Եկ, հետևիր ինձ
Հունիսի 8–14։ «Տերը սրտին է նայում»․ Ա Թագավորների 8–10, 13, 15–16


«Հունիսի 8–14։ «Տերը սրտին է նայում» Ա Թագավորների 8–10, 13, 15–16», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունիսի 8–14։ «Տերը սրտին է նայում»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Հիսուսը՝ գավազանը ձեռքին

Հանդարտ ջրերի կողքին, հեղինակ՝ Սայմոն Դյուի

Հունիսի 8–14․ «Տերը սրտին է նայում»

Ա Թագավորների 8–10, 13, 15–16

Սավուղն ավանակներ էր պահում։ Չնայած, որ նա բարձրահասակ էր և գեղեցիկ, նա «փոքր էր թվում [իր] աչքերին» և ամաչում էր իր ընտանեկան ժառանգությունից (տես Ա Թագավորների 9․2–3, 21, 15․17)։ Այն օրը, երբ նա պետք է ներկայացվեր Իսրայելի առաջ որպես նրանց թագավոր, նա չներկայացավ, նա այնքան նյարդայնացած էր, որ «թաքնվեց» (Ա Թագավորների 10․21–22)։ Նայելով Սավուղին՝ գուցե չմտածեք այն մասին, որ նա կարող է առաջնորդել իսրայելացիներին հաղթել իրենց թշնամիներին կամ որ հետագայում նա կարող է հպարտանալ և ապստամբել Տիրոջ դեմ:

Դավիթը ոչխար էր պահում։ Նա արտաքնապես այնքան տպավորիչ չէր, որքան իր յոթ ավագ եղբայրները: Այն օրը, երբ Սամուելը եկավ Իսրայելի համար նոր թագավոր ընտրելու, Դավթին արժանավոր թեկնածուների թվում չներառեց, ուստի Դավիթը մնաց դաշտերում՝ ոչխարների հետ։ Նայելով Դավթին՝ գուցե չմտածեք այն մասին, որ նա հավատ ու քաջություն կունենա՝ հաղթելու հսկային և դառնալու Իսրայելի ամենահաջողակ թագավորը։

Բայց Տերը տեսնում է ավելին, քան մեր պիտակներն են, մեր ֆիզիկական տեսքն է, մեր անվստահությունն է: Դրա փոխարեն Նա «սրտին է նայում» (Ա Թագավորների 16․7)։ Եվ նույնիսկ, երբ մեր սիրտն այնքան էլ ճիշտ չի զգում, եթե մենք ցանկանանք, Նա մեզ «ուրիշ սիրտ» կտա (Ա Թագավորների 10․9

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ա Թագավորների 8

Հիսուս Քրիստոսը իմ Թագավորն է

Ա Թագավորների 8 բաժինը պատմում է մի իրադարձության մասին, որն ընդմիշտ փոխել է իսրայելացիների ճակատագիրը: Իրենց թշնամիներից պաշտպանվելու համար իսրայելացիները ցանկանում էին ունենալ այն, ինչ ունեին իրենց հարևանները՝ թագավոր, որ կառավարեր իրենց։ Նրանց խնդրանքի և Տիրոջ պատասխանի մասին կարդալիս, մտածեք, թե ում եք փնտրում՝ ձեր ապահովության և առաջնորդության համար: Մտածեք, թե ինչ է նշանակում թույլ տալ, որ Տերը «թագավորի [ձեր] վրա» (Ա Թագավորների 8․7

Առաջիկա շաբաթների ընթացքում դուք կկարդաք մի քանի թագավորի մասին, որոնք կանչված էին առաջնորդելու Իսրայելին։ Նրանց մասին սովորելիս խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կատարվեցին Տիրոջ նախազգուշացումները Ա Թագավորների 8․10–18 հատվածներում։

  • Ինչպե՞ս ազդեց Իսրայելի որդիների վրա երկրային թագավոր ունենալու իրենց ընտրությունը:

  • Ինչո՞վ է Հիսուս Քրիստոսը տարբերվում երկրային թագավորներից: Մտածեք, թե աշխարհիկ ազդեցություններից որոնք պետք է հեռացնեք ձեր կյանքից, որպեսզի թույլ տաք, որ Քրիստոսը լինի ձեր Թագավորը:

Տես նաև «Rejoice, the Lord Is King!» օրհներգը, Հիմներ, հմր. 66:

Ա Թագավորների 9–10, 16․1–13

Աստված մարգարեությամբ կանչում է մարդկանց՝ ծառայելու Իր արքայությունում

Ա Թագավորների 9–10 և 16 հատվածներում կարդացեք այն մասին, թե Աստված ինչպես ընտրեց Իսրայելի թագավորներին (տես հատկապես 9․15–17, 10․1–12, 16․1–13 հատվածները)։ Փնտրեք հատվածներ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում Տիրոջ Եկեղեցում այսօր «մարգարեությամբ կանչվել Աստծո կողմից» (Հավատո Հանգանակը 1․5)։ Կարող եք ձեզ դնել այն մարդու տեղում, որը կոչումը տարածող առաջնորդ է (Սամուելի), կանչվող է (Սավուղի և Դավթի) և այն մարդկանց տեղում, որոնց կանչված են ծառայելու (իսրայելացիների): Ի՞նչ սովորեցիք նրանց խոսքերից ու գործողություններից այս բաժիններում։

Սամուելն օծում է Սավուղին

Սամուելն օծում է Սավուղին, նկար, հեղինակ՝ Պ. Մանն, © Lifeway Collection/արտոնագրված goodsalt.com կողմից

Ա Թագավորների 13․5–14, 15

«Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից»

Հաշվի առնելով, թե որքան երկչոտ էր Սավուղը Ա Թագավորների 10 գլխում, զարմանալի է թվում, երբ կարդում ենք նրա «ապստամբության» և «համառության» մասին իր թագավոր դառնալուց հետո (Ա Թագավորների 15․23)։ Ըստ ձեզ, ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Ա Թագավորների 13․5–14 հատվածներում ի՞նչ վերաբերմունք և վարքագիծ եք տեսնում, որոնք հանգեցրին նրա անկմանը:

Ա Թագավորների 15 գլխում կարող եք կարդալ Տիրոջ պատվիրանի մասին, որին Սավուղը չհնազանդվեց, քանի որ կարծում էր, որ հիմնավոր պատճառ ուներ: Սավուղի սխալ ընտրություններից դասեր քաղելու համար ուսումնասիրեք հատված 22-ը և փոխարինեք «զոհաբերություն» և «խոյերի ճարպ» բառերն այնպիսի բաներով, որոնք լավն են, բայց ոչ այնքան կարևոր են, որքան Տիրոջը լսելն ու Նրան հնազանդվելը: Ինչպե՞ս եք օրհնվել, երբ ձեր կյանքում առաջին տեղում դրել եք Տիրոջ կամքը:

Ա Թագավորների 16․6–12

սեմինարիայի պատկերակ
«Տերը սրտին է նայում»

Երբևէ կայացրե՞լ եք այնպիսի որոշում, որը հիմնված է եղել ինչ-որ բանի կամ որևէ մեկի «արտաքին տեսքի» վրա, այնուհետև պարզվել է, որ սխալվել եք։ Գուցե ինչ-որ բան եք կերել, որն այնքան էլ լավը չէ, որքան թվում էր: Կամ գուցե ինչ-որ մեկին անարդարացիորեն դատել եք:

Երբ Սամուելն Իսրայելի նոր թագավոր էր փնտրում, Տերը նրան ավելի լավ եղանակ ուսուցանեց: Այդ մասին կարդացեք Ա Թագավորների 16․6–7 հատվածներում և գրեք, թե ինչպես են մարդիկ դատում ուրիշներին ըստ «արտաքին տեսքի»: Օրինակներից մի քանիսը կարող եք գտնել երեց Քրիստոֆ Գ. Ժիրո-Կարիերի «Մենք Նրա զավակներն ենք» ուղերձում (Լիահոնա, նոյ. 2023, 114–16): Ի՞նչ է նշանակում նայել «սրտին», ինչպես Տերն է նայում։ (Ա Թագավորների 16.7)։ Դրա վերաբերյալ օրինակները կարող եք գտնել նաև երեց Ժիրո-Կարիեի ուղերձում: Կարող եք մտածել այլ դեպքերի մասին, երբ Փրկիչը նայել է մարդու արտաքին տեսքին: (Տես, օրինակ՝ Մարկոս 12․41–44, Ղուկաս 5․1–11, 19․1–9, Հովհաննես 4.5–30, Մովսես 6.31–36։) Ի՞նչ սովորոեցիք այդ օրինակներից։

Ինչպե՞ս կարող եք հետևել Փրկչի օրինակին, թե ինչպես նայել ուրիշներին և ինքներդ ձեզ: Ինչպե՞ս կարող է դա ազդել ուրիշների հետ ձեր հարաբերությունների վրա: Կարող եք որևէ մեկին պատմել այն բարության մասին, որը տեսնում եք նրա սրտում:

Տես նաև Ուլիսես Սոարեսի «Եղբայրներ և քույրեր Քրիստոսում» ուղերձը, Լիահոնա, նոյ. 2023, 70–73։

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ա Թագավորների 8

Հիսուս Քրիստոսը իմ Թագավորն է

  • Ձեր երեխաների հետ Ա Թագավորների 8 գլուխը կարդալիս օգնեք նրանց գտնել այն պատճառները, թե ինչու է Սամուելն ասել իսրայելացիներին, որ թագավոր ունենալը վատ գաղափար է: Ինչո՞ւ է ավելի լավ ունենալ Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Թագավոր: Կարող եք միասին պատրաստել թղթե թագ և հերթով կրել այն և կիսվել, թե ինչով կարող ենք ցույց տալ, որ ցանկանում ենք, որպեսզի Հիսուսը լինի մեր Թագավորը: (Տես նաև Հելաման 23․5, Վարդապետություն և Ուխտեր 45․59 հատվածները։)

Ա Թագավորների 8.6, 9.15–17, 10.1–24, 16.1–13

Մարդիկ, որոնք ծառայում են Եկեղեցում, կանչված են Աստծո կողմից

  • Պատմություններն այն մասին, թե Աստված ինչպես է Սավուղին ու Դավթին որպես թագավորներ ընտրում, կարող են օգնել ձեր երեխաներին հասկանալ, թե ինչպես են այսօր մարդիկ կանչվում ծառայելու Եկեղեցում հայտնության միջոցով: Որպեսզի ուսուցանեք նրանց այս պատմությունները, կարող եք պատմություններից իրադարձություններ գրել թերթիկների վրա, և միասին սուրբ գրությունների հատվածները կարդալիս երեխաներին առաջարկեք դասավորել դրանք ճիշտ հերթականությամբ (տես նաև «Երիտասարդ Դավիթը» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 110–11)։ Ապա կարող եք պատմել այն դեպքերի մասին, երբ Աստված օրհնել է ձեզ հոգևոր զորությամբ՝ հանձնարարություն կամ կոչում կատարելու համար (տես Ա Թագավորների 10․9–10

    1:16

    Young David

  • Սա կարող է նաև լավ հնարավորություն լինել՝ ձեր երեխաներին հավատո հինգերորդ հանգանակն ուսուցանելու համար։ Պատմեք նրանց, թե ինչպես եք ստացել ձեր կոչումը Եկեղեցում: ԻՆչպե՞ս կարող եք իմանալ, որ դուք կանչված եք Աստծո կողմից:

Սամուելը Դավթին թագավոր է օծում

Սամուել մարգարեն Բեթղեհեմում Դավթին օծում է Իսրայելի թագավոր, հեղինակ՝ Բալաժ Բալող

Ա Թագավորների 16.1–13

Տերը սրտին է նայում

  • Առարկայական դասը կարող է օգնել ձեր երեխաներին հասկանալ Ա Թագավորների 16․7 հատվածի սկզբունքը։ Օրինակ՝ կարող եք ցույց տալ նրանց որևէ ուտելիք կամ գիրք, որի փաթեթավորումը կամ կազմը չի համապատասխանում գրքի իրական բովանդակությանը: Ի՞նչ են հուշում մեզ Ա Թագավորների 16.7 հատվածը և այս առարկայական դասն այն մասին, թե մենք ինչպես պետք է տեսնենք մեզ և այլ մարդկանց: Երգեք մի երգ, որտեղ ընդգծված է այդ սկզբունքը, օրինակ՝ «Love One Another» երգը (Children’s Songbook, 136):

    Օգտագործեք առարկայական դասեր: Երբ ձեր երեխաները հնարավորություն ունենան տեսնելու և շոշափելու որևէ բան, որը կապված է ավետարանի սկզբունքի հետ, նրանք ավելի հեշտ կհիշեն այն: Օրինակ՝ Ա Թագավորների 16․7 հատվածը կարդալիս նրանց հնարավորություն տվեք օգնելու ձեզ գտնել օպտիկական խաբկանքների օրինակներ, որոնք ցույց են տալիս այն կետը, որը մենք պետք է փորձենք տեսնել այնպես, ինչպես տեսնում է Տերը՝ նայելով «սրտին», ոչ թե «արտաքին տեսքին»։

  • Դուք և ձեր երեխաները կարող եք կիսվել որևէ փորձառությամբ, որի շնորհիվ սովորել եք, թե ինչու պետք է «նայեք սրտին», ոչ թե «արտաքին տեսքին» (հատված 7): Կարող եք նաև հերթով պատմել միմյանց այն լավ հատկությունների մասին, որոնք տեսնում եք միմյանց սրտերում:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սամուելը խոսում է Սավուղի հետ

Սամուելը հրահանգներ է տալիս Սավուղին, հեղինակ՝ Թեդ Հենինգեր

Երեխաների միության վարժությունների էջ. Տերը սրտին է նայում