Ամենամյա հեռարձակումներ
Արժանանալ տաճարային օրհնություններին


14:57

Արժանանալ տաճարային օրհնություններին

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Եղբայր Չադ Հ Վեբ․ Ես շատ երախտապարտ եմ Կյանքի նախապատրաստության դասերի վերաբերյալ այս ուսուցման համար։ Կարծում եմ՝ մենք կարող ենք բոլորս գնահատել, թե ուղղղակի որքան արդիական կլինեն այս դասերը մեր երիտասարդության համար։ Եվ երբ մենք դիտեցինք տեսանյութը, ինձ հիշեցվեց, թե որքան քրիստոսակենտրոն կարող են լինել այս դասերը։ Այս ավետարանական սկզբունքներով ապրելու Փրկչի կատարյալ օրինակը օգտագործելը և քննարկելը, թե որքան Նա կարողունակ է օգնել մեր ուսանողներին իրենց հանգամանքներում, իսկապես հզոր էր։

Ես նաև սիրում եմ, որ դասերը հիմնված են լինում Աստծո խոսքի վրա, օգտագործելով ինչպես օրինակներ սուրբ գրություններից, այնպես էլ ժամանակակից մարգարեների ուսմունքներից: Համոզված եմ, որ նույն մեթոդները, որոնք օգնում են մեզ արդյունավետորեն ուսուցանել սուրբ գրությունները, կարող են հարմարեցվել Եկեղեցու ղեկավարների ոգեշնչված ուղերձներն արդյունավետորեն ուսուցանելու համար։ Շնորհակալություն այդ հիանալի մոդելի և ակնառու ուսուցման համար։

Այժմ ես կկամենայի փոխել թեման և անցնել մեկ այլ նյութի, որը ծանրացել է մտքիս ու սրտիս վրա: Մենք բոլորս օրհնված ենք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքներով և ծառայությամբ: Ես այնքան երախտապարտ եմ նրա համար և բերում եմ իմ վկայությունը, որ նա Տիրոջ ընտրյալ մարգարեն է։ Ես շնորհակալ եմ Տիրոջը՝ նրան պահպանելու համար և այն գիտելիքի, ուղղորդման և ուժի համար, որ ես անձնապես ստացել եմ այն ոգեշնչման միջոցով, որ եկել է Տիրոջից նախագահ Նելսոնին։

Հրավերներից մեկը, որը նախագահ Նելսոնը հաճախ կրկնել է մեզ համար, որպեսզի սովորենք՝ ուխտերի և տաճարների միջոցով մուտք ունենալն է դեպի Տիրոջ զորություն։ Այսպիսով, Տարածքային տնօրենների ամենավերջին համաժողովի ընթացքում մենք որոշեցինք սկսել ամեն առավոտ ուսումնասիրելով, թե ինչ են նախագահ Նելսոնը և Եկեղեցու մյուս ղեկավարներն ուսուցանել ուխտերի և Տիրոջ տան մասին։ Ես խորապես հուզվեցի այդ փորձառությունից և խնդրեցի մասնակիցներից մի քանիսին կիսվել իրենց սովորածով։

Եղբայր․ Ինչպես նախագահ Նելսոնն է ուսուցանել, թե ինչ է նշանակում ուխտի մեջ լինել Աստծո հետ, ես սովորել եմ, որ ես չպետք է նայեմ Նրան որպես գործադիր տնօրեն երկնքում, որը սպասում է, որ գուցե խզեմ պայմանագիրը։ Բայց ավելի շուտ դա ուխտյալ հարաբերություն է սիրառատ Երկնային Հոր հետ, և այդ պատճառով Նա երբեք չի հոգնի ինձ աջակցելու Իր ջանքերում և ես երբեք չեմ սպառի Նրա ողորմած համբերատարությունը։ Որովհետև ես իմացել եմ, որ համաձայն ուխտի, ես հատուկ տեղ ունեմ Աստծո սրտում։ Այն փոխել է, թե ինչ կերպ եմ ես նայում որոշ բաների, օրինակ իմ աղոթքներին, փոխարենը ավելի շուտ զգալու թե պատրաստվում եմ ծնկի գալ օրվա վերջում և ապաշխարել և դա բեռ է լինելու Նրա համար, ես մղվում եմ դեպի Նա և ուզում եմ խոսել Նրա հետ, և ես գիտեմ, որ այն ամենը, ինչ ուզում եմ անել, դա փոխադարձելն է այն սիրուն, որ նա ցույց է տալիս ինձ։

Քույր․ Երբ ես մտածում եմ ուխտերի մասին, մտաբերում եմ այն, ինչ նախագահ Նելսոնն է ուսուցանել մեզ, որ այն ամենը, ինչին մենք հավատում ենք, և ամեն խոստում, որ Աստված տվել է Իր ուխտյալ զավակներին՝ ի մի են հավաքվում տաճարում: Ես չեմ կարող առանձնացնել տաճարը իմ ուխտերից, որովհետև այնտեղ է, որ ես սովորում եմ այդ ուխտերի իմաստը, որոնք ես կապել եմ Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Այդ ուխտյալ խոստումների միջոցով է, որ ես տվել եմ տաճարում, որ բոլոր օրհնությունները երկնքի կշնորհվեն ինձ որպես Աստծո դուստր։ Եվ դա աճել է տարիների ընթացքում, երբ ես սկսեցի ավելի լավ հասկանալ օժտումը, և այն շատ հատուկ պարգև է մեզ՝ մեր Երկնային Հոր կողնից։

Եղբայր․ Այսպիսով, ես սովորեցի նախագահ Նելսոնից, որ երբ մենք ուխտ ենք կապում մեր Երկնային Հոր հետ, մեր փոխհարաբերությունը Նրա հետ մեկընդմիշտ փոխվում է։ Եվ դա կարևոր է ինձ համար, որովհետև ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ինձ և այն փաստը, որ Նա ստեղծել է մի ուղի, որով ես կկարողանամ ավելի մոտենալ Նրան, ավելի լավ Նրան ճանաչելու համար, և ի վերջո կունենամ ներուժ լինելու Նրա նման։ Ուխտերի իմաստն այն է, որ, անկախ նրանից, թե ինչերի միջով եք անցնում կյանքում, Երկնային Հայրը ձեզ հետ է, Նա քայլում է ձեր կողքով, Նա բռնում է ձեր ձեռքը, Նա առաջնորդում է ձեզ արահետով։ Եվ այդ ամենը ուխտերի շնորհիվ է։

Եղբայր․ Այնքան երախտապարտ եմ զգում մարգարե ունենալու օրհնությունների համար։ Նրա ուսմունքների միջոցով ես ավելի լավ եմ ըմբռնում այն հատուկ սերը, որ Աստված ունի նրանց հանդեպ, ովքեր ուխտի մեջ են մտել Իր հետ։ Եվ այն փաստը, որ Նա երբեք չի խզի այդ կապը, ավելին՝ միշտ մեզ ապաշխարելու և փոխվելու հնարավորություն կտա։ Աստծո էությունը ճանաչելը եղել է հույսի և բժշկության դարման իմ սրտի համար։

Եղբայր․ Երբ մենք կապված ենք Քրիստոսին, որը նախագահ Նելսոնն է ճշմարտապես ուսուցանել, մենք գնում ենք, որտեղ Նա է գնում, մենք անում ենք այն, ինչ Նա է անում։ Եթե ես լծված եմ Նրան և Նա ավագն է եզների՝ օրինակի համար, ապա ես գնում եմ, ուր Նա է գնում, ես ասում եմ այն, ինչ Նա է ասում, ես անում եմ այն, ինչ Նա է անում, ի վերջո։ Եվ հուսով եմ այդ ընկերակցությունը կօգնի ինձ դառնալ Իր նման։ Իմ կյանքում ամենից շատ ես ցանկանում եմ գոհացնել Նրան։ Ես կամենում եմ հասնել այն կետին, որտեղ իմ սեփական կյանքը և սիրտը, բոլորն ինչ անում եմ ես, գոհացնի Նրան։ Ես չգիտեմ, թե ինչպես հատուցեմ Փրկչին, նրա համար, ինչ Նա արել է ինձ համար, բացի անելուց այն, ինչ Նա խնդրել է ինձ անել։

Եղբայր․ Երբ ես ունկնդրում էի նախագահ Նելսոնին, ես լսեցի, որ երբ մենք ուխտյալ փոխհարաբերության մեջ ենք մեր Երկնային Հոր հետ, մեզ տրվում է հավելյալ զորություն մեր կյանքում։ Դա շոշափելի զորություն է։ Դա մի բան է, որը կարող է բերել մեզ հույս, բժշկություն, հավատք և կարող է լինել մի բան, որը կբարձրացնի մեզ մեր ամենադժվար պահերին։ Գեղեցիկ մասը այդ ուխտյալ կապի այն է, որ մենք ունենք Երկնային Հայր, ով մեզ երբեք չի լքի։ Երբ մենք պայքարում ենք կասկածի դեմ, Նա կօգնի մեզ փոխարինել դա հավատքով։ Երբ մենք պայքարում ենք կախվածության դեմ, Նա կօգնի մեզ փոխարինել դա ազատությամբ։ Երբ մենք պայքարում ենք հուսահատության դեմ, Նա կօգնի լցնել մեր հոգիները լույսով։ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշքն այն է, որ Նա առաջարկում է մեզ հատուկ տեսակի սեր և ողորմածություն, որոնք միշտ ձգում են մեզ ետ՝ դեպի Նա։

Եղբայր Վեբ․ Դուք երևի ունեք նախագահ Նելսոնի շատ ուսմունքներ կամ հատուկ հայտարարություններ, որոնք դարձել են ձեր անձնական նախապատվությունները։ Օրինակ, դուք կարող է հիշեք, որ 2018 թվականին որպես Եկեղեցու նախագահ իր առաջին մամուլի ասուլիսում նախագահ Նելսոնը խնդրեց մեզ սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը: Խոսելով Սոլթ Լեյքի Տաճարից՝ նա ասաց․ «Նպատակը, որին մեզանից յուրաքանչյուրը ձգտում է, զորությամբ Տիրոջ տանը օժտվելն է»։

2021 թվականին նա ասաց․ «Հոգևորապես ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում»:

2024 թվականին նա ուսուցանեց․ «Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից, ինչպես տաճարային երկրպագությունը։ … Ոչինչ ձեզ ավելի լավ չի պաշտպանի։ … Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը»։

Իր ամենավերջին Գերագույն համաժողովի ելույթում նա ասաց․ «Ահա իմ խոստումը ձեզ․ յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում»:

Եվ վերջապես, Լիահոնայի իր հոդվածում, որը կոչվում է «Հավիտենական ուխտը», նա ուսուցանել է․ «Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց։ Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, ունեն հատուկ սեր և ողորմություն: … Նա կշարունակի աշխատել նրանց հետ և փոխվելու հնարավորություններ ընձեռել։ Նա կների նրանց, երբ նրանք ապաշխարեն: Եվ եթե նրանք մոլորվեն, Նա կօգնի գտնել դեպի Իրեն տանող ճանապարհը։ … Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։

Նախագահ Նելսոնը ոչ միայն ուսուցանեց տաճարի և ուխտերի մասին որպես Եկեղեցու նախագահ, այլ ավելի քան 15 տարի առաջ, երբ մենք պայքարում էինք Ս&Ի-ի նոր նպատակի հայտարարության բառերի ձևակերպման համար, երեց Ռասսել Մ. Նելսոնն էր, որ այդ ժամանակ, ծառայելով որպես Կրթական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, խրախուսեց մեզ ներառել երկրորդ արտահայտությունը մեր նպատակի մեջ, որն ասում է, որ «Մենք պետք է օգնենք երիտասարդությանը և չափահաս երիտասարդներին արժանի լինել տաճարային օրհնություններին»։

Մեր նպատակի հայտարարության կրճատման մեր ջանքերի ընթացքում հետաքրքիր է՝ մի՞թե մենք խոսում էինք միայն դարձի խորացման մասին։ Չնայած մեր կատարած առաջընթացը հրաշալի է և այդ շեշտադրումը պետք է շարունակվի, համոզված եմ՝ մենք ավելի շատ բան կարող ենք կատարել մեր նպատակի երկրորդ մասը նույնպես շեշտադրելու համար և օգնել ավելի շատ երիտասարդների և չափահաս երիտասարդների արժանի լինել տաճարային օրհնություններին։ Ես չեմ առաջարկում ձեզ բոլորիդ նոր դաս գրել կամ ստեղծել նոր ծրագրեր․ այլ խնդրում եմ ձեզ խորհել, նույնիսկ աղոթել այն մասին, թե ինչ կարող եք անձնապես ավելին անել այն համատեքստում, որ դուք արդեն անում եք։

Երբ ես տվել եմ այս հարցը մարդկանց, ես լսել եմ բազմաթիվ հիանալի պատասխաններ։ Դրանց շարքում են այս առաջարկները․ առաջին, լինենք լավատեղյակ Տիրոջ տան ուխտերի հետ կապված մարգարեական շեշտադրումներին և ուսմունքներին։ Երկրորդ, լինենք միտումնավոր մեր սերն ու հավատքը կապելիս Հիսուս Քրիստոսի հետ, որպեսզի արժանի լինենք տաճարային օրհնություններին։ Երրորդ, անդրադառնանք տաճարային երաշխավորագրի հարցերին, երբ հարմար լինի։ Չորրորդ, անդրադառնանք որոշակի ուխտերի, երբ ուսուցանում ենք ավետարանի սկզբունքները՝ օգնելով ուսանողներին հասկանալ ուխտերի վարդապետությունը։ Եվ հինգերորդ, կիսվենք մեր իսկ սիրով և երախտագիտությամբ տաճարի համար և օգնենք ուսանողներին ճանաչել այն օրհնությունները, որոնք եկել են իրենց կյանք՝ պահելով իրենց ուխտերը։ Դուք կունենաք շատ այլ գաղափարներ, խնդրում ենք, շարունակեք քննարկել այս, որպես ուսուցչական կազմ և ուսուցումների մասնակցող խմբեր և կիսվել ձեր սովորածով։

Որպես օրինակ այն բանի, ինչին ես հավատում եմ, որ կարող է և տեղի կունենա, ես կկամենայի պարզապես կիսվել ձեզ հետ մի վերջին իրադարձությամբ։ Մի քանի տարի առաջ ես Գուամում էի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի մեր տարածքային և շրջանային տնօրենների հետ։ Մեր ժողովներից մեկի ընթացքում մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել ավելի շատ ուսանողների արժանի լինել տաճարային օրհնություններին։ Այդ ժողովներից հետո մեր տարածքի տնօրենը Ֆիլիպիններում՝ Յուլիուս Բարիենտոսը, հանդիպեց իր Շրջանի տնօրենների խորհրդի հետ և նրանք որոշեցին, որ ավելի սերտորեն կաշխատեն Եկեղեցու ղեկավարների հետ՝ օգնելով ավելի շատ երիտասարդության և չափահաս երիտասարդների ունենալ գործող տաճարային երաշխավորագիր։ Նրանք խրախուսվեցին իրենց Տարածքային նախագահության կողմից, ովքեր արդեն նպատակ ունեին մեծացնել տաճարային երաշխավորագրերի քանակը՝ որպես իրենց ծրագրի մաս։ Ս&Ի ղեկավարները և համակարգողները նաև հանդիպեցին Եկեղեցու տեղական ղեկավարների հետ բոլոր մակարդակներում և միասին քննարկեցին իրենց ջանքերը և զեկուցեցին իրենց առաջընթացի մասին։

Ես կամենում եմ հստակ լինել այս կետում․ նրանք Եկեղեցու ղեկավարներից անկախ չգործեցին։ Նրանք աջակցեցին ղեկավարներին, ովքեր արդեն ունեին նպատակ և ծրագիր և ովքեր հետևում էին իրենց տարածքային նախագահության ուղղորդմանը։ Բայց Ս&Ի օգնեցին կենտրոնանալ ուխտերի և տաճարի վրա՝ ուսուցանելով այս բաները բնականաբար ամեն հնարավորության դեպքում և հաճախ խոսելով տաճարային օրհնությունների մասին։

Երեք տարիների ընթացքում, Եկեղեցու ղեկավարների, ծնողների և Ս&Ի ուսուցիչների միացյալ ջանքերով, երիտասարդության երաշխավորագիր ունեցողների թիվը Ֆիլիպիններում աճեց 277 տոկոսով։ Բայց օրհնությունը միայն թվերի մեջ չէ, ազդեցությունը երիտասարդների և նրանց ընտանիքների վրա հսկայական է։ Ինչպես օրինակ դա տեղի ունեցավ Թոփյադոր ընտանիքի հետ Բայամբանգ ցցից, որը ներկայացված է այստեղ։ Շատ ուրիշ ընտանիքների նման Ֆիլիպիններում, Թոփյադորներն այժմ հաճախ են միասին գնում տաճար։ Միասին տաճար գնացող ընտանիքի օրհնությունը հավերժական նշանակություն ունի և առանցքային է այն բանի հետ կապված, թե ինչ է Տերը կամենում Իր զավակների համար։ Ես համոզված եմ, որ Տիրոջ տան օրհնությունների վրա կենտրոնանալու մեր ջանքերի միջոցով մենք կարող ենք օգնել ավելի շատ երիտասարդության և չափահաս երիտասարդների ողջ աշխարհով մեկ՝ Տիրոջ հետ ուխտեր կապել և պահել։

Եզրափակելով ես կկամենայի կիսվել մի փոքրիկ առարկայական դասով։ Ես մտածում էի ուխտերի զորության մասին և թե ինչպես մենք կարող ենք բացատրել դա այնքան հստակ, որ նույնիսկ երեխան կարողանար հասկանալ այն։ Այդ ընթացքում ինձ հիշեցվեց մի առարկայական դասի մասին, որը ձեզանից ոմանք տեսել են։ Կարծում եմ՝ առաջին անգամ ես տեսել էի եղբար Չադ Վիլկինսոնին դա օգտագործելիս։

Եթե ես խնդրեի որևէ մեկին գալ և կոտրել այս մատիտը, ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա անել դա։ Բայց ինչ կպատահի, եթե վերցնեմ մատիտը և ժապավենով փաթաթեմ այն այս բեյսբոլի մահակին։ Այժմ կկարողանա՞ք կոտրել մատիտը։ Այս պարզ պատկերի մեջ ի՞նչ կամ ո՞վ է մատիտը։ Ի՞նչ է կամ ո՞վ է մահակը: Իսկ ի՞նչ է ժապավենը։ Առարկայական դասը հուշում է, որ մատիտը ներկայացնում է ձեզ և ինձ․մահակը ներկայացնում է Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ ժապավենը խորհրդանշում է մեր ուխտերը։

Ուխտերի զորությունը այն է, որ դրանք կապում են մեզ Հիսուս Քրիստոսի հետ։ Հիշեք՝ ոչինչ ձեզ ավելի լավ չի պաշտպանի։ Ամենաանվտանգ վայրը գտնվում է մեր ուխտերի սահմանների ներսում: Եվ որքան ավելի շատ ենք վերականգնում մեր ուխտերը, ավելի ամուր է դառնում կապը։ Եվ եթե նույնիսկ մատիտը կոտրված է, ուխտերի միջոցով Տերը կարող է բժշկել մեզ։ Եվ եթե երկու մարդ ուզում են միասին լինել հավերժ, ուխտերը կկապեն նրանց միմյանց և Տիրոջ հետ։

Այնքան երախտապարտ եմ, որ Տերը բավականաչափ սիրում է մեզ, որ օրհնել է մեզ ուխտերով։ Թող որ մենք ուխտ պահողներ լինենք և թող մենք օգնենք շատ ավելի երիտասարդության և չափահաս երիտասարդների՝ որոկավորվելու Տիրոջ տան օրհնությունների համար, որտեղ յուրաքանչյուր Հիսուս Քրիստոսին անկեղծ որոնող կգտնի Նրան։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Այժմ ես արտոնություն ունեմ ներկայացնելու երեց Քլարկ Գ․ Գիլբերտին։ Երեց Գիլբերտը կանչվել է որպես Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական 2021 թվականին։ Նա ներկայումս ծառայում է որպես Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար։ Նա ստացել է գիտական աստիճաններ ԲՅՀ-ից, Սթենֆորդից և Հարվարդից ու սկսել է իր կարիերան որպես դասախոս Հարվարդի համալսարանում։ Նա Deseret News-ի և Deseret Digital Media-ի գլխավոր գործադիր տնօրենն էր: Նա ծառայել է նաև BYU–Idaho-ում և BYU–Pathway-ում որպես նախագահ։ Նա ամուսնացած է Քրիսթին Քոլդերի հետ և նրանք ութ երեխաների ծնողներ են։

Ես երախտապարտ եմ երեց Գիլբերտի համար։ Նա հրաշալի ուսուցիչ է եղել: Նա խորապես հոգ է տանում Սեմինարիաների և Ինստիտուտների աշխատանքի համար։ Ես գնահատում եմ, թե ինչպես է նա համահունչ նախագահ Նելսոնի և Եկեղեցու մյուս ղեկավարների հետ, և ինչպես է նա միշտ հնարավորություններ փնտրում նրանց ուսմունքները տարածելու համար։ Նա սիրում է Տիրոջը և անխոնջ աշխատում է Նրան ծառայելու համար և օգտագործում է ամեն առիթ, որպեսզի վկայի Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին։ Ես հուզված եմ և երախտապարտ այսօր նրանից սովորելու այս հնարավորության համար։