Ամենամյա հեռարձակումներ
Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». քննարկում ուսուցիչների հետ


20:50

Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». քննարկում ուսուցիչների հետ

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Եղբայր Ջեյսոն Վիլլարդ․ Եղբայր Դիրենգ, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք հանդիպելու ձեր ուսուցիչներին: Այսպիսով, որոշ ժամանակ առաջ եղբայր Վեբը ներկայացրեց Կյանքին նախապատրաստվելու դասերը: Ի՞նչ մտածեցիք, երբ առաջին անգամ լսեցիք Կյանքին նախապատրաստվելու դասերի մասին:

Քույր Հանթ։

Քույր Հանթ․ Սկզբում ես կարծեցի, որ այդ դասերը ճնշող կլինեն։ Ես փորձում էի ուսուցանել սուրբ գրությունները, ինչպես նաև նոր էի կանչվել որպես ուսուցիչ։ Երբ ավելացան Կյանքին նախապատրաստվելու դասերը, ես մտածեցի. «Օհ, ոչ։ Էլ ի՞նչ կպահանջվի անել»։

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Էլ ո՞վ ճնշված զգաց։ Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է խոստովանել։ Այո: Շնորհակալություն, քույր Հանթ։

Եղբայր Քավանո, կպատմե՞ք ձեր փորձառության մասին։

Եղբայր Քավանո․ Դա մի տեսակ … Դա նման էր պտտվող քոսթերի: Ես առաջին անգամ իմացա դասերի մասին, տեսա թեմաները և իսկապես ուրախացա: Եվ հետո, երբ ես տեսա, թե ինչպես է ժամանակացույցի ուղեցույցն աճում, և իմացա, թե որքան հաճախ ենք մենք դասավանդելու դա, մի տեսակ հիասթափվեցի: Ես սիրում եմ սուրբ գրությունները։ Ես ուզում էի ուսուցանել միայն սուրբ գրությունները և այժմ ավելացան Կյանքին նախապատրաստվելու դասերը: Երբ մենք փորձ ձեռք բերեցինք, ես հասկացա, որ այնտեղ շատ սուրբ գրությունների հատվածներ կան ներառված, և պարզապես սուրբ գրություններն ավելի կիրառելի ձևով են ուսուցանվում: Բայց սկզբում ես մի տեսակ հիասթափված էի։

Եղբայր Վիլլարդ․ Այսպիսով, այդ ժամանակից ի վեր, ինչպե՞ս եք զգացել: Դուք արդեն երկար ժամանակ ուսուցանում եք այդ դասերը։ Ինչպե՞ս եք զգացել այդ սկզբնական հիասթափությունից հետո:

Եղբայր Քավանո․ Այժմ ես այլ կարծիք ունեմ։ Ես մի քանի շաբաթ առաջ խոսում էի մի ուսանողի հետ այդ մասին, և նա նշեց, որ կյանքին նախապատրաստվելու դասերը իր սիրելի դասընթացն էր սեմինարիայում, քանի որ զգում էր, որ սուրբ գրություններն ավելի կիրառելի են իր կյանքի համար:

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Եվ երեց Բեդնարն ուսուցանում է, որ երբեմն մենք ուսուցանում ենք դասերը հաջորդաբար, երբեմն՝ ըստ թեմայի: Մենք կարող ենք նույնն անել սուրբ գրություններն ուսուցանելիս: Շատ լավ, եղբայր Քավանո: Շնորհակալություն:

Այո, քույր Վիլեր։

Քույր Վիլեր․ Ես երկու բան եմ զգում։ Մեկն այնքան էլ զգացում չէր, այլ պարզապես. «Օհ, սա ևս մեկ փոփոխություն է»: Շատ փոփոխություններ են եղել։ Սա իմ դասավանդման հինգերորդ տարին է, և պարզապես փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն, փոփոխություն է եղել։ Ամեն տարի մի քանի նոր փոփոխություններ են արվում։ Բայց միևնույն ժամանակ, ես իսկապես ոգևորված էի․ օրինակ, որքան շատ էի կարդում այս դասերի մասին, կարծում էի, որ դրանք իսկապես օգտակար կլինեն բազում ուսանողների համար:

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Այսպիսով, դուք կարծո՞ւմ եք, որ դա լավ փոփոխություն էր:

Քույր Վիլեր․ Ես իսկապես զգում եմ, որ դա լավ փոփոխություն էր, բայց կարծում եմ, որ մենք դեռ հարմարվում ենք այս նոր դասընթացին:

Եղբայր Վիլլարդ․ Լավ։ Ես ուրախ եմ լսել դա: Շնորհակալություն: Ի՞նչ փորձառություն եք ունեցել Կյանքին նախապատրաստվելու դասերը դասավանդելիս:

Այո, քույր Ռոբբինս։

Քույր Ռոբբինս․ Ես շարունակաբար տեսնում եմ Տիրոջը ձեր կյանքում և ձեր ուսուցման մեջ ներգրավելու թեմա: Նշանակություն չունի, թե որ դասն է: Յուրաքանչյուր դաս կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես կարող եք ներգրավել Տիրոջը ձեր կյանքում: Եթե մենք կարողանանք սովորեցնել նրանց այս հմտությունը՝ ապավինելու Տիրոջն իրենց կյանքի սկզբում և ներգրավելու Նրան իրենց համար կարևոր բաներում, ինչպիսիք են Ֆինանսների կառավարումը, կազմակերպումը կամ առաջնահերթություն տալը, ապա նրանք կարևոր կլինեն Նրա համար:

Եղբայր Վիլլարդ․ Հաճելի է լսել դա։ Այսպիսով, դրանք կենտրոնացա՞ծ են Քրիստոսի վրա:

Քույր Ռոբբինս․ Դասի կարևոր մասերն առկա են։ Այն կենտրոնացած է Քրիստոսի և սովորողի վրա և հիմնված սուրբ գրությունների վրա: Այսպիսով, բոլոր բաղադրիչները կան։ Դասընթացը ներառում է բոլոր բաղադրիչները։ Դուք հարմար եք զգում, որովհետև գիտեք այդ բաղադրիչները, և դրանք բոլորը առկա են:

Եղբայր Վիլլարդ․ Շնորհակալություն այդ մտքերի համար։(դիմում է քույր Ռոբբինսին)

Եղբայր Շերիլ։ (դիմում է եղբայր Շերիլին)

Եղբայր Շերիլ․ Կարծում եմ, որ կարող ենք դասի բովանդակությունը համապատասխան դարձնել ուսանողների կյանքին նրանց երիտասարդ տարիքում։ Ուսումնասիրեք յուրաքանչյուր դասը։ Դա հիանալի միջոց է տեսնելու, թե որքան է այն նրանց համապատասխանում: Ինձ դա դուր է գալիս։ Դա իրականում ամրացրեց իմ ինքնավստահությունը ուսուցանելու հարցում, որ մեր արած ամեն քայլը կարևոր է՝ ներառյալ Քրիստոսի և սուրբ գրությունների վրա հիմնված դասերը:

Եղբայր Վիլլարդ․ Ինձ դուր է գալիս այդ միտքը։ Այսպիսով, այս դասըթացը նման է նրան, ինչ մենք միշտ արել ենք, բայց այն ավելի շատ է համապատասխանում ուսանողների կյանքին։ Շատ լավ, եղբայր Շերիլ, շնորհակալություն։ Եկեք խոսենք ձեր ուսուցումների մասին։

Վերջերս դուք սովորեցիք երեք հմտություններ, որոնք կհեշտացնեն դասերին նախապատրաստվելը։ Դասը կենտրոնացնում եք դասի նպատակի վրա: Ընդգծված ճշմարտությունը գտնում եք Աստծո խոսքում, և այնուհետև դասի մի մաս, որտեղ սովորողները ցուցադրում են, թե ինչ են սովորել: Այսպիսով, հաշվի առնելով այդ երեք բաները և այն փաստը, որ այժմ դուք մի փոքր փորձ ունեք՝ ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ տարբերություն եք տեսել ձեր դասերում՝ օգտագործելով այդ երեք հմտությունները:

Այո, քույր Վիլեր։

Քույր Վիլեր․ Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում հասկանալու մասի վրա, ինչի արդյունքում ավելի քիչ ժամանակ է մնում նրանց սովորածը կիրառելու համար: Բայց եթե ես փորձեմ օգնել նրանց ավելի արագ հասկանալ դասի նպատակը, և հետո գտնել ընդգծված ճշմարտությունը, ապա մենք կարող ենք ավելի շատ ժամանակ տրամադրել կիրառելուն: Եվ այսպես, նրանք ավելի շատ ժամանակ ունեն՝ դասարանում իրենց սովորածը կիրառելու համար:

Եղբայր Վիլլարդ․ Եթե ես ճիշտ հասկացա, դուք, ինչպես մեզանից շատերը, դասի վերջում շատ ժամանակ չեք թողնում կիրառելու համար, այնպես չէ՞:

Քույր Վիլեր․ Այո։

Եղբայր Վիլլարդ․ Եվ սա հնարավորություն է տալիս ձեզ ավելի մտադրված լինելու և ժամանակ հատկացնելու յուրաքանչյուր ուսանողին՝ ցուցադրելու, որ նա իրականում զգացել, սովորել կամ ցանկանում է փոխել ինչ-որ բան: Ճի՞շտ է:

Քույր Վիլեր․ Այո։ Այս կերպով ուսանողներն ավելի ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի շատ ժամանակ ունեն կիրառելու համար։

Եղբայր Վիլլարդ. Շնորհակալություն։ Ես հավանում եմ այս գաղափարը։

Եղբայր Շերիլ․ Ընդգծված ճշմարտությունն օգնում է ինձ հեշտությամբ հիմնել դասը սուրբ գրությունների վրա: Գիտեք, մենք կարող ենք հեշտությամբ օգնել ուսանողներին բացահայտել սուրբ գրությունները դասի ընթացքում։ Ինչպես նաև կարողանալ օգտագործել մարգարեների խոսքերը՝ ավելացնելով այդ ընդգծված ճշմարտությանը մի սկզբունք, որը նրանք կարող են սովորել այդ օրը: Դա մեզ օգնում է արդյունավետ լինել, երբ մենք պարապում ենք, քանի որ մեր ժամանակը տրամադրում ենք սուրբ գրություններին, ապրող մարգարեների խոսխքրին։

Եղբայր Վիլլարդ․ Այսպիսով, եղբայր Քավանոն ավելի վաղ հայտնեց իր մտավախությունը, որ մենք չենք կենտրոնացնում դասը սուրբ գրությունների վրա: Մեր մտահոգություններից մեկն այն է, որ երբ ուսուցիչներն ուսուցանում են դաս նյութական թեմայի շուրջ, նրանք չեն օգտագործում սուրբ գրությունները՝ ուսուցանելու էմոցիոնալ ճկունության մասին:

Եղբայր Շերիլ. Այո:

Եղբայր Վիլլարդ․ Բայց մենք տեսնում ենք, որ նրանք չեն կարող ուսուցանել էմոցիոնալ ճկունություն առանց սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի: Ճի՞շտ է: Այդ ընդգծված ճշմարտությունը միավորում է այդ ամենը։ Շնորհակալություն դրա համար, եղբայր Շերիլ: Շատ լավ է ասված։

Խնդրեմ, եղբայր Ալկալա:

Եղբայր Ալկալա․ Երեց Փաքերի կողմից իմ սիրելի մեջբերումներից մեկն այն է, որ Քրիստոսի վարդապետության ուսումնասիրությունը կփոխի վարքագիծը ավելի արագ, քան վարքագծի ուսումնասիրությունը կփոխի վարքը: Սա ինձ համար հետաքրքիր է. ես սիրում եմ կարդալ ինքնակատարելագործման գրքեր և լսել ոգեշնչող խոսնակների: Բայց, չնայած նրանք սովորեցնում են որոշակի ճշմարտություն, նրանք չունեն ամբողջական ճշմարտությունը:

Մենք դասեր ենք ուսուցանում, որոնք կարող են օգնել նրանց իրենց կյանքում՝ ներգրավելով Հիսուս Քրիստոսին: Եվ դրա շնորհիվ նրանք կմեծացնեն հաջողության հասնելու իրենց հնարավորությունները։ Նրանք ավելի արագ փոփոխություններ կանեն։ Նրանք ավելի շատ օրհնություններ կունենան: Եվ ես համալսարանի ուսանող եմ։ Այսպիսով, կյանքին նախապատրաստվելու այս դասերն ինձ շատ են օրհնել:

Տեսնելով, թե ինչպես են դրանք օրհնել ինձ, ես հաստատ գիտեմ, որ դրանք կարող են օրհնել այն ուսանողների կյանքը, որոնց մենք ուսուցանում ենք:

Եղբայր Վիլլարդ․ Համաձայն եմ, եղբայր Ալկալա։ Այսպիսով, դուք անձամբ օրհնվել եք, երբ փորձել եք օգնել ձեր ուսանողներին կյանքին նախապատրաստվելու այս դասերի ժամանակ, քանի որ դրանք կիրառելի են նույնիսկ քոլեջի ուսանողների համար: Ճի՞շտ է:

Եղբայր Ալկալա. Այո։

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Շնորհակալություն կիսվելու համար: Ի՞նչ կասեք դասի նպատակի մասին։ Ի՞նչ եք կարծում դրա մասին։ Արդյո՞ք դա օգտակար է եղել որևէ մեկի համար, երբ փորձում եք կենտրոնացնել ձեր դասը և օգնել ուսանողներին կենտրոնանալ այդ նպատակի վրա: Ինչպե՞ս է դա օգտակար եղել։

Եղբայր Քավանո։

Եղբայր Քավանո․ Ես նկատել եմ, որ եթե սկսում եմ դասը, նպատակը գրելով գրատախտակին կամ պարզապես կիսվելով. «Երեխաներ, այս դասը կօգնի ձեզ հետևյալ հարցում», դասարանի որոշ աշակերտներ, ովքեր համեմատաբար ավելի դժվար են հասկանում սուրբ գրությունները, այդ նպատակի առկայությունը նրանց տալիս է սուրբ գրություններում փնտրելու բան: Այսպիսով, նրանք գիտեն, թե ինչպես եմ ես կարդում այս հատվածը, և այն պետք է օգնի ինձ այս հարցում: Այսպիսով, նրանց համար ավելի հեշտ է հասկանալ, թե ինչ են կարդում և կիրառել այն իրենց կյանքում: Համենայն դեպս, դա այն է, ինչ ես տեսել եմ իմ լսարանում: Չգիտեմ՝ դուք նույն բանը նկատե՞լ եք ձեր դասարաններում։

Եղբայր Վիլլարդ․ Ուրիշ որևէ մեկն ունի՞ նման փորձառություն։ Դուք ստանո՞ւմ եք այդ նույն օգնությունը։ Ցանկացողները կարող են պատասխանել։ Եղբայր Քավանո, ինձ շատ դուր եկավ այդ միտքը․ մի քանի շաբաթ առաջ, երբ ես ուսուցանում էի Կյանքին նախապատրաստվելու դասը, քանի որ ես ուզում էի կիրառել այն, դա այն էր, ինչը կենտրոնացած էր պահում իմ ամբողջ դասը, և ես կարող էի ասել, որ նպատակ կա, որին ուզում ենք հասնել, և հետո դասի ընթացքում դա ինձ օգնում էր համոզված լինել, որ ես դասը կենտրոնացած եմ պահում այդ նպատակի վրա: Ես ուրախ եմ, որ դուք նկատել եք դա: Շնորհակալություն, որ կիսվեցիք ձեր փորձով:

Այո, եղբայր Դիրենգ:

Եղբայր Դիրենգ․ Այն ապահովում է տեսլական, որն անընդհատ մեր առջև է: Եվ մենք գիտենք, որ երբ տեսլական ունենք և ուսանողներին տալիս ենք այդ տեսլականը, մեր լսարանում ավելի շատ նպատակի զգացում է լինում, և այդ նպատակի վրա կենտրոնանալը շատ ավելի հեշտ է, եթե սկզբում գիտես, թե որն է նպատակակետը:

Եղբայր Վիլլարդ. Այո: Այսպիսով, եղբայր Դիրենգ, թույլ տվեք հարցնել ձեզ. ի՞նչ կլիներ, եթե դուք պարզապես ուսուցանեիք էմոցիոնալ ճկունության մասին առանց այդ նպատակի: Ի՞նչ կլինի, եթե դուք գնաք այդ լսարան և պարզապես ուսուցանեք որոշակի թեմա։

Եղբայր Դիրենգ․ Մենք շատ հրաշալի քննարկումներ կունենանք տարբեր բաների մասին: Բայց հնարավոր է, որ մենք չհասնենք ամենակարևոր նպատակին, ինչպես ասաց քույր Ռոբբինսը՝ կապել այն ամենը, ինչ մենք ուսուցանում ենք, Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետ: Ուսուցումը սուրբ գրություններին և մարգարեների խոսքերին կապելը և նպատակ ունենալը դառնում է մեր հիմքը և թույլ է տալիս, որ հասնենք դասի նպատակին՝ ուսանողների հետ թեմայի շուրջ պարզապես գեղեցիկ քննարկում ունենալու փոխարեն:

