Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 7. Հոբ—Ժողովող


«Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Հոբ—Ժողովող», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Գնահատեք ձեր գիտելիքները 7․ Հոբ—Ժողովող», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12, Դաս 112

Գնահատեք ձեր գիտելիքները 7

Հոբ—Ժողովող

Scripture Study

Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որ ունեցել են Հին Կտակարանի՝ վերջին շրջանի իրենց ուսումնասիրության ընթացքում։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստված գալ դասարան՝ կիսվելու Հին Կտակարանի որևէ պատմությունով կամ ուսմունքով, որն ազդեցություն է ունեցել իրենց հոգևոր առաջընթացի վրա:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հոբ—Ժողովող գրքերն ուսումնասիրելու ժամանակ ձեր ուսանողների ուշադրությունը գուցե կենտրոնացվել է ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են այս դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների վերաբերյալ, որոնց վրա ձեր դասարանը կենտրոնացել է:

Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց առաջընթացը հետևյալ ուղղություններով․

  1. Բացատրել Հարությունը՝ որպես Երկնային Հոր ծրագրի մաս: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 98-ի ուսմունքների վրա. «Հոբ 14, 19»):

  2. Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 101-ի առաջարկի վրա․ «Սաղմոսների ներածություն։ Մաս 2»։ Սաղմոսներին և Հին Կտակարանի տարբեր գրքերին նվիրված այլ դասեր ևս կարող են օգնել ուսանողներին մեծացնել Տիրոջը երկրպագելու իրենց ցանկությունը:)

  3. Պարբերաբար ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները: (Նշում․ Այս վարժությունը հիմնված է Դաս 107-ի ուսմունքների վրա. «Սաղմոս 119»։ Նույնիսկ եթե դասարանը չի ուսումնասիրել որոշակի դասը, պարբերաբար առաջարկեք ուսանողներին գնահատել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը, որը կօգնի նրանց իրենց հոգևոր առաջընթացում:)

Պարբերական ուսումնասիրություններ

Դասը սկսելու համար կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ կարևոր բաների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերական ուսումնասիրություններ կատարել, այլ ոչ թե դրանց վրա կենտրոնանալ միայն խնդիրներ առաջանալուց հետո: Կարող եք ցուցադրել որևէ բանի նկար, որը պարբերաբար ուսումնասիրության կարիք ունի։ Կամ կարող եք պատմել անձնական պատմություն այն մասին, թե ինչպես եք օրհնվել՝ ժամանակ հատկացնելով որևէ բան ուսումնասիրելու համար:

  • Ինչո՞ւ է կարևոր կանոնավոր կերպով ուսումնասիրել հետևյալ բաները։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե մենք ժամանակ չհատկացնենք դրանք ուսումնասիրելու համար:

  • Փոխադրամիջոցները

  • Ուսումնական առաջադիմությունը՝ ավագ դպրոցն ավարտելու համար

  • Ֆիզիկական առողջությունը (օրինակ՝ տեսողությունը, լսողությունը, ատամները և ընդհանուր առողջական վիճակը)

Կարող եք դասարանի քննարկումը տեղափոխել հոգևոր բաների ուղղությամբ՝ տալով նմանատիպ հարցեր.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր պարբերաբար ուսումնասիրել մեր հոգևոր առաջընթացը։

  • Ինչո՞ւ է օգտակար նկատել այն առաջընթացը, որը մենք գրանցում ենք, ինչպես նաև այն փոփոխությունները, որոնք մենք կարող ենք կատարել:

Ժամանակ հատկացրեք՝ գնահատելու, թե ինչպես է Հին Կտակարանի ուսումնասիրությունն օգնել ձեզ հոգևոր առումով առաջադիմել այս տարի: Ձեր առաջընթացը գնահատելիս կարող եք խորհել հետևյալ հարցերի շուրջ կամ գրել դրանցից մեկի կամ մի քանիսի պատասխանները.

  • Ի՞նչ եք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարևոր է ձեզ համար:

  • Կա՞ն սուրբ գրությունների որոշակի պատմություններ կամ ուսմունքներ, որոնք ազդել են ձեզ վրա: Եթե այո, ապա ինչպե՞ս են ազդել:

  • Գո՞հ եք ձեր առաջընթացից: Ի՞նչն է հանգեցրել դրան, կամ ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք այն արդյունքները, որոնք ցանկանում եք:

Խորհելու և գրելու համար ժամանակ հատկացնելուց հետո առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց մտքերով և տպավորություններով:

Բացատրել Հարությունը՝ որպես Երկնային Հոր ծրագրի մաս

Կարող եք գրատախտակին գրել ստորև նշված հարցը։ Հարցին պատասխանել առաջարկելու փոխարեն, ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ով կարող է այս հարցը տալ կամ ինչ իրավիճակներում որևէ մեկը կարող է այս հարցը տալ:

  • Մահանալուց հետո մենք նորից ապրելո՞ւ ենք։

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Հարության մասին մեր գիտելիքները կարող են օգնել մեզ պատասխանել այս հարցին:

    Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին բացատրել, թե ինչ են իրենք հասկացել Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ։ Դաս 98․ «Հոբ 14, 19»-ի ժամանակ ուսանողները, հնարավոր է, մի պարբերություն էին գրել՝ ի պատասխան Հոբի հարցին. «Եթե մարդը մեռել է, մի՞թե կկենդանանա»։ (Հոբ 14.14) Առաջարկեք ուսանողներին վերանայել այդ պարբերությունը իրենց օրագրերում և կարդալ սուրբ գրությունների այն հղումները, որը նրանք ներառել էին իրենց պատասխանում:

    Եթե ​​ուսանողները չեն գրել Հոբի հարցի պատասխանը, կարող եք նրանց կարդալու համար տրամադրել սուրբ գրությունների հետևյալ հղումները։

  • Ա Կորնթացիներին 15.20–22

  • Մոսիա 16․7–8

  • Ալմա 11․42–44

  • Հելաման 14․17

  • Մորոնի 7.41

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրելուց հետո, որպեսզի վերանայեն իրենց գրածը կամ վերը նշված սուրբ գրությունները, առաջարկեք, որ նրանցից յուրաքանչյուրն ընտրի մի թիվ՝ մեկից չորսը: Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի՝ խմբերում միավորելով այն մարդկանց, որոնք տարբեր թվեր են ընտրել: Առաջարկեք նրանց կիսվել իրենց խմբի հետ, թե ինչպես կբացատրեին Հարությունը և դրանում Հիսուս Քրիստոսի դերը՝ ստորև նշված իրավիճակում, որը համապատասխանում է իրենց ընտրած թվին:

  1. Դպրոցի դասընկերոջը, որը հետաքրքրվում է, թե ինչ է սովորեցնում մեր եկեղեցին մահից հետո կյանքի մասին

  2. Աշխատավայրում՝ գործընկերոջը, որը վերջերս իմացել է, որ իր եղբայրը/քույրը մահացու հիվանդություն ունի

  3. Տարրական դասարանների փոքր երեխաներին

  4. Ձեր պապիկի/տատիկի հուղարկավորության ժամանակ խոսք ասելիս

Երբ ուսանողները հնարավորություն ունենան կիսվել միմյանց հետ, կարող եք խնդրել մի քանի պատրաստակամ ուսանողի կիսվել, թե իրենք ինչ սովորեցին այս փորձառությունից: Դա կարող է ներառել նոր գաղափար, որը նրանք իմացան Հիսուս Քրիստոսի և Հարության մասին կամ որևէ բան, որը նրանք սովորեցին՝ բացատրելով այն ուրիշներին:

Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ

Որպես Դաս 101-ի մաս. «Սաղմոսների ներածություն, Մաս 2»-ի ժամանակ ուսանողները, հնարավոր է, սկսել էին ստեղծել տեսահոլովակ, բանաստեղծություն, նկար, մեմ կամ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իրենց մտքերի և զգացմունքների այլ արտահայտություն: Առաջարկեք ուսանողներին գտնել կամ վերհիշել իրենց նախագիծը: Ցուցադրեք հետևյալ հրահանգները և հարցերը, որոնց ուսանողները պետք է պատասխանեն իրենց օրագրերում: Կարող եք հանգիստ երաժշտություն միացնել, երբ ուսանողներն աշխատում են այս վարժության վրա:

Մի պահ մտածեք, թե ինչ փորձառություն եք ունեցել այս ստեղծագործության վրա աշխատելիս: Հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ հիշել ձեր արտահայտած զգացմունքները:

  • Ի՞նչ իմացաք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, երբ ստեղծում էիք երկրպագության այս արտահայտությունը:

  • Երբ ստեղծեցիք այդ գործը, ի՞նչ առկա փոփոխություններ նկատեցիք այն բանում, թե ինչ եք մտածում կամ զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին այսօր։

  • Նայելով ձեր նախագծին, ի՞նչ կավելացնեիք: Ի՞նչը կփոխեիք:

Կարող եք հնարավորություն տալ պատրաստակամ ուսանողներին, որոնք դեռ չեն կիսվել իրենց նախագծով, կիսվել իրենց ստեղծածով, իրենց համար կարևոր փորձառությամբ կամ իրենց զգացածով:

Պարբերաբար ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները

Դաս 107. «Սաղմոս 119»-ի ժամանակ, հնարավոր է, ստեղծել էիք առարկայական դաս՝ մթնեցնելով սենյակի լույսերը և միացնելով ճրագ կամ լապտեր: Կարող եք կրկնել այդ առարկայական դասը և խնդրել ուսանողներին կարդալ Սաղմոս 119․105 հատվածը։ Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ են հիշում այդ դասից, այդ թվում՝ թե ինչու է Աստծո խոսքը նման լույսի մեր կյանքում:

Ուսանողներին այդ դասի ժամանակ, հնարավոր է, առաջարկել էիք սահմանել սուրբ գրությունների ուսումնասիրության անձնական նպատակ կամ առաջարկել էիք խորհել, թե ինչպես են իրենք իրագործում արդեն սահմանված նպատակը։ Առաջարկեք նրանց գնահատել, թե ինչպես են իրենք իրագործել իրենց ուսումնասիրության նպատակը, և ինչպես է դա օգնում իրենց: Դա անելու համար կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները։

Ձեր ուսումնական օրագրում գրեք, թե ինչպես է ընթանում սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը: Կարող եք ներառել հետևյալ հարցերից մի քանիսի պատասխանները.

  • Ի՞նչ եք անում՝ ձեր նպատակը հետևողականորեն իրականացնելու համար։

  • Արդյո՞ք զգում եք, որ Տերն ուղղորդում է ձեզ սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում, եթե այդպիսիք կան:

  • Ինչպե՞ս կարող եք շարունակաբար բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Եթե ​​նրանք կիսվում են իրենց հաջողություններով, կարող եք նմանատիպ հարցեր տալ․ «Ինչպե՞ս է դա ազդել ձեր կյանքի վրա», կամ «Ի՞նչ եք արել, որն օգնել է հասնել այդ արդյունքին»: Եթե ​​նրանք կիսվում են իրենց ունեցած դժվարություններով, կարող եք առաջարկել դասարանին փնտրել սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների ուղերձներ կամ կիսվել անձնական փորձառություններով, որոնք կարող են օգնել: Փորձեք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ուսանողները ձգտեն օգնել և աջակցել միմյանց:

Կարող եք կիսվել նաև սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակներով ու փորձառություններով: