2.
Գործադրեք հավատք առ Հիսուս Քրիստոս
-
Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե անցյալ շաբաթ ինչպես հաջողվեց ավելի ինքնապահով լինել:
-
Խորհեք.Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքը ազդում իմ ինքնապահովման վրա:
-
Դիտեք.«Գործադրեք հավատք առ Հիսուս Քրիստոս», որն առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 7 էջը):
Գործադրեք հավատք առ Հիսուս Քրիստոս
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Երեց Դեյվիդ Ա Բեդնար. Գործողությունը հավատքի գործադրում է: Իսրայելի զավակները տանում են ուխտի տապանակը: Նրանք հասնում են Հորդանան գետին: Խոստումն է, որ նրանք կանցնեն գետը չոր ճանապարհով: Ե՞րբ է բաժանվում գետի ջուրը Երբ նրանց ոտքերը խոնավանում են: Նրանք մտնում են գետը - գործողություն: Հետևում է զորությունը՝ ջրերը բաժանվում են:
Մենք հաճախ կարծում ենք՝ «ես հիանալի հասկացողություն ունեմ, հետո ես կփոխեմ այն, ինչ ես անում եմ»: Ես կասեի, որ մենք բավարար չափով ունենք սկսելու համար: Մենք ճիշտ ճանապարհի զգացողություն ունենք: Հավատքը սկզբունք է՝ գործողության և զորության սկզբունք: Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ տանում է դեպի գործողություն:
(See “Seek Learning by Faith” [address to Church Educational System religious educators, Feb. 3, 2006], lds.org/media-library)
Վերադարձ էջ 6:
-
Քննարկեք.Ինչո՞ւ է ճշմարիտ հավատքը հանգեցնում գործողության: Ինչո՞ւ է հավատն անհրաժեշտ Աստծո համար, որ օգնի մեզ նյութապես և հոգևորապես:
-
Կարդացեք.Մատթեոս 6.30 հատվածը և մեջբերում Lectures on Faith-ից (աջից)
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:
-
Այս կիրակի ցույց տվեք ձեր հավատքը՝ Հանգստության օրը սուրբ պահելով և ակնածանքով ընդունելով Հաղորդությունը:
-
Ամեն օր կարդացեք Մորմոնի Գիրքը:
-
Կարդացեք սուրբ գրության հատվածները էջ 7-ում: Ընտրեք դրանցից մեկը և կիսվեք ձեր ընտանիքի կամ ընկերների հետ:
Հավատքը գործի մեջ - սուրբ գրություններ
Քանի որ Դանիելը չէր դադարում աղոթելը, նրան գցեցին առյուծների գուբը, բայց «Աստված … ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը, եւ նորա վերայ ոչ մի վնաս չգտնուեցաւ, որովհետեւ հաւատացել էր իր Աստուծուն» (Դանիել 6.22–23, տես նաև հատվածներ 16–21):
Տերը Լեքիին մի ուղեցույց տվեց, որը կոչվում էր Լիահոնա` առաջնորդելու նրա ընտանիքը, և այն աշխատում էր համաձայն նրանց հավատքի։ «… [Երբ] նրանք ալարկոտ էին, և մոռանում էին գործադրել իրենց հավատքը և ջանասիրությունը … նրանք չէին առաջադիմում իրենց ճամփորդության մեջ» (Ալմա 37.40–41):
«Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, … և մէկ փորձեցէք սորանով, … թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա 3.10):
Սովի ժամանակ Եղիան խնդրեց որբևայրուն իրեն տալ նրա վերջին ուտելիքը։ Եղիան խոստացավ, որ իր հավատքի շնորհիվ Տերը ուտելիքով կապահովի նրան, և նրա ուտելիքը երբեք չի վերջանա։ (Sես Ա Թագավորաց 17):
«Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, և չկայ, նորանց լեզուն ծարավից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայելի Աստվածս նորանց չեմ ձգիլ» (Եսայիա 41.17, տես նաև հատված 18):
-