Եկ, հետևիր ինձ
Հունիսի 15–21։ «Պատերազմը Տիրոջն է». Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7


«Հունիսի 15–21։ «Պատերազմը Տիրոջն է» Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունիսի 15–21։ «Պատերազմը Տիրոջն է»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Դավիթը պարսատիկը ձեռքին

Դավիթը և Գողիաթը, հեղինակ՝ Սթիվ Նեթերկոթ

Հունիսի 15–21․ «Պատերազմը Տիրոջն է»

Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7

Երբ Իսրայելի ցեղերը բնակություն հաստատեցին ավետյաց երկրում, փղշտացիները շարունակական սպառնալիք էին նրանց անվտանգության համար: Նախկինում Տերը բազմաթիվ անգամ ազատել էր նրանց, բայց հիմա Իսրայելի երեցները պահանջեցին. «թող անպատճառ մեզ վրա թագավոր լինի … [դուրս] գա մեր առաջ և նա մեզ առաջնորդի մեր պատերազմներում» (Ա Թագավորների 8․19–20)։ Ուստի՝ Սավուղն օծվեց թագավոր։ Սակայն, երբ սպառնացող հսկա Գողիաթը մարտահրավեր նետեց Իսրայելի զորքերին, Սավուղը, ինչպես իր ամբողջ բանակը, «շատ վախեցավ» (Ա Թագավորների 17․11)։ Այդ օրը ոչ թե Սավուղ թագավորը փրկեց Իսրայելին, այլ Դավիթ անունով մի համեստ հովիվ տղա, որը զրահ չէր հագել, բայց հագին Տիրոջ հանդեպ անխոցելի հավատք ուներ: Այս ճակատամարտն ապացուցեց Իսրայելին և յուրաքանչյուրին, ով հոգևոր պատերազմների կարիք ունի, որ «Տերը սրով և նիզակով չի ազատում», և որ «պատերազմը Տիրոջն է» (Ա Թագավորների 17․47

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ա Թագավորների 17

սեմինարիայի պատկերակ
Տիրոջ օգնությամբ ես կարող եմ հաղթահարել ցանկացած դժվարություն

Դավիթի և Գողիաթի պատմությունը սուրբ գրությունների ամենահայտնի պատմություններից մեկն է: Իհարկե, մենք սովորաբար կենտրոնանում ենք Դավիթի վրա: Բայց այս անգամ Ա Թագավորների 17 գլուխն ուսումնասիրելիս խորհեք նաև այս բաժնում նկարագրված այլ մարդկանց խոսքերի շուրջ (տես ստորև բերված ցանկը): Ի՞նչ սովորեցիք նրանց և նրանց շարժառիթների մասին: Ի՞նչ սովորեցիք Դավիթի մասին: Ինչո՞վ է նա տարբերվում:

  • Գողիաթ․ հատվածներ 8–10, 43–44

  • Եղիաբ․ հատված 28

  • Սավուղ․ հատված 33

  • Դավիթ․ հատվածներ 26, 32, 34–37, 39, 45–47

Ձեր պատմությունը, որն այնքան էլ հայտնի չէ, որքան Դավիթի պատմությունը, անպայման կներառի Գողիաթի մեծության դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել և հնարավորություններ՝ հավատք դրսևորելու առ Տերը: Ի՞նչ է ձեզ ուսուցանում Դավիթի օրինակը ձեր պատմության դժվարություններին դիմակայելու մասին: Կարող եք նաև կարդալ նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնի «Դարձրեք Քրիստոսին ձեր կյանքի պատմության հեղինակը» ուղերձը (Liahona, նոյ. 2021, 80–82)՝ մտածելով ձեր դժվարություններից մեկի մասին: Փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները. Ինչպե՞ս է Տերը ցանկանում, որ ես տեսնեմ իմ դժվարությունները: Ինչպե՞ս է Նա օգնել ինձ անցյալում: Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ, որ վստահում եմ Նրան գրել իմ պատմությունը:

Գուցե արդեն գիտեք, որ հետագայում Դավիթի պատմության մեջ կան որոշ ողբերգական բաժիններ (տես, օրինակ՝ Բ Թագավորների 11)։ Ի՞նչ կասեիք Դավիթին, եթե Գողիաթի հետ ճակատամարտից հետո նրան որոշ խորհուրդներ տալու հնարավորություն ունենայիք։ Ինչպե՞ս կարող եք այս խորհուրդը կիրառել ձեր կյանքում:

Տես նաև «The Lord Will Deliver Me» (տեսանյութը), Gospel Library հավելվածում։

3:24

The Lord Will Deliver Me

Ա Թագավորների 17․26–50

Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող մեկ մարդը կարող է ինչ-որ բան փոխել

Բացի անձնական դժվարություններից, մենք նաև բախվում ենք մեծ, բարդ խնդիրների, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա: Երբ չար ուժերը «միասին հավաքվում են … պատերազմելու» բարի ուժերի դեմ (Ա Թագավորների 17․1), մենք կարող ենք խորհել այն բանի շուրջ, թե մեր անհատական ջանքերն ինչպես կարող են որևէ բան փոխել: Ի՞նչ գտաք Դավիթի պատմության մեջ, որը ձեզ հույս է տալիս:

Տես նաև «Տեր Աստծո գործին բոլորս մասնակցենք» օրհներգը, Հիմներ, հմր. 243:

Հովնաթանը և Դավիթը

Իրական ընկերություն և ինքնահարգանք, հեղինակ՝ Վիլսոն Օնգ (հատված)

Ա Թագավորների 18

«Հովնաթանն իր անձի պես սիրեց [Դավիթին]»

Ա Թագավորների 18 բաժինը կարդալիս ուշադրություն դարձրեք Սավուղի և նրա որդի Հովնաթանի հակադրությանը (որը, եթե չլիներ Դավիթը, կարող էր ենթադրել, որ կլինի հաջորդ թագավորը): Սավուղն ու Հովնաթանն ինչպե՞ս արձագանքեցին Դավիթի հաջողությանը։ Ի՞նչ կարող եք սովորել այս փորձառությունից:

Ի՞նչ գտաք Հավնաթանի վերաբերմունքի և գործողությունների մեջ, որը հիշեցնում է ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

«Համադրեք սուրբ գրությունները» (1 Նեփի 19․23 Սուրբ գրությունները մեծ հնարավորություններ են տալիս սովորելու Դավիթի, Հովնաթանի և Սավուղի նման մարդկանց շարժառիթներից և գործողություններից: Դուք կտեսնեք, որ սուրբ գրություններում ոչ ոք անթերի չէ: Օրինակ՝ Դավիթի հավատարիմ ընտրությունների մասին կարդալիս պատրաստ եղեք սովորելու նաև նրա սխալներից։ Դա կարող է օգնել մեզ բացահայտել մեր մեջ եղած հնարավոր թուլությունները և «սովորել լինել ավելի իմաստուն, քան [մյուսները]» (Մորմոն 9․31

Ա Թագավորների 24–26

Ներողամտությունը խաղաղության և բժշկման ապահով ճանապարհն է

Ա Թագավորների 24–26 գլուխներն ուսումնասիրելիս փնտրեք հպարտությանը, ներողամտությանը և ինքնատիրապետմանը վերաբերող դասեր։ Ուսումնասիրության ընթացքում կարող եք նաև կարդալ երեց Մարկ Ա. Բրեգի «Քրիստոսանման ինքնատիրապետում» ուղերձը (Լիահոնա, մայիս 2023, 60–63)։ Դավիթը, Աբիգեան և ուրիշներն ինչպե՞ս դրսևորեցին, կամ չկարողացան դրսևորել այս բաժիններում ներկայացված քրիստոսանման ինքնատիրապետումը: Ի՞նչ հնարավորություններ ունեք՝ ցուցադրելու քրիստոսանման ինքնատիրապետումը:

Քույր Քրիսթեն Յիի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2022, 36–39) կարող է օգնել ձեզ ուսումնասիրել Ա Թագավորների 25 գլուխը։ Ինչո՞վ է Աբիգեան նման Հիսուս Քրիստոսին:

Բ Թագավորների 5․17–25

Տերը կարող է ինձ ուղղորդել

Նույնիսկ, երբ Դավիթը հաղթեց Գողիաթին, նրա խնդիրները փղշտացիների հետ չավարտվեցին։ Բ Թագավորների 5․17–25 հատվածները կարդալիս մտածեք, թե Դավիթի օրինակն ինչպես կարող է օգնել դիմակայել դժվարություններին, որոնց բախվում եք (տես նաև Ա Թագավորների 23․2, 10–11, 30․8, Բ Թագավորների 2․1)։ Ինչպե՞ս եք օրհնվում՝ գործելով ըստ ձեր ստացած հայտնության:

Բ Թագավորների 7

Ի՞նչ «տուն» էր Տերը խոստացել Դավիթին

Երբ Դավիթն առաջարկեց Տիրոջ համար տուն կառուցել, այսինքն՝ տաճար (տես Բ Թագավորների 7․1–3), Տերը պատասխանեց, որ այն կկառուցի Դավիթի որդին (տես հատվածներ 12–15, տես նաև Ա Մնացորդաց 17․1–15)։ Տերը նաև ասաց, որ Նա իր հերթին Դավիթի համար «տուն» կկառուցի, որը նշանակում է սերունդ, և որ նրա գահը հավերժ կմնա (տես Բ Թագավորների 7․11, 16, 25–29, Սաղմոս 89․3–4, 35–37)։ Այդ խոստումը կատարվեց Հիսուս Քրիստոսով՝ մեր Հավերժական Թագավորով, որը Դավիթի ժառանգորդն էր (տես Մատթեոս 1․1, Ղուկաս 1․32–33, Հովհաննես 18․33–37

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ա Թագավորների 17.20–54

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է օգնել ինձ քաջ լինել

  • Կարող եք օգտագործել «Դավիթը և Գողիաթը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 112–16, որպեսզի օգնեք ձեր երեխաներին ծանոթանալ Ա Թագավորների 17․20–54 հատվածներում նկարագրված իրադարձություններին։ Ապա նրանց հնարավորություն տվեք վերապատմել պատմությունը՝ օգտագործելով այս նյութի նկարները կամ գծապատկերները: Հարցրեք նրանց, թե ըստ իրենց, Տերը ինչ է ցանկանում, որ սովորեն այս պատմությունից:

    2:36

    David and Goliath

  • Դուք և ձեր երեխաները կարող եք նաև գրել մի քանի դժվարություն, որոնց երեխաները կարող են հանդիպել իրենց կյանքի ընթացքում: Ապա օգնեք նրանց գտնել Դավիթի ասածները, որոնք կարող են օգնել իրենց հաղթահարել այս դժվարությունները (տես Ա Թագավորների 17․26, 32, 34–37, 45–47)։ Կիսվեք, թե Հիսուս Քրիստոսը ինչպես է օգնել ձեզ դժվարությունների ժամանակ:

  • Երեխաներին առաջարկեք քայլել այնպես, կարծես իրենք Դավիթն են և պատրաստվում են կռվել Գողիաթի դեմ և երգել որևէ երգ քաջ լինելու մասին, օրինակ՝ «I Will Be Valiant» (Մանկական երգարան, 162)։

Ա Թագավորների 18․1–4

Լավ ընկերությունը կարող է օրհնություն լինել Աստծո կողմից

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին սովորել Հովնաթանի և Դավիթի ընկերության օրինակից։ Դա անելու եղանակներից մեկն է՝ յուրաքանչյուր երեխայի տալ թղթից պատրաստված երկու սիրտ, որոնցից մեկը կխորհդանշի Դավիթի սիրտը, մյուսը՝ Հովնաթանի: Ապա միասին կարդացեք մի քանի արտահայտություն Ա Թագավորների 18.1–4 հատվածներից, որոնք շեշտում են այն սերը, որն այդ երկու ընկերը տածում էին միմյանց հանդեպ: Այնուհետև ձեր երեխաները կարող են գրել կամ նկարել թղթե սրտերի վրա, թե ինչպես կարող են սեր ցուցաբերել ընկերոջ հանդեպ:

Բ Թագավորների 5.19, 23

Եթե ես առաջնորդության կարիք ունենամ, կխնդրեմ Երկնային Հորը

  • Այս բաժիններում Դավիթը դարձավ Իսրայելի թագավոր։ Ձեր երեխաները կարող են խաղալ թագավորի կամ թագուհու դերերը: Ի՞նչ օրենքներ կընդունեին։ Ո՞ւմ պետք է դիմեն օգնության համար: Օգնեք ձեր երեխաներին բացահայտել, որ երբ Դավիթն օգնության կարիք ուներ, նա «հարցրեց» կամ աղոթեց պատասխաններ ստանալու համար: Օրինակ՝ Բ Թագավորների 5.19, 23 հատվածները կարդալիս երեխաներին առաջարկեք «հարցնել» բառը լսելիս ծալել իրենց բազուկները: Ինչո՞ւ էր Դավիթին անհրաժեշտ Տիրոջ օգնությունն իր նոր դերում։

  • Պատմեք միմյանց այն դեպքերի մասին, երբ դուք աղոթել եք Երկնային Հորը օգնության համար: Ի՞նչ տարբերություն զգացիք, երբ խնդրեցիք Նրան օգնել ձեզ:

մի աղոթող աղջիկ

Բ Թագավորների 7.16–17

Հիսուս Քրիստոսն իմ հավերժական Թագավորն է

  • Թագավորները, որոնց մասին մենք կարդում ենք Հին Կտակարանում, բոլորն էլ ունեցել են թերություններ և նրանց բոլոր թագավորություններն ավարտվել են: Բայց Հիսուս Քրիստոսը կատարյալ Թագավոր է և կթագավորի հավիտյան։ Օգնեք ձեր երեխաներին բացահայտել դա՝ միասին կարդալով այն, ինչ Նաթան մարգարեն ասել է Դավիթ թագավորին Բ Թագավորների 7․16–17 հատվածներում։ Ինչպե՞ս կարող էր Դավիթի թագավորությունը մնալ հավիտյան: Օգնեք երեխաներին գտնել և կարդալ սուրբ գրությունների այն հատվածները, որոնք ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը՝ Դավիթի ժառանգորդը, Թագավոր է, օրինակ՝ Ղուկաս 1.32–33, Հովհաննես 18.33–37 և Հայտնություն 19.16: Ինչո՞վ է Հիսուսը տարբերվում երկրային թագավորներից: Ինչպե՞ս ենք մենք հարգում Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Հավերժական Թագավորի:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Դավիթը և Գողիաթը

Դավիթի նկարը, հեղինակ՝ Դիլին Մարշ

Երեխաների միության վարժությունների էջ. Հիսուս Քրիստոսի հանեպ հավատքը կարող է օգնել ինձ քաջ լինել