Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 19–25-ը։ «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ»․ Երեմիա 1–3, 7, 16–18, 20


«Հոկտեմբերի 19–25-ը։ «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ»․ Երեմիա 1–3, 7, 16–18, 20», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հոկտեմբերի 19–25-ը։ «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Երեմիան նայում է մեկ այլ մարդու

Երեմիա, հեղինակ՝ Վոլտեր Ռեյնի

Հոկտեմբերի 19–25-ը․ «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ»

Երեմիա 1–3, 7, 16–1820

Սկզբում Երեմիան չէր կարծում, որ ինքը լավ մարգարե կդառնա։ «Ահա ես խոսել չգիտեմ»,- բողոքեց նա (Երեմիա 1․6)։ Բայց Տերը նրան քաջալերեց․ «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի» (հատված 9)։ Երեմիան իրեն զգում էր ինչպես մի անփորձ «մանուկ» (հատված 6), բայց Տերը բացատրեց, որ նա իրականում ավելի պատրաստված է, քան կարծում է. նա կարգվել է այդ կոչմանը դեռևս իր ծնվելուց առաջ (տես հատված 5)։ Ուստի Երեմիան մի կողմ թողեց իր վախերը և ընդունեց կանչը։ Նա նախազգուշացրեց Երուսաղեմի թագավորներին և քահանաներին, որ ձևական սրբությունը չի փրկի նրանց: «Մանուկը», որը կարծում էր, թե չի կարող խոսել, զգաց, որ Աստծո խոսքը «[իր] սրտի մեջ կարծես վառված կրակ լինի» և չէր կարող լռել (Երեմիա 20․9

Երեմիայի պատմությունը նաև ձեր պատմությունն է։ Աստված նույնպես գիտեր ձեզ` նախքան ձեր ծնվելը և պատրաստել է ձեզ՝ կատարելու կյանքի ձեր առաքելությանը: Ի թիվս այլ բաների, այդ առաքելությունը ներառում է մի բան, որը կանխատեսել էր Երեմիան՝ Աստծո ժողովրդին մեկ առ մեկ հավաքել և «բերել [նրանց] Սիոն» (Երեմիա 3․14)։ Նույնիսկ, եթե դուք հստակ չգիտեք, թե ինչ պետք է անեք կամ ասեք, պետք է հետևեք այս խորհրդին՝ «մի՛ վախեցիր … ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը» (Երեմիա 1․8, 19

Երեմիա գրքի մասին տես «Երեմիա» վերնագիրը՝ Աստվածաշնչի բառարանում։

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Երեմիա 1․4–19, 7․1–7, 20․8–9

Մարգարեները կանչված են, որպեսզի ասեն Աստծո խոսքը

Պատկերացրեք, որ խոսում եք մի ընկերոջ հետ, որը երբեք չի լսել մարգարեների մասին, և դուք որոշում եք բացատրել այդ հասկացությունը՝ օգտագործելով Երեմիա 1․4–19 հատվածներում ներկայացված Երեմիայի՝ մարգարե լինելու կոչը։ Ի՞նչ գտաք այս հատվածներում, որն ինչ-որ բան է ուսուցանում Աստծո մարգարեների մասին: Կարող եք նաև ուսումնասիրել Երեմիա 7․1–7, 20․8–9 և «We Listen to a Prophet’s Voice» օրհներգը (Հիմներ, հմր. 22)։

Կարող եք նաև ուսուցանել ձեր ընկերոջն այսօրվա ապրող մարգարեի մասին: Կա՞ որևէ բան այս հատվածներում, որը կարող է օգնել: Օրինակ՝ մեր օրերում ի՞նչ են մարգարեները «արմատախիլ անում» կամ «քանդում»։ Ի՞նչ են նրանք «կառուցում» և «տնկում»։ (Երեմիա 1․10) Ինչպե՞ս եք իմացել, որ մեր ապրող մարգարեն կանչված է Աստծո կողմից:

Տես նաև Հավատո հանգանակը 1․6, 9, «Ինչո՞ւ մենք մարգարեների կարիք ունենք» (տեսանյութ), ChurchofJesusChrist.org կայքում։

1:38

Ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ:

Երեմիա 1.5

սեմինարիայի պատկերակ
Աստված ճանաչում էր ինձ՝ նախքան իմ ծնվելը

Ի՞նչ սովորեց Երեմիան իր մասին Երեմիա 1․5 հատվածում։ Որպես նոր կանչված մարգարե, ինչո՞ւ է կարևոր, որ նա իմանա այդ տեղեկությունը:

Այն, ինչ Երեմիան իմացավ իր մասին Երեմիա 1․5 հատվածում, վերաբերում է նաև ձեզ։ Աստված նաև գիտեր ձեզ՝ նախքան ձեր ծնվելը և պատրաստել է ձեզ՝ որոշակի պարտականություններ կատարելու համար: Ձեր նախաերկրային կյանքի մասին ավելին իմանալու համար կարդացեք Ալմա 13․1–4, Վարդապետություն և Ուխտեր 138.53–56 և Աբրահամ 3․22–23 հատվածները։ Կարող եք կազմել ձեր բացահայտած ճշմարտությունների ցանկը: Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ տեղեկությունը:

Որպեսզի իմանաք, թե ինչպես են այդ ճշմարտություններն ազդել երեց Ահմադ Ս. Քորբիտի կյանքի վրա, ուսումնասիրեք նրա «Դուք կարո՛ղ եք հավաքել Իսրայելը» ուղերձը։ (Լիահոնա, մայիս 2021, 63–63)։ Ձեր նախաերկրային կյանքի մասին իմանալն ինչպե՞ս է ազդում ձեր մահկանացու կյանքով ապրելու վրա:

Ահա թե ինչ է ասել նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ձեր նախաերկրային կյանքի մասին.

«Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ շատ երկար ժամանակ: Դուք՝ որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որ գաք երկիր այս ճշգրիտ պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում: Դուք ընտրվել եք ոչ թե ձեր մարմնական առանձնահատկությունների, այլ ձեր հոգևոր հատկանիշների համար, որոնք են՝ քաջությունը, համարձակությունը, սրտի մաքրությունը, ճշմարտության ծարավը, իմաստության քաղցը և մյուսներին ծառայելու ցանկությունը:

Նախքան ծնվելը՝ դուք զարգացրել եք այդ գծերից մի քանիսը: Ուրիշները կարող եք զարգացնել այստեղ՝ երկրի վրա, հաստատակամորեն ձգտելով դրանց» («Հավերժական որոշումներ», Լիահոնա, նոյ. 2013, 107)։

Մտածեք որոշ իրավիճակների մասին, որոնց կարող եք հանդիպել, երբ կարևոր կլինի հիշել ձեր նախաերկրային կյանքի մասին այդ ճշմարտությունները: Ի՞նչ կարող եք անել՝ այդ ճշմարտությունների մասին ինքներդ ձեզ հիշեցնելու համար:

Տես նաև Ռասսել Մ. Նելսոնի «Հավերժական որոշումներ» ուղերձը, Լիահոնա, նոյ․ 2013, 106–9, Թեմաներ և հարցեր բաժնի «Նախասահմանվածություն», «Նախաերկրային կյանք» նյութերը, Ավետարանի գրադարան։

ձախ կողմում՝ մեծ դատարկ ջրամբարում կանգնած մարդ, աջ կողմում՝ ջրվեժ

Երեմիա 2․13 հատվածում Տերը համեմատել է մարդկանց հոգևոր վիճակը «կոտրած ջրամբարների» հետ, իսկ Իրեն՝ «կենաց ջրի աղբյուրի» հետ։

Երեմիա 2, 7

«Ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց»

Չորային տարածաշրջանում, որտեղ ապրում էին իսրայելացիները, մարդիկ թանկարժեք ջուրը պահում էին ստորգետնյա ամբարներում, որոնք կոչվում էին ջրամբարներ: Ըստ ձեզ, ի՞նչ է խորհրդանշում Երեմիա 2․13 հատվածում հանդիպող «կոտրած ջրամբարներ» արտահայտությունը։ Ինչո՞ւ է ավելի լավ աղբյուրից ջուր ստանալ, քան հույսը դնել ջրամբարի վրա։ Ի՞նչ է նշանակում լքել «կենաց ջրի աղբյուրը»։ Երեմիա 2 և 7 գլուխները կարդալիս նշեք, թե ինչպես էին մարդիկ լքում Տիրոջ կենդանի ջրերը (տես օրինակ՝ Երեմիա 2․26–28, 7․2–11)։ Ինչո՞ւ է «կենդանի ջուրը» լավ խորհրդանիշ այն բանի, ինչ Փրկիչը տալիս է ձեզ: Մտածեք, թե ինչպես եք ստանում կենդանի ջուրը:

Երեմիա 7 գլուխը հասցեագրված է այն մարդկանց, որոնք մտնում էին «Տիրոջ տուն … Տիրոջը երկրպագելու», բայց նրանց գործողությունները չէին համապատասխանում իրենց արտաքին նվիրվածությանը (տես հատվածներ 2–11)։ Ըստ ձեզ, հատվածներ 21–23-ում Տերը ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար:

Օգտագործեք առարկայական դասեր: Տիրոջ մարգարեները հաճախ հոգևոր ճշմարտությունները համեմատում են ծանոթ առարկաների հետ: Կարող եք անել նույնը, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ավետարանը: Օրինակ՝ Երեմիա 2․13 հատվածը պատկերացնելու համար կարող եք ջուր լցնել ճաքած կամ կոտրված տարայի մեջ կամ ջուր խմել աղբյուրից։ Ինչպե՞ս է Հիսուսը նման «կենդանի ջրերի աղբյուրին»։ (Երեմիա 2․13) Մենք ինչպե՞ս ենք խմում Նրա կենդանի ջրից։

Երեմիա 3․14–18, 16․14–21

Տերը կհավաքի Իր ժողովրդին

Երեմիա 16․14–15 հատվածներում Երեմիան համեմատել է վերջին օրերի Իսրայելի հավաքումը Եգիպտոսից Իսրայելի ելքի հետ: Ըստ ձեզ, հավաքումն ինչո՞ւ կարող էր ավելի կարևոր կլիներ Աստծո ժողովրդի համար, քան ելքը։

Ինչպե՞ս են Երեմիա 3․14–18, 16․14–21 հատվածների խոսքերը նկարագրում, թե ինչպես է տեղի ունենում հավաքումը։

Իր՝ «Իսրայելի հույսը» ուղերձում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ինչպես և Երեմիան, ուսուցանել է, որ Իսրայելի հավաքումը «ամենակարևոր բանն է, որը տեղի է ունենում երկրի վրա այսօր» (համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, հունիսի 3, 2018, Ավետարանի գրադարան): Կարդացեք կամ լսեք նրա ուղերձը և մտածեք, թե արդյոք կարող եք բացահայտել (ա) ինչպես է նախագահ Նելսոնը սահմանում Իսրայելի հավաքումը, (բ) ինչպես է նա նկարագրում դրա կարևորությունը, և (գ) ինչպես կարող եք լինել այդ հավաքման մասը:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Երեմիա 1.5

Երկնային Հայրը գիտեր ինձ՝ նախքան իմ ծնվելը

  • Երեմիա 1․5 հատվածում ուսուցանվող կարևոր ճշմարտությունը ներկայացնելու համար ձեր երեխաներին կարող եք ցույց տալ մանկան նկար (կամ, հնարավորության դեպքում, կարող եք նայել ձեր երեխաների մանուկ հասակի նկարները): Հարցրեք ձեր երեխաներին, արդյոք նրանք գիտեն, թե որտեղ են ապրել՝ նախքան իրենց ծնվելը: Կարող եք նաև միասին երգել մի երգ, որն ուսուցանում է մեր նախաերկրային կյանքի մասին, օրինակ՝ «Ես ապրում էի երկնքում» (Children’s Songbook, 4)։

  • Եթե ձեր երեխաները կցանկանան ավելին իմանալ, կարող եք օգնել նրանց գտնել «Նախաերկրային կյանք» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում: Նրանք կարող են փնտրել նախաերկրային կյանքի վերաբերյալ «ով», «երբ» և «ինչ» հարցերի պատասխանները:

աղջիկ՝ մանկանը գրկած

Երեմիա 1.4–19

Մարգարեները կանչված են՝ լինելու Տիրոջ խոսնակները

  • Կարող եք ցույց տալ ապրող մարգարեի կամ մարգարեների նկարները սուրբ գրություններից (դրանցից մի քանիսը կարող եք գտնել Եկեղեցու ամսագրերում, Ավետարանի պատկերագրքում և Եկ, հետևիր ինձ նյութում)։ Հարցրեք ձեր երեխաներին, թե նրանք ինչ գիտեն այդ մարգարեների մասին:

  • Որպեսզի ուսուցանեք այն մասին, թե ինչ են անում մարգարեները, կարող եք ընտրել որոշ օգտակար հատվածներ Երեմիա 1 գլխից, օրինակ՝ հատվածներ 5, 7, 10-ը և 19-ը։ Ձեր երեխաներից յուրաքանչյուրը կարող է ընտրել հատվածներից մեկը, կարդալ այն և կիսվել մարգարեների մասին իր սովորածով:

Երեմիա 16.14–16

Ես կարող եմ օգնել Երկնային Հոր զավակներին վերադառնալ Նրա մոտ

  • Երբ կարդում եք Երեմիա 16․16 հատվածը, ձեր երեխաները կարող են պատկերացնել, թե «ձուկ են բռնում» կամ «որսում» են սենյակում գտնվող առարկաները։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը համեմատել է այդ հատվածում նկարագրված ձկնորսներին և որսորդներին միսիոներների հետ (տես «Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյ. 2006, 81)։ Ի՞նչ են անում միսիոներները։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ցրված Իսրայելին «ձկնորսություն» և «որսորդություն» անել (տես «A Message for Children from President Russell M. Nelson» [տեսանյութ], ChurchofJesusChrist.org կայքում)։

    3:30

    Video: A Message for Children from President Russell M. Nelson

Երեմիա 18․1–6

Ես կարող եմ թույլ տալ Տիրոջը առաջնորդել իմ կյանքը, ինչպես որ բրուտագործն է ձևավորում կավը

  • Այս հատվածներն ուսումնասիրելու համար կարող եք քննարկել կամ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում կավե սպասքը (տես նկարն այս նյութի վերջում): Տերը ի՞նչ ուղերձ ունի մեզ համար Երեմիա 18․1–6 հատվածներում։ Ի՞նչ է նշանակում՝ կավ լինել Տիրոջ ձեռքերում (տես նաև Եսայի 64․8): Մեկ այլ պատմություն, որը մեզ համեմատում է բրուտագործի կավի հետ, կարելի է գտնել երեց Ռիչարդ Ջ․ Մեյնզի «Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2015, 27–30)։

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

ձեռքերն անիվի վրա կավե սպասք են պատրաստում

«Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն» (Երեմիա 18․6

Երեխաների միության վարժությունների էջ․ Ես կարող եմ օգնել Երկնային Հոր զավակներին վերադառնալ Նրա մոտ