Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 5–11-ը։ «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»․ Եսայի 50–57


«Հոկտեմբերի 5–11-ը: «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց». Եսայի 50–57», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հոկտեմբերի 5–11-ը։ «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Հիսուս Քրիստոսը կրում է փշե պսակը

Քրիստոսին ծաղրի են ենթարկում, հեղինակ՝ Քարլ Հեյնրիխ Բլոխ

Հոկտեմբերի 5–11-ը․ «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց»

Եսայի 50–57

Իր ծառայության ընթացքում Եսային խոսում էր զորավոր ազատիչի մասին։ Այս մարգարեություններն իսրայելացիների համար հատկապես թանկ էին դարեր անց, երբ նրանք Բաբելոնում գերության մեջ էին: Նա, ով կկարողանար քանդել Բաբելոնի պատերը, իսկապես հզոր նվաճող կլիներ: Սակայն Նա այդպիսի Մեսիա չէր, և Եսային նրան այսպես է նկարագրել գլուխներ 52–53-ում․ «Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ … Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված» (Եսայի 53․3–4

Այդպիսի անսպասելի ազատիչ ուղարկելով՝ Աստված մեզ ուսուցանեց, թե ինչ է իրական փրկությունը։ Մեզ ճնշվածությունից և չարչարանքից փրկելու համար Աստված ուղարկեց մեկին, ով Ինքն էլ էր «ճնշված և … չարչարված»: Չնայած ոմանք առյուծ էին ակնկալում, Նա գառ ուղարկեց (տես Եսայի 53․7)։ Անշուշտ, Աստծո ճանապարհները մեր ճանապարհները չեն (տես Եսայի 55․8–9)։ Հիսուս Քրիստոսն ազատում է մեզ ոչ միայն բանտը բացելով, այլև այնտեղ մեր տեղը զբաղեցնելով: Նա ազատում է մեզ վշտի ու տխրության շղթաներից՝ անձամբ կրելով դրանք մեր փոխարեն (տես Եսայի 53․4–5, 12)։ Հիսուսի փրկությունը հեռահար չի կատարվում։ Նա տառապում է մեզ հետ, լցված «հավիտենական ողորմությամբ», որը «քեզանից չի հեռանա» (Եսայի 54․8, 10

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Եսայի 50–52

Ապագան պայծառ է Տիրոջ ժողովրդի համար

Չնայած իսրայելացիները երկար տարիներ անցկացրին գերության մեջ, և չնայած այդ գերությունն իրենց սխալ ընտրությունների արդյունքն էր, Տերը ցանկանում էր, որ նրանք հույսով նայեին դեպի ապագան: Եսայու ուղերձում ի՞նչն է ձեզ հույս տալիս։ Նման աղյուսակը կարող է օգնել ձեզ ուսումնասիրել հետևյալը.

Այն, ինչ ես սովորում եմ Աստծո մասին (տես օրինակ՝ Եսայի 50․2, 5–9, 51․3–8, 15–16, 52․3, 9–10)

Հույսի ուղերձները (տես օրինակ՝ Եսայի 50․9, 51․3–5, 11–12, 22–23, 52․9–10)

Այն, ինչ կարող եմ անել՝ հույսն իրականություն դարձնելու համար (տես օրինակ՝ Եսայի 50․10, 51․1–2, 6–9, 52․1–3, 9–11)

Տես նաև Մոսիա 12․20–24, 15․13–18, 3 Նեփի 20․29–46, Վարդապետություն և Ուխտեր 113.7–10, Ռասսել Մ. Նելսոն, «Հավատքով ընդունեք ապագան», Լիահոնա, նոյ. 2020, 73–76։

Հիսուսը տանում է խաչը

Սիրո շնորհիվ, հեղինակ՝ Անջելա Ջոնսոն

Օգնեք ուսանողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ։ «Որպես ուսուցիչ՝ ձեր կատարած քայլերից ոչ մեկն այնքան չի օրհնի ուսանողներին, որքան այն, որ օգնեք նրանց ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և զգալ Նրանց սերը» (Ուսուցանել Փրկչի ձևով8)։ Երբ պատրաստվում եք ուսուցանել Եսայի 50–57 գլուխներն այլ մարդկանց, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց տեսնել կապն Իսրայելի դժվարությունների, Քրիստոսի մասին Եսայու մարգարեությունների և իրենց դժվարություններում աստվածային օգնություն ստանալու միջև:

Եսայի 53

սեմինարիայի պատկերակ
Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքերն ու ցավերը

Սուրբ գրությունների մի քանի գլուխներ ավելի գեղեցիկ են նկարագրում Հիսուս Քրիստոսի փրկագնող առաքելությունը, քան Եսայի 53 գլուխը։ Այս հզոր ուսմունքներն ավելի լավ հասկանալու և կիրառելու համար կատարեք հետևյալ վարժությունները.

  • Խորհեք կամ քննարկեք, թե ինչպես են պատմություններն ու ֆիլմերը հաճախ պատկերում մարդկանց փրկող հերոսներին: Հակադրեք այդ պատկերները Եսայի 53 գլխում առկա Փրկչի նկարագրություններին:

  • Յուրաքանչյուր հատված կարդալուց հետո դադար առեք՝ մտածելով, թե Փրկիչն ինչ տառապանքներ է կրել՝ «ցավեր», «վշտեր» և «անօրենություններ»․ այդ բոլորը Նա կրել է բոլոր մարդկանց և մասնավորապես՝ ձեզ համար: Կարդալիս «մենք» և «մեր» բառերը կարող եք փոխարինել «ես» և «իմ» բառերով։ Այս հատվածներն ի՞նչ զգացմունքներ կամ մտքեր են առաջացնում ձեր մեջ:

  • Դիտեք «My Kingdom Is Not of This World» տեսանյութը (Ավետարանի գրադարան) և խորհեք, թե ինչպես կատարվեցին Եսայի 53 գլխում նկարագրված մարգարեությունները: Ի՞նչ ցավեր ու վշտեր է կրում Փրկիչը հանուն ձեզ։

    5:25

    My Kingdom Is Not of This World

  • Գտեք Հիսուս Քրիստոսի Քավության հետ կապված իրադարձությունների նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 56–60)։ Ապա Եսայի 53 գլխում գտեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են նկարներում պատկերված իրադարձությունները։ Այդ ուսմունքներն ի՞նչ են ոգեշնչում ձեզ անել:

Տես նաև «Տես վախճանվեց Փրկիչը մեծ» օրհներգը, Հիմներ և մանկական երգեր, էջ 16։

Եսայի 54, 57․15–19

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես վերադառնամ Իր մոտ

Բոլորիս մոտ լինում են պահեր, երբ մեզ հեռու ենք զգում Տիրոջից՝ մեր մեղքերի կամ թուլությունների պատճառով: Ոմանք նույնիսկ կորցնում են հույսը, որ Նա երբևէ կների իրենց: Եսայի 54 և 57 գլուխները հրաշալի գլուխներ են, որոնք, այդպիսի պահերին կարդալիս, վստահություն և քաջալերանք են տալիս։ Մասնավորապես Եսայի 54․4–10, 57․15–19 հատվածների ո՞ր խոսքերն են ուսուցանում ձեզ, թե Փրկիչը ինչ է զգում ձեր հանդեպ: Ի՞նչ է փոխվում ձեր կյանքում, երբ գիտեք այդ ամենը Նրա մասին:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Կարևոր չէ, թե որքան կործանված կարող է թվալ մեր կյանքը։ Կարևոր չէ, թե որքան կարմիր են մեր մեղքերը, որքան խորն է մեր ապրած դառնությունը, որքան միայնակ, լքված և կոտրված են մեր սրտերը։ Նույնիսկ նրանք, ովքեր անհույս են, ապրում են հուսահատության մեջ, ովքեր կորցրել են վստահությունն ու հանձնվել կամ հեռացել Աստծուց, կարող են վերականգնվել։ …

Ավետարանի բարի լուրը հետևյալն է․ Մեր սիրառատ Երկնային Հոր կողմից տրված երջանկության հավերժական ծրագրի և Հիսուս Քրիստոսի անսահման զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ոչ միայն փրկվել մեր ընկած վիճակից և վերականգնվել մաքուր վիճակում, այլև կարող ենք անցնել մահկանացու երևակայությունից և դառնալ հավերժական կյանքի ժառանգորդներ և ճաշակել Աստծո աննկարագրելի փառքը» («Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի», Լիահոնա, մայիս 2016, 102)։

Տես նաև Պատրիկ Քիրոնի «Աստծո նպատակն է ձեզ տուն բերել» ուղերձը, Լիահոնա, մայիս 2024, 87–89։

Եսայի 55–56

Տերը հրավիրում է բոլորին լինել Իր ուխտը «բռնողներ»

Սերունդներ շարունակ Իսրայելը համարվել է Աստծո ուխտյալ ժողովուրդը։ Սակայն, Աստծո ծրագիրն ավելի ընդգրկուն է և երբեք չի սահմանափակվել մեկ ազգով, քանի որ «բոլոր ծարավածները» հրավիրված են գալ … «ջրերի մոտ» (Եսայի 55․1)։ Հիշեք սա, երբ կարդում եք Եսայի 55 և 56 գլուխները, և խորհեք, թե ինչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ։ Ո՞րն է Աստծո ուղերձը նրանց, ովքեր իրենց «բոլորովին բաժանված» են զգում Իրենից: (Եսայի 56․3) Կարող եք նշել հատվածները, որոնք նկարագրում են այն մարդկանց վերաբերմունքն ու գործողությունները, որոնք Աստծո ուխտը «բռնող» են (տես Եսայի 56․4–7

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Եսայի 51–52

Տերը հրավիրում է ինձ՝ «[քո] զորությո՛ւնը հագիր»

  • Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել Եսայի 51․9, 17, 52․1–2, 9 հատվածներում նշել «զարթնի՛ր», «կանգնի՛ր» և «հագի՛ր քո զորությունը» արտահայտությունները, ապա դերախաղով ներակայացնել այդ արտահայտությունները: Դա անելուց հետո կարող եք խոսել այն մասին, թե ինչ է նշանակում զարթնել, կանգնել և զորություն հագնել: Ի՞նչ է Տերը խնդրում մեզ անել այս հատվածներում։

  • Ձեր երեխաները կարող են նաև կարդալ Եսայի 51․1, 4, 7 հատվածները և նշել, թե ում հետ է Տերը խոսում և ինչ է ցանկանում, որ նրանք անեն: Ի՞նչ է նշանակում «լսեք» Տիրոջը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Տիրոջը, որ մենք «լսում ենք» Նրան։

Եսայի 53.3–9

Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց իմ մեղքերն ու ցավերը

  • Դուք և ձեր երեխաները կարող եք դիտել մի քանի նկար, որոնք ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի տառապանքն ու մահը (տես օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հմր. 56, 5758)։ Ապա կարող եք միասին կարդալ Եսայի 53․3–6, 9 հատվածները և փնտրել բառեր, որոնք նկարագրում են, թե ինչ է տեղի ունենում նկարներում: Օգնեք ձեր երեխաներին հասկանալ, որ Եսային կիսվել է այս ճշմարտություններով հարյուրավոր տարիներ առաջ: Ինչո՞ւ էր կարևոր, որ մարդիկ այդ բաներն իմանային նախապես (տես Ալմա 39․15–19

  • Եսայի 53․4 հատվածում «նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց» արտահայտությունը կարդալուց հետո ձեր երեխաները կարող են փորձել բարձրացնել որևէ ծանր առարկա (կամ ձևացնել, թե բարձրացնում են): Խոսեք այն մասին, թե «ցավը» և «վիշտը» կամ տխրությունն ինչպես կարող են ծանր լինել և դժվար տանելի։ Ինչո՞ւ Հիսուսը կրեց մեր «ցավերը», «վշտերը» և «անօրենությունները» կամ մեղքերը (տես նաև Ալմա 7․11–12

Հիսուս Քրիստոսը երեխաների հետ

Եսայի 55․6

Ես կարող եմ փնտրել Տիրոջը և դիմել Նրան

  • Որպեսզի ձեր երեխաներին ուսուցանեք Եսայի 55․6 հատվածը, կարող եք սենյակում որևէ տեղ թաքցնել Հիսուսի նկարը։ Ձեր երեխաներին առաջարկեք գտնել նկարը և նշել մի եղանակ, որով նրանք կարող են «փնտրել … Տիրոջը, քանի դեռ Նրան հնարավոր է գտնել»: «Seek the Lord Early» (Children’s Songbook, 108) երգը կարող է գաղափարներ առաջացնել նրանց մոտ։ Ապա երեխաներից մեկին հնարավորություն տվեք թաքցնել նկարը և կրկին կատարել գործողությունը:

Եսայի 55․8–9

Տիրոջ ճանապարհներն ավելի բարձր են, քան իմ ճանապարհները

  • Եսայի 55․9 հատվածը կարդալուց հետո ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել կանգնել աթոռակի վրա և խոսել այն մասին, թե ինչպես է ամեն ինչ տարբերվում, երբ դուք «բարձր» եք գտնվում։ Կամ նրանք կարող են նկարել, թե ինչ նշանակություն ունի իրենց համար Եսայի 55․9 հատվածը։ Ապա կարող եք քննարկել Տիրոջ որոշ ճանապարհներ, որոնք ավելի բարձր են, քան մեր ճանապարհները։ Օրինակ՝ ինչպիսի՞ն է Նրա վերաբերմունքը մեղավորների հանդեպ (տես Մարկոս 2․15–17)։ Ինչպե՞ս է Նա առաջնորդում ուրիշներին (տես Մատթեոս 20․25–28)։ Կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչպես եք սովորել ապավինել Տիրոջ բարձր ճանապարհներին և խորհուրդներին։

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Հիսուսի դիմանկարը

Նրա լույսը, հեղինակ՝ Մայքլ Մալմ

Երեխաների միության վարժությունների էջ․ Ես կարող եմ փնտրել Տիրոջը և դիմել Նրան