«Հուլիսի 20–26։ «Մեր աչքերը քեզ են ուղղված». Բ Մնացորդաց 14–20, 26, 30», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Հուլիսի 20–26։ «Մեր աչքերը քեզ են ուղղված»», Եկ, հետևիր ինձ․ 2026
Հովսափատ թագավորն աղոթում է, հեղինակ՝ Քիլի Ռեյ
Հուլիսի 20–26․ «Մեր աչքերը քեզ են ուղղված»
Բ Մնացորդաց 14–20, 26, 30
Հուդայի թագավորությունը շրջապատված էր։ Երեք հզոր թշնամական պետության բանակները միաժամանակ առաջ էին շարժվում՝ մարտի պատրաստ: Այս հուսահատ վիճակում Հովսափատը՝ Հուդայի թագավորը, դիմեց երկնքի և երկրի Թագավորին։ Հովսափատը հավաքեց իր ժողովրդին տաճարում և աղոթեց։ Նա ընդունեց նրանց մարդկային թուլությունները և աղաչեց ազատման համար: Ի պատասխան՝ Տերը խոստացավ Իր պաշտպանությունը. «Մի վախեցեք և մի զարհուրեք» (Բ Մնացորդաց 20․17)։
Գուցե մեզ չի մոտենում ներխուժող բանակը, որը սպառնում է ոչնչացնել մեզ, բայց երբեմն մենք զգում ենք, որ շրջապատված ենք ձախորդությամբ և չարությամբ: Ազատագրման մեր ուղին նույնն է, ինչ որոնում էր Հովսափատը և մեր աղոթքը նույնպես կարող է լինել նույնը. «Ով մեր Աստված, … մենք ուժ չունենք այս մեծ բանակի դեմ պայքարելու, որը գալիս է մեր դեմ. մենք չգիտենք, թե ինչ անենք, բայց մեր աչքերը քեզ են ուղղված» (Բ Մնացորդաց 20․12)։
Բ Մնացորդաց 14–30 բաժիններում կկարդաք Հովսափատի և Հուդայի մյուս թագավորների մասին։ Մտածեք, թե հավատքի վրա հիմնված նրանց բարեփոխումները, հաղթանակները և դժվարություններն ինչպես կարող են կիրառվել ձեր անձնական կյանքում:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Բ Մնացորդաց 14–16
Աստծուն վստահելն ինձ խաղաղություն կբերի
Երբ Ասան Հուդայի թագավորն էր, նա բախվեց բազմաթիվ դժվարությունների, ճիշտ այնպես, ինչպես մենք բոլորս այսօր։ Նրա հանդիպած փորձությունների մասին կարդալիս ուշադրություն դարձրեք, թե ինչին էր նա վստահում, և ինչպես էր այդ վստահությունը փոփոխության ենթարկվում ժամանակի ընթացքում:
|
Հղում |
Դժվարություններ, որոնց բախվել է Ասան |
Ինչին էր Ասան վստահում |
|---|---|---|
Հղում Բ Մնացորդաց 14․9–12 | ||
Հղում Բ Մնացորդաց 15․1–8 | ||
Հղում Բ Մնացորդաց 16․1–10 |
Ինչո՞ւ ենք մենք երբեմն դադարում վստահել Տիրոջը: Ուրիշ ի՞նչ սովորեցիք Ասայի կյանքից:
Տես նաև երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Մեր հարաբերությունը Աստծո հետ» ուղերձը, Լիահոնա, մայիս 2022, 78–80։
Բ Մնացորդաց 18
Ես կարող եմ պաշտպանել ճշմարտությունը, նույնիսկ, եթե այն լայն տարածում չունի
Միքիա մարգարեն, հավանաբար, մեծ ճնշում է զգացել՝ Սիրիայի դեմ պատերազմում Հովսափատ և Աքաաբ թագավորների հաջողությունը կանխագուշակելիս։ Այդ ճնշման ապացույցները փնտրեք Բ Մնացորդաց 18․1–12 հատվածներում։ Ի՞նչ ապացույց գտաք Միքիայի քաջության և ազնվության մասին հատված 13–27-ում։ (Նշեք, որ հատված 14-ում Միքիան հեգնական պատասխան է տալիս. նրա իրական պատասխանը ներկայացված է հատված 16-ում։) Ինչպե՞ս են կատարվում Միքիայի խոսքերը հատվածներ 28–34-ում։
Ո՞ր իրավիճակներում կարող եք բախվել նույն ճնշմանը, որին բախվեց Միքիան: Ի՞նչն է ձեզ քաջություն տալիս՝ պաշտպանելու Տիրոջը և Նրա ուսմունքները:
Հովսափատ թագավորի ժամանակ երեք ազգ հարձակվեց Երուսաղեմի վրա։
Բ Մնացորդաց 20․1–25
Դժվար ժամանակներում ես կարող եմ դիմել Աստծուն և Նրա մարգարեներին
Բ Մնացորդաց 20․1–12 հատվածները կարդալիս փնտրեք, թե ինչ արեց Հովսափատ թագավորը, երբ բազմաթիվ ազգեր հարձակվեցին Հուդայի վրա: Ինչպե՞ս կարող եք կիրառել նրա գործողությունները ձեր առջև ծառացած դժվարին հանգամանքներում:
Տիրոջ պատասխանը Հովսափատի աղոթքին կարելի է գտնել հատվածներ 14–17-ում։ Ի՞նչ արտահայտություններ գտաք այնտեղ, որոնք դժվար ժամանակներում կարող են մխիթարել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն:
Հաջորդ օրը Երուսաղեմի ժողովուրդը դուրս եկավ հակառակորդի բանակին ընդառաջ։ Բ Մնացորդաց 20․20 հատվածը կարդալիս փնտրեք այն ուղերձը, որը Հովսափատը փոխանցեց Երուսաղեմի ժողովրդին: Ինչպե՞ս կատարվեցին նրա խոսքերը (տես հատվածներ 22–23)։ Ինչպե՞ս է Աստված օրհնել ձեզ՝ Իրեն հավատալու և Իր մարգարեներին հետևելու համար:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ երբ մարգարեի խոսքերի վրա հարցական նշաններ դնելու փոխարեն բացականչական նշան դնեք և իսկապես անեք դա, օրհնությունները պարզապես կթափվեն ձեզ վրա: Ես երբեք ինքս ինձ չեմ հարցնում. «Ե՞րբ է մարգարեն խոսում որպես մարգարե և երբ՝ ոչ»։ Ինձ միայն հետաքրքրել է, թե «Ինչպե՞ս կարող եմ ավելի նման լինել նրան»» (Լեյն Ջոնսոնի «Russell M. Nelson: A Study in Obedience» նյութում, Ensign, օգս. 1982, 24)։
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 21.4–6 հատվածները, «A Secure Anchor» (տեսանյութը), Gospel Library հավելվածում, «Կատարեք ոգեշնչված ընտրություններ» նյութը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություններ կատարելու համար (2022), 4–5։
A Secure Anchor
Նշեք ճշմարտության պարզ պնդումները: Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Սուրբ գրությունները մեզ առաջարկում են այնքան շատ վարդապետական ադամանդներ: Եվ երբ Հոգու լույսը խաղում է նրանց մի քանի նիստերի հետ, դրանք առկայծում են սելեստիալ զգացողությամբ և լուսավորում այն արահետը, որով մենք պիտի քայլենք» («According to the Desires of [Our] Hearts», Ensign, նոյ. 1996, 21): Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ժամանակ հատկացնեք կարճ, բայց զորեղ ուղերձները բացահայտելու, նշելու և դրանց շուրջ խորհելու համար: Որոշ օրինակներ կարելի է գտնել Բ Մնացորդաց 14․11, 15․7, 18․13, 20․15, 26․5 հատվածներում։ Ուրիշ ի՞նչ «վարդապետական ադամանդներ» կարող եք գտնել:
Բ Մնացորդաց 26․3–21
Հպարտությունը տանում է դեպի կործանում
Ինչպես Հուդայի մյուս թագավորների դեպքում, Ոզիայի թագավորությունը սկսվեց մեծ ձեռքբերումներով, բայց ավարտվեց ողբերգությամբ։ Փնտրեք այդ օրինակը Բ Մնացորդաց 26 գլխում։ Ըստ ձեզ, ո՞րն եր շրջադարձային կետը Ոզիայի կյանքում:
Հատվածներ 16–23-ը կարդալիս հիշեք, որ այն ժամանակ միայն քահանաներին էր թույլատրվում խունկ ծխել տաճարում: Ըստ ձեզ, Ոզիա թագավորն ինչո՞ւ չհնազանդվեց Աստծուն: Ի՞նչ սովորեցիք այս ողբերգական փորձառությունից:
Տես նաև «Be Thou Humble» օրհներգը, Հիմներ, հմր. 130։
Բ Մնացորդաց 30
Ես կարող եմ խաղաղարար լինել
Բ Մնացորդաց 30 գլխում Եզեկիան Հուդայի թագավորն էր։ Նա առաջարկեց Իսրայելի հակառակորդ թագավորությանը հավաքվել Երուսաղեմում՝ նշելու Զատիկը, ինչն իսրայելացիները երկար տարիներ չէին կարողանում անել (տես հատվածներ 1–12-ը)։ Ի՞նչն է ձեզ տպավորում առաջարկի մեջ և ինչպես այն ընդունվեց թե իսրայելացի հյուրերի և թե Հուդայում ապրող մարդկանց կողմից։
Քանի որ երկար ժամանակ էր անցել, Երուսաղեմ այցելած մարդկանցից շատերը ծանոթ չէին Զատիկին մասնակցելու մանրամասներին։ Բ Մնացորդաց 30․18–27 հատվածները կարդալիս ի՞նչ սովորեցիք Եզեկիայի պատասխանից և նրա պատասխանի հետևանքներից:
Sես նաև Ռասսել Մ. Նելսոնի «Պահանջվում են խաղաղարարներ» ուղերձը, Լիահոնա, մայիս 2023, 98–101։
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Բ Մնացորդաց 14–16, 20
Ես կարող եմ վստահել Աստծուն
-
Որպեսզի ձեր երեխաներին ներկայացնեք Տիրոջը վստահելու գաղափարը, կարող եք նրանց ցույց տալ մի բան, ինչին վստահում եք, և որ այն կպաշտպանի ձեզ անձրևից, օրինակ՝ անձրևանոց կամ բաճկոն: Նրանց հնարավորություն տվեք պատմել թե ինչու մենք կարող ենք վստահել այդ բաներին: Ապա օգնեք նրանց համեմատել դա Տիրոջ հանդեպ մեր վստահության հետ: Ինչո՞ւ ենք Նրան վստահում մեր հոգևոր ապահովությունը:
-
Օգնեք ձեր երեխաներին նշել, թե ինչպես են Ասա և Հովսափատ թագավորներն արձագանքել դժվարություններին՝ վստահելով Տիրոջը (տես Բ Մնացորդաց 14․11, 20․3–5, 12)։ Կիսվեք միմյանց հետ, թե ինչպես կարող եք ցույց տալ Տիրոջը, որ վստահում եք Նրան:
Բ Մնացորդաց 20․1–29
Աստված կլսի և կպատասխանի իմ աղոթքներին
-
Այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ Հովսափատի աղոթքի պատմությունը և Տիրոջ պատասխանը: Դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել այն դեպքերով, երբ Աստված լսել և պատասխանել է ձեր աղոթքներին: Կարող եք ներառել այն դեպքերը, երբ ձեր աղոթքների պատասխանները ստացել եք անսպասելի եղանակով կամ անսպասելի ժամանակ: Աղոթքի մասին «I Pray in Faith» երգը (Մանկական երգարան, 14) կարող է օգնել ձեր երեխաներին ամրացնել իրենց հավատքը:
Բ Մնացորդաց 26․3–23
Ես կարող եմ խոնարհ լինել
-
Հպարտության վտանգների մասին իմանալու համար ձեր երեխաները կարող են աշտարակ կառուցել խորանարդիկներով կամ փոքր բաժակներով: Յուրաքանչյուր խորանարդիկ կամ բաժակ աշտարակի վրա տեղադրելուց հետո, օգնեք նրանց նշել Ոզիայի ձեռքբերումներից մեկը Բ Մնացորդաց 26․3–15 հատվածներում։ Երբ նրանք ավարտեն կառուցել աշտարակը, քննարկեք ձեր երեխաների հետ, թե Ոզիան ինչպես կարող էր այն բարձր և ամուր պահել: Ի՞նչը կարող էր ստիպել աշտարակին ընկնել: Ապա հատված 16-ը կարդալիս կարող եք պատմել այն մասին, թե ինչ է նշանակում ունենալ գոռոզ սրտեր, որը «[մեր] կործանումին առաջնորդեց»: Կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչ պատահեց Ոզիային հատվածներ 16–23-ում։ Թույլ տվեք նրանց քանդել իրենց աշտարակը։ Խոսեք այն մասին, թե ինչ կարող ենք անել՝ խոնարհ մնալու համար:
Եզեկիա թագավորը և ժողովուրդը շնորհակալություն են հայտնում Աստծուն, © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com-ի կողմից
Բ Մնացորդաց 30
Ես կարող եմ խաղաղարար լինել։
-
Վերևում տեղադրված նկարում երևում է, թե ինչպես է Եզեկիան Իսրայելի թագավորությունից հրավիրում Հուդայի բնակիչներին՝ իրենց հետ Զատիկը տոնելու։ Կարող եք ձեր երեխաների հետ նայել այդ նկարին և կարդալ Բ Մնացորդաց 30․18–19 հատվածները, որը բացատրում է, որ հյուրերից մի քանի չեն լվացվել՝ համաձայն Մովսեսի օրենքի: Ի՞նչ արեց Եզեկիան: Ի՞նչ զգացողություններ դա կարող էր առաջացնել հյուրերի մոտ: Օգնեք ձեր երեխաներին մտածել, թե իրենք ինչպես կարող են նմանվել Եզեկիային, թե ինչպես վերաբերվել ուրիշներին:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։