«Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42
Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42
Ակնարկ
Հոբը հավատարիմ մարդ էր, որը վայելում էր օրհնված կյանք։ Անսպասելիորեն Հոբը կորցրեց իր ունեցվածքը, երեխաներին և առողջությունը։ Թեև այդ փորձությունները դժվար էին, Հոբը վստահեց Տիրոջը, որն օգնեց Հոբին դիտարկել իր փորձությունները հավերժության հեռանկարից։ Տերը մեծապես օրհնեց Հոբին իր կյանքի վերջում:
Փորձեք ճանաչել ուսանողներին․ հասկացեք նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը: Երբ ուսանողները զգում են, որ իրենց ուսուցիչը անկեղծորեն հոգ է տանում իրենց մասին, նրանք ավելի հավանական է, որ դասի գան պատրաստ՝ սովորելու և կիսվելու իրենց պատկերացումներով ու փորձառություններով։ Հնարավորություններ փնտրեք ուսանողներին հարցնելու իրենց հետաքրքրությունների մասին դասից առաջ, ընթացքում կամ հետո: Կարող եք հարցեր տալ այն առարկաների մասին, որոնք ուսանողները բերում են դասարան կամ այն վարժությունների վերաբերյալ, որոնցում ներգրավված են: Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես է կապեր հաստատել, տես «Փրկիչը ճանաչում է մեզ և հասկանում է մեր հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 13)։ Լրացուցիչ ուսուցման համար այն մասին, թե ինչպես դիտարկել և հարցնել ուսանողների հետաքրքրությունները, տես «Seek to know them—understand their circumstances, needs, and strengths»։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հոբ 1–3, 12–13
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ փորձությունների ժամանակ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին վստահելու ավելի մեծ ցանկություն:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես են իրենք արձագանքել իրենց փորձություններին: Առաջարկեք նրանց դասի գալ պատրաստ՝ քննարկելու իրենց փորձառությունները:
-
Տեսանյութ. «Mountains to Climb» (5:05)
Հոբ 14, 19
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ այն հույսը, որը գալիս է Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին լսել կամ կարդալ «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի բառերը: Նրանք կարող են օրհներգից ընտրել իրենց սիրած արտահայտությունը, որը կարող է հույս բերել դժվարությունների միջով անցնող մարդուն:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ հարց դասի սկզբում, հրահանգներ «Հասկանալ հարությունը» բաժնում
-
Տեսանյութեր․ «Until We Meet Again» (3:39) 0:00-2:28 և 2:28-3:39 «Because of Him» (2:44)
Հոբ 21–24, 38–40, 42
Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ օգնել ուրիշներին դիտարկել իրենց փորձությունները հավերժության հեռանկարից։
-
Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին տվեք հետևյալ հարցը․ «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մենք փորձությունների միջով անցնենք»։ Առաջարկեք նրանց գտնել պատասխաններ՝ օգտագործելով աստվածային աղբյուրներ, օրինակ՝ սուրբ գրությունները, եկեղեցու ղեկավարների կամ իրենց ծնողների ուսմունքները: Ուսանողները կարող են հարցնել նաև իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին, թե նրանք ինչպես կպատասխանեին այդ հարցին։
-
Նկար․ Հոբ
-
Աշխատաթերթ․ «Հասկանալ փորձությունները»
-
Տեսանյութ․ «Why Do Bad Things Happen to Good People?» (4:39)
-
Նյութեր ուսանողների համար․ վեցանիստ զառ՝ ուսանողների յուրաքանչյուր զույգի համար
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Զառերով խաղի հրահանգներ