«Հայրապետական օրհնությունները. Աստծո սիրո արտահայտությունը և տոհմի հայտարարումը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հայրապետական օրհնությունները. Աստծո սիրո արտահայտությունը և տոհմի հայտարարումը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ. Դաս 175
Հայրապետական օրհնություններ
Աստծո սիրո արտահայտությունը և տոհմի հայտարարումը
Հայրապետական օրհնություն ստանալը կարող է լինել մեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Մեր հայրապետական օրհնությունների միջոցով Երկնային Հայրը հայտնում է Իր կամքը մեզ, օգնում է մեզ զգալ Իր սերը և հայտարարում է մեր տոհմն Իսրայելի տանը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես են հայրապետական օրհնությունները հանդիսանում Աստծո սիրո արտահայտությունը և հայտարարում իրենց տոհմն Իսրայելի տանը:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք դասից առաջ կատարել հետևյալ քայլերից մեկը. (1) կարդալ իրենց հայրապետական օրհնությունները կամ (2) խնդրել մարդկանց, որոնք ստացել են իրենց հայրապետական օրհնությունները, կիսվել, թե ինչպես են իրենց օրհնություններն օգնել իրենց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հայրապետական օրհնություններ
Նշում․ որոշ ուսանողներ արդեն ստացել են հայրապետական օրհնությունը, իսկ մյուսները կարող են նախապատրաստվել ստանալուն: Այս դասը վերաբերում է ուսանողների երկու խմբին էլ: Օգնություն խնդրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք բավարարել ձեր ուսանողների տարբեր կարիքները: Երբ ուսանողները խոսեն իրենց հայրապետական օրհնությունների մասին, հիշեցրեք նրանց, որ չկիսվեն իրենց հայրապետական օրհնության որոշակի մանրամասներով:
Նախքան կուսումնասիրեք Հակոբի կողմից իր ընտանիքն օրհնելու մասին թեման, կարող եք սկսել դասը՝ ուսանողներին հնարավորություն տալով մտածել հայրապետական օրհնությունների իրենց ներկայիս հասկացողության մասին: Դա անելու համար կարող եք ստորև նկարագրված երեք սյունակի հետ մեկտեղ գրատախատակին գրել հայրապետական օրհնություններ արտահայտությունը:
Ուսանողներին առաջարկեք խորհել այն բանի շուրջ, թե իրենք ինչ գիտեն հայրապետական օրհնությունների մասին և ինչ հարցեր կարող են ունենալ: Դա անելու համար ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրի էջերից մեկի վրա գծել երեք սյունակ:
-
Առաջին սյունակ. Ինչ գիտեմ հայրապետական օրհնությունների մասին
-
Երկրորդ սյունակ. Ինչ եմ ուզում իմանալ հայրապետական օրհնությունների մասին
-
Երրորդ սյունակ. Ինչ եմ սովորում հայրապետական օրհնությունների մասին
Ուսանողները կարող են լրացնել առաջին երկու սյունակները հիմա: Երրորդ սյունակը նրանք կլրացնեն ամբողջ դասի ընթացքում:
Իր մահից առաջ մարգարե և հայրապետ Հակոբը հավաքեց իր ընտանիքը:
Կարդացեք Ծնունդ 48.8–9 և Ծնունդ 49.1–2 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է նա արել նրանց համար: (Նշում․ ասել բառը վերաբերում է նրան, թե ինչ է ասել նա իր օրհնությունների ժամանակ:)
-
Ի՞նչ գտաք:
Այն օրհնությունները, որոնք Հակոբը տվեց իր որդիներին, հայրապետական օրհնություններ էին (տես Ծնունդ 48.9–22, 49.1–28): Մեր օրերում «Յուրաքանչյուր արժանավոր, մկրտված անդամ իրավունք ունի ստանալու հայրապետական օրհնություն, որը ոգեշնչված ուղղություն է տրամադրում Երկնային Հոր կողմից» (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 18.17, Gospel Library հավելված)։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գերիթ Վ. Գոնգը կիսվել է այն պատճառներով, որոնցով մենք հայրապետական օրհնություններ ենք ստանում մեր օրերում.
Ողջ աշխարհով մեկ ազնվազարմ հայրապետները հոգևորապես պատրաստվում են հայրապետական օրհնություններ տալու համար: Երբ հայրապետը դնում է իր ձեռքերը ձեր գլխին, նա զգում է և արտահայտում Աստծո սերը ձեր հանդեպ: Ձեր արտասանում է ձեր տոհմն Իսրայելի տան մեջ: Նա արտահայտում է օրհնություններ Տիրոջից: («Պատկանելություն ուխտին», Լիահոնա, նոյ․ 2019, 82)
-
Ի՞նչ սովորեցիք հայրապետական օրհնությունների մասին այս նյութից:
Ուսանողները կարող են պատասխանել նմանատիպ ճշմարտություններով.
Իմ հայրապետական օրհնության շնորհիվ ես կարող եմ.
-
զգալ Աստծո սերն իմ հանդեպ:
-
իմանալ իմ տոհմի մասին Իսրայելի տանը։
-
բացահայտել այն օրհնությունները, որոնք Աստված ունի ինձ համար:
Հիշեցրեք ուսանողներին, որ «Ինչ եմ սովորում» սյունակում ավելացնեն այն, ինչ իրենք սովորեցին հայրապետական օրհնությունների մասին: Նրանք կարող են նաև գրել իրենց հարցերը «Ինչ եմ ուզում իմանալ» սյունակում:
Դասի մնացած մասը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես են հայրապետական օրհնություններն օգնում մեզ զգալ Աստծո սերը, և ինչպես են դրանք հայտարարում մեր տոհմը Իսրայելի տանը: Այս դասի Լրացուցիչ ուսումնական վարժություններ բաժնում՝ Gospel Library հավելվածում, դուք կգտնեք նյութեր այն մասին, թե ինչպես են հայրապետական օրհնություններն օգնում մեզ բացահայտել Աստծո օրհնությունները մեզ համար:
Հայրապետական օրհնություններն Աստծո սիրո արտահայտությունն են
Յոթանասունից երեց Կազուհիկո Յամաշիտան վկայել է, թե ինչպես են հայրապետական օրհնություններն Աստծո սիրո արտահայտություն հանդիսանում.
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես բերում եմ իմ վկայությունը, որ Երկնային Հայրը և Նրա սիրելի Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, ապրում են: Նրանք սիրում են մեզ: Հայրապետական օրհնությունները սրբազան պարգևներ են Նրանցից: Երբ ստանաք ձեր օրհնությունը, դուք կգիտակցեք և կզգաք, թե որքան են Նրանք սիրում ձեզ, և որքան են Նրանք կենտրոնացած ձեզ վրա անհատապես: («Երբ ստանալ ձեր հայրապետական օրհնությունը,» Լիահոնա, մայիս 2023, 90)
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս են հայրապետական օրհնություններն Աստծո սիրո արտահայտություն հանդիսանում:
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել Աստծո սիրո արտահայտություն հանդիսացող հայրապետական օրհնությունների օրինակը, կարող եք ցուցադրել «Bethany’s Story» տեսանյութը՝ 7:02–8:55: Ուսանողներին առաջարկեք փնտրել, թե իր հայրապետական օրհնության մասին ուսումնասիրությունն ինչպես է օգնել նրան զգալ, որ Աստված տեղյակ է իր մասին և սիրում է իրեն:
11:8 -
Ինչպե՞ս եք զգացել Աստծո սերը ձեր հայրապետական օրհնության միջոցով:
Հիշեցրեք ուսանողներին, որ «Ինչ եմ սովորում» սյունակում ավելացնեն այն, ինչ իրենք սովորեցին հայրապետական օրհնությունների մասին:
Հայրապետական օրհնությունները հայտարարում են մեր տոհմը
Նախքան այս բաժնին անցնելը, կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն տոհմի հայտարարման մասին և ինչու է այն կարևոր: Ուսանողները կարող են նաև «Ուզում եմ իմանալ» սյունակում գրել տոհմի հայտարարման վերաբերյալ իրենց ունեցած հարցերը և ուսումնասիրելիս փնտրել դրանց պատասխանները:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է տոհմի հայտարարման մասին.
Հայրապետական օրհնություն ստանալու հիմնական պատճառներից մեկն է՝ օգնել մեզ ավելի լիարժեքորեն ընկալել, թե ով ենք մենք՝ որպես Աբրահամի սերունդ, և գիտակցել այն պատասխանատվությունը, որը դրված է մեզ վրա: … Մենք նախակարգված էինք նախամահկանացու գոյության ժամանակ և ծնվել ենք մահկանացու կյանքում՝ կատարելու այն ուխտը և խոստումը, որն Աստված կապել էր Աբրահամի հետ («Becoming a Missionary», Լիահոնա, նոյ. 2005, 47)
-
Ի՞նչ կարող եք ավելացնել այս խոսքերից «Ինչ եմ սովորում» սյունակում:
Կախված նրանից, թե ինչով են կիսվում ուսանողները, կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալ պարբերությունը՝ օգնելու ուսանողներին հասկանալ Աբրահամի և իրենց հայրապետական օրհնություններում հայտարարված տոհմերի միջև կապը:
Աստված ուխտ կապեց Աբրահամ մարգարեի հետ, որը կոչվում էր Աբրահամի ուխտ: Աստված նորոգեց այս ուխտն Իսահակի և Հակոբի հետ, որի անունն է նաև Իսրայել (տես Ծնունդ 26.3–4, 28.12–15): Հակոբի որդիները հայտնի են որպես Իսրայելի ցեղեր։ Մեր հայրապետական օրհնությունները ցույց են տալիս, որ մենք հանդիսանում ենք Աբրահամի հետնորդները և Իսրայելի տան անդամները: Իսրայելի տան յուրաքանչյուր անդամ, անկախ իր ցեղից, կարող է ստանալ Աբրահամի ուխտի օրհնություններն ու պարտականությունները:
Եթե ուսանողներն ուսումնասիրել են Դաս 23. «Ծնունդ 12.17»-ը կամ Դաս 24. «Աբրահամ 2.9–11»-ը, կարող եք առաջարկել նրանց կիսվել այն ամենով, ինչ հիշում են Աբրահամի ուխտի մասին:
Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով ուսումնասիրել հետևյալ հատվածները և գրատախտակին գրել իրենց գտածը:
Կարդացեք Աբրահամ 2.9–11 հատվածները՝ փնտրելով օրհնություններն ու պարտականությունները, որոնք Տերը խոստացել է Աբրահամին և նրա սերունդներին:
-
Ի՞նչ օրհնություններ և պարտականություններ ունենք մենք՝ որպես Աբրահամի սերունդ:
-
Ի՞նչ կարող ենք սովորել մեր հայրապետական օրհնությունից՝ օգնելու մեզ կատարել այդ պարտականությունները:
Հայրապետական օրհնություն ստացած ուսանողներին առաջարկեք հիշել, թե ինչ է այն ուսուցանում տաղանդների կամ հատկանիշների մասին, որոնք Աստված տվել է իրենց՝ կատարելու այդ պարտականությունները: Հնարավորության դեպքում ուսանողները կարող են հասանելիություն ստանալ իրենց օրհնությանը Gospel Library հավելվածում։
Հիշեցրեք ուսանողներին, որ «Ինչ եմ սովորում» սյունակում ավելացնեն այն, ինչ իրենք սովորեցին հայրապետական օրհնությունների մասին:
Ինչ սովորեցի
Ուսանողներին առաջարկեք վերանայել այն, ինչ գրել են «Ինչ եմ սովորում» սյունակում: Նրանք կարող են նույնիսկ շրջանակի մեջ առնել մեկ կամ երկու բան, որոնք իրենց ամենաշատն են տպավորել: Ուսանողները կարող են իրենց գրածներից մի քանիսով կիսվել դասարանի հետ կամ փոքր խմբերով:
Նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին իրենց ուսումնասիրության օրագրերում:
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Երկնային Հոր մասին:
-
Ի՞նչ սովորեցիք, որը մոտիվացնում է ձեզ ուսումնասիրել ձեր հայրապետական օրհնությունը:
-
Ի՞նչ սովորեցիք, որը մոտիվացնում է ձեզ պատրաստվել ձեր հայրապետական օրհնությունը ստանալուն:
Կարող եք կիսվել հայրապետական օրհնությունների մասին ձեր մտքերով և զգացմունքներով: Ուսանողներին, որոնք չեն ստացել հայրապետական օրհնությունը, առաջարկեք աղոթքով մտածել, թե երբ է այն ստանալու ճիշտ ժամանակն իրենց համար: Հայրապետական օրհնություն ստացած ուսանողներին առաջարկեք պարբերաբար ուսումնասիրել այն:
Եթե ուսանողները դեռ հարցեր ունեն հայրապետական օրհնությունների վերաբերյալ, խրախուսեք նրանց շարունակել փնտրել դրանց պատասխանները: Նրանք կարող են ուսումնասիրել Հայրապետական օրհնություններ նյութը «Թեմաներ և հարցեր» բաժնում կամ խոսել իրենց ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի հետ: