Ծնունդ


«Դեկտեմբերի 21–27-ը։ «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ». Սուրբ Ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Դեկտեմբերի 21–27-ը։ «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Մանուկ Հիսուսը՝ քնած

Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, հեղինակ՝ Սայմոն Դյուի

Դեկտեմբերի 21–27-ը․ «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ»

Սուրբ Ծնունդ

Հին Կտակարանը լցված է անհամբեր սպասման ոգով։ Այդ առումով այն մի փոքր նման է Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանին: Ադամից և Եվայից սկսած՝ Հին Կտակարանի հայրապետները, մարգարեները, բանաստեղծները և մարդիկ հույսով սպասել են ավելի լավ օրերի՝ լցված Մեսիայի կողմից նորոգվելու և ազատվելու հույսով: Եվ իսրայելացիները հաճախ էին զգում այդ հույսի կարիքը՝ անկախ նրանից, գերության մեջ էին Եգիպտոսում կամ Բաբելոնում, թե գերի էին դարձել իրենց մեղքի կամ ըմբոստության պատճառով։ Այդ ամբողջ ընթացքում մարգարեները հիշեցրել են նրանց, որ Մեսիան՝ Ազատիչը, գալու է « ազատություն հռչակելու գերիներին» (Եսայի 61․1

Այդ հույսը սկսեց իրականանալ, երբ Հիսուս Քրիստոսը ծնվեց Բեթլեհեմում: Իսրայելի հզոր Ազատիչը ծնվել է ախոռում և դրվել մսուրի մեջ (տես Ղուկաս 2․7)։ Բայց Նա ոչ միայն հին իսրայելացիների Ազատիչն էր։ Նա եկել էր ազատելու մեզ՝ տանելու մեր ցավերը, կրելու մեր վշտերը, մեր անօրենությունների համար ծեծվելու, որպեսզի Նրա վերքերով մենք բժշկվենք (տես Եսայի 53․4–5)։ Ահա թե ինչու Սուրբ Ծնունդն այսօր էլ այդքան լի է ուրախ սպասումով: Մեսիան եկել է ավելի քան 2000 տարի առաջ, և Նա շարունակում է գալ մեր կյանք, երբ մենք փնտրում ենք Նրան:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

սեմինարիայի պատկերակ
Ես ուրախանում եմ իմ Քավիչով

Սուրբ Ծնունդն ուրախ ժամանակաշրջան է այն հույսի շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսն է տալիս աշխարհին։ Փրկչի ծնունդից դարեր առաջ Հին Կտակարանի մարգարեները նույնպես ուրախություն էին զգում, երբ խոսում էին Մեսիայի գալուստի մասին: Կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը և մտածեք, թե ինչու դրանք թանկ կլինեին նրանց համար, ովքեր անհամբեր սպասում էին Փրկչի առաքելությանը. Սաղմոսներ 35․9, Եսայի 25․8–9, 44․21–24, 51․11, Սոփոնիա 3․14–20, Մովսես 5․5–11։ Այդ հատվածներն ինչո՞վ են թանկ ձեզ համար։ Ի՞նչ պատճառներ են տալիս սուրբգրային այս հատվածները ուրախ լինելու համար:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Մեծ ուրախության ավետիք» (Առաջին նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաք, դեկտեմբերի 4, 2022), Ավետարանի գրադարան, «Joy to the World», Հիմներ, հմր․ 201։

պայծառ աստղ գիշերային երկնքում

Խորհրդանիշներն օգնում են ինձ հիշել Հիսուս Քրիստոսին

Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված շատ ավանդույթներ ունեն խորհրդանշական իմաստ, որոնք մեզ ուղղում են դեպի Քրիստոսը: Այս տարի Հին Կտակարանն ուսումնասիրելիս գուցե նկատել եք Փրկչի շատ խորհրդանիշներ: Դրանցից մի քանիսը թվարկված են ստորև։ Կարող եք ուսումնասիրել այդ հատվածները և գրել, թե դրանք ինչ են ուսուցանում ձեզ Փրկչի մասին:

  • Աստղ (Թվեր 24․17, Մատթեոս 2․2, Հայտնություն 22․16

  • Հովիվ (Սաղմոս 23, Ղուկաս 15․4–7, Հովհաննես 10․11)

  • Գառ (Ծնունդ 22․8, Ելք 12․5, Ա Պետրոս 1․18–20

  • Ջուր (Ելք 17․1–6, Երեմիա 2․13, Եզեկիել 47․1–12, Հովհաննես 4․7–14

  • Վեմ (Ա Թագավորների 2․2, Բ Թագավորների 22․2–3, Սաղմոս 118․22–23, Եսայի 28․16, Եփեսացիներին 2․20

  • Շառավիղ (Եսայի 11․1–2, Երեմիա 23․5, 33․15

  • Լույս (Սաղմոս 27․1, Եսայի 9․2, 60․19, Միքիա 7․8, Հովհաննես 8․12

Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ, հատվածներ և պատմություններ եք գտնում սուրբ գրություններում, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Տես նաև 2 Նեփի 11․4, Մոսիա 3․14–15, Մովսես 6․63, «Քրիստոսի խորհրդանիշների տեսակները» և «Հիսուս Քրիստոս», երկուսն էլ Սուրբ գրքերի ուղեցույցում (Ավետարանի գրադարան)։

«Եվ Նրա անունը կկոչվի Սքանչելի»

Հիսուս Քրիստոսը հիշատակվում է տարբեր անուններով և տիտղոսներով։ Տիտղոսները փնտրեք հետևյալ հատվածներում․ Սաղմոսներ 23․1, 83․18, Եսայի 7․14, 9․6, 12․2, 63․16, Ամովս 4․13, Զաքարիա 14․16, Մովսես 7․53։ Ուրիշ ի՞նչ տիտղոսներ կարող եք հիշել։ Կարող եք թվարկել Հիսուս Քրիստոսի այն տիտղոսները, որոնք հանդիպում են Սուրբ Ծննդյան օրհներգերում: Ի՞նչ եք մտածում Հիսուս Քրիստոսի մասին՝ դիտարկելով տիտղոսներից յուրաքանչյուրը։

Կարող եք ընտրել Փրկչի մի տիտղոս կամ դեր, որը կօգնի ձեզ հիշել Նրան գալիք տարվա ընթացքում:

Տես նաև Քվենթին Լ. Քուք «Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում», Լիահոնա, նոյ․ 2021, 89–92, «Hark! The Herald Angels Sing», Հիմներ հմր. 209։

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հին Կտակարանն ինձ ուսուցանում է Հիսուսի մասին

  • Դուք և ձեր երեխաները կարող եք ունենալ սուրբծննդյան զարդարանքներ, որոնք կարող եք օգտագործել Հիսուս Քրիստոսի մասին զրույց սկսելու համար: Կարող եք խոսել այն մասին, թե ինչպես են սուրբծննդյան աստղը, լույսերը կամ նվերները հիշեցնում մեզ Փրկչի մասին: Այնուհետև կարող եք հետևյալ սուրբ գրություններից մեկում կամ մի քանիսում փնտրել մի բան, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին․ Ծնունդ 22․8, Թվեր 24․17, Սաղմոսներ 23․1, 27․1։ Ձեր երեխաները կարող են վերցնել այն նկարը կամ զարդը, որը համապատասխանում է այս կամ այն հատվածին: Ինչո՞ւ է Հիսուսը նման գառան, աստղի, հովվի կամ լույսի։ Կարող եք միասին երգել սուրբծննդյան մի երգ, օրինակ՝ Stars Were Gleaming» (Children’s Songbook, 37):

  • Ձեր երեխաները կարող են նաև նայել այս նյութի վերջում գտնվող նկարը, երբ դուք նրանց համար կարդում եք Եսայի 9․6 հատվածը։ Խնդրեք ձեր երեխաներին ցույց տալ մանուկ Հիսուսին, երբ լսեն «մի մանուկ ծնվեց» արտահայտությունը: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հին Կտակարանի մարգարեները գիտեին, որ Հիսուսը ծնվելու է։

  • Պատրաստվելով հաջորդ տարի ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի կյանքը Նոր Կտակարանում, լավ կլինի ձեր երեխաների հետ կրկնեք այն, ինչ սովորել եք Նրա մասին այս տարի Հին Կտակարանից։ Կարող եք կրկնել այս նյութում տրված համառոտ շարադրանքները և անձնական ուսումնասիրության նշումները, որոնք կօգնեն ձեզ հիշել ձեր սովորածը: Փոքր երեխաներին գուցե դուր գա թերթել Հին Կտակարանի պատմությունները կամ Եկ, հետևիր ինձ գրքույկում տրված նկարները։ Ո՞ր մարգարեությունները կամ պատմություններն են առանձնահատուկ։ Մենք ի՞նչ ենք սովորել Փրկչի մասին:

Սուրբ Ծննդյան ավանդույթները մատնանշում են Հիսուս Քրիստոսին

  • Իսրայելացի ընտանիքներն ունեին ավանդույթներ, ինչպիսիք են Զատիկը և այլ տոներ, որոնք միտված էին ուղղելու նրանց սրտերն ու մտքերը դեպի Տերը (տես Ելք 12)։ Ի՞նչ ավանդույթներ ունեք դուք և ձեր երեխաները Սուրբ Ծննդյան տոներին, որոնք օգնում են ձեզ կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ ավանդույթների մասին գիտեք ձեր ընտանեկան պատմությունից: Կարող եք ձեր երեխաների հետ քննարկել այն ավանդույթները, որոնց սկիզբը ցանկանում եք դնել։ Գաղափարների շարքում կարող են լինել հետևյալները․ ծառայել կարիքի մեջ գտնվող մարդու, որևէ բան ընտրել, որը դուք կարող եք առաջարկել որպես «նվեր» Փրկչին, հրավիրել ձեր ընկերոջը ձեզ հետ դիտել Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաքը (broadcasts.ChurchofJesusChrist.org), գրել ձեր իսկ սուրբծննդյան երգը կամ գտնել ստեղծագործական մի եղանակ՝ կիսվելու Քրիստոսի ծննդյան ուղերձով:

Տանը՝ ուսումնասիրությունն ու առօրյա կյանքում սովորածը կիրառելն անբաժանելի են։ «Ավետարանն անմիջական կարևորություն է ձեռք բերում տանը: Այնտեղ ապրում են մարդիկ, որոնց հետ դուք սովորում եք ավետարանը և որոնց հետ կիրառելու եք այն ամեն օր: Իրականում, ավետարանի կիրառումը մեծապես կապված է նրա հետ, թե մենք ինչպես ենք սովորում ավետարանը: Այսպիսով, երբ դուք սովորում և ուսուցանում եք ավետարանը տանը, ուղիներ փնտրեք և կապ գտեք ձեր սովորածի և ձեր արարքների միջև։ Ձեր տանը թող ավետարանը լինի մի բան, որով դուք ձգտում եք ապրել, ոչ թե պարզապես մի բան, որի մասին խոսում եք» (Ուսուցանել Փրկչի ձևով31

Սուրբ Ծննդյան տեսարան

Ծննդյան նկարազարդում, հեղինակ՝ Իթան Բրաուն

Երկնային Հայրը որպես ընծա ինձ տվեց Իր Որդուն՝ լինելու իմ Փրկիչը

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին զգալ ակնածանք և ուրախություն Քրիստոսի ծնունդի վերաբերյալ: Կարող եք դիտել «Մանուկ Քրիստոսը» տեսանյութը (Ավետարանի գրադարան) կամ միասին կարդալ Մատթեոս 1․18–25, 2․1–12, Ղուկաս 1․26–38, 2․1–20 հատվածները։ Յուրաքանչյուր երեխա կարող է տեսանյութից կամ սուրբգրային պատմությունից ընտրել մի մարդու և պատմել, թե նա ինչպես էր վերաբերվում Փրկչին: Այնուհետև դուք կարող եք միմյանց հետ կիսվել ձեր սեփական զգացմունքներով Նրա վերաբերյալ:

    17:57

    The Christ Child

  • Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել նվերների մասին, որ տվել կամ ստացել եք տարբեր տարիներին և որոնք ուրախություն են պատճառել ձեզ: Այնուհետև կարող եք միասին կարդալ Եսայի 25.9 հատվածը և խոսել այն մասին, թե ինչու եք ուրախանում, որ Երկնային Հայրը մեզ Փրկիչ ուղարկեց: Որպեսզի օգնեք երեխաներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես մեր Փրկիչ, առաջարկեք նրանց կարդալ Եսայի 25․8–9, 53․3–5 և Ովսեե 13․14 հատվածները։ Ի՞նչ են այս սուրբ գրություններն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես է Տերը փրկում մեզ։

  • Կարող եք նաև միասին երգել սուրբծննդյան մի երգ, օրինակ՝ «Away in a Manger» (Children’s Songbook, 42–43) կամ «O Little Town of Bethlehem» (Հիմներ, հմր. 208)։ Օգնեք ձեր երեխաներին երգի մեջ գտնել արտահայտություններ, որոնք օգնում են իրենց հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են իրենց:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սուրբ Ծննդյան տեսարան

Սուրբ Ծնունդ, հեղինակ՝ Ն․ Ք․ Վայեթ

Երեխաների միության վարժությունների էջ․ Հին Կտակարանն ինձ ուսուցանում է Հիսուսի մասին