Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: «Ես մեծ գործով եմ զբաղված»․ Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8


«Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ «Ես մեծ գործով եմ զբաղված»․ Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ «Ես մեծ գործով եմ զբաղված»»․ Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026

Երուսաղեմի պարիսպները վերակառուցվում են

Ես մեծ գործով եմ զբաղված, հեղինակ՝ Թայսոն Սնոու

Հուլիսի 27–օգոստոսի 2. «Ես մեծ գործով եմ զբաղված»

Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8

Հրեա ժողովուրդը մոտ 70 տարի գերեվարված էր Բաբելոնում: Նրանք կորցրել էին Երուսաղեմը և տաճարը, և շատերը մոռացել էին իրենց նվիրվածությունն Աստծո օրենքին: Բայց Աստված նրանց չէր մոռացել: Իրականում, Նա իր մարգարեի միջոցով հայտարարել էր. «Ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ» (Երեմիա 29․10)։ Հավատարիմ մնալով այս մարգարեությանը` Տերը ճանապարհ բացեց Իր ժողովրդի համար, որպեսզի վերադառնան Երուսաղեմ, և, որն ավելի կարևոր է՝ իրենց ուխտերին: Եվ Նա բարձրացրեց ծառաների, որոնք կատարեցին «մեծ գործ» (Նեեմիա 6.3). Զորաբաբել անունով մի կառավարիչ վերահսկում էր Տիրոջ տան վերակառուցումը: Քահանա և դպիր Եզրասը օգնեց մարդկանց իրենց սրտերը նորից դարձնել դեպի Տիրոջ օրենքը: Եվ Նեեմիան ղեկավարեց Երուսաղեմի շուրջը պաշտպանիչ պարիսպների վերակառուցումը։ Նրանք բախվեցին հակառակության, բայց նաև օգնություն ստացան անսպասելի աղբյուրներից։ Նրանց փորձառությունը կարող է ուսուցանող և ոգեշնչող լինել մեզ համար, քանի որ մենք նույնպես մեծ աշխատանք ենք կատարում: Եվ նրանց նման մեր աշխատանքը մեծապես առնչվում է Տիրոջ տան հետ, Տիրոջ օրենքի և այն հոգևոր պաշտպանության հետ, որը մենք գտնում ենք Նրանում:

Եզրաս և Նեեմիա գրքերի ակնարկի համար տես «Եզրաս» և «Նեեմիա» գլուխները Սուրբ գրքերի ուղեցույցում:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Եզրաս 1

Տերը ոգեշնչում է մարդկանց իրականացնել Իր նպատակները

Երբ Պարսկաստանը նվաճեց Բաբելոնը, Տերը ոգեշնչեց պարսից Կյուրոս արքային Երուսաղեմ ուղարկել մի խումբ հրեաների, որպեսզի վերակառուցեն տաճարը: Երբ կարդաք Եզրաս 1 գլուխը, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Կյուրոսը, որ աջակցի հրեաներին այս կարևոր աշխատանքում: Ըստ ձեզ, Տերն ինչպե՞ս է աշխատում ձեր շրջապատի տղամարդկանց և կանանց միջոցով, ներառյալ այն մարդկանց, որոնք Նրա Եկեղեցու անդամ չեն: Ի՞նչ է սա հուշում ձեզ Տիրոջ և Նրա աշխատանքի մասին։

Տես նաև Եսայի 44․24–28 հատվածները։

Եզրաս 3․8–13, 6․16–22

Տիրոջ տունը ուրախության վայր է

Երբ բաբելոնացիները ներխուժեցին Երուսաղեմ, նրանք թալանեցին տաճարը և այրելով հավասարեցրին այն գետնին (տես Դ Թագավորների 25․1–10, Բ Մնացորդաց 36․17–19)։ Ձեր կարծիքով, ի՞նչ կզգայիք, եթե լինեիք ականատես հրեաներից մեկը (տես Սաղմոս 137)։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ զգացին հրեաները տասնամյակներ անց, երբ նրանց թույլատրվեց վերադառնալ և վերակառուցել տաճարը (տես Եզրաս 3․8–13, 6․16–22)։ Դա կարող է օգնել ձեզ խորհել ձեր սեփական զգացմունքների մասին Տիրոջ և Նրա տան վերաբերյալ: Ինչո՞ւ է տաճարի կառուցումը տոնակատարության պատճառ հանդիսանում:

քահանաները Զորաբաբելի տաճարի մոտ

Զորաբաբելի տաճարը, հեղինակ՝ Սեմ Լոլոր

Եզրա 4–7; Նեեմիա 2, 46

սեմինարիայի պատկերակ
Աստված կարևոր աշխատանք ունի ինձ համար

Տիրոջ աշխատանքը հազվադեպ է լինում առանց հակառակության: Դա այդպես էր նաև Զորաբաբելի և Նեեմիայի ղեկավարությամբ կատարված ջանքերի դեպքում։ Ահա մի պարզ մոտեցում, որը կարող է օգնել ձեզ դասեր քաղել այս պատմություններից և մտածել, թե ինչպես կարող եք կատարել Տիրոջ աշխատանքը՝ չնայած հակառակությանը.

Աստծո աշխատանքը Զորաբաբելի համար (Եզրաս 4․3)․

Աստծո աշխատանքը Նեեմիայի համար (Նեեմիա 2․17–18)․

Աստծո աշխատանքը ինձ համար․

Հակառակություն, որին բախվեց Զորաբաբելը (Եզրաս 4․4–24)․

Հակառակություն, որին բախվեց Նեեմիան (Նեեմիա 2․19, 4․1–3, 7–8; 6․1–13)․

Հակառակություն, որին բախվում եմ ես․

Ինչպես արձագանքեց Զորաբաբելը (Եզրաս 5․1–2)․

Ինչպես արձագանքեց Նեեմիան (Նեեմիա 2․20, 4․6, 9; 6․3–15)․

Ինչպես կարող եմ արձագանքել ես․

Նեեմիայի փորձառությունը ձեր կյանքի հետ համեմատելու համար կարող եք ուսումնասիրել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Մենք մեծ գործ ենք անում և չենք կարող վայր իջնել» ուղերձը, (Լիահոնա, մայիս 2009, 59–62), հատկապես վերջին երկու պարբերությունը։ Աստծո կողմից ձեզ տրված աշխատանքի մասին մտածելու համար կարող եք ուսումնասիրել «Երիտասարդ կանանց թեմա» կամ «Ահարոնյան քահանայության քվորումի թեմա» նյութերը (Ավետարանի գրադարան)։ Կամ կարող եք ծանոթանալ հետևյալ օրհներգներին․ «As Sisters in Zion» (Հիմներ, հմր. 309) կամ «Ye Elders of Israel» (Հիմներ, հմր. 319)։

Ինչ է նշանակում՝ «սրտապնդվեց գործելու» Փրկչի ծառայության մեջ։ (Նեեմիա 4․6)։ Ի՞նչ կարող է նշանակել «… Աստծո բարի ձեռքը [ձեր] վրա է», երբ դուք կատարում եք Նրա աշխատանքը: (Նեեմիա 2․8, տես նաև Նեեմիա 2․18, Եզրաս 7․6, 9, 27–28)։ Ինչպե՞ս եք տեսել Նրա ձեռքը՝ Նրան ծառայելու ձեր ջանքերում:

Նեեմիա 8

Ես օրհնվում եմ, երբ ուսումնասիրում եմ սուրբ գրությունները

Սերունդներ շարունակ գերության մեջ հրեաները սահմանափակ հասանելիություն ունեին «Մովսեսի օրենքի գրքին» (Նեեմիա 8.1Նեեմիա 8 գլխում Եզրասը կարդում է օրենքը ժողովրդին: Ի՞նչ եք գտնում այս գլխում, որը ցույց է տալիս, թե ինչպես էին Եզրասը և նրա ժողովուրդը վերաբերվում Աստծուն և Նրա խոսքին (տես հատկապես հատվածներ 1–12)։ Ի՞նչն է ձեր կյանքում ցույց տալիս, թե ինչպես եք վերաբերվում Աստծուն և Նրա խոսքին:

Տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 115–24։

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եզրաս 3․8–13, 6․16–22

Տիրոջ տունը ուրախության վայր է

  • Որպեսզի ուսուցանեք ձեր երեխաներին այն ուրախության մասին, որը հրեաները զգացին, երբ վերակառուցվեց իրենց տաճարը, կարող եք ցուցադրել նրանց ստորև ներկայացվածի նման մի նկար: Խոսեք այն մասին, թե ինչու էին այդ մարդիկ երջանիկ՝ գտնվելով Տիրոջ տանը: Կարող եք նաև ասել ձեր երեխաներին, թե ինչու է տաճարը ձեզ համար ուրախության վայր։ Ինչպե՞ս է տաճարը օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Փրկչին:

  • Երբ ձեր երեխաների հետ կարդաք Եզրաս 3․10–13 հատվածները, օգնեք նրանց գտնել այն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ինչ էին հրեաները զգում, երբ տաճարը վերակառուցվում էր: Երբ հասնեք հատված 13-ի վերջին, կարող եք միասին ուրախ բացականչել։ Օգնեք ձեր երեխաներին մտածել ուրախանալու պատճառները նրա համար, որ Տերը տվել է մեզ տաճարներ: Ինչպե՞ս մենք կարող ենք ցույց տալ այդ ուրախությունը։

  • Կարող եք ձեր երեխաների հետ երգել տաճարի մասին մի երգ, օրինակ՝ «Welcome Home» (Ավետարանի գրադարան) երգի երկրորդ տունը: Յուրաքանչյուր տողից հետո կարող եք դադար տալ և խնդրել երեխաներից մեկին ասել, թե ինչն է իրեն դուր գալիս տաճարի հետ կապված: Երգելիս կարող եք նաև նայել տաճարների նկարներ:

ժպտացող ընտանիքը քայլում է տաճարի մոտ

Նեեմիա 2.17–20, 6.1–9

Տերը կօգնի ինձ կատարել Իր «մեծ գործը»

  • Կիսվեք ձեր երեխաների հետ Նեեմիայի պատմությունով (տես Նեեմիա 2․17–20, 6․1–9 հատվածներում կամ «Նեեմիա» նյութով Հին Կտակարանի պատմություններում, 173–74): Նեեմիա 2.20 հատվածը կարդալիս դուք և ձեր երեխաները կարող եք «վեր կենալ» և ձևացնել, թե օգնում եք կառուցել Երուսաղեմի պարիսպները: Կամ ձեր երեխաների համար հետաքրքիր կլինի խորանարդներով կամ այլ առարկաներով պատ կառուցելը: Երբ նրանք դա անեն, օգնեք նրանց մտածել այն կարևոր բաների մասին, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք անենք:

    1:38

    Nehemiah

  • Նեեմիա 6.9 հատվածը կարդալիս առաջարկեք ձեր երեխաներին բարձրացնել իրենց ձեռքերը, երբ լսեն, որ ասում եք «զորացրու իմ ձեռքերը»: Պատմեք երեխաներին մի դեպքի մասին, երբ դուք զգացել եք, որ Աստված զորացնում է ձեր ձեռքերը՝ կատարելու Իր աշխատանքը:

Նեեմիա 8.1–12

Սուրբ գրությունները օրհնություն են

  • Բարձրաձայն կարդացեք որոշ արտահայտություններ Նեեմիա 8.2–3, 5–6, 8–9, 12 հատվածներից, որոնք նկարագրում են, թե մարդիկ ինչ էին անում, երբ լսում էին, թե ինչպես է Եզրասը կարդում սուրբ գրությունները։ Երբ կարդում եք, երեխաները կարող են որպես բեմադրություն խաղալ այդ խոսքերը: Այնուհետև դուք կարող եք կիսվել միմյանց հետ, թե ինչ եք զգում, երբ կարդում կամ լսում եք սուրբ գրությունները:

  • Երբ միասին կարդաք Նեեմիա 8․8 հատվածը, կարող եք հարցնել ձեր երեխաներին, թե ինչն է օգնում իրենց հասկանալ սուրբ գրությունները: Ցույց տվեք նրանց, թե ինչպես օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերը, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցը և Թեմաներ և հարցեր նյութերը (Ավետարանի գրադարան)։ Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որը նրանք սովորել են Փրկչի մասին սուրբ գրություններից։

Սուրբ գրություններում որոնեք հավերժական ճշմարտություններ: «Սուրբ գրությունները … լի են ավետարանի ճշմարտություններով, բայց երբեմն դրանք գտնելու համար գիտակցված ջանք է պահանջվում: Երբ դուք միասին սովորում եք սուրբ գրություններից, կանգ առեք և հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, թե ավետարանի ո՞ր ճշմարտություններն են նրանք նկատում: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես են այս ճշմարտությունները առնչվում Երկնային Հոր փրկության ծրագրին: Երբեմն հավերժական ճշմարտությունները նշված են սուրբ գրություններում, իսկ երբեմն՝ դրանք լուսաբանված են այն մարդկանց պատմություններում և կյանքում, որոնց մասին մենք կարդում ենք: Կարող է նաև օգտակար լինել միասին ուսումնասիրել ձեր կարդացած հատվածների պատմական նախադրյալները, ինչպես նաև հատվածների նշանակությունը, նաև, թե որքանով են դրանք կիրառելի այսօր մեզ համար» (Ուսուցանել Փրկչի ձևով22

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Եզրասը մագաղաթ է կարդում

Եզրասը՝ Ջրի դռան մոտ, © Providence Collection/licensed from goodsalt.com

Երեխաների միության վարժությունների էջ. Սուրբ գրությունները օրհնություն են