Եղբայր Վիլլարդ. Այո: Զգացե՞լ եք, որ կյանքին նախապատրաստվելու այս դասերի շուրջ կարող ենք հաճելի քննարկում ունենալ:

Եթե այն ամենը, ինչ մենք անում ենք, հաճելի քննարկում է, մենք չենք օգնում նրանց ավելի խորապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը: Մենք չենք օգնում նրանց արժանի լինել տաճարային օրհնություններին: Մենք չենք օգնում նրանց պատրաստել իրենց, իրենց ընտանիքներին և ուրիշներին հավերժական կյանքին իրենց Երկնային Հոր հետ: Այսպիսով, մենք պետք է զգույշ լինենք, որ հիմնվենք Աստծո խոսքի վրա, և հիշենք, որ այդ ընդգծված ճշմարտությունները էջի վրա պարզապես գրված գեղեցիկ բաներ չեն, այլ դրանք հզոր ճշմարտություններ են Երկնային Հորից՝ Նրա խոսքում գտնվող, և որ մենք հստակորեն ուղղված ենք այդ նպատակին, որպեսզի այն ամենը, ինչ անում ենք այդ դասում, ուղղված լինի դրան:

Եվ հետո, ինչպես ասում է քույր Վիլերը, մենք վերջում կարող ենք օգտագործել կիրառելու հմտությունը, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր ուսանողի տալ այդ հնարավորությունը: Շատ լավ է ասված։ Այլ մտքեր կա՞ն այդ երեք հմտությունների վերաբերյալ։

Քույր Վիլեր։

Քույր Վիլեր․ Գործնականում օգտակար միտք։ Երբեմն կյանքը անկանխատեսելի է, և հնարավոր է, որ դուք այնքան ժամանակ չունենաք, որքան կարծում էիք: Դուք գիտեք, որ ավելի շատ բաներ եք ծրագրում դասի համար, քան ժամանակը թույլ կտա իրականացնել։ Այդ նպատակն օգնում է ինձ իմանալ, թե ինչ կարող եմ բաց թողնել դասից՝ միաժամանակ պահպանելով դասի նպատակը:

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Դա օգնում է ձեզ հետևել դասի ընթացքին։ Ինչպես նախապես ասել էիք, երբեմն շատ քիչ ժամանակ ենք տրամադրում դրան։ Բայց այժմ, ունենալով նպատակը, ընդգծված ճշմարտությունն ու կիրառումը, դուք կարող եք հետևել դասի ընթացքին և համոզվել, որ կարևոր բաները կուսուցանվեն կամ կըմբռնվեն այդ ուսանողների կողմից, այլ ոչ թե պարզապես մակերեսորեն քննարկել էմոցիոնալ ճկունության կամ ֆինանսական կառավարման վերաբերյալ վերջին գրականությունը:

Քույր Վիլեր․ Եվ անհրաժեշտության դեպքում դուք կարող եք դա անել ավելի կարճ ժամանակահատվածում և վկայել այդ ճշմարտության մասին։

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Այո։ Այսպիսով, դա կրճատում է դասը՝ դարձնելով այն ավելի խտացված և արդյունավետ: Դա ազդեցիկ է։ Շատ լավ։ Եվս երկու մեկնաբանություն։

Քույր Հանթ։

Քույր Հանթ․ Ինձ համար ավելի հեշտ է նախապատրաստվել այս դասերին, երբ ես ունեմ նպատակը, ընդգծված ճշմարտությունը և սովորածի կիրառումը։ Քանի որ շատ անգամ, ինչպես դուք ասացիք, մենք կարող ենք վարել դասը բազմաթիվ տարբեր ձևերով, եթե չկա նպատակ: Եվ այսպես, ես կարող էի դասի մեջ ներառել այս ամբողջ գրականությունը: Բայց քանի որ ես ունեմ այդ նպատակը, սուրբ գրությունն ու ընդգծված ճշմարտությունը, ինձ համար ավելի հեշտ է պատրաստվել: Ես կարող եմ ասել, որ դասը կենտրոնացած է հետևյալ բաների վրա։ Եվ ես զգում եմ, որ ուսանողներն անում են մնացածը, և դա հիանալի է:

Եղբայր Վիլլարդ․ Շնորհակալություն այդ մտքերի համար։(դիմում է քույր Հանթին)

Եղբայր Ալկալա։ (դիմում է եղբայր Ալկալային)

Եղբայր Ալկալա․ Գրեթե մեկուկես տարի առաջ նախագահ Նելսոնը գերագույն համաժողովում խոստացավ, որ վերջին օրը մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին: Եվ ես կարծում եմ, որ կյանքին նախապատրաստվելու այս դասերն օգնում են մեզ ճանաչել այն ճշմարտությունները, որոնք մեզ հնարավորություն են տալիս ավելի պարզ տեսնելու Նրա ձեռքը և Նրա զորությունը:

Եվ հենց այդ ճշմարտությունը մեզ տալիս է այն գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը կարող է զորացնել ոչ միայն Նեփիին, այլև ինձ: Հիսուս Քրիստոսը կարող է ուսուցանել ոչ միայն Նեփիին, թե ինչպես կառուցել նավ, այլև Նա կարող է օգնել ինձ [իմանալ], թե ինչպես կառուցել իմ կյանքը՝ ապավինելով Նրան: Նա ոչ միայն օգնեց հարեդացիներին կամ նեփիացիներին բարգավաճել, այլ նաև կարող է օգնել ինձ իմ ֆինանսների հարցում:

Այսպիսով, ես կարծում եմ, որ կյանքին նախապատրաստվելու այս դասերի նպատակն օգնում է մեզ տեսնել, որ ճշմարտությունը երբեք չի փոխվում: Հիսուս Քրիստոսը նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան։

Եղբայր Վիլլարդ․ Եղբայր Ալկալա, հավատո՞ւմ եք, որ կյանքին նախապատրաստվելու այս դասերը կարող են վկայել վերջին օրերում Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներից մեկի մասին:

Եղբայր Ալկալա․ Այո, քանի որ ես տեսել եմ դա իմ կյանքում:

Եղբայր Վիլլարդ․ Ես նույնպես։ Շնորհակալություն ձեր վկայությամբ մեզ հետ կիսվելու համար: Այսօրվա մեր վերջին հարցը հետևյալն է․ ի՞նչ խորհուրդ կտաք ուսուցիչներին ողջ աշխարհում, ովքեր նոր են սկսում Կյանքին նախապատրաստվելու դասերը։ Հիմա դուք այս դասերն ուսուցանելու փորձ ունեք: Ի՞նչ կասեք ամբողջ աշխարհի ուսուցիչներին:

Խնդրեմ, եղբայր Սիմոնս:

Եղբայր Սիմոնս․ Ես կասեի, որ կիրառվող ճշմարտությունը սովորած ճշմարտություն է և՛ ուսուցչի, և՛ աշակերտի համար: Ուսուցիչը պետք է կիրառի այդ ճշմարտությունն իր կյանքում։ Ձեր ուսուցումն ավելի հզոր կլինի, եթե դուք ձեր ապրած կյանքով ցուցադրեք այն, ինչ սովորեցնում եք: Եվ հետո, եթե դուք կարողանաք օգնել ձեր ուսանողներին ապրել այն սկզբունքներով, որոնք սովորեցնում եք, դա հզոր կլինի:

Եղբայր Վիլլարդ. Այո: Այսպիսով, եթե ճիշտ եմ հասկանում, եթե դուք ապրեք այդ դասերի, սկզբունքների համաձայն, դա ձեզ ավելի մեծ ուժ կտա, երբ սովորեցնեք ուսանողներին:

Եղբայր Սիմոնս. Այո: Երբ ես պատրաստվում էի ուսուցանել հոգևոր ինքնապահովման վերաբերյալ դասը, ես հասկացա, որ հոգևորապես այնքան էլ ինքնապահով չեմ: Եվ ես սկսեցի աշխատել դրա վրա և մի բան փոխեցի իմ կյանքում, որպեսզի հոգևորապես ավելի ինքնապահով լինեմ: Ես դեռ աշխատում եմ դրա վրա։ Եվ ես կարծում եմ, որ դա օգնեց ինձ սովորեցնել ավելի մեծ ուժով:

Եղբայր Վիլլարդ․ Հրաշալի է։ Շնորհակալություն: Իսկապես։

Այո, քույր Ռոբբինս։

Քույր Ռոբբինս․ Ուսումնական ծրագիրն այնքան լավն է, որ իմ սիրելի գործերից մեկը հարցեր փնտրելն է: Եվ երբեմն ես բառ առ բառ կարող եմ գրել հարցը սլայդում կամ պարզապես հարցնել ուսանողներին, որը կտանի քննարկման՝ կենտրոնացնելով մեզ նպատակի վրա՝ դեպի ճշմարտությունը: Եվ դա իսկապես այդպես է. ուսումնական ծրագիրը շատ բան է արել ուսանողներին հիանալի հարցեր տալու գործում, որպեսզի նրանք կարողանան ապրել համաձայն այդ ճշմարտության: Ես շատ եմ սիրում այդ հարցերը։ Դա կլինի իմ խորհուրդը, նայեք այդ հարցերին և օգտագործեք դրանք:

Եղբայր Վիլլարդ․ Այսպիսով, դուք ունեք այս երեք հիմնական հմտությունները դասում: Բայց դուք նաև ունեք հարցեր դասի բոլոր հատվածներում: Դուք համարո՞ւմ եք այդ հարցերն իսկապես օգտակար։

Քույր Ռոբբինս․ Դրանք շատ օգտակար են։

Եղբայր Վիլլարդ. Շնորհակալություն ձեր խոսքերի համար:

Եղբայր Շերիլ․ Կարծում եմ, որ նոր ուսուցիչները կարիք չունեն շատ լավ տիրապետելու այդ հմտություններին, որպեսզի ուսուցանեն կյանքին նախապատրաստվելու այս դասերը։ Նրանք պարզապես պետք է, ինչպես ասաց քույր Ռոբբինսը, հետևեն ուսումնական ծրագրին և կարողանան վկայել Փրկչի մասին, և ամեն ինչ լավ կլինի: Պարտադիր չէ, որ դուք էմոցիոնալ և մտավոր առողջության հարցերում մասնագետ լինեք կամ իմանաք այն ամենի մասին, ինչ կապված է անհանգստության հետ: Հետևեք դասընթացի ծրագրին։ Երիտասարդները կիմանան այն, ինչ պետք է Փրկչին ապավինելու համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց միջով նրանք անցնում են:

Եղբայր Վիլլարդ․ Եղբայր Շերիլ, ես ուրախ եմ, որ դուք դա ասացիք, քանի որ կան շատ ուսուցիչներ, որոնք իրենց ճնշված են զգում, ինչպես սկզբում ասաց քույր Հանթը, և կարծում են, որ պետք է մասնագետ լինեն, այլապես չեն կարող ուսուցանել: Բայց ինձ դուր եկավ այն, ինչ եղբայր Սիմոնսն ասաց. եթե դուք պարզապես փորձեք ապրել այս սկզբունքներով ձեր կյանքում, Սուրբ Հոգին կգա և ձեր միջոցով վկայություն կտա ձեր ուսանողներին և կօրհնի նրանց սերունդներին: Սա հնարավոր է, քանի որ դուք փորձում եք հետևել այս գեղեցիկ ուսումնական ծրագրին և կարող եք փորձել օրհնել նրանց կյանքը որպես սիրողական ուսուցիչ, ոչ թե որպես մասնագետ:

Եղբայր Շերիլ. Այո: Եվ ես կարծում եմ, որ երիտասարդների համար լավ է իմանալ, որ դուք մասնագետ չեք: Դուք նրանց ուղղորդում եք դեպի Փրկիչը, քանի որ Նա է մասնագետը:

Եղբայր Վիլլարդ․ Այո, Նա է մասնագետը։ Օհ, եղբայր Շերիլ, ինձ դուր է գալիս այս մեկնաբանությունը: Շնորհակալություն ձեր խոսքերի համար: Ուրիշ որևէ բան կկիսվե՞ք ամբողջ աշխարհում մեր ուսուցիչների հետ:

Քույր Վիլեր։

Քույր Վիլեր․ Կարծում եմ՝ նրանցից ոմանք մտածում են, թե ինչպե՞ս է սա կենտրոնացած Քրիստոսի վրա: Սա նման է ֆինանսական պլանավորման։ Մենք պետք է միշտ կարողանանք կենտրոնանալ փրկության ծրագրի վրա և հիշենք, որ նպատակը մեր Երկնային Հոր նման դառնալն է, Նրա նման կյանք ունենալը, և ուղղակի հարցնենք ինքներս մեզ՝ ինչպե՞ս է դա օգնում իրականացնել նպատակը:

Եղբայր Վիլլարդ. Այո:

Քույր Վիլեր․ Փրկության ծրագրի վրա կենտրոնանալը դարձնում է դասը քրիստոսակենտրոն։

Եղբայր Վիլլարդ․ Շատ լավ։ Այսպիսով, պետք է կենտրոնանալ ոչ միայն Հիսուս Քրիստոսի վրա, այլ փրկության ծրագրի վրա, որի կենտրոնում Նա է: Եվ հետո տեսեք, թե ինչպես դա կօգնի ձեր ուսանողներին առաջադիմել՝ նմանվելու մեր Երկնային Հորը: Շատ լավ։ Շնորհակալություն, քույր Վիլեր։

Եղբայր Դիրենգ։

Եղբայր Դիրենգ․ Ես խորհուրդ եմ տալիս ուղղակի սկսել դասընթացը՝ հավատք ցուցաբերելով: Սկսեք և ջանք գործադրեք։ Եվ ես նկատել եմ, որ երբ ես կիրառեցի այս հմտությունները, դա օգնեց փոխել իմ մտածելակերպը․ փոխարենը պատրաստվելու, թե ինչ եմ ես անելու, ես մտածում եմ, թե ինչպես եմ օգնելու իմ ուսանողներին անել մի բան, որպեսզի դարձի գան դեպի Փրկիչը: Եվ հենց այդ փոփոխությունն էական տարբերություն է ստեղծել: Եվ դա մեծ օրհնություն էր, երբ ես ուսուցանել և շփվել եմ ուսանողների հետ:

Եղբայր Վիլլարդ․ Այսպիսով, եղբայր Դիրենգ, որոշ ժամանակ առաջ ձեր ուսուցման ժամանակ դուք ինչ-որ բան եք խոստացել ձեր ուսուցիչներին: Դուք տեսե՞լ եք, որ դա իրականացել է նրանց և ձեր լսարաններում:

Եղբայր Դիրենգ․ Միանշանակ։ Քանի որ մենք հնարավորություն ունենք դասալսում անելու և սովորեցնելու այս դասերը, ես կրկնում եմ այն, ինչ ասաց եղբայր Ալկալան՝ մեջբերելով նախագահ Նելսոնին, որ այդ հրաշքները երևում են, որ ուսանողների վկայություններն ամրապնդվում են իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ կենտրոնանալով Փրկիչ Հիսուս Քրիստոսի վրա: Այս դասերը հսկայական օրհնություն են:

Եղբայր Վիլլարդ. Շնորհակալություն։

Եղբայր Դիրենգ. Խնդրեմ։

Եղբայր Վիլլարդ. Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ ուսուցանելու համար: Շնորհակալություն Աստծո զավակներին այնքան սիրելու համար, որ ցանկանում եք օրհնել նրանց կյանքը: Դուք փոփոխություն եք բերում: Իրականում, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին ողջ աշխարհում այն լավ բաների համար, որ նրանք անում են: Դուք այնքան ջանասիրաբար եք աշխատում՝ օրհնելու աճող սերնդին: Մենք սիրում ենք ձեզ: Սա միշտ չէ, որ հեշտ է: Մենք ցանկանում ենք, որ դուք իմանաք, որ ոչ մի ջանք չեք վատնում: Ցանկացած բան, որ դուք անում եք լսարանում՝ Աստծո զավակներին օրհնելու համար, երբեք չի վատնվի: Շնորհակալություն: Երբ մտածում եք «Կյանքին նախապատրաստվելու դաս»-ի վերնագրի մասին, եկեք մեկ բառ ավելացնենք և պատկերացրեք սա որպես «Հավերժական կյանքին նախապատրաստվելու դաս»: Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը մեզ սովորեցրեց, որ ոչ միայն ժամանակը, այլև հավերժությունն է մեր թեման:

Թեմաների շուրջ դասերը կարևոր են, բայց նրանց հավերժական կյանքը մեծ նշանակություն ունի, և դրան կարելի է հասնել միայն Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Ես գիտեմ, որ Նա սիրում է ձեզ և ձեր ուսանողներին առավել, քան բառերը երբևէ կարող են արտահայտել: Նա կօգնի մեզ: Նա կօգնի ձեզ։ Ես գիտեմ դա։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: