«Ժողովող․ «Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ժողովող․ «Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3; 11–12․ Դաս 111
Ժողովող
«Աստված բոլոր գործերը դատաստանի է բերելու»
Երբեմն հեշտ է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այս կյանքում՝ մոռանալով մեր կյանքը դիտարկել հավերժության հեռանկարից: Ժողովող գրքում Քարոզիչը հիշեցնում է մեզ, որ այս աշխարհի բաները ժամանակավոր են: Նա խորհուրդ է տալիս մեզ նախապատրաստվել այն ժամանակին, երբ Աստված կդատի Իր բոլոր զավակներին: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է վերջին դատաստանի ժամանակ Աստծուն հանդիպելու վրա կենտրոնանալն օգնել իրենց իմաստուն ընտրություններ կատարել:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին զրուցել ծնողի կամ վստահելի ղեկավարի հետ այն մասին, թե ինչպես են նրանք զգացել դեռահաս տարիքում կայացրած իրենց որոշումների երկարաժամկետ ազդեցությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կայացնել որոշումներ
Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է հավերժության հեռանկարը ազդել իրենց կայացրած որոշումների վրա: Դա անելու համար կարող եք գրել հետևյալը գրատախտակի վրա։ Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե երիտասարդ տարիքում կայացրած այս որոշումներից յուրաքանչյուրն ինչպես կարող է ազդել իրենց ապագայի վրա:
-
Ինչպես եմ ես վերաբերվում իմ մարմնին
-
Ինչպես եմ ես անցկացնում իմ ազատ ժամանակը
-
Ինչպես եմ ես վերաբերվում մարդկանց
Այնուհետև կիսվեք հետևյալ խոսքերով և առաջարկեք ուսանողներին կապել վերը նշված որոշումները նախագահ Նելսոնի ուսուցանածի հետ:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է հետևյալը մեր ընտրությունների մասին։
Յուրաքանչյուր արդար ընտրություն, որը դուք կկատարեք այստեղ, հսկայական օգուտ կտա ձեզ այս կյանքում։ Բայց մահկանացու կյանքում կատարած արդար ընտրությունները աներևակայելի օգուտ կտան հավերժական կյանքում։ …
Հակառակորդը, իհարկե, չի ուզում, որ դուք նույնիսկ մտածեք վաղվա օրվա մասին, էլ չեմ խոսում հավերժական կյանքի մասին։ («Ընտրություններ հավերժության համար», [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022], Gospel Library)
-
Ինչպե՞ս կարող է մեզ վրա ազդել մեր ընտրությունները հավերժության հեռանկարից չդիտարկելը:
Գրեք այն որոշումը, որին դուք այժմ բախվում եք և որը կարող է «աներևակայելի օգուտ տալ հավերժական կյանքում»:
Դա կարող է ուսանողներին որոշ գաղափարներ տալ որոշումների տեսակների մասին, որոնք նրանք կարող են գրել, օրինակ՝
-
Արդյոք պետք է շարունակել ժամանակ անցկացնել ընկերների որոշակի խմբի հետ:
-
Արդյոք պետք է ապաշխարել մի մեղքի համար, որը եղել է իրենց մտքում:
-
Ինչ են իրենք ընտրում անել Հանգստության օրը։
Խորհեք, թե ինչու Երկնային Հայրը կարող է ցանկանալ, որ դուք մտածեք ապագայի մասին՝ այս որոշումը կայացնելիս: Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե դուք դա չանեք:
Ժողովող գրքի այսօրվա ուսումնասիրության ժամանակ ձգտեք հասկանալ ճշմարտությունները և ստանալ անձնական հայտնություն Տիրոջից, որը կարող է օգնել ձեզ որոշում կայացնել:
Ժամանակավոր բաների վրա կենտրոնանալը
Ժողովողի գրքում հեղինակն իրեն անվանել է «Ժողովողը» (Ժողովող 1.1)։ Քարոզիչը հակադրում է աշխարհիկ բաների վրա մեր կյանքը կենտրոնացնելու դատարկությունը և Աստծո հետ հանդիպելուն պատրաստվելու կարևորությունը:
Կարող եք ստեղծել փոքր խմբեր և յուրաքանչյուր խմբի առաջարկել կարդալ ստորև բերված հատվածներից մեկը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ հատվածները, կարող եք ցուցադրել հետևյալ սահմանումները: Առաջարկեք ուսանողներին կարդալու ժամանակ փոխարինել հետևյալ բառերն ու արտահայտությունները իրենց սահմանումներով.
-
«Ունայնություն» նշանակում է դատարկ կամ անցողիկ:
-
«Երկնքի տակ» կամ «արևի տակ» նշանակում է այս մահկանացու կյանքում:
-
«Ոգու հուսահատություն» նշանակում է հիասթափություն։
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչ բացահայտեց Քարոզիչը, երբ ձգտում էր որոշակի բաների, որոնք որոշ մարդկանց կարծիքով կարող են երջանկացնել իրենց ն բավարարություն պարգևել։
-
Աշխարհիկ իմաստություն։ Ժողովող 1․13–18
-
Ժամանակավոր հաճույքներ և նյութական ունեցվածք։ Ժողովող 2․1, 4–11
Կարող եք պարզաբանել, որ աշխարհիկ իմաստությունը և նյութական ունեցվածքը պարտադիր չէ վատը լինեն կամ սխալ լինեն: Բայց երբ այս բաները դրվում են մեր ուշադրության կենտրոնում, հատկապես Աստծուն հաճո լինելուց վեր, դրանք դառնում են հոգևոր տեսակետից վտանգավոր: Խմբերին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը։ Այնուհետև խմբի որևէ անդամ կարող է խմբի մտքերով կիսվել դասարանի հետ:
-
Այս բաներին ձգտելը ինչպե՞ս կարող է ի վերջո թողնել մեզ ունայնության կամ հուսահատության մեջ:
Մեր վերջնական հանդիպումը Աստծո հետ
Ժամանակավոր գիտելիքների և ունեցվածքի ձգտելուց հետո Քարոզիչն ավարտում է գիրքը՝ իր քաղած դասերով: Կարդացեք Ժողովող 12․7, 13–14 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է նա ուսուցանել, որ կարող է օգնել մեզ պահպանել հավերժության հեռանկարը:
Այդ հեռանկարն այնքան կարևոր է, որ Աստված ոգեշնչել է Իր ծառաներից շատերին՝ ուսուցանելու այն: Խաչաձև հղում կատարեք կամ կապեք Ժողովող 12.7, 13–14 հատվածները Ալմա 34․32 և Մորմոն 3․20, 22 հատվածների հետ։ Կարդացեք այդ հատվածները՝ փնտրելով, թե ինչպես են Ամուղեկը և Մորմոնն ուսուցանել նմանատիպ ուղերձ:
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփել, թե ինչ են ուսումնասիրում այս հատվածները՝ ճշմարտության մեկ արտահայտությամբ:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Այս կյանքում մեր ընտրություններն են որոշելու, թե որքանով ենք մենք պատրաստ կանգնելու Աստծո առաջ Վերջին Դատաստանի ժամանակ: Երբ ուսանողները պատասխանեն հաջորդ հարցին, կարող եք առաջարկել նրանց փակել իրենց աչքերը և պատկերացնել, թե ինչպես են հանդիպում Աստծուն այս կյանքից հետո: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչ գիտեն Աստծո և Նրա հատկանիշների մասին:
-
Աստծո ո՞ր հատկանիշներն են եզակիորեն որակավորում Նրան մեր Դատավորը լինելու համար:
Կարող եք հիշեցնել ուսանողներին Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ օգնել մեզ պատրաստվել Վերջին Դատաստանին՝ կիսվելով հետևյալ սուրբ գրությամբ և հարցով։
Կարդացեք 3 Նեփի 27․16, 19 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող ենք պատրաստվել հանդիպելու Հիսուս Քրիստոսին Վերջին Դատաստանի ժամանակ:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մենք չենք կարող պատրաստվել Վերջին Դատաստանին առանց Հիսուս Քրիստոսի:
Մեր երկնային նպատակը
Օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես կարող է իմացությանն այն մասին, որ մեր ընտրությունները նախապատրաստում են մեզ հավերժության համար, ազդել մեր կայացրած ամենօրյա որոշումների վրա: Դա անելու համար հնարավորություն տվեք ուսանողներին կիրառել այն, ինչ նախագահ Նելսոնն ուսուցանել է հետևյալ ուղերձում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է, որ կարևոր է սկսել՝ «մտքում ունենալով վերջը»։
Որպես Եկեղեցու նախագահ իմ առաջին ուղերձում ես խրախուսել եմ ձեզ սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը։ Սա նշանակում է՝ սելեստիալ թագավորությունը դարձնել ձեր հավերժական նպատակը և այնուհետև ուշադիր խորհել, թե երկրի վրա գտնվելու ժամանակ ձեր յուրաքանչյուր որոշումը որտեղ կտեղավորի ձեզ հաջորդ աշխարհում։ («Ունեցեք սելեստիալ մտածողություն», Լիահոնա, նոյ. 2023, 118)
-
Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսի ուսմունքները և օրինակը ցույց տալիս, որ Նա որոշումներ է կայացրել «վերջը մտքում ունենալով»:
Բացատրեք, որ ուսանողները պետք է դասի ժամանակ փորձեն կիրառել այն, ինչ ուսուցանում է նախագահ Նելսոնը: Նախքան նրանք կսկսեն, կարող եք խնդրել նրանց մտածել այն որոշումների մասին, որոնք կազդեն իրենց վրա հաջորդ կյանքում: Ավելացրեք այդ որոշումները դասի սկզբին գրատախտակին գրված որոշումների ցանկին:
Այնուհետև ուսանողները կարող են փոքր խմբերով քննարկել հետևյալը։
Ընտրեք գրատախտակի որոշումներից մեկը և պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ որոշումներ կարող է կայացնել այդ մասին դեռահասը, որոնք կազդեն Աստծուն հանդիպելու համար նրա նապատրաստվելու վրա։
-
Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի ավետարանից, որը կարող է օգնել դեռահասին այդ մասին որոշումներ կայացնել:
Առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։ Կարող եք խրախուսել ուսանողներին գտնել և կիսվել սուրբ գրություններով կամ Եկեղեցու ղեկավարների ուղերձներով, որոնք հաստատում են այն, ինչով իրենք կիսվում են:
Եզրափակիչ մաս
Նախքան ուսանողները կկատարեն հետևյալ վարժությունը, դուք կարող եք հիշեցնել նրանց այն որոշման մասին, որը նրանք գրել էին դասի սկզբում:
Պատկերացրեք, որ Վերջին Դատաստանի ժամանակ կանգնած եք Աստծո առջև և լսում եք, որ Նա ասում է ձեզ. «Լավ, բարի ու հավատարիմ ծառա» (Մատթեոս 25.23):
Հիմա պատկերացրեք, որ կանգնելով Աստծո առջև, դուք հնարավորություն ունեք ապագայից հաղորդագրություն ուղարկել ձեր ներկայիս «ես»-ին: Գրեք հաղորդագրություն, որում դուք ապագայից այնպիսի խորհուրդ եք տալիս է ինքներդ ձեզ՝ որը կօգնի ձեզ նախապատրաստվել Վերջին Դատաստանին: Կարող եք ներառել այն, ինչ սովորեցիք և զգացիք այսօր.
-
Երիտասարդ տարիքում արված ընտրություններն ինչպես են ազդում Աստծուն հանդիպելու ձեր նախապատրաստության վրա:
-
Ինչպիսի՞ շտկումներ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ կատարել այն որոշումներում, որ պետք է կայացնեք հիմա:
Վկայեք, որ կարևոր է որոշումներ կայացնել՝ մտքում ունենալով այն օրը, երբ կանգնելու ենք Աստծո առաջ՝ դատվելու համար: