Եկ, հետևիր ինձ
Մտքեր հիշելու համար․ «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»


«Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»» Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար, Հին Կտակարան 2026 (2026)

«Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»», Եկ հետևիր Ինձ․ Հին Կտակարան. 2026

ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

«Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»

Սինայի անապատում Մովսեսը Իսրայելի զավակներին հավաքեց սարի ստորոտում: Այնտեղ Տերը հայտարարեց, որ ցանկանում է վերջերս ազատագրված ստրուկների այդ խմբին վերածել հզոր ժողովրդի: Նա ասաց․ «Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ» (Ելք 19․6)։ Նա խոստացավ, որ նրանք կբազմանան և կբարգավաճեն, նույնիսկ, եթե շրջապատված լինեն շատ ավելի մեծ և հզոր թշնամիներով (տես

Այս ամենը տեղի կունենար ոչ այն պատճառով, որ իսրայելացիները բազմաթիվ էին կամ ուժեղ ու հմուտ: Տերը բացատրեց, որ դա տեղի կունենար, «եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը» (Ելք 19․5)։ Աստծո զորությունն էր, ոչ թե իրենցը, որը նրանց հզոր կդարձներ:

Սակայն իսրայելացիները միշտ չէ, որ հնազանդվում էին Նրա ձայնին, և ժամանակի ընթացքում նրանք դադարեցին պահել Նրա ուխտը: Շատերը սկսեցին երկրպագել այլ աստվածների և որդեգրել իրենց շրջապատող մշակույթների սովորույթները: Նրանք մերժեցին նույնիսկ այն, ինչը նրանց դարձնում էր բոլոր ազգերից տարբերվող ազգ՝ իրենց ուխտերի շնորհիվ Տիրոջ հետ ունեցած կապը: Առանց Աստծո զորության ՝ նրանք չէին կարող կանգնեցնել իրենց թշնամիներին ։

Իսրայելի ցրումը

Մ.թ.ա. մոտ 735-720 թվականներին մի քանի անգամ ասորիները ներխուժեցին Իսրայելի հյուսիսային թագավորություն, որտեղ ապրում էին տասներկու ցեղերից տասը և հազարավոր իսրայելացիներ գերեվարվեցին Ասորական կայսրության տարբեր մասեր (տես )։ Այս իսրայելացիները հայտնի դարձան որպես «կորած ցեղեր», մասամբ այն պատճառով, որ նրանք հեռացվեցին իրենց հայրենիքից և ցրվեցին այլ ազգերի մեջ: Բայց նրանք նաև կորան ավելի լայն իմաստով. ժամանակի ընթացքում նրանք կորցրին իրենց ինքնության զգացումը՝ որպես Աստծո ուխտյալ ժողովուրդ:

Ի վերջո, Հուդայի Հարավային թագավորությունում շատ մարդիկ նույնպես հեռացան Տիրոջից։ Ասորեստանցիները հարձակվեցին և նվաճեցին նաև այդ թագավորության մեծ մասը; միայն Երուսաղեմը հրաշքով պահպանվեց: Ավելի ուշ՝ մ.թ.ա. 597–580 թվականներին, բաբելոնացիները ավերեցին Երուսաղեմը, այդ թվում նաև տաճարը, և շատերին գերի տարան։ Մոտ 70 տարի անց Հուդայի մնացած ժողովրդին թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը: Սակայն շատերը մնացին Բաբելոնում։

Երուսաղեմը հրդեհի է ենթարկվել

Երուսաղեմի կործանումը Նեբուզար-ադանի կողմից, հեղինակ՝ Ուիլյամ Բրասսի Հոլ, © Providence Collection/արտոնագրված է goodsalt.com կայքից։

Երբ անցան սերունդները, իսրայելացիները բոլոր ցեղերից «փոթորիկով քշվել էին ․․․ ամեն ազգերի մէջ, որոնց նորանք չգիտէին» (Զաքարիա 7․14)։ Տերն առաջնորդեց մի քանիսին այլ երկրներ։ Ոմանք էլ լքեցին Իսրայելը, որպեսզի խուսափեն գերեվարումից կամ քաղաքական և տնտեսական նկատառումներից ելնելով։

Այս իրադարձությունները մենք անվանում ենք Իսրայելի ցրում: Կարևոր է իմանալ ցրման մասին՝ ելնելով մի քանի պատճառներից: Պատճառներից մեկն այն է, որ դա Հին Կտակարանի հիմնական թեման է. Հին Կտակարանի շատ մարգարեներ ականատես են եղել այն հոգևոր անկման պարուրագծին, որը հանգեցրել է Իսրայելի ցրմանը: Նրանք գուշակեցին դա և զգուշացրին դրա մասին։ Նրանցից ոմանք նույնիսկ ապրեցին դա։ Դա օգտակար է հիշել, երբ կարդում եք Եսայու, Երեմիայի, Ամովսի և Հին Կտակարանի վերջին մասի շատ այլ գրքեր: Այս համատեքստը հաշվի առնելով, երբ կարդաք նրանց մարգարեությունները Ասորեստանի և Բաբելոնի, կռապաշտության և գերության, ամայացման և վերջնական վերականգնման վերաբերյալ, դուք կիմանաք, թե ինչի մասին են նրանք խոսում:

Հասկանալով Իսրայելի ցրումը, դուք ավելի լավ կհասկանաք Մորմոնի Գիրքը, քանի որ Մորմոնի Գիրքը հիշատակարան է ցրված Իսրայելի մի ճյուղի մասին (տես )։ Այս հիշատակարանը սկսվում է նրանից, որ Լեքիի ընտանիքը փախչում է Երուսաղեմից մ.թ.ա. մոտ 600 թվականին՝ բաբելոնացիների հարձակվելուց անմիջապես առաջ: Լեքին այն մարգարեներից մեկն էր, ով մարգարեացել էր Իսրայելի ցրման մասին: Եվ նրա ընտանիքը օգնեց իրականացնել այդ մարգարեությունը՝ վերցնելով Իսրայելի տան իրենց ճյուղը և տնկելով այն աշխարհի մյուս կողմում՝ Ամերիկայում:

Իսրայելի հավաքումը

Այնուամենայնիվ, Իսրայելի ցրումը պատմության միայն մի մասն է։ Տերը չի մոռանում Իր ժողովրդին և ոչ էլ լիովին լքում է նրան, նույնիսկ եթե ժողովուրդը լքել է Նրան: Իսրայելի ցրման բազմաթիվ մարգարեություններ ուղեկցվում էին բազմաթիվ խոստումներով, որ Աստված մի օր կհավաքի նրանց։

Այդ օրն այսօր է՝ մեր օրերը: Հավաքումն արդեն սկսվել է: 1836 թվականին՝ Մովսեսի կողմից Իսրայելի զավակներին Սինայ սարի ստորոտում հավաքելուց հազարավոր տարիներ անց, Մովսեսը հայտնվեց Կիրթլենդի տաճարում, որպեսզի Ջոզեֆ Սմիթին շնորհի «աշխարհի չորս մասերից Իսրայելը հավաքելու բանալիները» (Վարդապետություն և Ուխտեր 110․11)։ Այժմ այդ բանալիները կրողների առաջնորդության ներքո Իսրայելի ցեղերը հավաքվում են յուրաքանչյուր ազգից, որտեղ Տիրոջ ծառաները կարող են գնալ:

Եղիա մարգարեն Կիրթլենդի տաճարում հայտնվում է Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին։

Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվում են Կիրթլենդի տաճարում, հեղինակ՝ Գերի Ի. Սմիթ

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այդ հավաքումը կոչել է «այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունը։ Ոչինչ չի համեմատվի դրա հետ մեծությամբ, կարևորությամբ և փառահեղությամբ: Եվ եթե ցանկանաք՝ դուք կհանդիսանաք դրա մասը»։

Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել։ Ի՞նչ է նշանակում հավաքել Իսրայելը: Արդյո՞ք դա նշանակում է, որ տասներկու ցեղերը վերականգվելու են նախկինում իրենց բնակեցված երկրում: Իրականում դա ավելի մեծ, շատ ավելի հավերժական բան է նշանակում: Ինչպես բացատրել է նախագահ Նելսոնը․

Երբ մենք խոսում ենք հավաքման մասին, մենք պարզապես ասում ենք այս հիմնարար ճշմարտությունը. մեր Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրը վարագույրի երկու կողմերում արժանի է լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը: …

Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկին վարագույրի այս կամ այն կողմում կատարել քայլ՝ Աստծո հետ ուխտեր կապելու համար, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ Դա այնքան պարզ է»:

Դա տեղի է ունենում, ինչպես Եսային է ասել, «մեկ առ մեկ» (Եսայի 27․12) կամ, ինչպես Երեմիան է կանխատեսել «քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին» (Երեմիա 3․14

Իսրայելի հավաքումը նշանակում է Աստծո զավակներին հետ բերել Նրա մոտ: Դա նշանակում է վերականգնել նրանց ուխտի հարաբերությունները Իր հետ։ Դա նշանակում է վերականգնել «սուրբ ազգը», որը Նա առաջարկել էր հիմնել շատ վաղուց (Ելից 19․6

Եկ տուն

Որպես Աստծո հետ ուխտ կապող՝ դու Իսրայելի տան մի մասն ես։ Դուք հավաքվել եք, և հավաքող եք: Ուխտի ժողովրդի դարեր շարունակվող էպիկական պատմությունը կառուցում է իր գագաթնակետը, և դուք առանցքային դեր եք խաղում։ Հիմա է ժամանակը, երբ «Հիսուսը կասի ամբողջ Իսրայելին. «Եկ տուն»։

Սա է հավաքողների ուղերձը. Եկ տուն՝ դեպի ուխտը: Եկ տուն՝ դեպի Սիոն: Եկ տուն՝ Հիսուս Քրիստոսի և Իսրայելի Սուրբի մոտ, և Նա ձեզ տուն կբերի Աստծո՝ ձեր Հոր մոտ:

Հղումներ

  1. Տես Բ Օրենք 28․1-14։

  2. Դ Թագավորների 17․6-7, Բ Մնացորդաց 36․12-20։

  3. Տես Դ Թագավորների 17․1-7։ Ասորեստանի գերեվարված տասը ցեղերն էին՝ Ռուբենը, Շմավոնը, Իսաքարը, Զաբուղոնը, Դանը, Նեփթաղիմը, Գադը, Ասերը, Եփրեմը և Մանասեն: Ղևիի ցեղի անդամները տարածվել էին մյուս ցեղերի տարածքներում՝ նրանց քահանայության պարտականությունները կատարելու համար:

  4. Տես Դ Թագավորների 19, Եսայի 10․12–13:

  5. Տես Դ Թագավորների 24–25, Բ Մնացորդաց 36, Երեմիա 39, 52։

  6. Տես Եզրաս 1, 7, Նեեմիա 2։

  7. Տես 2 Նեփի 1․1-5, Օմնի 1․15-16։

  8. Տես Դ Թագավորների 25.22-26, Երեմիա 42.13-19, 43.1-7։

  9. Մ.թ. 70 թ.-ին, Երուսաղեմը և նրա տաճարը կրկին ոչնչացվեցին՝ այս անգամ հռոմեացիների կողմից, իսկ մնացած հրեաները ցրվեցին երկրի շատ ազգերի մեջ:

  10. Տես Երեմիա 29․18, Եզեկիել 22․15, Ովսեե 9․17, Ամովս 9․9, 1 Նեփի 1․13։

  11. Տես 1 Նեփի 19.23։

  12. Տես 1 Նեփի 1․13, 18–20, 10․12–14։

  13. Տես Եսայի 5․26, 27․12, 54, Երեմիա 16․14–15, 29․14, 31․10, Եզեկիել 11․17, 34․12, 37․21–28, Զաքարիա 10․8, 1 Նեփի 10․14, 22․25, 3 Նեփի 16․1–5, 17․4։

  14. Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը» (worldwide youth devotional, June 3, 2018), Gospel Library:

  15. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը»։

  16. Sես 2 Նեփի 30․2։

  17. «Եկեք ուրախանանք», Հիմներ և Մանկական Երգեր, հմր. 32։