«Ելք 25, 35–40. «Տիրոջ փառքը լցրեց խորանը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 25, 35–40. «Տիրոջ փառքը լցրեց խորանը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19․ Դաս 52
Ելք 25, 35–40
«Տիրոջ փառքը լցրեց խորանը»
Հնազանդվելով Տիրոջ պատվիրանին՝ իսրայելացիներն անապատում խորան կամ տաճար կառուցեցին։ Այդ խորանը շարժական սրբավայր էր, որտեղ Տերը կարող էր բնակվել Իր ժողովրդի մեջ, երբ նրանք ճամփորդում էին: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը՝ Իր տաճարում:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք օգտագործել Gospel Library հավելվածը կամ temples.ChurchofJesusChrist.org կայքը՝ գտնելու տաճարների նկարներ կամ տեսանյութեր, որոնք կապված են տաճարների հետ: Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում Տիրոջ տաճարին: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչպես են ժամանակակից տաճարներն օգնում իրենց հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞րն է տաճարների նպատակը
Կարող եք սկսել դասը՝ ներկայացնելով հետևյալ սցենարը։ Ապա սցենարը ներկայացնելուց հետո կարող եք ցուցադրել հարցերը և առաջարկել ուսանողներին քննարկել դրանք զուգընկերոջ հետ:
Պատկերացրեք, որ ձեր տարածքում շուտով տաճար է նվիրագործվելու: Դուք հրավիրում եք ձեր ընկերոջը տաճարի բաց դռների օրը ձեզ հետ այցելել տաճար: Ձեր ընկերն ընդունում է ձեր հրավերը, բայց նշում է, որ նա ոչինչ չգիտի տաճարների մասին:
-
Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընկերը հասկանա տաճարների և դրանց նպատակի մասին:
-
Ինչպե՞ս կարող եք պատասխանել ձեր ընկերոջը, եթե նա հարցնի, թե ինչու են տաճարները կարևոր ձեզ համար:
Երբ ուսանողները քննարկեն իրենց պատասխաններն իրենց զուգընկերների հետ, առաջարկեք նրանց մտածել հետևյալ հարցի իրենց պատասխանների մասին:
-
Օգտագործելով 1-ից (ցածր) 5-ը (բարձր) սանդղակը, ինչպե՞ս կգնահատեք Տիրոջը տաճարում հետևողականորեն երկրպագելու ձեր ցանկությունը:
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչու պատասխանեցին այնպես, ինչպես դա արել էին նախորդ հարցին պատասխանելիս:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք, թե Սուրբ Հոգին ինչ կարող է ուսուցանել ձեզ տաճարների մասին և ինչպես են այդ ուսմունքները կապում մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ոգեշնչում փնտրեք, որը կօգնի ձեզ ավելի մեծ ցանկություն զգալ՝ երկրպագելու Տիրոջը Իր տաճարում։
Տերը պատվիրում է իսրայելացիներին խորան կառուցել
Սինա լեռան վրա Մովսեսի հետ խոսելիս Տերը խնդրեց, որ իսրայելացիները բերեն իրենց ոսկին, արծաթը և այլ արժեքավոր իրեր, որպեսզի Իր համար սրբարան կամ խորան կառուցեն: Մեր ժամանակներում Նա մեզ խնդրում է նաև տաճարներ կառուցել, որոնք պետք է ծառայեն որպես սրբարան կամ սրբավայր:
Կարդացեք Ելք 25․8 հատվածը՝ փնտրելով, թե ինչու է Տերը ցանկանում, որ իսրայելացիները սրբարան կառուցեն:
-
Ի՞նչ գտաք:
-
Այն պատճառը, որով Տերը տվեց այդ հրահանգը, ի՞նչ է ձեզ ուսուցանում Իր և մեր նկատմամբ Իր վերաբերմունքի մասին:
Խորանի խորհրդանիշները
Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբ գրություններում կան շատ խորհրդանիշներ, որոնք կարող են ուսուցանել մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Խորհրդանիշներն ուսումնասիրելը՝ ուսումնասիրության հմտություն է, որը կարող է օգնել նրանց ավելին սովորել սուրբ գրություններից:
Խորհրդանիշների օգտագործման վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Look for symbols that testify of Jesus Christ» բաժինը Teacher Development Skills (2022), 9։
Խորանում եղած առարկաներն ու արարողությունները խորհրդանշական էին: Նրանք կոչված էին ուսուցանելու Իսրայելին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչպես կյանքի ճամփորդության միջոցով վերադառնալ Նրանց մոտ:
Որպեսզի օգնեք ուսանողներին սովորել խորանի խորհրդանիշների մասին, բաժանեք «Հին Կտակարանի խորանը» վերնագրով աշխատաթերթը: Կարող եք նաև ժապավեն կամ պարան դնել դասասենյակի հատակին՝ աշխատաթերթից գծապատկերը վերստեղծելու համար:
Ուսանողներին առաջարկեք փոքր խմբերով ուսումնասիրել խորանում առկա առարկաները: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք ուսումնասիրել տարբեր առարկաներ: Ապա խմբերը կարող են կիսվել իրենց գտածով դասարանի հետ։ Հիշեցրեք ուսանողներին առաջնորդություն փնտրել Հոգուց, երբ մտածում են, թե իրենց ինչ են ուսուցանում այդ առարկաները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգնել ուսանողներին, բայց ընդհանուր առմամբ, լավագույն տարբերակն է՝ թույլ տալ ուսանողներին ինքնուրույն բացահայտումներ անել և կապեր հաստատել՝ Սուրբ Հոգու միջոցով սովորելիս:
Աշխատաթերթի վրա աշխատելու փոխարեն ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել «Journey through the Ancient Tabernacle» հոդվածը (Ensign, մարտ 2018, 52–53) կամ դիտել «The Tabernacle» (7:18) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Ուսումնասիրության համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով: Այս քննարկման ընթացքում կարող եք տալ հետևյալ հարցերը:
-
Ո՞ր խորհրդանիշներն են առավել կարևոր կամ հետաքրքիր ձեզ համար։
-
Ի՞նչ ուսուցանեցին ձեզ խորանի խորհրդանիշները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Ժամանակակից տաճարներ
Կարող եք ցուցադրել ժամանակակից տաճարի նկարը: Բացատրեք, որ այսօր տաճարները ներառում են Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները, որոնք Աստված հետ է պահել հին իսրայելացիներից՝ իրենց ըմբոստության պատճառով: Չնայած այդ տարբերությանը՝ մեր տաճարները բազմաթիվ նմանություններ ունեն հին խորանի հետ:
-
Ի՞նչ նմանություններ եք տեսնում մեր տաճարների և հին խորանի միջև:
-
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այդ նմանություններից:
Խրախուսեք ուսանողներին կիսվել նախորդ հարցի պատասխաններից մի քանիսով: Կարող եք գրատախտակին գրել այն ճշմարտությունները, որոնք նշում են ուսանողները: Օգտագործելով իրենց բառերը՝ ուսանողները կարող են նշել հետևյալ ճշմարտությունները.
-
Տերը պատվիրում է մեզ տաճարներ կառուցել, որպեսզի Նա կարողանա ապրել մեր մեջ։
-
Տաճարի արարողություններն ու խորհրդանիշներն ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Տաճարն օգնում է մեզ նախապատրաստվել վերադառնալու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մոտ:
Բացատրեք, որ ինչպես հին խորանը, ժամանակակից տաճարները նույնպես պարունակում են խորհրդանիշներ, որոնք մեզ ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ժամանակակից տաճարները որքանո՞վ են օգնում ձեզ հիշել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Նախորդ հարցի քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել ժամանակակից տաճարների ներսում գտնվող հատուկ սենյակների նկարները: Օրինակ՝ տաճարում մկրտարանի նկարը ցուցադրելուց հետո կարող եք հարցնել ուսանողներին, թե մահացածների մկրտության արարողությունը մեզ ինչ կարող է ուսուցանել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք օգտագործել վերը նշված նկարները կամ «Inside Temples» հոդվածում ներառված նկարները, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Կարող եք նաև դիտել «Welcome to the Washington D.C. Temple» (11:46) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org։ Այդ տեսանյութը ևս մեկ աղբյուր է՝ օգնելու ուսանողներին տեսնել, թե ինչպես են ժամանակակից տաճարները մեզ ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Եթե ժամանակը սահմանափակ է, դիտեք տեսանյութի հետևյալ հատվածներից մեկը՝ 0:00-3:49, 4:37-7:44 կամ 8:169:04:
11:45 -
Իմացությունը, որ տաճարները մեզ ուսուցանում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ինչպե՞ս կարող է ազդել այնտեղ երկրպագելու մեր ցանկության վրա:
-
Ե՞րբ եք ձեզ ավելի մոտ զգացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին տաճարի շնորհիվ կամ մասնակցելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:
Գրեք ձեր տպավորությունները
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ են սովորել և զգացել Սուրբ Հոգուց այսօր, առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցին իրենց օրագրերում:
-
Ի՞նչ զգացիք կամ սովորեցիք այսօր Սուրբ Հոգուց, որն ազդել է Տիրոջը տաճարում երկրպագելու ձեր ցանկության վրա:
Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին խնդրեք կիսվել իրենց գրածով: Հայտնեք ուսանողներին, որ իրենք հնարավորություն կունենան խորհելու Տիրոջը տաճարում երկրպագելու իրենց ցանկության շուրջ Դաս 80. «Գնահատեք ձեր գիտելիքները 5» ուսումնասիրելու ժամանակ։
Վկայեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին: