«Օգոստոսի 17–23-ը։ «Տերն է իմ հովիվը». Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Օգոստոսի 17–23-ը։ «Տերն է իմ հովիվը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Տերն է իմ հովիվը, հեղինակ՝ Յոնսուն Կիմ։ Նկարը՝ havenlight.com-ից:
Օգոստոսի 17–23-ը․ «Տերն է իմ հովիվը»
Սաղմոս 1–2, 8, 19–33, 40, 46
Մենք հստակ չգիտենք, թե ովքեր են գրել Սաղմոսները: Մի քանիսը վերագրվում են Դավիթ թագավորին, բայց դրանց մեծ մասի հեղինակները մնում են անանուն: Սակայն Սաղմոսների գիրքը կարդալուց հետո մեզ թվում է, թե գիտենք սաղմոսերգուների սրտերը, նույնիսկ եթե չգիտենք նրանց անունները: Մենք գիտենք, որ սաղմոսները իսրայելացիների շրջանում երկրպագության կարևոր մաս էին կազմում, և մենք գիտենք, որ Փրկիչը դրանք հաճախ էր մեջբերում: Սաղմոսների գրքում մենք պատուհան ենք բացում Աստծո հին ժողովրդի հոգու մեջ: Մենք տեսնում ենք, թե ինչպես էին նրանք վերաբերվում Աստծուն, ինչի մասին էին անհանգստանում և ինչպես էին խաղաղություն գտնում: Մենք՝ որպես աշխարհասփյուռ հավատացյալներ այսօր, դեռ օգտագործում ենք այս բառերն Աստծո երկրպագության մեջ: Սաղմոս գրողները, կարծես, պատուհան ունենային դեպի մեր հոգիները, որովհետև նրանք արտահայտում էին, թե մենք ինչ ենք զգում Աստծո հանդեպ, ինչի մասին ենք անհանգստանում և ինչպես ենք խաղաղություն գտնում:
Սաղմոսների գրքի ակնարկը տես «Սաղմոսներ» նյութում՝ Աստվածաշնչի բառարանում:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Սաղմոսներ 1, 23, 26–28, 46
«Ես կարող եմ ապավինել … Տիրոջը»
Սաղմոսները կարդալիս կարող եք նկատել, թե որքան հաճախ են գրողները արտահայտում վախ, վիշտ կամ անհանգստություն։ Նման զգացմունքները նորմալ են, նույնիսկ հավատացյալ մարդկանց համար: Բայց Սաղմոսները ոգեշնչող է դարձնում այն հանգամանքը, որ դրանք նաև առաջարկում են ոգեշնչող լուծումներ, այդ թվում՝ լիակատար վստահություն Տիրոջ հանդեպ: Սաղմոսներ 1, 23, 26–28, 46-ը կարդալիս դուրս գրեք․
-
Տիրոջը վստահելու հրավերները։
-
Նրան նկարագրող խոսքերը։
-
Նրա շնորհած խաղաղությունը, զորությունը և այլ օրհնությունները նկարագրող խոսքերը։
-
Նրան ապավինողներին նկարագրող խոսքերը։
Նաև հետևեք վառ պատկերներին և խորհրդանիշներին, որոնք օգտագործվում են Սաղմոսներում՝ Փրկչի մասին ուսուցանելու համար: Օրինակ՝ ի՞նչ եք մտաբերում Սաղմոս 23-ում «կանաչ մարգագետիններում է պառկեցնում» կամ «հանդարտ ջրերի մոտ» (հատված 2) արտահայտությունները կարդալիս: Ի՞նչ կարող են խորհրդանշել մխիթարող «գավազանն» ու «ցուպը» (հատված 4): Ի՞նչ կարող է նշանակել՝ մեր «բաժակը» (հատված 5) լեփ-լեցուն է:
Սաղմոսներ 2, 22
Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է
Սաղմոսներից մի քանիսը ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքը: Նոր Կտակարանի ժամանակների քրիստոնյաները նույնպես տեսնում էին այս կապերը: Կարող եք կարդալ սուրբ գրությունների հետևյալ հղումները: Փնտրեք կապեր հետևյալ սաղմոսների խոսքերի և Փրկչի կյանքի միջև.
-
Սաղմոս 2․1–3 և Գործք Առաքելոց 4․24–28
-
Սաղմոս 2․7 և Գործք Առաքելոց 13․30–33
-
Սաղմոս 22․1 և Մատթեոս 27․45–46
-
Սաղմոս 22․7–8 և Մատթեոս 27․39–43
-
Սաղմոս 22․16 և Ղուկաս 23․32–33
-
Սաղմոս 22.18 և Մատթեոս 27.35
-
Սաղմոս 31․5 և Ղուկաս 23․46
Ի՞նչ եք սովորում այս կապերը ուսումնասիրելիս: Սուրբգրային ո՞ր մարգարեություններն ու խոստումները դեռ չեն կատարվել: Ի՞նչ եք գտնում այդ խոստումներում, որոնք ձեզ հույս են տալիս ապագայի նկատմամբ։
Սաղմոսներ 8, 19, 33
«Երկիրը լիքն է Տիրոջ ողորմությունով»
Սաղմոսներ 8, 19 և 33-ի ընթերցումը կոգեշնչի ձեզ խորհել Տիրոջ բազում հիանալի արարչագործությունների մասին: Ուշադրություն դարձրեք ձեր զգացողություններին, երբ մտածեք այդ մասին։ Կարող եք նաև երգել կամ խորհել այս սաղմոսների հետ կապված երգի բառերի վերաբերյալ, օրինակ՝ «How Great Thou Art» (Հիմներ, 86)։ Ինչպե՞ս են Տիրոջ արարչագործությունները ձեզ «պատմում Աստծո փառքը» (Սաղմոս 19․1)։
Ահա մի քանի այլ օրհներգեր, որոնք ոգեշնչված են Սաղմոսներից.
-
Սաղմոս 23․ «The Lord Is My Shepherd» (Հիմներ, հմր․ 108)
-
Սաղմոսներ 23․6, 150․ «Praise to the Lord, the Almighty» (Հիմներ, հմր. 72)
-
Սաղմոս 26․8․ «We Love Thy House, O God» (Հիմներ, հմր․ 247)
-
Սաղմոս 27․1․ «The Lord Is My Light» (Հիմներ, հմր. 89)
-
Սաղմոսներ 33․1–6, 95․1–6․ «For the Beauty of the Earth» (Հիմներ, հմր. 92)
-
Սաղմոս 37․3–9: «Be Still, My Soul» (Հիմներ, հմր. 124)
-
Սաղմոս 148․ «All Creatures of Our God and King» (Հիմներ, հմր․ 62)
Օգտագործեք երաժշտություն Նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է. «Օրհներգեր երգելը լավագույն եղանակներից մեկն է՝ մեզ Տիրոջ Հոգու հետ համահունչ դարձնելու համար: … Հոգևոր երաժշտությունը յուրահատուկ ունակություն ունի՝ փոխանցելու Տիրոջ հանդեպ ունեցած սիրո մեր զգացումները: Այս տեսակի հաղորդակցությունը հիանալի օգնություն է մեր երկրպագության համար: … Մեր օրհներգերը պարունակում են անզուգական վարդապետական քարոզներ, որոնց գերազանցում են միայն սուրբ գրությունները՝ իրենց ճշմարտացիությամբ և բանաստեղծական ազդեցությամբ» («Worship through Music», Ensign, նոյ․ 1994, 10, 11)։ Սաղմոսների հետ կապված ի՞նչ օրհներգեր կարող եք լսել կամ երգել՝ այս շաբաթ ձեր երկրպագությունը զորացնելու համար:
Սաղմոսներ 19․7–11, 29
Տիրոջ խոսքը զորեղ է՝ «ուրախացնում է սիրտը»
Սաղմոսների գրքում վկայություն, հրամաններ, պատվիրան և դատաստան բառերը կարող են վերաբերել Տիրոջ խոսքին։ Հիշեք սա, երբ կարդաք Սաղմոս 19․7–11-ը։ Ի՞նչ են այդ հատվածները ենթադրում Տիրոջ խոսքի մասին: Ի՞նչ է Սաղմոս 29-ը ուսուցանում Նրա ձայնի մասին։ Ըստ ձեր փորձառության, ինչպե՞ս է Տիրոջ խոսքը կամ ձայնը համապատասխանել այս նկարագրություններին:
Սաղմոս 24, 26–27
Փրկիչը կարող է օգնել ինձ լինել մաքուր, որպեսզի կարողանամ մտնել Աստծո ներկայությունը
Քանի որ Երուսաղեմի տաճարը կառուցվել է բլրի վրա, «Տիրոջ սարը» արտահայտությունը (Սաղմոս 24․3) կարող է վերաբերել տաճարին կամ Աստծո ներկայությանը: Ինչպե՞ս է դա օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Սաղմոս 24-ը։ Ի՞նչ է ձեզ համար նշանակում ունենալ «մաքուր ձեռքեր և անարատ սիրտ» (հատված 4)։ Սաղմոս 26–27-ը կարդալիս ուրիշ ի՞նչ եք սովորում Տիրոջ տան մասին:
Երբեմն մենք կարող ենք վհատվել՝ լսելով, որ պետք է մաքուր լինենք Աստծո ներկայությունը մտնելու համար: Ի վերջո, մենք բոլորս դժվարություններ ունենք, և մեզանից ոչ ոք կատարյալ չէ: Ի՞նչ հույս եք գտնում երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Clean Hands and a Pure Heart» ուղերձում: (Լիահոնա, նոյ․ 2007, 80–83)։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել նրա ուղերձը՝ օգնելու մեկին, ով իրեն ճնշված է զգում կատարյալ լինելու ցանկությամբ: Մտածեք, թե ինչպես կարող եք ստանալ Փրկչի օգնությունը «մաքուր ձեռքեր և անարատ սիրտ» ունենալու ձեր ջանքերում:
Տես նաև Բրեդլի Ռ․ Վիլկոքս, «Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն», Լիահոնա, նոյեմբեր 2021, 61–67:
Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Սաղմոս 23, 27–28, 32, 46
Տերն ինձ առաջարկում է խաղաղություն, ուժ և առաջնորդություն
-
Կարող եք գրել Տերը … է Առաջարկեք ձեր երեխաներին տարբերակներ փնտրել այս նախադասությունն ավարտելու համար՝ օգտագործելով հետևյալ սուրբ գրությունները․ Սաղմոսներ 23․1, 27․1, 28․1, 28․7, 32․7, 46․1։ Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում մեզ այն մասին, թե Տերն ինչպես կարող է օգնել մեզ։
-
Կարող եք ձեր երեխաների հետ քննարկել, թե ինչ է պետք գառին՝ անվտանգ և առողջ լինելու համար: Այնուհետև, երբ միասին կարդաք Սաղմոս 23-ը, օգնեք ձեր երեխաներին համեմատել այն, ինչ անում է հովիվը գառան համար և այն, ինչ Հիսուսն է անում մեզ համար: Մենք ի՞նչ պիտի անենք՝ հոգևորապես անվտանգ և առողջ մնալու համար։ Միասին երգեք որևէ երգ, որը կարող է նրանց գաղափարներ տալ, օրինակ՝ «I Feel My Savior’s Love» (Children’s Songbook, 74–75):
Կոնսեպսիոնի (Չիլի) տաճար
Սաղմոս 24.3–4
Տաճար մտնելու համար մենք պետք է ունենանք «մաքուր ձեռքեր և անարատ սիրտ»
-
Երբ միասին կարդաք Սաղմոս 24․3 հատվածը, երեխաները կարող են փնտրել բառեր, որոնք հիշեցնում են տաճարի մասին։ Նրանք կարող են նաև դիտել տաճարի նկար: Այնուհետև կարող եք միասին կարդալ հատված 4-ը՝ իմանալու համար, թե ով կարող է մտնել տաճար: Կարող եք խոսել այն մասին, թե ինչպես են ձեռքերը կեղտոտվում և ինչպես ենք մենք դրանք մաքրում: Ինչպե՞ս ենք մենք հոգևոր առումով կեղտոտվում: Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ մաքրվել հոգևոր առումով:
Սաղմոս 30․5
Հիսուս Քրիստոսը կարող է տխրությունը վերածել ուրախության
-
Խնդրեք երեխաներին ձևացնել, որ լաց են լինում, երբ դուք կարդում եք Սաղմոս 30.5-ը՝ «Գիշերը լաց կա»: Ապա խնդրեք նրանց ուրախություն արտահայտել, երբ կարդում եք. «Իսկ առավոտյան՝ ցնծություն»: Այս արտահայտությունը կրկնեք մի քանի անգամ։
-
Ցուցադրեք Փրկչի նկարը և պատմեք երեխաներին այն բաների մասին, որոնք Նա արել է ձեզ համար, և որոնք ձեզ ուրախություն են պարգևում: Թող երեխաները հերթով պահեն նկարը և պատմեն, թե Հիսուսն ինչ է արել, որը նրանց ուրախություն է պարգևում։
Սաղմոս 46․10
«Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը»
-
Օգնեք երեխաներին մտապահել Սաղմոս 46.10-ի առաջին տողը. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը»: Ի՞նչ է նշանակում «հանդարտ մնալ»: Կարող եք որոշ ժամանակ հատկացնել՝ գործնականում փորձելով հանդարտ նստել: Դուք կարող եք նաև միմյանց հետ կիսվել փորձառություններով, երբ «հանդարտ մնալը» ամրացրել է ձեր հարաբերությունները Աստծո հետ: Օգնեք ձեր երեխաներին մտածել օրվա ընթացքում այն իրավիճակների մասին, երբ իրենք կարող են «հանդարտ մնալ»՝ իրենց Երկնային Հորը մոտ զգալու համար:
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։