Ինքնապահովման ռեսուրսներ
10. Ցուցաբերեք ազնվություն


10.

Ցուցաբերեք ազնվություն

Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ անցյալ շաբաթ որևէ աղոթքի խատասխան ստանալու մասին:

Խորհեք.Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը սիրում «ազնիվ սրտով» մարդկանց:

Դիտեք.“What Shall a Man Give in Exchange for His Soul?”, որը առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 25 էջը):

10:5

Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար:

Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար

Երեց Ռոբերտ Ս. Գայ. «Փրկիչը մի անգամ իր աշակերտներին տվեց հետևյալ հարցը. «Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար»:

Սա մի հարց է, որի շուրջ հայրս սովորեցրեց լրջորեն խորհել տարիներ առաջ: Մինչ ես մեծանում էի, իմ ծնողներն ինձ ամեն օր տան գործերից ինչ-որ աշխատանք էին հանձնարարում կատարել և մի փոքր գումար էին վճարում ինձ այդ աշխատանքի համար: Ես հաճախ ծախսում էի այդ գումարը` շաբաթական 50 ցենտից մի փոքր ավելի, կինոթատրոն գնալով: Այն ժամանակ կինոյի տոմսը 11 տարեկանների համար արժեր 25 ցենտ: Ինձ մոտ մնում էր 25 ցենտ կոնֆետներ գնելու համար, որոնց հատն արժեր 5 ցենտ: Կինո` հինգ կոնֆետի հետ միասին: Դրանից լավ լինել չէր կարող:

Ամեն ինչ կարգին էր, մինչև ես դարձա 12 տարեկան: Մի օր կեսօրին, երբ հերթ էի կանգնել, ես իմացա, որ 12 տարեկանների համար տոմսն արժեր 35 ցենտ, իսկ դա նշանակում էր երկու կոնֆետ պակաս: Դեռևս պատրաստ չլինելով կատարել այդ զոհաբերությունը` ես ինքս ինձ մտածեցի. «Դու ունես նույն տեսքը, ինչ մեկ շաբաթ առաջ»: Այնուհետև ես առաջ գնացի և խնդրեցի 25 ցենտանոց մի տոմս: Տոմսավաճառը ոչինչ չկասկածեց և ես, ինչպես միշտ, գնեցի իմ հինգ կոնֆետները` երեքի փոխարեն:

Իմ արարքով խանդավառված ես հետո վազեցի տուն, որ հայրիկիս պատմեի իմ մեծ հաջողության մասին: Մինչ ես ամեն բան մանրամասն պատմում էի, նա ոչինչ չէր ասում: Երբ ես վերջացրի, նա պարզապես նայեց ինձ և ասաց. «Որդիս, դու կծախե՞ս քո հոգին հինգ ցենտով»: Նրա խոսքերը մխրճվեցին իմ սրտի մեջ: Դա մի դաս էր, որը ես երբեք չեմ մոռացա»:

(«Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար»: Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 34):

Վերադարձ էջ 24:

Քննարկեք.Ի՞նչ է նշանակում ազնիվ լինել: Ի՞նչ փոքր ուղիներով կարող են մարդիկ տալ իրենց հոգիները այս կյանքի բաների համար:

Կարդացեք.Հավատո հանգանակներ 1.13 և Հոբ 27.5, (աջից)

Քննարկեք.Կարդացեք Մոսիա 4.28 (աջից) և Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի խոսքերի մեջբերումը (էջ 25): Ինչո՞ւ է պարտքի, բիզնես կամ ուսանողական վարկի մարումը (ինչպես օրինակ ՄԿՀ վարկի) անձնական շիտակության հարց:

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր պարտավորությունը։

  • Բարելավեք ձեր կողմից վերը նշված ութ ոլորտներից մեկը:

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր շիտակության մասին։