«Փրկություն», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Փրկություն
Հիսուս Քրիստոսի միջոցով մեռելներից հարություն առնելու և մեղքից մաքրվելու պարգևը
Բոլորս ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը: Նրա ամենակարևոր տիտղոսներից մեկը «Փրկիչն» է, որը նշանակում է «մեկը, ով փրկում է»։ Ինչո՞ւ է մեզ փրկություն անհրաժեշտ։ Մորմոնի Գրքի մարգարե Աբինադին բացատրել է, որ «ողջ մարդկությունը … անդառնալիորեն կորած կլինեին, եթե Աստված չփրկագներ իր ժողովրդին նրանց կորած և ընկած վիճակից» (Մոսիա 16.4): Եթե մնայինք առանց Աստծո օգնության, մենք հավիտյան կտառապեինք մեղքի հետևանքներից: Բացի այդ, մահը մշտապես կտիրեր բոլորին։
Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրն այն է, որ յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրել է երկրի վրա՝ անկախ իր ընտրություններից, հարություն կառնի և կստանա կատարյալ, անմահ մարմին (տես Ալմա 40.23): Եվ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք կարող ենք ներում ստանալ և մաքրվել մեղքից (տես Մոսիա 4.1-3, Հելաման 3․35, Վարդապետություն և Ուխտեր 20.37):
Ի՞նչ է փրկությունը:
Փրկությունը ֆիզիկական և հոգևոր մահից փրկվելու պարգևն է: Այն գալիս է Աստծո շնորհով և աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 43.34): Այն ներառում է մեռելներից հարություն առնելը և անմահություն ձեռք բերելը։ Որոշ սուրբ գրություններ օգտագործում են փրկություն կամ փրկված բառերը՝ հավերժական կյանքին անդրադառնալու համար։ Հավերժական կյանք ստանալը նշանակում է ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և Նրանց մոտ տեղ ստանալ հավերժության համար։ Դա «Աստծո պարգևներից մեծագույնն է» (Վարդապետություն և Ուխտեր 6․13, 14․7)։
Թեմայի ակնարկ․ Փրկություն
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Փրկության ծրագիր, Հիսուս Քրիստոսի քավություն, Շնորհ, Հավերժական կյանք, Փոխարինող արարողություններ մահացածների համար
Բաժին 1
Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է
Երկրի վրա կյանքի մեծագույն նպատակներից մեկն այն է, որ իմանանք և հավատանք, որ Երկնային Հայրը ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեզ փրկելու համար (տես Հովհաննես 3.16-17, 2 Նեփի 25.26): Այդ ուղերձը մարգարեները հռչակել են Նրա ծնունդից հազարավոր տարիներ առաջ (տես Մոսիա 13.33-35, Հելաման 8.13-20, 3 Նեփի 20.23-24, Մովսես 4.1-2, 5.7-9): Վերջին օրերում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց իր վկայությունը Հարություն առած Քրիստոսի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 76.22-24, 110.1-4):
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»:
Մտորելու հարցեր
-
Կարդացեք 2 Նեփի 9.6-13 և Վարդապետություն և Ուխտեր 76.40-42 հատվածները, որոնք նկարագրում են Փրկիչ ունենալու մեր կարիքը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի քավությունը մեզ օգնում հաղթահարել ֆիզիկական և հոգևոր մահվան հետևանքները։
-
Ավետարանի գրադարանում Ավետարանի թեմաների «Փրկություն» ակնարկը սովորեցնում է, որ փրկության մի քանի կարևոր կողմեր կան: Վերանայեք այդ հոդվածում նշված փրկության նկարագրությունները և խորհեք, թե որն է ձեզ համար ամենանշանակալիցը։ Ինչո՞ւ է այդ նկարագրությունը կարևոր ձեզ համար։ Կարող եք ձեր զգացմունքները գրի առնել ձեր օրագրում:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Դիտեք «Because of Him» (2․44) տեսանյութը: Այնուհետև հրավիրեք խմբի անդամներին կիսվել այն ամենով, ինչ զգում էին տեսանյութը դիտելիս։ Ի՞նչ սովորեցին Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Ի՞նչ ազդեցություն կթողնի այդ գիտելիքը նրանց կյանքի վրա։ Կարող եք հրավիրել խմբի անդամներին ստեղծել իրենց սեփական «Նրա շնորհիվ» հայտարարությունների ցանկը, որպեսզի կիսվեն խմբի հետ, եթե հարմար է:
-
Մահից փրկվելը պարգև է Աստծո բոլոր զավակների համար, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի միջոցով: Միասին կարդացեք 2 Նեփի 2.4 և 2 Նեփի 25.23-24 հատվածները: Ինչո՞ւ է նշանակալից, որ մեղքից փրկվելը հնարավոր չէ գնել, այլ դա կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի վրա։ Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնցով կարող ենք դառնալ դեպի Նա ավելի մեծ հավատքով:
Իմացեք ավելին
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Փրկություն և վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 7-10
-
Դալլին Հ. Օուքս, «Աստվածային սերը Հոր ծրագրում», Լիահոնա, մայիս 2022, 101-4
Բաժին 2
Մենք պետք է կանգնենք որպես Հիսուս Քրիստոսի վկա
Աշխարհի շատ լավ մարդիկ փորձում են հասկանալ Աստծուն և թե ինչպես Նա կարող է բարելավել իրենց կյանքը։ Եկեղեցու բոլոր անդամներն այսօր դառնում են Հիսուս Քրիստոսի վկաները, երբ մկրտվում են և Սուրբ Հոգու միջոցով վկայություն ստանում (տես 2 Նեփի 31.13, 18, Մոսիա 18.8-9, 3 Նեփի 28.11): Երբ ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, մենք զգում ենք Նրա շնորհը, որը զորացնում է մեզ: Եվ ի վերջո, Նրա շնորհով է, որ մենք փրկվում ենք (տես 2 Նեփի 25.23): Մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Քրիստոսն արել է մեզ համար, երբ կապում և պահում ենք ուխտեր Աստծո հետ։ Որպես Նրա սիրո, Նրա ներողամտության և փրկության խոստացված օրհնություններ ստացողներ, մենք պարտավոր ենք կիսվել մեր վկայությամբ բոլորի հետ, ում հանդիպում ենք (տես Ղուկաս 22.32, Մոսիա 18.8-9, Վարդապետություն և Ուխտեր 84.61):
Մտորելու հարցեր
-
Փրկիչն ի՞նչ է արել ձեզ համար։ Այս հարցի շուրջ մտածելիս՝ կարդացեք կամ լսեք նախագահ Դալլին Հ. Օուքսի «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» ելույթը: Ի՞նչ եք սովորում այս ելույթից Հիսուս Քրիստոսի առաքելության զորության մասին ձեր կյանքում: Ի՞նչ անձնական փորձառություններ եք ունեցել Հիսուս Քրիստոսի հետ, որ կավելացնեիք նախագահ Օուքսի ցուցակին:
-
2 Nephi 25:23 հատվածում սովոում ենք, որ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։ Այս համատեքստում «փրկվելը» նշանակում է մաքրվել մեղքից, որպեսզի կարողանանք կրկին ապրել Աստծո ներկայության մեջ։ Կարող եք վերանայել նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Շնորհի պարգևը» ուղերձի «Այն, ինչ մենք կարող ենք անել» ենթաբաժինը: Ի՞նչ է նշանակում «այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» արտահայտությունը ձեր կյանքում։ Ի՞նչ կապ կա «այն [ամենի], ինչ մենք կարող ենք անել» և Հիսուս Քրիստոսի առաքելության միջև:
Միասին սովորելու միջոցառում
-
Երկնային Հայրն ուզում է, որ մենք կիսվենք Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությամբ և փրկության խոստումով։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10-17 հատվածները, որտեղ նկարագրվում են Հիսուս Քրիստոսի ավետարանի ուղերձով ուրիշներին օգնության հասնելու որոշ պատճառներ: Որո՞նք են այս հատվածներում տրված պատճառներից մի քանիսը, թե ինչու է Աստված հրավիրում մեզ միանալ Իրեն՝ օգնելու ուրիշներին ստանալ փրկության օրհնությունները։ Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկն ուրախություն գտել՝ օգնելով մեկ ուրիշին ստանալ ավետարանը և Աստծո հետ ուխտեր կապել։
Իմացեք ավելին
-
Ջեյմս Ե. Ֆաուստ, «The Atonement: Our Greatest Hope», Ensign, Nov. 2001, 18-20
-
«The Savior Understands Me» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org
Բաժին 3
Փրկության աշխատանքը շարունակվում է հոգիների աշխարհում
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ մահից փրկագնումը կամ հարությունը համընդհանուր պարգև է բոլոր նրանց, ովքեր երբևէ ապրել են՝ անկախ նրանց ընտրություններից (տես Գործք առաքելոց 24.15)։ Սակայն մեղքի հետևանքներից փրկվելու համար հարկավոր է հավատալ Հիսուս Քրիստոսին և ապաշխարել։ Սուրբ գրություններից մենք նաև գիտենք, որ պետք է մկրտվենք, որպեսզի փրկվենք Աստծո արքայությունում (տես Հովհաննես 3.5):
Սակայն Աստծո զավակներից շատերը մահացել են առանց մկրտվելու և նույնիսկ չեն լսել Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչպե՞ս կարող են այս մարդիկ փրկություն ստանալ։ Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո այցելել է հոգիների աշխարհը (տես Ա Պետրոս 3.18-20): Նա կազմակերպեց այնտեղ ավետարանը քարոզելու ջանքերը, որպեսզի բոլորն ունենային ավետարանը սովորելու հնարավորություն։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները տաճարներում կատարում են փոխարինող մկրտություններ և այլ արարողություններ մահացածների համար՝ Քրիստոսի միջոցով փրկության հնարավորությունն ընձեռելով մահացածների հոգիներին (տես Վարդապետություն և Ուխտեր 128.5, 18)։
Մտորելու հարցեր
-
Մահացածների փրկագնման վերաբերյալ նշանակալի հայտնություններ են արձանագրված Վարդապետություն և Ուխտերի մեջ: Կարդացեք օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 138:11–32: Ի՞նչ է սովորեցնում այս հատվածը հոգիների աշխարհում փրկությունը մատչելի դարձնելու Աստծո աշխատանքի մասին։
-
Սուրբ գրությունները սովորեցնում են մեզ, որ փոքր երեխաները սուրբ են և սրբագործվում են Հիսուս Քրիստոսի քավության միջոցով և կարիք չունեն մկրտվելու փրկություն ստանալու համար։ Կարդացեք Մորոնի 8.8-25, Վարդապետություն և Ուխտեր 74․7, 137․10։ Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից Աստծո էության մասին: Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունն օգնել այն անհատներին և ընտանիքներին, ովքեր տառապում են երեխայի կորստից։
Միասին սովորելու միջոցառում
-
Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնում Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Առանց [մեր նախնիների] չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ» (հատված 18): Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ նա այս խոսքերով։ Հրավիրեք խմբի անդամներին կիսվել իրենց գաղափարներով: Կարող եք նաև հրավիրել խմբի անդամներին տեղեկություն պարզելու մի նախնիի մասին, ով մահացել է, կամ, եթե նրանք կարող են, այցելել Տիրոջ տուն՝ մահացածների համար արարողություններ կատարելու համար: