Ամենամյա հեռարձակումներ
Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ուսուցանել ուսուցիչների հետ


10:59

Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ուսուցանել ուսուցիչների հետ

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Եղբայր Ջարեն Դիրենգ․ Մենք շատ ոգևորված ենք, որ այսօր այստեղ ենք և միասին զրուցելու հնարավորություն ունենք: Դուք հավանաբար շատ եք լսել «Կյանքին նախապատրաստվելու դասերի» և այն բաների մասին, որ կքննարկենք այսօր: Հմտությունները, որոնք մենք գործնականում կքննարկենք, հսկայական օգնություն կլինեն, քանի որ մենք պատրաստվում ենք հաջորդ տարի ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը»:

Այսպիսով, մեր այսօրվա թեման ներկայացնելու համար ես կցանկանայի հրավիրել եղբայր Քավանոյին կարդալ ներածությունը: Ձեզանից յուրաքանչյուրին տրվել է թերթիկ, և ես կցանկանայի հրավիրել եղբայր Քավանոյին կարդալ դրա ներածությունը, ինչը մեզ կօգնի հասկանալ, թե ինչ ենք քննարկելու այսօր միասին: Խնդրեմ:

Եղբայր Քավանո․ Կյանքին նախապատրաստվելու դասերը» օգնում են ուսանողներին պատրաստվել թե կյանքի մարտահրավերներին, թե հրաշալի հնարավորություններին: Ինչպես սուրբ գրությունների դասընթացի մյուս բոլոր դասերը, «Կյանքին նախապատրաստվելու դասերը» նախատեսված են օգնելու երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքի անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ:

Այս դասերը կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի վրա, հիմնված են Աստծո խոսքի վրա և ուշադրության կենտրոնում են պահում ուսանողների կարիքները։ Կան մի քանի կարևոր հմտություններ, որոնք կարող են օգնել ձեզ արդյունավետորեն պատրաստվել ուսուցանելուն, որպեսզի իրականացնեք Ս&Ի նպատակը: Խորհեք հետևյալ համանմանության շուրջ. Նետաձգության մարզիչը, որը պատրաստվում է ուսուցանել, պետք է յուրաքանչյուր ուսանողի համար ապահովի թիրախ, աղեղ, նետեր և փորձելու հնարավորություններ:

Եկեք այս համանմանությունը կիրառենք՝ սեմինարիայում դասավանդելուն նախապատրաստվելիս:

Երեց Դիրենգ. Շատ շնորհակալություն: Այսպիսով, ես քաջալերում եմ բոլորիս աղոթել մեր սրտերում, երբ այսօր կունենանք այս քննարկումը: Ինչպես ասացի, ինձ շատ է ոգևորել այս հնարավորությունը և գիտեմ, որ սա հսկայական օրհնություն կլինի մեզ և մեր ուսանողների համար, երբ մենք կիրառենք այս հմտությունները: Այսպիսով, եկեք նախ խոսենք թիրախի մասին, և թե ինչ է դա ներկայացնում այս համանմանությունում:

Ես կցանկանայի հրավիրել եղբայր Սիմոնսին կարդալ թերթիկի հենց առաջին պարբերությունը՝ դասի նպատակը։

Եղբայր Սիմոնս․ Դասի նպատակը հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ կսովորեն, կզգան կամ կանեն ուսանողները ուսուցման արդյունքում: Երբ մենք ունենք ուսանողներին ուսուցանելու հստակ դասի նպատակ, մենք կարող ենք ավելի կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ ենք նախատեսում հրավիրել ուսանողներին անել դասի ընթացքում: Հմտություն համար մեկ. բացահայտեք և նշեք դասի նպատակը, ինչպես նշված է դասի ներածության վերջին նախադասությունում:

Եղբայր Դիրենգ․ Լավ, և այսպես, ինչպես պատրաստվել 177-րդ դասին՝ «Վերահսկել տեխնոլոգիանեի օգտագործումը», ձեզանից յուրաքանչյուրն ունի դրա պատճենը: Ես նայում եմ ներածական պարբերությանը և հենց վերջին նախադասությունը նշում է այս դասի նպատակը: Եվ այստեղ ասվում է․ «Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել պաշտպանիչ միջոցներ՝ տեխնոլոգիաների օգտագործումը վերահսկելու համար»։ Ուստի, ես հստակ նշում եմ այդ միտքը դասի մեջ։

Այժմ մենք պատրաստվում ենք կիրառել այս պարզ հմտությունը: Դաս 185-ը մեր ժամանակացույցի ուղեցույցում հաջորդ դասն է՝ «Ամրացնենք էմոցիոնալ կայունությունը Տիրոջ օգնությամբ»: Ուստի ես կցանկանայի ձեզանից յուրաքանչյուրին ընդամենը մեկ րոպե տրամադրել՝ վերանայելու ներածական պարբերությունը և բացահայտելու և հստակորեն հաղորդելու այս դասի նպատակը:

Եղբայր Դիրենգ․ Այժմ անցնենք երկրորդ հմտությանը։ Այսպիսով, ես կհրավիրեմ եղբայր Ալկալային կարդալ մեր երկրորդ հմտության սահմանումը ըստ թավատառով շեշտադրված ճշմարտության։ Այժմ մենք քննարկելու ենք աղեղն ու նետը:

Եղբայր Ալկալա․ Սուրբ գրություններում և Եկեղեցու ղեկավարների ուսմունքներում գտնվող թավատառով շեշտադրված ճշմարտությունները, որ նման են աղեղին ու նետին, ուսանողներին տալիս են այն գործիքները, որոնք անհրաժեշտ են դասի նպատակն իրականացնելու համար: Երբ սովորելու փորձառությունը խարսխված է Աստծո խոսքի վրա, մենք մեծացնում ենք հավանականությունը, որ ուսանողները կսովորեն Սուրբ Հոգու զորությամբ: Հմտություն երկու․ Գտեք դասի թավատառով շեշտադրված ճշմարտությունը և նշեք, թե որտեղ է այն գտնվում սուրբ գրություններում և Եկեղեցու ղեկավարների ուսմունքներում:

Երեց Դիրենգ. Շատ շնորհակալություն: Այժմ եկեք վերադառնանք 177-րդ դասին։ Մինչ ես պատրաստում եմ այս դասը, ես բացահայտում եմ շեշտադրված ճշմարտությունները և նկատում, որ կոնկրետ այս դասում կա երկու ճշմարտություն: Առաջինը հետևյալն է․ «Տերը ցանկանում է, որ մենք ջերմեռանդ ներգրավված լինենք բարիք գործելու մեջ և ծուլությամբ չվատնենք մեր ժամանակը»։ Եվ երկրորդ ճշմարտությունը հետևյալն է․ «Այն, ինչը խրատում և համոզում է բարիք գործել՝ Աստծուց է»։

Այնուհետև ես ուսումնասիրում եմ սուրբ գրությունները և երեց Բեդնարի երկու մեջբերումները և նշում այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են տվյալ ճշմարտություններն այս աղբյուրներում: Օրինակ՝ եկեք դիտարկենք առաջին ճշմարտությունը․ «Տերը ցանկանում է, որ մենք ջերմեռանդ ներգրավված լինենք բարիք գործելու մեջ և ծուլությամբ չվատնենք մեր ժամանակը»։ Եվ մենք կկարդանք սուրբ գրությունները, որոնք կապված են այս ճշմարտության հետ:

Այսպիսով, եկեք միասին բացենք Վարդապետություն և Ուխտեր, բաժին 58, հատվածներ 26 և 27:

Մինչ կարդում եմ այս սուրբ գրությունները, ես նշում եմ հետևյալ հատվածը․ «Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործերի մեջ և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով»: Այժմ, եկեք բացենք հաջորդ սուրբ գրությունը՝ Վարդապետություն և Ուխտեր, բաժին 60, հատված 13: Եվ այս սուրբ գրության մեջ ես նշում եմ հետևյալ հատվածը․ «Ծուլությամբ մի վատնիր ժամանակդ»: Այնուհետև ես նույն կերպ ուսումնասիրում եմ դասի մեջ տրված մյուս սուրբ գրությունները։

Այժմ եկեք բացենք երեց Բեդնարի մեջբերումը, որը վերաբերում է այդ ճշմարտությանը: Եվ մինչ ես ամփոփում եմ այս մեջբերումը և ճշմարտությունը, ես ընտրում և նշում եմ երկու արտահայտություն։ Առաջինը երեց Բեդնարի հետևյալ հայտարարությունն է․ «Ոչ հասուն կամ մոլորված [մարդը] կարող է չափազանց շատ ժամանակ տրամադրել վիդեոխաղերին, համացանցում շփվելուն կամ այլ եղանակներով թույլ տալ, որ թվային տեխնոլոգիաները գերիշխեն կյանքի իրական երևույթների վրա՝ ինչպիսին որ դրանք կան»:

Այնուհետև, այդ մեջբերման ամենավերջում ես նաև նշում եմ հետևյալ հատվածը․ «Աստիճանաբար, անմեղ թվացող զվարճանքը կարող է վերածվել կործանարար ստրկության տեսակի»: Հիմա եկեք վերադառնանք 185-րդ դասին և ձեզ հնարավորություն տանք կիրառելու այս հմտությունը: Այսպիսով, փորձեք բացահայտել այս դասի թավատառով շեշտադրված ճշմարտությունը, իսկ հետո՝ սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը, որոնք կապված են այդ ճշմարտության հետ, և նշեք, թե Աստծո խոսքում որտեղ է հստակորեն ուսուցանվում այդ ճշմարտությունը:

Այստեղ մենք արդեն կխոսենք մեր երրորդ հմտության մասին: Կցանկանայի հրավիրել քույր Ռոբինսին կարդալ մեր երրորդ հմտության սահմանումը, եթե կարելի է։

Քույր Ռոբինս․ Ցուցադրել սովորածը։ Դասի վերջում գտնվող ուսումնական վարժությունը թույլ է տալիս յուրաքանչյուր ուսանողի ցուցադրել իրենց սովորածը կամ փորձել նետն ուղղել թիրախին: Որոշ օրինակներ, թե ինչ կարող են անել ուսանողներն այս ուսումնական վարժության ընթացքում, կարող են ներառել օրագրում գրելը, բացատրելը, կիսվելը, ծրագիր կազմելը, հմտության կիրառումը կամ ինչ-որ բան ստեղծելը: Համար երեք հմտությունը դասի վարժությունը բացահայտելը և նշելն է, որտեղ ուսանողներին հնարավորություն է տրվում ցուցադրել իրենց սովորածը համաձայն դասի նպատակի։

Եղբայր Դիրենգ․ Եվ այսպես, մենք կառուցեցինք թիրախ։ Մենք ունենք սարքավորումներ՝ աղեղն ու նետը: Եվ այժմ ուսանողներին հնարավորություն է տրվում այդ նետը արձակել թիրախի ուղղությամբ։ Այսպիսով, վերադառնալով 177-րդ դասին, ես նայում եմ դասի վերջին հատվածին և պարզում, թե որտեղ է յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն տրվում կիրառելու դասի նպատակը: Եվ ես նկատում եմ, որ կոնկրետ այս դասում կա երկու հնարավորություն, որ կօգնի ուսանողներին կիրառել պաշտպանիչ միջոցներ իրենց տեխնոլոգիաների օգտագործման համար:

Դրանցից մեկն օգնում է ուսանողներին վարժվել նախապես ծրագրելուն, թե ինչպես կարող են վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը։ Եվ երկրորդը, նրանք հնարավորություն կունենան ծրագրելու, թե ինչպես դադարեցնեն տեխնոլոգիաների օգտագործումը, եթե հանդիպեն ոչ պատշաճ լրատվամիջոցների: Եվ այսպես, ես դասում հստակ նշում եմ ուսանողների այդ երկու հնարավորությունները:

Այժմ մենք կվերադառնանք 185-րդ դասին և ձեզ հնարավորություն կտանք կիրառելու այս հմտությունը: Այսպիսով, նայեք դասի վերջին հատվածին և պարզեք, թե որտեղ է յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն տրվում կիրառելու դասի նպատակը, ապա նշեք դա: Ես ձեզ կտամ մեկ րոպե:

Ես ուզում եմ հրավիրել ձեզանից յուրաքանչյուրին: Այս տարի, մինչ կպատրաստվեք և կուսուցանեք «Կյանքին նախապատրաստվելու դասերը», կկիրառե՞ք այս երեք հմտությունները, որոնք մենք այսօր քննարկել ենք:

Բոլորը․ Այո։

Եղբայր Դիրենգ․ Ես գիտեմ, որ այդպիսով մենք կօգնենք մեր ուսանողներին խորացնել իրենց դարձը դեպի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը: Եվ այդ ընթացքում ինչ-որ բան կկատարվի նաև մեր սրտերում։

Ես վկայություն ունեմ, որ մենք ուղղորդվում և առաջնորդվում ենք մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից, և որ Նրանք կօրհնեն մեզ, երբ մենք հետևենք և լսենք այն ղեկավարներին, որոնց նրանք նշանակել են ուղղորդելու և առաջնորդելու մեզ այս վերջին օրերին։ Ես երախտապարտ եմ այս ուսումնական ծրագրի համար, որը մեզ տրվել է, և այն հնարավորության համար, որ այն տալիս է մեզ՝ օգնելու խորացնել դարձը դեպի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը:

Եվ ես այսօր այս ամենը թողնում եմ ձեզ հետ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: