Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». պատրաստել դաս
Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում
23 hունվար 2025 թ․, հինգշաբթի
Վաղը կլինի 185-րդ դասը՝ «Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ»։ Ես կգտնեմ «Կյանքի նախապատրաստում» դասընթացի նպատակն այստեղ: Այն հենց այստեղ է: «Այս դասը կօգնի ուսանողներին վստահ լինել, որ Փրկիչը կաջակցի իրենց՝ էմոցիոնալ կայունություն զարգացնելու գործում»: Ես գրի կառնեմ դա: Լավ: Այժմ ես կգտնեմ շեշտվող ճշմարտությունը դասի մեջ։
Կարծես թե դա հենց այստեղ է: «Հիսուս Քրիստոսը կարող է մխիթարել և զորացնել մեզ մեր էմոցիոնալ դժվարությունների ժամանակ, քանի որ Նա նույնպես զգացել է այդ ամենը»: Ես սա նույնպես գրի կառնեմ։ Ես ուզում եմ տեսնել, թե որ սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում կարող ենք բացահայտել այս ճշմարտությունը: Կարծես թե Եսայի 53․3-5-ն է նշված։ Հիմա կբացեմ այդ հատվածները։
Եվ ես պատրաստվում եմ փնտրել այս ճշմարտությունը այս հատվածներում: Ես կընդգծեմ, որ «նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, [տանջվեց], մեր հանցանքների համար վիրավորվեց»։ Ինչպես նաև մեջբերում կա երեց Սոարեսի խոսքերից։ Ես պատրաստվում եմ նշել այն կետերը, որոնք նույնպես ցույց են տալիս այս ճշմարտությունը: «Փրկչի սիրտը լի է ողորմությամբ, քանի որ Նա անձամբ անցել է դրանով և մարմնով Իր վրա է վերցրել մեր թուլության և տկարությունների ցավերը»։
Այնուհետև ես կգտնեմ, թե դասի որ հատվածում յուրաքանչյուր ուսանող կարող է կիրառել այս ճշմարտությունը։ Կարծես թե հենց վերջում ասվում է, որ նրանք պետք է փակեն իրենց աչքերը և պատկերացնեն հարություն առած Փրկչին իրենց հետ դժվարությունների ժամանակ: Ես սա նույնպես գրի կառնեմ: