Ինքնապահովման ռեսուրսներ
4. Ապաշխարեք և հնազանդ եղեք


4.

Ապաշխարեք և հնազանդ եղեք

Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե ինչպես է ձեզ հաջողվել կազմել Եկամուտների և ծախսերի պատկերը անցած շաբաթվա ընթացքում:

Խորհեք.Ապաշխարությունը և հնազանդությունը ինչպե՞ս են կապված ինքնապահովման հետ:

Դիտեք.“Obedience Brings Blessings,” որն առկա է srs.lds.org/videos կայում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 13-րդ էջը):

Հնազանդությունը օրհնություններ է բերում

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Հնազանդությունն օրհնություններ է բերում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն. Ի՜նչ հրաշալի խոստում է: «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները [ՎևՈւ 93.28]:

Իմ եղբայրներ և քույրեր, այս կյանքի մեծագույն քննությունը հնազանդությունն է։ Տերն ասել է․ «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» [Աբրահամ 3.25]:

Փրկիչը հայտարարել է․ «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ» [ՎևՈւ 132.5]:

Չկա հնազանդության ավելի մեծ օրինակ, քան մեր Փրկիչի օրինակը։ Նրա մասին Պողոսն ասել է․

«Թեև Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց։

Եվ երբոր կատարվեցավ բոլոր իրան հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ» [Եբրայեցիս 5․8–9

Փրկիչը ցույց տվեց անկեղծ սեր Աստծո հանդեպ, ապրելով կատարյալ կյանքով, հարգելով այն սուրբ առաքելությունը, որ Իրենն էր: Նա գոռոզ չէր: Նա փքված չէր հպարտությամբ: Նա անհավատարիմ չեղավ: Նա միշտ խոնարհ էր: Նա միշտ անկեղծ էր: Նա միշտ հնազանդ էր: …

Երբ Նա Գեթսեմանի այգում կանգնեց տառապանքների առաջ, երբ Նա տարավ այնպիսի ցավ, որ քրտինքի փոխարեն արյունը կաթաց գետնի վրա [Ղուկաս 22․44], Նա մարմնավորեց հնազանդ Որդուն, ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» [Ղուկաս 22․44]:

Ինչպես Փրկիչը հրահանգեց Իր առաջին Առաքյալներին, Նա հրահանգում է ձեզ և ինձ․ «Ինձ հետևիր» [Հովհաննես 21․22]։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք հնազանդվել:

Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ և փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամորեն հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին։ Ես մեջբերում եմ կրկին անգամ Տիրոջ խոսքերը․ «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները» [ՎևՈւ 93․28]:

Իմ խոնարհ աղոթքն է, որ մենք օրհնվենք հնազանդներին խոստացված առատ վարձքով: Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկիչի անունով, ամեն:

(«Հնազանդությունը օրհնություններ է բերում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 89, 92):

Վերադարձ 12-րդ էջ։

Քննարկեք.Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել, հետևելով Աստծո օրենքներին: Ինչպե՞ս է ապաշխարությունը օգնում մեզ զարգանալ:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 130․20–21 հատվածները, Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերի մեջբերում (աջից)

Քննարկեք.Կարդացեք Հեսու 3.5, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերի մեջբերումները (էջ 13): Ինչո՞ւ մենք պետք է ապաշխարենք, սրբացնենք մեզ և փորձենք բարին գործել, երբ ձգտում ենք ինքնապահով դառնալ:

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:

  • Հնազանդվեք այն օրենքին, որն ընտրել եք վերոնշյալ վարժությունում:

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր հնազանդության մասին։