Սեմինարիա
Առակներ 3․ «Ապավինիր Տիրոջը»


«Առակներ 3. «Ապավինիր Տիրոջը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Առակներ 3. «Ապավինիր Տիրոջը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12․ Դաս 110

Առակներ 3

«Ապավինիր Տիրոջը»

Trust in the Lord - Youth Video - Screen Capture

Երբեմն կարող է դժվար լինել ապավինել Տիրոջը: Բայց երբ մենք ճանաչում ենք Նրան, մենք գիտակցում ենք, որ «Նա ամեն ինչ անում է աշխարհի օգտին» (2 Նեփի 26.24)։ Այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ Նրան ապավինելու իմաստությունը՝ «մեր սեփական հասկացողությանը» վստահելու փոխարեն (Առակաց 3.5)։ Այս դասը կօգնի ուսանողներին ընտրել Տիրոջն ապավինելը:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել Առակներ 3․5–6 վարդապետության սերտման հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունը․ «Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը … և նա կուղղի քո ճանապարհները»։ Դասին նախապատրաստվելու համար ուսանողները կարող են սովորել արտահայտությունը՝ մի քանի անգամ արտասանելով այն, և խորհել իրենց կյանքի այն իրավիճակների մասին, երբ իրենք պետք է ապավինեն Տիրոջը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վստահություն

Կարող եք սկսել դասը՝ Վստահություն բառը գրելով գրատախտակին: Այնուհետև տվեք հետևյալ հարցը՝ մեկ առ մեկ ցուցադրելով ուղեկցող իրավիճակները: Կարող եք հարմարեցնել իրավիճակները ձեր ուսանողների կարիքներին:

  • Ո՞ւմ դուք կվստահեիք …

    • որ ձեզ ուշ գիշերով մեքենայով տուն տաներ։

    • ձեր ընտանիքի դրամական միջոցները։

    • որ ձեզ խորհուրդ տար, թե ում հետ հանդիպեք կամ ամուսնանաք։

    • որ ձեզ սովորեցներ Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչպես հետևել Նրան:

      Կարող եք գրատախտակին՝ Վստահություն բառի տակ գրել հետևյալ հարցի վերաբերյալ ուսանողների պատասխանները։

  • Ի՞նչ հատկություններ պետք է ունենա մարդը, որպեսզի վստահեք նրան:

Կարդացեք Առակներ 3․5 հատվածը՝ խորհելով, թե ինչ է այն նշանակում ձեզ համար։ Այնուհետև ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞ւմ եք ավելի շատ վստահում՝ Տիրո՞ջը, թե՞ ինքներդ ձեզ: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ իրավիճակ է ձեր կյանքում այս պահին, որի ժամանակ դուք զգում եք, որ պետք է ավելի շատ ապավինեք Տիրոջը, քան ինքներդ ձեզ:

Այսօր սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրեք, թե ինչ եք սովորում Սուրբ Հոգուց, որն օգնում է ձեզ ապավինել Տիրոջը:

«Տիրոջն ապավինիր … և մի վստահիր»

վարդապետության ​​սերտման հատվածի պատկերակ @img–type=icon Առակներ 3.5–6 վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ եղանակով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Առակներ 3.5–6 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես պետք է ավարտեք հետևյալ արտահայտությունը. «Եթե մենք …, ապա Տերը …»

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ավարտած արտահայտություններով։ Ընդունեք և հաստատեք այն, ինչով նրանք կիսվում են: Ճշմարտություններից մեկը, որով նրանք կարող են կիսվել, այն է, որ, եթե մենք ապավինենք Տիրոջը մեր ամբողջ սրտով, ապա Նա կուղղի մեր ճանապարհները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապավինել Տիրոջը մեր «ամբողջ սրտով» (հատված 5):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապավինել Տիրոջը, այլ ոչ «մեր սեփական հասկացողությանը» (հատված 5):

    Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածը, առաջարկեք երկու ուսանողի երեք ոտնաչափ հեռու կանգնել որևէ ամուր բանից, օրինակ՝ պատից: Մի ուսանողի առաջարկեք թեքվել դեպի պատը և օգտագործել այն որպես հենարան: Մյուս ուսանողին առաջարկեք որքան հնարավոր է հեռու թեքվել պատից՝ այնքան, որ չկորցնի հավասարակշռությունը:

  • Ինչպե՞ս կարող են այս օրինակներն օգնել մեզ ավելի լավ հասկանալ Առակներ 3․5–6 հատվածները։

    Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի: Առաջարկեք ուսանողներին թղթի վրա գրել իրավիճակներ, երբ Վերջին Օրերի Սրբերի դեռահասները կարող են գայթակղություն ունենալ օգտագործելու իրենց սեփական դատողությունը՝ Տիրոջ խորհրդին ապավինելու փոխարեն: Օրինակները կարող են ներառել ժամանցի ընտրությունը, որոշելը, թե ում հետ կամ երբ հանդիպել, որոշակի բառապաշարի օգտագործումը, կրթության կամ ապագայի վերաբերյալ նպատակներ դնելը:

    Բավարար ժամանակ տրամադրելուց հետո կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։ Ուսանողները կարող են օգտագործել իրենց ցանկերը՝ իրենց խմբերում հարցերը քննարկելու համար:

  • Որևէ մարդու համար ի՞նչը կարող է դժվարացնել Տիրոջն ապավինելը՝ սեփական հասկացողությանը վստահելու փոխարեն:

  • Ի՞նչ խորհուրդ կտաք այդ մարդուն, որպեսզի օգնեք նրան հաղթահարել այդ խոչընդոտները:

«Նա կուղղի քո ճանապարհները»

Որպեսզի օգնեք ուսանողներին մեծացնել Տիրոջը վստահելու իրենց ցանկությունը, առաջարկեք նրանց ուսումնասիրել ստորև բերված հատվածներից մի քանիսը կամ բոլորը: Ուսանողները կարող են մնալ իրենց խմբերում, և յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ հատվածներից մեկը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե մենք ինչու պետք է ցանկանանք ապավինել Տիրոջը՝ մեր սեփական հասկացողության փոխարեն.

  • Եսայի 55․8–9

  • 2 Նեփի 4․34–35

  • 2 Նեփի 26․24

  • Հակոբ 4.10

  • Մոսիա 4.9

    Երբ ուսանողները ավարտեն իրենց հատվածների ընթերցումը, առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով իրենց խմբերում: Առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել դասարանի հետ։

    Եթե ​​դասի սկզբում գրատախտակին գրել էի վստահության արժանի հատկությունները, կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչպես է Տերը դրսևորում այդ հատկություններից յուրաքանչյուրը: Ուսանողները կարող են գրատախտակին ավելացնել Տիրոջ այլ հատկություններ, որ Նա ունի իրենց կարծիքով, կամ որ իրենք գտել են վերը նշված հատվածներում:

  • Տիրոջ հատկություններից որո՞նք են օգնում ձեզ ապավինել Նրան, նույնիսկ եթե Նրա խորհուրդը հակասում է ձեր հասկացողությանը:

    Ստորև ներկայացված հարցի պատասխանին ուսանողներին պատրաստելու համար դիտեք «Trust in the Lord» (3:30) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Այս տեսանյութում երիտասարդները պատմում են, թե ինչու են ընտրում Տիրոջն ապավինելը:

    Կարող եք կիսվել ստորև տրված հարցի ձեր պատասխանով՝ ի լրումն այն ամենի, ինչով կիսվում են ուսանողները:

    3:30
  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը ապավինել Տիրոջը՝ ձեր սեփական հասկացողության փոխարեն: Ինչպե՞ս է Նա օգնել կամ ուղղորդել ձեզ:

Ապավինել Տիրոջը

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են, կարող եք առաջարկել նրանց անհատապես անել հետևյալը։

Մտածեք այն մասին, ինչ գրել էիք ձեր ուսումնական օրագրում դասի սկզբում: Ուղղորդում խնդրեք Տիրոջից՝ ձեր օրագրում տրված հետևյալ հարցերին պատասխանելու համար.

  • Ի՞նչ սովորեցիք այսօր Տիրոջ մասին, որը խրախուսում է ձեզ ապավինել Նրան:

  • Ո՞րն է եղանակներից մեկը, որով կարող եք վստահել Տիրոջը այն իրավիճակում, որի մասին գրել եք:

  • Ինչպե՞ս կարող եք դա անել «ամբողջ սրտով» (Առակներ 3.5

Օգտակար կլինի կիսվել ձեր զգացմունքներով Տիրոջ հանդեպ և այն եղանակների վերաբերյալ, որոնցով Նա ուղղորդել է ձեզ, երբ դուք ապավինել եք Նրան: Կարող եք վկայել ձեր ուսանողներին օրհնելու Նրա կարողության և պատրաստակամության մասին, եթե իրենք ապավինեն Նրան:

Մտապահեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Առակներ 3․5–6․ «Քո ամբողջ սրտով ապավինիր Տիրոջը … և նա կուղղի քո ճանապարհները»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: