Սեմինարիա
Հոբ 14, 19․ «Ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է»


«Հոբ 14, 19․ «Ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հոբ 14, 19․ «Ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ Դաս 98

Հոբ 14, 19

«Ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է»

The resurrected Jesus Christ (dressed in white robes) standing at the entrance to the Garden Tomb. Christ is portrayed looking toward the heavens.

Դժվար է հույս գտնել դժվար ժամանակներում, այդ թվում՝ սիրելի մարդկանց մահից հետո: Երկնային Հայրն ուղարկեց Իր Որդուն՝ կատարելու քավություն, որն ավարտվեց Փրկչի հարությամբ գերեզմանից: Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք հույս ունենալ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ այն հույսը, որը գալիս է Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին լսել կամ կարդալ «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի բառերը: Նրանք կարող են օրհներգից ընտրել իրենց սիրած արտահայտությունը, որը կարող է հույս բերել դժվարությունների միջով անցնող մարդուն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատմության ամենամեծ իրադարձությունը

Ցուցադրեք հետևյալ հարցը և առաջարկեք ուսանողներին քննարկել այն փոքր խմբերում:

  • Ո՞ր իրադարձությունները մարդիկ կարող են նշել որպես մարդկության պատմության ամենակարևոր իրադարձություններ։ Ինչո՞ւ։

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) կիսվել է հետևյալով.

Head and shoulders portrait of Ezra Taft Benson

Պատմության մեծագույն իրադարձությունները նրանք են, որոնք ազդում են մեծագույն թվով մարդկանց վրա ամենաերկար ժամանակահատվածների ընթացքում: Այս չափանիշով, ոչ մի իրադարձություն չի կարող ավելի կարևոր լինել անհատների կամ ազգերի համար, քան Տիրոջ հարությունը: (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 94)

Մի պահ մտածեք, թե ինչ գիտեք Փրկչի hարության մասին, և ինչու է այն կարևոր ձեզ համար։ Մտածեք նաև, թե ինչու Փրկչի հարությունը կարող է համարվել պատմության ամենակարևոր իրադարձությունը:

Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն, որ օգնի իրենց ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի հարությունը և հույսը, որն այն կարող է բերել:

Հոբի հարցերը

Եթե դուք ուսուցանել եք Դաս 97. «Հոբ 1–3, 12–13»-ը, ուսանողները կարող են կիսվել, թե ինչ են հիշում Հոբի փորձությունների մասին: Կամ նրանք կարող են կարդալ հետևյալ պարբերությունը.

Հոբը արդար մարդ էր, որը ծանր տառապանքներ էր կրում։ Նա կորցրել է իր ողջ ունեցվածքը, իր բոլոր 10 երեխաները զոհվել էին, երբ տունը փլվել էր նրանց վրա, ու նա սարսափելի ֆիզիկական ցավ էր տարել։

  • Ի՞նչ հարցեր ձեր մեջ կառաջանային, եթե լինեիք Հոբի փոխարեն:

Կարդացեք Հոբ 14.7–14 հատվածները՝ նշելով այն երկու հարցը, որ Հոբն ուներ, երբ հույս էր փնտրում իր տառապանքների մեջ:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու համար Հոբի հարցը հատված 10-ում, կարող եք բացատրել, որ Հոբը հարցնում է. «Ո՞ւր ենք գնում, երբ մահանում ենք»:

  • Ե՞րբ եք լսել կամ երբ եք տվել նմանատիպ հարցեր:

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես իրենք կպատասխանեին Հոբի հարցերին:

Տեսնելու համար, թե ինչպես կարող են պատասխանել Հոբի հարցին հատված 10-ում, ուսանողները կարող են խաչաձև վկայակոչել կամ հղումով կապել հատված 10Ալմա 40․6, 11–14 հատվածների հետ: Բացատրեք, որ Մորմոնի Գրքի մարգարե Ալման ուսուցանել է, որ մեր մահից հետո մեր հոգիներն ապրում են երջանկության կամ թշվառության մի վիճակում՝ մինչև հարությունը:

Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են պատասխանել Հոբի հարցին հատված 14-ում: Երբ նրանք խորհում են, դուք կամ որևէ ուսանող կարող եք կարդալ հետևյալ խոսքերը: Կարող եք դիտել «Until We Meet Again» տեսանյութը` 0:00-2:28, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

3:40

Արթուր Փաթնը՝ նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) մանկության ընկերներից մեկը, սպանվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նախագահ Մոնսոնը կիսվել է Արթուրի տուն այցելելու իր փորձառությամբ՝ լուրը լսելուց հետո.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Աղոթող սրտով ես քայլեցի ծանոթ ճանապարհով՝ դեպի Փաթնների տուն, մտածելով, թե մխիթարության ինչ խոսքեր կարող են ասել պատանի շուրթերը:

Դուռը բացվեց և տիկին Փաթնը գրկեց ինձ, ինչպես կգրկեր իր որդուն: …

[Միասին աղոթելուց հետո] տիկին Փաթնը նայեց իմ աչքերին և ասաց. «Թոմի, ես ոչ մի եկեղեցի չեմ գնում, բայց դու գնում ես: Ասա ինձ, մի՞թե Արթուրը կրկին կապրի»: («Տիկին Փաթն՝ պատմությունը շարունակվում է», Լիահոնա, նոյ. 2007, 22)

