«Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
Ինչպես ենք սիրով հրավիրում Աստծո զավակներին ստանալ Նրա օրհնությունները
Պատկերացրեք ձեզ՝ ընկերոջ հետ արահետով քայլելիս։ Ճանապարհը մութ է, բայց այն լուսավոր դարձնելու համար դուք էլեկտրական լապտեր ունեք: Դուք կարող եք օգտագործել էլեկտրական լապտերը միայն ավելի հեշտ տեսնելու համար, թե ինչ է սպասվում ձեզ։ Բայց քանի որ ցանկանում եք, որ ձեր ընկերոջ ճանապարհը նույնպես ավելի հեշտ լինի, դուք կիսում եք ձեր լույսը նրա հետ:
Մենք հրավիրում ենք բոլորին ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը նույն պատճառով. ավետարանը լուսավոր է դարձնում մեր ճանապարհորդությունը կյանքով: Այն պատասխանում է հոգու հարցերին և տալիս է մեզ հեռանկար, խաղաղություն և ուրախություն: Այսպիսով, մենք կիսվում ենք դրանով Աստծո զավակների հետ, որովհետև սիրում ենք նրանց և ցանկանում ենք, որ բոլորն օգտվեն Նրա լույսից (տես 3 Նեփի 18.24):
Ի՞նչ է նշանակում հրավիրել բոլորին ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը
Մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, ձգտում ենք հրավիրել բոլորին ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը, քանի որ այն «խաղաղության ավետարան է և բարի ավետիս է» (Հռոմեացիներին 10.15): Մենք հրավիրում ենք ուրիշներին ստանալ ավետարանը «խոսքով և օրինակով»: Սա կարող է նման լինել ավետարանով կիսվելուն առօրյա կյանքում, որպես միսիոներներ ծառայելուն և «օգնելուն եկեղեցու նոր և վերադարձող անդամներին առաջադիմել ուխտի արահետով»: Երբ մենք օգնում ենք ուրիշներին «ստանալ վերականգնված ավետարանը՝ Հիսուս Քրիստոսի և Նրա քավության, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ համբերելու միջոցով», մենք կարող ենք զգալ իրական ուրախություն:
Թեմայի ակնարկ. Միսիոներական աշխատանք
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Հիսուս Քրիստոսի եկեղեցին, Դարձ, Հավիտենական ուխտ, Իսրայելի հավաքումը
Բաժին 1
Մենք օգնում ենք Աստծուն կատարել Իր գործը, երբ հրավիրում ենք բոլորին ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը
Աստված ցանկանում է, որ բոլոր Իր զավակները լսեն Հիսուս Քրիստոսի ավետարանը, որպեսզի բոլորը կարողանան ստանալ դրա օրհնությունները։ Մի միջոց, որով Տերն Իր ավետարանը բերում է ուրիշներին, մեզ կոչ անելն է «հայտարարել նրա խոսքը իր ժողովրդի մեջ» (3 Նեփի 5.13)։ Մենք ուրախություն ենք զգում, երբ կիսվում ենք Նրա խոսքով, հնարավորություն տալով ուրիշներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ և զգալ Նրա մխիթարությունը, հույսը և խաղաղությունը:
Մտորելու հարցեր
-
Յուրաքանչյուր հոգի թանկ է Աստծո համար: Նա ցանկանում է, որ բոլորս վերադառնանք Իր մոտ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10-16 հատվածները և մտածեք Աստծո զավակների արժեքի մասին: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ դուք ավետարանով կիսվեք ուրիշների հետ: Մտածեք մեկի մասին, ով կիսվել է ավետարանով ձեզ հետ կամ ով օգնել է ձեզ գալ դեպի Քրիստոսը: Ինչպե՞ս կտարբերվեր ձեր կյանքը, եթե այդ մարդը չկիսվեր Փրկչի լույսով ձեզ հետ։ Գրի առեք ձեր տպավորությունները և հետո գրեք, թե ինչպես կարող եք Նրա խոսքով կիսվել ուրիշների հետ:
-
Մեզ հաջողվում է կիսվել ավետարանով, երբ հրավիրում ենք ուրիշներին սովորել դրա մասին կամ պարզապես գալ և տեսնել, թե ինչի մասին է այն: Նրանք գուցե ընդունեն մեր հրավերը, կամ գուցե չընդունեն։ Կարդացեք «Պատմեք ձեր պատմությունը» բաժինը երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Ձեր մեծ արկածը» ուղերձից։ Մտածեք, թե ում կարող եք հրավիրել սովորելու ավետարանի մասին կամ ում կարող եք կրկին հրավիրել: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր սերն ու հարգանքն այդ անհատի հանդեպ, երբ հրավիրում եք նրան։ Ինչպե՞ս կարող է դա օգնել նրան զգալ Փրկչի սերը:
Միասին սովորելու միջոցառումներ
-
Երբ կիսվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով, կարևոր է կապվել ուրիշների հետ այնպես, ինչպես նրանք են նախընտրում կամ կարիքն ունեն: Միասին կարդացեք մի քանի մտքեր, թե ինչպես դա անել «Գտեք մարդկանց ամենուր» 9-րդ գլխում Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույցում: Խոսեք այս բաժնի հարցերի և մտքերի մասին և մտածեք ուրիշների մասին: Այնուհետև կազմակերպեք դերախաղ, որի ժամանակ դուք հրավիրում եք ինչ-որ մեկին սովորել ավետարանի մասին: Դրանից հետո կիրառեք այս սկզբունքները ձեր կյանքում, երբ դուք հրավիրեք ուրիշներին գալ դեպի Քրիստոսը:
-
Միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4 բաժինը և խոսեք այն մասին, թե ով է կանչված՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով (տես հատված 3): Այնուհետև քննարկեք 5-6-րդ հատվածներում թվարկված քրիստոսանման հատկանիշները, և թե ինչպես դրանք կօգնեն մեզ կիսվել Նրա խոսքով: Կարող եք միասին մի խաղ խաղալ, որը կօգնի հիշել այդ հատկանիշները: Սկսեք՝ գնդակը ձեր խմբում ինչ-որ մեկին նետելով: Երբ այդ մարդը բռնի գնդակը, պետք է անվանի ձեր քննարկած հատկանիշներից մեկը: Շարունակեք խաղը մինչև բոլոր հատկանիշները թվարկվեն: Դուք կարող եք խաղալ մի քանի անգամ և տեսնել, թե արդյոք կարող եք ամեն անգամ ավելի արագ թվարկել: Ընտրեք մեկ հատկանիշ, որի վրա կաշխատեք և ժամանակի ընթացքում ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այն օգնում ձեզ հրավիրել ուրիշներին ստանալու Հիսուս Քրիստոսի ավետարանը:
Իմացեք ավելին
-
Մարկոս 16․15, Հովհաննես 4.35-38
-
Մ. Ռասսել Բալլարդ, «The Essential Role of Member Missionary Work», Լիահոնա, մայիս 2003, 37-40
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կիսվել Վերականգնման և Հարության ուղերձով», Լիահոնա, մայիս 2020, 110-13
-
Սուրբ գրքերի ուղեցույց, «Միսիոներական աշխատանք», Ավետարանի գրադարան
Բաժին 2
Մենք կարող ենք օգնել ուրիշներին ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ սիրելով, կիսվելով և հրավիրելով
Մենք՝ որպես եկեղեցու անդամներ, ցանկանում ենք, որ բոլորը ստանան Հիսուս Քրիստոսի ավետարանը, «որովհետև մենք սիրում ենք Աստծուն և Նրա զավակներին» և ցանկանում ենք, որ ուրիշները զգան այն նույն ուրախությունը, որ մենք ունենք: Ավետարանով ուրիշների հետ կիսվելը պարզ է՝ մենք պարզապես պետք է սիրենք, կիսվենք և հրավիրենք։ Երբեմն մենք դա անում ենք եկեղեցում՝ միսիոներական ծառայության միջոցով։ Հաճախ մենք սիրում, կիսվում և հրավիրում ենք ապրել ավետարանի սկզբունքներով և խոսում մեր հավատքի մասին սովորական և բնական եղանակներով: Երբ մենք կիսվում ենք ավետարանով մարդկանց հետ ամենուր, մենք օգնում ենք պատրաստել Աստծո զավակներին հավերժական կյանքին:
Մտորելու հարցեր
-
Երբեմն մենք կարող ենք ցանկանալ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով, սակայն վստահ չենք, թե որտեղից սկսել: Վերանայեք երեց Գարի Է. Սթիվենսոնի «Սիրեք, կիսվեք, հրավիրեք» ուղերձը՝ ոգեշնչվելու, թե ինչպես կիսվել ավետարանով սովորական և բնական եղանակներով: Այնուհետև կարդացեք Մատթեոս 7.7 և 3 Նեփի 18.20 հատվածները և խորհեք, թե ինչպես կարող եք խնդրել Տիրոջ օգնությունը՝ ուրիշների, այդ թվում ձեր ընկերների, մերձավորների և սիրելիների հետ Նրա ավետարանով կիսվելու համար: Աղոթեք Նրա առաջնորդության համար, իսկ հետո փնտրեք միսիոներական հնարավորություններ: Գրի առեք, թե ինչպես եք տեսնում Տիրոջ ձեռքը, երբ սիրով հրավիրում եք ուրիշներին իմանալ Նրա ավետարանի մասին:
-
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք հնարավորություն ունենք ծառայելու որպես միսիոներներ: Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Քարոզենք խաղաղության ավետարանը» և երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը» ելույթները: Ինչո՞ւ է Տերը զգում բոլոր տարիքի միսիոներների կարիքը, որպեսզի հասցնի Իր ավետարանն ուրիշներին։ Ինչպե՞ս է Նա օրհնում նրանց իրենց ջանքերի համար։ Մտածեք՝ արդյոք երբևէ տեսել եք, թե ինչպես են միսիոներները հետևում սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքներին՝ օգնելու ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Ի՞նչ կարող եք անել՝ նրանց օրինակին հետևելու համար: Կարող եք նաև խորհել միսիա ծառայելու մասին և սկսել պատրաստվել դրան:
Միասին սովորելու միջոցառումներ
-
«Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում» ուղերձում երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը հինգ պարզ խորհուրդ է տվել ավետարանով կիսվելու համար: Միասին վերանայեք այդ խորհուրդները և խոսեք այն մասին, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել մեր կյանքում։ Կարող եք նաև դիտել «Simple Ways to Love, Share, and Invite» կամ «Simple Ways to Love, Share, and Invite for Youth» տեսանյութերը և քննարկել, թե ինչպես կարող ենք ավետարանով կիսվել ուրիշների հետ բնական եղանակներով: Երբ դուք ոգեշնչված եք, կիրառեք այս սկզբունքները՝ բնական եղանակներով կիսվելով ավետարանով ձեր առօրյա կյանքում: Դուք կարող եք կրկին հանդիպել, որպեսզի խոսեք ձեր ջանքերի և այն մասին, թե ինչ իմացաք միսիոներական աշխատանքի մասին այդ ընթացքում։
-
Միսիա ծառայելը կարող է հնարավորություն լինել փոխելու ձեր կյանքը: Կարդացեք նախագահ Մ. Ռասսել Բալլարդի՝ «Միսիոներական ծառայությունը հավիտյան օրհնեց իմ կյանքը» ելույթը, որպեսզի սովորեք միսիոներական ծառայությունից եկող օրհնություններից մի քանիսի մասին: Եթե դուք ծառայել եք միսիայում, կարող եք կիսվել, թե ինչպես է ձեր ծառայությունը օրհնել ձեր կյանքը: Այնուհետև քննարկեք, թե եկեղեցու անդամները ինչպես հնարավորություն ունեն սիրելու, կիսվելու և հրավիրելու՝ որպես լիաժամկետ միսիոներներ, ծառայության միսիոներներ և մեծահասակ միսիոներներ և խոսեք նրանց տարբեր պարտականությունների մասին: Դուք կարող եք նաև միասին երգել «I’ll Go Where You Want Me to Go» և քննարկել, թե ինչպես Տերը կօգնի մեզ սիրել, կիսվել և հրավիրել, որտեղ էլ որ Նա խնդրի մեզ ծառայել (տես 1 Նեփի 3.7):
Իմացեք ավելին
-
Մատթեոս 5․14-16, Հռոմեացիներին 1․16, Վարդապետություն և Ուխտեր 33․5-9
-
Դալլին Հ. Օուքս, «Կիսվել վերականգնված ավետարանով», Լիահոնա, նոյ. 2016, 57-60
-
Գարի Ի. Սթիվենսոն, «Սնուցեք ձեր վկայությունը և կիսվեք դրանով», Լիահոնա, նոյ․ 2022, 111-14
-
Նիլ Լ. Անդերսեն, «Սա հրաշք է», Լիահոնա, մայիս 2013, 77-80
-
Sharing the Gospel աղբյուրներ Ավետարանի գրադարանում