3.
Կառավարեք դրամը
-
Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե Հանգստության օրը և Մորմոնի Գիրքն ինչպես են զորացրել ձեր հավատքը:
-
Խորհեք.Ինչո՞ւ է դրամի կառավարումն այդքան դժվար և կարևոր:
-
Դիտեք.“First Things First!”, որն առկա է srs.lds.org/videos կայում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 10 էջը):
Կարևոր բաներն` առաջին հերթին
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Դրվագ. Տղան և աղջիկը, մեծահասակների հագուստ հագած, ծնողների դեր են տանում:
Տղա. Տանն եմ, սիրելիս։
Աղջիկ. Բարի գալուստ տուն։ Օհ, դու հոգնած տեսք ունես։
Տղա. Դու նույնպես։ Դու շատ ես աշխատում, այդպես չէ՞։
Աղջիկ. Դե, չէ՞ որ մենք պետք է աշխատենք:
Տղա. Ես այսօր 10 եմ վաստակել։
Աղջիկ. Ինչպիսի՜ օրհնություն։ Դե, կարևոր բաները` առաջին հերթին։ Արի վճարենք մեր տասանորդը։
Տղա. Բայց եթե մեզ չհերիքի՞։
Աղջիկ. Ահա այստեղ է օգնում հավատքը։
Տղա. Լավ: Այսպիսով, ո՞րն է հաջորդ քայլը։
Աղջիկ. Դե, մենք պետք է գնենք ուտելիք, ավտոբուսի տոմս և տան վարձը վճարենք։ Հետո, լավ կլինի մի աթոռ գնել:
Տղա. Բայց մենք չենք կարող, տեսնո՞ւմ ես։ Մեր դրամը չի հերիքում։
Աղջիկ. Կարո՞ղ ենք պարտք վերցնել։
Տղա. Ասում են, պարտքը վտանգավոր է։ Մենք չենք ուզում անախորժություններ ունենալ։
Աղջիկ. Լավ: Դու իրավացի ես։ Բա ի՞նչ պիտի անենք:
Տղա. Արի՛ խնայենք։ Երբեք չգիտես, թե ինչ կպատահի։
Աղջիկ. Համաձայն եմ: Բայց ոչինչ չի մնում զվարճանալու համար։
Տղա. Մենք ունենք իրար։ Իսկ ես կաշխատեմ ավելի շատ վաստակել։
Աղջիկ. Ես կաշխատեմ ավելի քիչ ծախսել։
Տղա. Այդպես մենք կարող ենք երջանիկ լինել և ինքնապահով։
Աղջիկ. Ճի՜շտ է: Դա դժվար չէր: Ինչո՞ւ են մեծերը դրանից խնդիր սարքում։
Տղա. Դե, գիտես։ Մեծերն ուղղակի այդպիսին են։
Վերադարձ էջ 8:
-
Քննարկեք.Մենք ինչո՞ւ պիտի վարենք մեր դրամի հաշվառումը և դրամ խնայենք:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 104․78 և մեջբերում All Is Safely Gathered In (աջից)
-
Քննարկեք.Կարդացեք դրամը կառավարելու ինքնապահովման մոտեցման մասին (ստորև): Ինչպե՞ս կարող ենք դա սովորություն դարձնել:
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:
-
Ամենօրյա կտրվածքով գրի առեք այն, ինչ վաստակում և ծախսում եք: Դուք կարող եք նաև օգտագործել Եկամուտների և ծախսերի գրանցումը էջ 11-ում:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր դրամը կառավարելու մասին։
-
Եկամուտների և ծախսերի գրանցում
Գրեք, թե յուրաքանչյուր շաբաթ որքան եք ծախսում։ Ի՞նչ կլինի, եթե ձեր կարիքների համար բավարար գումար ունենաք:
|
Որքա՞ն եմ ես ծախսում շաբաթական: |
Որքա՞ն գումարի կարիք ունեմ ես ամեն ամիս, որպեսզի ինքնապահով լինեմ: | ||||
|---|---|---|---|---|---|
|
Շաբաթ 1 |
Շաբաթ 2 |
Շաբաթ 3 |
Շաբաթ 4 | ||
|
Եկամուտ | |||||
|
Տասանորդ, նվիրատվություններ | |||||
|
Խնայողություններ | |||||
|
Սնունդ | |||||
|
Բնակվարձ | |||||
|
Բժշկական ծախսեր | |||||
|
Տրանսպորտային ծախսեր | |||||
|
Կրթական ծախսեր | |||||
|
Պարտքի մարում | |||||
|
Հագուստ | |||||
|
Կոմունալ ծառայություններ | |||||
|
Հեռախոս | |||||
|
Ժամանցի կազմակերպում | |||||
|
Ապահովագրություն | |||||
|
Այլ | |||||
|
Ընդամենը (ծախսերը) | |||||