Պատկերացրեք, որ դուք գտնվում եք նախագահ Մոնսոնի իրավիճակում: Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք կարճ պարբերություն՝ տիկին Փաթնի հարցին պատասխանելու համար։

Հիսուս Քրիստոսի հարության մասին սովորելու ընթացքում խրախուսեք ուսանողներին ավելացնել իրենց գրածին։

«Ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է»

Կարդացեք Հոբ 19․23–27 հատվածները՝ փնտրելով այն պատասխանը, որը Հոբը տվեց իր հարցերին։

  • Ի՞նչ գիտեր Հոբը, որ ճշմարիտ է։

    Ուսանողները կարող են կիսվել, օրինակ, հետևյալ ճշմարտությամբ․ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք հարություն կառնենք և նորից կտեսնենք Աստծուն։

  • Ի՞նչ կարող են մեզ սովորեցնել հատվածներ 23–24-ն այն մասին, թե Հոբն ինչպես էր վերաբերվում այս ճշմարտությանը։

  • Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքը ինչպիսի՞ ազդեցություն կարող էր ունենալ Հոբի վրա, երբ նա դիմանում էր իր փորձություններին:

  • Ինչպե՞ս կարող է այդ գիտելիքը օգնել մեզ:

Ուսանողները կարող են ինքնուրույն կարդալ հետևյալ խոսքերը, ապա կիսվել, թե դրանցում ինչն էր առավել տպավորիչ։

Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը կիսվել է որոշ եղանակներով, թե ինչպես Հիսուս Քրիստոսի հարության մասին մեր գիտելիքները կարող են մեզ հույս բերել.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մեռելներից հարությունը մեր հավատի հուսադրող անհատական սյունն է։ Այն իմաստավորում է մեր վարդապետությունը, շարժառիթ տալիս մեր վարքին և հույս՝ մեր ապագայի համար։ …

Հարությունը մեզ հեռանկար և ուժ է տալիս դիմակայելու մեր և մեր հարազատների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին։ Այն օգնում է մեզ այլ կերպ նայել ֆիզիկական, մտավոր կամ հուզական տկարություններին, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում։ Այն մեզ ուժ է տալիս դիմանալու վշտին, անհաջողությանը և հիասթափությանը։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրին երաշխավորված է հարություն, մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները և հակադրությունները միայն ժամանակավոր են։ («Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75)

  • Ե՞րբ եք տեսել, որ որևէ մեկը հույս ձեռք բերի՝ Հիսուս Քրիստոսի և Նրա հարության հանդեպ ունեցած հավատքի շնորհիվ:

Հասկանալ Հարությունը

Նախքան հետևյալ հրահանգները ցուցադրելը, կարող եք քննարկել, թե մենք ինչպես կարող ենք զորացնել մեր ասած կամ գրած խոսքերը՝ դրանք կապելով Փրկչի և Նրա մարգարեների խոսքերի հետ: Դա անելու եղանակներից մեկը սուրբ գրություններից արտահայտություններ մեջբերելն է:

Կատարեք հետևյալ վարժությունը այն պարբերության հետ, որը գրել էիք՝ ի պատասխան տիկին Փաթնի հարցի․

  1. Ավելացրեք մեկ-երկու նախադասություն՝ օգտագործելով այն, ինչ այսօր զգացիք կամ սովորեցիք Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչպես կարող ենք հույս ձեռք բերել Նրա Հարության շնորհիվ: Ներառեք արտահայտություն Հոբ 19.25–27 հատվածներից։

  2. Ավելացրեք մեկ կամ երկու լրացուցիչ նախադասություն՝ օգտագործելով բառեր կամ արտահայտություններ այլ սուրբ գրություններից կամ Եկեղեցու ղեկավարների ելույթներից: Դա անելու համար կարող եք «Հարություն» հարցումով որոնում կատարել Ավետարանի գրադարանում, Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաներ և հարցեր բաժնում։ Կարող եք նաև վերանայել 48, 55–56 և 58 հատվածները Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույցում (2023)։

Անհրաժեշտության դեպքում կարող եք տրամադրել հետևյալ հղումները.

Ա Կորնթացիներին 15․20–22, Մոսիա 16․7-8, Ալմա 11․42-44, Հելաման 14․17, Մորոնի 7․41

Կարող եք ցուցադրել «Because of Him» տեսանյութը (2:44), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և առաջարկել ուսանողներին ավելացնել իրենց գրածին:

2:44

Երբ ուսանողներն ավարտեն, բաժանեք նրանց փոքր խմբերի: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց խմբերում, թե ինչ են իրենք գրել Հիսուս Քրիստոսի հարության մասին: Մինչ դասընկերները կիսվում են, ուսանողները կարող են ավելացնել իրենց պարբերություններին:

Դասը ավարտելու համար կարող եք դիտել «Until We Meet Again» տեսանյութի մնացած մասը՝ 2:28-3:39, որպեսզի լսեք, թե ինչ ասաց նախագահ Մոնսոնը տիկին Փաթնին։

3:40