«Օգոստոսի 10–16-ը։ «Ես Նրան եմ հուսալու»․ Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Օգոստոսի 10–16-ը։ «Ես Նրան եմ հուսալու»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Հոբի դատաստանը, հեղինակ՝ Ջոզեֆ Բրիքի
Օգոստոս 10–16-ը․ «Ես Նրան եմ հուսալու»
Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42
Բնական է մտածել, թե ինչո՞ւ են վատ բաները պատահում լավ մարդկանց հետ, կամ նույն համատեքստում, ինչու են լավ բաները պատահում վատ մարդկանց հետ: Ինչո՞ւ է արդար Աստված թույլ տալիս դա: Հոբի գիրքը ուսումնասիրում է նմանատիպ հարցեր։ Հոբն այն լավ մարդկանցից էր, որի հետ շատ վատ բաներ պատահեցին։ Հոբի փորձությունների պատճառով նրա ընկերները կասկածում էին, թե, ի վերջո, նա իսկապե՞ս լավն է: Հոբը հաստատեց իր իսկ արդար լինելը և մտածեց, թե, ի վերջո, իսկապե՞ս Աստված արդարացի է: Բայց, չնայած տառապանքին և կասկածներին, Հոբը պահպանեց իր շիտակությունն ու հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հոբի գրքում հավատը կասկածի տակ է դրվում և փորձվում, բայց դրանից երբեք ամբողջովին չեն հրաժարվում: Դա չի նշանակում, որ բոլոր հարցերին տրվում է պատասխան: Բայց Հոբի գիրքն ուսուցանում է, որ քանի դեռ դրանց պատասխանը չի տրվել, հարցերը կարող են գոյակցել հավատքի հետ: Եվ անկախ նրանից, թե այդ ընթացքում ինչ կլինի, մենք կարող ենք ասել մեր Տիրոջ մասին. «Ես Նրան եմ հուսալու» (Հոբ 13․15)։
Հոբի գրքի մասին ակնարկը տես «Հոբ» նյութում՝ Սուրբ գրքերի ուղեցույցում (Ավետարանի գրադարան)։
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Հոբ 1–3, 12–13
Ես կարող եմ վստահել Աստծուն ամեն իրավիճակում
Հոբի գրքի սկզբնական գլուխները բանաստեղծական կերպով ընդգծում են սատանայի դերը՝ որպես մեր հակառակորդի կամ մեղադրողի. դրանք չեն նկարագրում Աստծո և սատանայի իրական փոխազդեցությունը: Երբ կարդաք, թե ինչ է ասել սատանան Հոբի մասին (տես Հոբ 1.9–11, 2․4–5), կարող եք ինքներդ ձեզ հարցնել. «Ինչո՞ւ եմ ես հավատարիմ մնում Աստծուն»։ Ինչո՞ւ վտանգավոր կլինի հնազանդվել Տիրոջը միայն այն պատճառով, որը սատանան է նշում:
Ի՞նչն է քեզ տպավորում իր փորձությունների հանդեպ դրսևորած Հոբի արձագանքներում (տես Հոբ 1․20–22, 2․9–10)։
Հոբի ընկերները ենթադրեցին, որ Աստված պատժում է նրան (տես Հոբ 4–5, 8, 11)։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս գաղափարի հետ կապված: Կարդացեք Հոբի պատասխանը գլուխներ 12–13-ում: Ի՞նչ գիտեր Հոբը Աստծո մասին, որը նրան հնարավորություն տվեց շարունակել վստահել Նրան։ Ի՞նչ գիտեք Աստծո մասին, որն օգնում է ձեզ դիմակայել մարտահրավերներին:
Հոբ 19
Հիսուս Քրիստոսը իմ Քավիչն է
Երբեմն մենք սովորում ենք ամենակարևոր ճշմարտությունները մեր ամենադժվար ժամանակներում: Խորհեք Հոբ 19․1–22 հատվածներում նկարագրված՝ Հոբի փորձությունների և Հոբ 19․23–27 հատվածներում հռչակված ճշմարտությունների մասին։ Ինչպե՞ս գիտեք, որ ձեր Քավիչը ապրում է: Այս գիտելիքն ինչպե՞ս է փոխում ձեր կյանքը։
Երգեք կամ լսեք որևէ օրհներգ Հիսուս Քրիստոսի մասին, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 38)։ Այս օրհներգի ո՞ր բառերն են արտահայտում ձեր զգացմունքները Նրա հանդեպ:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․1–12, 122։
Հոբ 21–24
«Երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ»
Հոբ 21–24 գլուխներում դուք կկարդաք Հոբի և նրա ընկերների միջև բանավեճը: Այս բանավեճի հիմքում շատ մարդկանց կողմից տրվող հարցն է. Ինչո՞ւ են երբեմն տառապում արդար մարդիկ:
Թեև մենք չունենք բոլոր պատասխանները, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում մենք ունենք որոշ ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ իմաստավորել ձախորդությունն ու տառապանքը: Ստորև տրված են վերջին օրերի սուրբ գրությունները, որոնք պարունակում են այդ ճշմարտություններից մի քանիսը: Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս սուրբ գրությունները Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին:
Կարող եք նաև կարդալ նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի ուսմունքները ձախորդության մասին «Tragedy or Destiny?» գրքում (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2011], 11-21):
Ելնելով ձեր ուսումնասիրածից՝ ինչպե՞ս կարող եք պատասխանել հետևյալ հարցին․ «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ արդար մարդիկ տառապեն»։
Խաղաղություն և աստղեր, հեղինակ՝ Յոնգսունգ Քիմ։ Նկարը՝ havenlight.com-ի կողմից:
Հոբ 38–40, 42
Աստծո հեռանկարն ավելի մեծ է, քան իմ հեռանկարը
Հուսահատված լինելով իր ընկերների մեղադրանքների պատճառով (տես Հոբ 16․1–5, 19․1–3), Հոբը շարունակ հարցնում էր Աստծուն, թե ինչու ինքը պետք է այդքան տառապի (տես Հոբ 19․6–7, 23․1–9, 31)։ Տերը Հոբի գրքում հստակ պատճառ չի տվել: Բայց Նա ուսուցանել մի կարևոր ուղերձ գլուխներ 38–40-ում։ Ինչպե՞ս կամփոփեք այդ ուղերձը: Օրինակ՝ ի՞նչ եք սովորում Հոբ 38․1–7, 18–24 հատվածների Տիրոջ հարցերից։
Դուք կարող եք տեսնել, որ Տերը խոսում է Հոբի հետ Իր արարչագործությունների և այլ հզոր գործերի մասին (տես Հոբ 38–39)։ Կարող եք նայել այդ արարչագործություններից մի քանիսին (կամ դրանց նկարներին): Ինչպե՞ս է այս ամենն օգնում ձեզ այլ կերպ մտածել Աստծո մասին և ձեր փորձությունների մասին։ Ինչպե՞ս դրանք փոխեցին Հոբի տեսակետը (տես Հոբ 42․1–6, տես նաև Մովսես 1․8–10):
Ահա գերագույն համաժողովի երկու ուղերձ, որոնք կարող են օգնել փոխել մեր տեսակետը. Թամարա Վ. Ռունիյա «Տեսնենք Աստծո ընտանիքը հավերժության ոսպնյակի միջոցով» (Լիահոնա, նոյ․ 2023, 62–69), Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ» (Լիահոնա, նոյ․ 2023, 117–20)։ Յուրաքանչյուր ուղերձի մեջ փնտրեք մի բան, որը կցանկանայիք հիշել հաջորդ անգամ, երբ ձեր փորձությունները ճնշող լինեն։ Ինչպե՞ս կարող եք հիշեք այն, ինչ սովորել եք։
Եղեք ստեղծագործ Ուսուցումը պարտադիր չէ, որ բաղկացած լինի միայն կարդալուց, մտածելուց և խոսելուց: Երբեմն ամենահիշվող ուսուցումը լինում է ֆիզիկապես ակտիվ եղանակներով: Օրինակ՝ երբ Հոբ 38–40 գլուխներում կարդում եք այն մասին, թե ինչպես Տերը փոխեց Հոբի տեսակետը, կարող եք զբոսնել և նայել Տիրոջ՝ մի քանի մեծ և փոքր արարչագործություններին: Կամ կարող եք նայել օբյեկտին տարբեր տեսանկյուններից՝ վերևից, ներքևից, մոտիկից, հեռվից և այլն:
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Հոբ 1–2, 12, 19
Հավատքն առ Հիսուս Քրիստոս կօգնի ինձ դժվար ժամանակներում
-
Խրախուսեք ձեր երեխաներին պատմել ձեզ, թե ինչ գիտեն Հոբի մասին: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող եք ուղղորդել նրանց դեպի Հոբ 1․1, 13–22, 2․7–10 հատվածները կամ դեպի «Հոբ» նյութը (Հին Կտակարանի պատմություններում, 145–47)։ Ինչպե՞ս Հոբն արձագանքեց դժվարություններին (տես Հոբ 1․21, 2․10)։
1:55Job
-
Հոբը հավատարիմ էր իր դժվարությունների ժամանակ՝ շնորհիվ այն բանի, որ նա գիտեր Տիրոջ մասին: Դուք և ձեր երեխաները կարող եք դիտել Հիսուս Քրիստոսի նկարները, որտեղ Նա շփվում է մարդկանց հետ (օրինակ՝ ստորև ներկայացվածը կամ Ավետարանի պատկերագրքի նկարները)։ Խոսեք այն մասին, թե ինչ գիտեք Նրա մասին, նաև, թե ինչպիսին է Նա: Ահա մի քանի հատված, որոնք ցույց են տալիս, թե ինչ գիտեր Հոբը Տիրոջ մասին. Հոբ 12․10, 13, 16, 19․25–27։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ բաները Նրա մասին:
Նա բժշկեց նրանց բոլորին, հեղինակ՝ Մայքլ Մալմ
Հոբ 14.14
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կրկին կապրեմ մահից հետո
-
Հոբը մի կարևոր հարց է տվել Հոբ 14․14 հատվածում։ Դուք և ձեր երեխաները կարող եք հերթով կիսվել, թե ինչպես կպատասխանեիք Հոբին: Կարող եք գաղափարներ փնտրել Ալմա 11․42–44 հատվածներում, «Գալիք օրը» տեսանյութում (Ավետարանի գրադարան) կամ Հարության մասին որևէ երգում, օրինակ՝ «Did Jesus Really Live Again? երգում»: (Children’s Songbook, 64)։
#BECAUSEofHIM: An Easter Message of Hope and Triumph
Հոբ 16․1–5, 22․5
Լավ ընկերները բարձրացնում և խրախուսում են միմյանց
-
Երբ Հոբը մաքառումների մեջ էր, նրա ընկերներն ասացին, որ Աստված պատժում է նրան, քանի որ նա մեղք էր գործել (տես Հոբ 22․5)։ Եթե մենք լինեինք Հոբի ընկերները, ինչպե՞ս կփորձեինք օգնել նրան։ Ինչպե՞ս կարող են մեր խոսքերն օգնել մարդկանց իրենց վշտի մեջ (տես Հոբ 16․5)։ Այս հարցերը քննարկելիս ցուցադրեք այս նյութի նկարներից մեկը կամ մի քանիսը։
-
Խնդրեք երեխաներին թվարկել լավ ընկերոջ որոշ հատկություններ և նշել այդ հատկություններն ունեցող որևէ ընկերոջ: Այնուհետև կարող եք նայել Հիսուս Քրիստոսի նկարին: Ինչպե՞ս է Հիսուսը լավ ընկեր մեզանից յուրաքանչյուրի համար: Առաջարկեք երեխաներին մտածել մեկի մասին, ով անցնում է դժվար ժամանակների միջով։ Պլանավորեք, թե դուք ինչպես քրիստոսանման ընկեր կլինեք նրանց համար:
Հոբ 19․23–27
Հիսուս Քրիստոսը իմ Քավիչն է
-
Հոբ 19.23–27 հատվածները կարդալուց հետո դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչպես գիտեք, որ մեր Քավիչը ապրում է: Կարող եք միասին աշխատել՝ տեղադրելով ձեր վկայությունը (կամ Փրկչի նկարները) գրքի մեջ (տես հատված 23)։
-
Կարող եք նաև երգել որևէ երգ, որը վկայում է Փրկչի մասին, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր էջ 38)։ Կիսվեք արտահայտություններով օրհներգից, որոնք ամրացնում են ձեր հավատքը Նրա հանդեպ: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։