Երեց Քլարկ Գ․ Գիլբերտն ընդգծում է ազատ կամքի կարևորությունը ուսման մեջ: Վկայակոչելով «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկի «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» բաժինը, նա բացահայտում է, թե ինչ եղանակների միջոցով ուսանողները կարող են սովորել, կիսվել իրենց պատկերացումներով և կիրառել այն, ինչ սովորում են: Երբ ուսանողները հաշվետու են իրենց ուսման համար, նրանք հրավիրում են Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կարևոր է նրանց հոգևոր գոյատևման համար: