8.
Դարձեք մեկ, ծառայեք միասին
-
Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե ինչ եք արել անցյալ շաբաթ՝ որևէ խնդիր լուծելու համար:
-
Խորհեք.Ինչպե՞ս է փրկել ինձ մյուսներին ծառայելով ինձ կորցնելու հանգամանքը:
-
Դիտեք.“In the Lord’s Way,” որն առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք սցենարը 21 էջում):
Տիրոջ ձևով
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Նախագահ Հենրի Բ. Այրինգ. «Եկեղեցու բարօրության ծրագրի հիմքում ընկած սկզբունքները միայն ժամանակի և մեկ վայրի համար չեն։ Դրանք բոլոր ժամանակների և բոլոր տեղերի համար են:
… Ձևը հստակ է: Նրանք, ովքեր շատ են կուտակել, պետք է խոնարհեցնեն իրենց՝ կարիքավորներին օգնելու համար: Նրանք, ովքեր առատության մեջ են, պետք է կամավոր զոհաբերեն իրենց հարմարավետությունից, ժամանակից, ունակություններից և միջոցներից՝ թեթևացնելու համար կարիքի մեջ գտնվողների տառապանքը։ Եվ օգնությունը պետք է տրվի այնպես, որ ստացողի զորությունը մեծանա, որ նա էլ հոգ տանի իր, ապա` ուրիշների մասին։ Այսպես՝ Տիրոջ ձևով արվելու դեպքում նշանավոր բաներ տեղի կունենան։ Կօրհնվի և տվողը, և ստացողը»։ (Քաղվածք Նախագահ Այրինգի հայտարարությունից Շուգըրհաուս Յուտա Բարօրության ծառայությունների կենտրոնի նվիրագործման առիթով, հունիս 2011թ., LDS.org):
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆ. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս ուխտյալ պարտականություն ունենք լինելու զգայուն ուրիշների հանդեպ և ծառայելու` ինչպես Փրկիչը ծառայեց՝ հասնելու, օրհնելու և բարձրացնելու մեր շուրջը գտնվողներին։
Հաճախ մեր աղոթքի պատասխանը գալիս է ոչ թե այն պահին, երբ մենք ծնկի ենք իջած, այլ երբ ոտքի ենք ելնումև ծառայում Տիրոջը և մեր շուրջը գտնվողներին։ Ծառայության և նվիրաբերման անձնազոհ գործողությունները կատարելագործում են մեր հոգիները, հեռացնում են մեր հոգևոր աչքերի նստվածքը և բացում են երկնքի պատուհանները: Որևէ մեկի աղոթքի պատասխանը դառնալով, մենք հաճախ գտնում ենք մեր սեփական պատասխանը»:
(«Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011,76):
Վերադարձ էջ 20:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող է ուրիշներին ծառայելը բացել երկնքի պատուհանները ձեր կյանքում:
-
Կարդացեք.Ոմանք կարծում են, որ արժանի են այն բանին, ինչ ուրիշներն արդեն ունեն, ինչը կարող է վրդովմունք առաջացնել: Մյուսներն իրենց իրավունք են վերապահում այն բաների հանդեպ, որոնք չեն վաստակել: Այս երկու ծուղակները կուրացնում են մարդկանց, չթողնելով, որ տեսնեն մի պարզ ճշմարտություն՝ բոլոր բաները պատկանում են Աստծուն: Զայրույթն ու իրավունքի վերապահումը կարելի է հաղթահարել` կենտրոնանալով ուրիշների կարիքների վրա: Կարդացեք Մոսիա 2.17, Մոսիա 4.26 հատվածները, Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոսքերի մեջբերումը (աջից):
-
Կարդացեք.Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերի մեջբերումները (աջից)
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:
-
Գործեք համաձայն ձեր կազմած ծրագրի՝ ծառայելով որևէ մեկին:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ծառայության մասին։
-