6.
Աշխատեք. Ստանձնեք պատասխանատվություն և եղեք համառ
-
Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ մի գործով, որը հաջողությամբ կատարեցիք անցյալ շաբաթ՝ ժամանակը ճիշտ կառավարելու շնորհիվ:
-
Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը ցանկանում, որ ես անձնական պատասխանատվություն ունենամ իմ կյանքի համար։
-
Դիտեք.“Sedrick’s Journey,” որն առկա է srs.lds.org/videos կայում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 17 էջը):
Սեդրիկի ճանապարհորդությունը
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Սեդրիկ. Իմ անունը Սեդրիկ Կամբեսաբուե է: Ես ապրում եմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Ես ՎՕՍ Եկեղեցու անդամ եմ:
Ես ճյուղի միսիոներ եմ Կիպուսանգա գյուղում: Ես պետք է պատրաստվեմ արտասահմանյան միսիա գնալուն: Միսիա գնալու համար ինձ անձնագիր է հարկավոր, որն արժե 250 ԱՄՆ դոլար։
Դրամ վաստակելու համար ես և հայրս ադամաթուզ ենք գնում։ Կան գյուղեր, որտեղ շատ ադամաթուզ են աճեցնում՝ Տիշաբոբոն, Լուսուկուն և Կամանդան։
Տիշաբոբոն մեզանից 9 մղոն հեռու է։ Լուսուկուն 18 մղոն հեռու է։ Կամանդան` նույնպես 18 մղոն։ Մենք գնում ենք այդ գյուղերը, գնում ենք ադամաթուզ և բերում դրանք այստեղ` վաճառելու:
Գյուղեր մենք հեծանվով ենք գնում։ Մենք կարող ենք վերցնել ադամաթուզի չորս կամ վեց ճյուղ։
Հեծանվով մեկ ու կես ժամ է տևում յուրաքանչյուր ուղղությամբ, եթե հեծանիվը աշխատում է և ես ուժ եմ ունենում։ Կեսօրին, երբ տապ է, ես դանդաղ եմ շարժվում։
Ես կարող եմ երկու ճամփորդություն կատարել օրվա մեջ, եթե վաղ առավոտյան արթնանամ։ Այդ կերպ ես կկարողանամ վճարել անձնագրիս համար։
Այսօր ես քիչ-քիչ փող եմ աշխատում, որ խնայեմ և դպրոցի, և միսիայի համար։ Եվ այժմ, չորս տարի աշխատելուց հետո, ես ունեմ բավական գումար իմ անձնագրի համար և խնայված 70 դոլար։
Վերադարձ էջ 16:
-
Քննարկեք.Ինչպե՞ս ենք մենք սովորում շարունակել այն, ինչ սկսել ենք, անգամ եթե գործը դժվար է:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 42.42 հատվածը, Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի խոսքերի մեջբերումը (աջից)
-
Քննարկեք.Կարդացեք Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերի մեջբերումը (էջ 17): Ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ մենք աշխատենք այն բաների դիմաց, որոնք ստանում ենք:
-
Խորհեք.Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերի մեջբերումը (աջից): Ինչպե՞ս եմ ես արձագանքում, երբ ձախողվում եմ:
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:
-
Ընտրեք այնպիսի մի բան, որը դժվար է, կամ անհարմար է կատարել և ավարտին հասցրեք դա: Գրեք դրա մասին ստորև:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր աշխատանքի և համառության մասին։
-