Եկ, հետևիր ինձ
Հունիսի 22–28։ «Երկնքում լսիր նրանց աղոթքը». Բ Թագավորների 11–12, Ա Թագավորների 3, 6–9, 11


«Հունիսի 22–26։ «Երկնքում լսիր նրանց աղոթքը» Բ Թագավորների 11–12, Ա Թագավորների 3, 6–9, 11», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունիսի 22–26։ «Երկնքում լսիր նրանց աղոթքը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Սողոմոնը նվիրագործում է տաճարը

Սողոմոնը նվիրագործում է Երուսաղեմի տաճարը, հեղինակ՝ Ջեյմս Տիսսոտ և ուրիշներ

Հունիսի 22–28․ «Երկնքում լսիր նրանց աղոթքը»

Բ Թագավորների 11–12, Ա Թագավորների 3, 6–9, 11

Սավուղի, Դավիթի և Սողոմոնի՝ Իսրայելի առաջին երեք թագավորների կառավարումը շատ խոստումնալից սկսվեց։ Լինելով խոնարհ, խիզախ և իմաստուն, նրանցից յուրաքանչյուրը շնորհ գտավ Տիրոջ մոտ, առնվազն սկզբում: Ցավոք, թագավորներից յուրաքանչյուրը նույնպես տրվեց մարդկային թուլություններին և գայթակղությանը։ Նրանք իրենց ցանկությունները վեր դասեցին Տիրոջ ցանկություններից: Եվ ինչպես մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք սուրբ գրություններում և մեր կյանքում, դա հանգեցրել է ողբերգության:

Բայց Սողոմոնի թագավորության ժամանակ տեղի ունեցավ մի կարևոր բան, որը կայունության որոշակի հույս տվեց ուխտի ժողովրդի կյանքում։ Սողոմոնը տաճար կառուցեց։ Ի տարբերություն խորանի, այն պետք է լիներ Տիրոջ մշտական տունը: Եվ դա պետք է խորհրդանշեր Տիրոջ մշտական ներկայությունն Իր ժողովրդի մեջ: Սողոմոնը գիտեր, որ ժողովուրդը շարունակելու է բախվել թուլությունների և տարբեր տեսակի փորձությունների։ Նոր սուրբ տունը նվիրագործելիս Սողոմոնն աղաչեց Տիրոջը. «Եթե նրանք … վերադառնան քեզ մոտ իրենց ամբողջ սրտով, … ապա լսիր նրանց աղոթքը» (Ա Թագավորներ 8․47–48)։ Դա այն մի մասն է, ինչ տաճարային ուխտերն անում են մեզ համար՝ դրանք կապ են ստեղծում Աստծո հետ: Դրանք մեզ համար ապահովում են խոստում այն մասին, որ մեր ապաշխարության և Նրա ողորմածության միջոցով Նա կարող է «բնակվել [մեր] մեջ» և երբեք չլքել մեզ (Ա Թագավորների 6․13

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Բ Թագավորների 11, 12․1–14

սեմինարիայի պատկերակ
Տերը կարող է օգնել ինձ կատարել լավ ընտրություններ, երբ ես մեղք գործելու գայթակղություն եմ ունենում

Երբեմն մենք նայում ենք մարդկանց, որոնք ուժեղ են թվում իրենց հավատքով և ենթադրում ենք, որ գայթակղությունները նրանց վրա չեն ազդում: Բ Թագավորների 11 բաժնում նկարագրված Դավիթի ողբերգական ընտրությունները հստակ ցույց են տալիս, որ դա այդպես չէ։ Մտածեք, թե ինչ դասեր կարող եք քաղել նրա փորձառությունից: Նմանատիպ հարցերը կարող են օգնել ձեզ ուսումնասիրել Բ Թագավորների 11–12 բաժինները․

  • Ի՞նչ ընտրություններ կատարեց Դավիթը, որոնք նրան տարան աճող մեղքի ճանապարհով: Դրա փոխարեն նա ի՞նչ արդար ընտրություն կարող էր անել: (Դիտեք նաև «To Look Upon» տեսանյութը Gospel Library հավելվածում։)

    4:15

    To Look Upon

    Օգտագործեք տեսանյութերը։ Տեսանյութերը կարող են օգնել ձեզ պատկերացնել սուրբ գրությունների պատմությունները և մտածել, թե ինչպես են դրանք վերաբերում ձեզ: Մտածեք, թե ինչպես կարող եք դրանք օգտագործել՝ ուսուցումն ու ուսումնառությունը բարելավելու համար: Օրինակ՝ «To Look Upon» տեսանյութը (Gospel Library հավելված) դիտելիս կարող եք այն ընդհատել տարբեր ժամանակահատվածներում՝ խորհելու կամ քննարկելու այս վարժության մեջ առաջարկվող որոշ հարցեր:

  • Ինչպե՞ս է հակառակորդը փորձում ձեզ տանել մեղքի ճանապարհներով: Ի՞նչ ընտրություններ կարող եք կատարել հիմա՝ հոգևորապես ապահով մնալու համար:

  • Բ Թագավորների 12․1–6 հատվածներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Դավիթի արձագանքին Նաթանի պատմությանը։ Ի՞նչ է հուշում նրա արձագանքն այն մասին, թե Դավիթն ինչպես էր վերաբերվում ինքն իրեն։ Ի՞նչ է արել Տերը, որպեսզի օգնի ձեզ, որ ավելի հստակ տեսնեք ինքներդ ձեզ:

  • Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել Բ Թագավորների 11–12 գլուխների իրադարձությունները մեկ նախազգուշացնող նախադասությամբ:

Կարդալով Դավիթի վատ ընտրությունների մասին՝ կարող եք իմանալ պոռնոգրաֆիայի և սեռական մեղքի վտանգների մասին։ Դրա մասին իմանալու լավ աղբյուրներից է՝ Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, հատկապես «Ի՞նչ անել այս պահին» և «Ձեր մարմինը սուրբ է» բաժինները (էջ 21–28)։ Այդ աղբյուրում կարող եք փնտրել այնպիսի խորհուրդ, որը կօգներ Դավիթին ավելի լավ ընտրություն կատարել։ Կամ կարող եք կարդալ «Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ» նյութը (էջ 6–9)՝ փնտրելով մի բան, որը կօգներ Դավիթին վերադառնալ դեպի Տերը:

Կարող եք երգել «I Need Thee Every Hour» օրհներգը (Հիմներ, հմր. 98) և խորհել, թե ինչպես է Փրկիչը զորացրել ձեզ, երբ բախվել եք գայթակղությանը:

Տես նաև 2 Նեփի 28․20–24 հատվածները, Ուլիսես Սոարեսի «Փնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներում» ուղերձը, Լիահոնա, նոյ. 2020, 82–85, «Taking Charge of Technology» ձեռնարկը Gospel Library հավելվածում, «Watch Your Step» (տեսանյութը), Gospel Library հավելվածում։

2:36

Watch Your Step

Գ Թագավորների 3․1–15

Խորաթափանցության պարգևն օգնում է ինձ տարբերել ճիշտը սխալից

Եթե Տերը ասեր ձեզ․ «Որևէ բան խնդրիր քեզ համար» (Գ Թագավորների 3․5), ի՞նչ կխնդրեիք: Ի՞նչն է ձեզ տպավորում Սողոմոնի պատասխանի մեջ: Խորհեք, թե ինչու է «հասկացող սիրտը» արժեքավոր պարգև համարվում «բարին չարից տարբերելու համար» (հատված 9)։ Ի՞նչ կարող եք անել այդ պարգևը ստանալու համար:

Տես նաև Մորոնի 7․12–19։

Գ Թագավորների 6–8, 9․1–9

Տիրոջ տանը կապած ուխտերի միջոցով Տերը բնակվում է ինձ հետ։

Գ Թագավորների 6–7 բաժիններում դուք կգտնեք սրբազան տան մանրամասն նկարագրությունը, որը Սողոմոնը կառուցել է Տիրոջ համար: Մանրամասները կարող են ձեզ այնքան կարևոր չթվալ, որքան հին իսրայելացիներին։ Բայց այդ բաժինները կարդալով կարող եք հասկանալ, թե որքան կարևոր էր նրանց համար ունենալ Տիրոջ տունը: Ինչո՞վ է դա կարևոր ձեզ համար։

Կարող եք խորհել, թե ինչ կարող են խորհրդանշել Սողոմոնի տաճարի տարբեր մասերը։ Օրինակ՝ մտածեք, թե ինչ կարող են խորհրդանշել քերովբեները, ծառերը և ծաղիկները Գ Թագավորների 6․35 հատվածում։ (Տես նաև Ծնունդ 3․24 հատվածը։)

Գլուխ 8-ում գրված է Սողոմոնի աղոթքը տաճարի կառուցումն ավարտվելուց հետո (տես հատվածներ 22–61)։ Գրեք այն օրհնությունները, որոնք Սողոմոնը խնդրել է: Այդ օրհնությունների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ: (Նշեք նաև Տիրոջ խոստումները Գ Թագավորների 6․11–13, 9․1–9 հատվածներում։) Եթե դուք եղել եք Տիրոջ տանը, մտածեք այնտեղ երկրպագելու ձեր փորձառությունների մասին: Տաճարային ուխտերը պահելն ինչպե՞ս է օգնել ձեզ ստանալ Տիրոջ օրհնությունները:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 109 բաժինը, Հենրի Բ. Այրինգի «Սիրում եմ նայել տաճարին» ուղերձը, Լիահոնա, մայիս 2021, 28–31։

Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարը

Բարանկիլիայի (Կոլումբիա) տաճարը

Գ Թագավորների 8.61, 11.1–11

«Նրա սիրտը ուղիղ չէր Տիրոջ հետ»

Ի՞նչ է նշանակում «թող ձեր սիրտը … Տիրոջ հետ ուղիղ լինի»: (Գ Թագավորների 8.61): Արդյո՞ք սա տարբերվում է մեր գործողությունների կատարյալ լինելուց: Ինչո՞ւ է դա այդպես: Կարդացեք Գ Թագավորների 11․1–11 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասել Տերը Սողոմոնի սրտի մասին: Կարող եք խորհել, թե արդյոք ձեր կյանքում կան ազդեցություններ, որոնք կարող են ձեր սիրտը հեռացնել Տիրոջից և ուղղել դեպի «այլ աստվածներ»:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Բ Թագավորների 11

Տերը կարող է օգնել ինձ, երբ ես գայթակղվում եմ

  • «Դավիթ թագավորը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից 117–20, կարող է օգնել ձեզ պատմել ձեր երեխաներին Բ Թագավորների 11 բաժնի պատմությունը։ Խնդրեք ձեր երեխաներին բացահայտել Դավիթի սխալ ընտրությունները և առաջարկել լավ ընտրություններ, որոնք նա կարող էր անել դրանց փոխարեն: Մենք ի՞նչ քայլեր կարող ենք անել գայթակղության պահին, որը կարող է օգնել մեզ ճիշտ ընտրություն կատարել:

    2:11

    King David

  • Դավիթի ճակատագրական մեղքերի մասին կարդալով՝ լավ առիթ կունենաք քննարկել պոռնոգրաֆիայի վտանգները: «What Should I Do When I See Pornography?» տեսանյութը (Gospel Library հավելվածում) ունի օգտակար ուղեցույց: Օգնեք ձեր երեխաներին ծրագիր կազմել այն մասին, թե իրենք ինչպես կվարվեն, երբ բախվեն պոռնոգրաֆիայի հետ:

    5:46

    What should I do when I see pornography?

Գ Թագավորների 8.22–61

Տիրոջ տանն ուխտեր կապելը և դրանք պահելը օգնում է ինձ քայլել Նրա ճանապարհներով

  • Ձեր երեխաների հետ Գ Թագավորների 8 գլխում նկարագրված տաճարի նվիրագործման մասին սովորելիս կարող եք դիտել տաճարների նկարներն այս շաբաթվա նյութում: Ձեր երեխաներին հնարավորություն տվեք խոսել մանրամասների մասին, որոնք տեսնում են նկարներում: Կարող եք նշել հատվածներ 57–58-ը։ Ի՞նչ է նշանակում «քայլել [Տիրոջ] բոլոր ճանապարհներով»։ (Գ Թագավորների 8․58)։ Ձեր երեխաները կարող են մեկ քայլ անել՝ իրենց տված յուրաքանչյուր պատասխանի համար:

  • Պատմեք ձեր երեխաներին, թե տաճարում ձեր կապած ուխտերը պահելն ինչպես է օգնում ձեզ քայլել Տիրոջ ճանապարհներով: Կարող եք նրանց ասել, թե ինչ ուխտեր են դրանք (տես Ընդհանուր ձեռնարկ, 27.2, Gospel Library հավելված)։ Կարող եք նաև միասին երգել «Family History—I Am Doing It» երգը, (Մանկական երգարան, 95)։

Սողոմոնի տաճարը

Սողոմոնի տաճարի նկարը, հեղինակ՝ Սեմ Լոլոր

Գ Թագավորների 11․1–11

Ես կարող եմ Տիրոջը դնել առաջին տեղում իմ կյանքում

  • Կարդալով այն մասին, թե ինչպես են Սողոմոնի կանայք ազդել նրա վրա, կարող եք զրուցել «այլ աստվածների» օրինակների կամ այն բաների մասին, որոնց մարդիկ երկրպագում կամ սիրում են Տիրոջ փոխարեն։ Ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս, որ Նրան ամեն բանից առավել ենք սիրում մեր կյանքում:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սողոմոնի տաճարը

Երուսաղեմում Սողոմոնի տաճարի նվիրագործումը, հեղինակ՝ Ուիլյամ Հոլ

Երեխաների միության վարժությունների էջ. Տիրոջ տանն ուխտեր կապելն օգնում է ինձ քայլել Նրա ճանապարհներով