Եկ, հետևիր ինձ
Հունիսի 1–7։ «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով». Ա Թագավորների 1–7


«Հունիսի 1–7։ «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով». Ա Թագավորների 1–7», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունիսի 1–7։ «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Հռութը և Նոեմին ճամփորդում են միասին

Ուր որ գնաս, հեղինակ՝ Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Հունիսի 1–7․ «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով»

Հռութ, Ա Թագավորների 1–7

Երբեմն մենք պատկերացնում ենք, որ մեր կյանքը սկզբից մինչև վերջ պետք է սահուն ընթանա: Ի վերջո, երկու կետերի միջև ամենակարճ հեռավորությունն ուղիղ գիծն է: Եվ այնուամենայնիվ, կյանքը հաճախ լի է ուշացումներով և շրջանցումներով, որոնք մեզ տանում են անսպասելի ուղղություններով:

Հռութն ու Աննան անկասկած հասկանում էին դա։ Հռութը իսրայելացի չէր, բայց ամուսնացավ իսրայելացու հետ, իսկ երբ ամուսինը մահացավ, նա պետք է ընտրություն կատարեր: Արդյո՞ք նա կվերադառնար իր ընտանիքի մոտ և իր հին, ծանոթ կյանքին, թե՞ իր սկեսուրի հետ կընդուներ իսրայելական հավատքը և նոր տունը (տես Հռութ 1․4–18)։ Իր կյանքի համար Աննան ծրագրել էր երեխաներ ունենալ, բայց նա չկարողացավ և դա նրան թողեց «տրտմալից հոգով» (տես Ա Թագավորների 1․1–10)։ Հռութի և Աննայի մասին կարդալիս մտածեք այն հավատքի մասին, որը նրանք պետք է ունենային՝ իրենց անսպասելի ճանապարհներով անցնելու համար: Ապա մտածեք ձեր անձնական ճամփորդության մասին: Այն տարբերվում է Հռութի, Աննայի և ցանկացած այլ մարդու ճամփորդությունից: Բայց ներկայիս կյանքի և ձեր հավերժական նպատակակետի փորձությունների ու անակնկալների ժամանակ դուք կարող եք դասեր քաղել Աննայի կյանքից և ասել. «Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով» (Ա Թագավորների 2․1

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հռութ

Հիսուս Քրիստոսը կարող է ողբերգությունը վերածել հաղթանակի

Այրի կնոջ համար կյանքը դժվար է ցանկացած ժամանակաշրջանում: Բայց երբ Հռութի ամուսինը մահացավ, նրա վիճակը հատկապես ծանրացավ։ Այդ ժամանակ իսրայելական մշակույթում կինն առանց ամուսնու և որդիների սեփականության իրավունք չուներ և ապրուստ վաստակելու շատ սուղ հնարավորություններ ուներ: Կարդալով Հռութի պատմությունը՝ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը ողբերգությունը վերածում մեծ օրհնությունների: Ի՞նչ նկատեցիք Հռութի մեջ, որը կարող էր նրան օգնել: Ինչպե՞ս Բոոսը փրկեց Հռութին իր հուսահատ վիճակից (տես Հռութ 4․4–10)։ Ինչո՞վ էին Հռութն ու Բոոսը նման Հիսուս Քրիստոսին:

Տես նաև «Be Still, My Soul» օրհներգը, Հիմներ, հմր. 124։

Հռութ, Ա Թագավորների 1

Ես կարող եմ վստահ լինել, որ Աստված ինձ կառաջնորդի և կօգնի՝ անկախ իմ իրավիճակից

Գուցե դուք մեծ կորուստ եք ունեցել՝ ինչպես Հռութն ու Նոեմին (տես Հռութ 1․1–5)։ Կամ գուցե, Աննայի նման փափագում եք օրհնություններ, որոնք դեռ չեք ստացել (տես Ա Թագավորների 1․1–10)։ Այդ կանայք ինչպե՞ս ցուցադրեցին իրենց հավատքն առ Աստված: Ի՞նչ սովորեցիք նրանց օրինակից:

Իհարկե, ոչ բոլորը, որոնք աղոթում են երեխայի համար, երեխա են ունենում, և ոչ բոլորը, ում կողակիցը մահանում է, նորից են ամուսնանում: Բայց յուրաքանչյուր մարդ, որը դիմում է Փրկչին, ստանում է Նրա օգնությունն ու առաջնորդությունը: Մտածեք, թե ինչպես եք «ապաստարան գտել» Տիրոջ մոտ (Հռութ 2․12) նույնիսկ ձեր դժվար ժամանակներում։

Տես նաև Էմի Ա. Ռայթի «Մնացեք այդ օրը Քրիստոսում» ուղերձը, Լիահոնա, նոյ. 2023, 9–11։

Աննան և նրա երեխան

Ես այս տղայի համար աղոթք արի, հեղինակ՝ Էլսփեթ Յանգ

Ա Թագավորների 2, 4–7

Տիրոջ օգնությունը ստանալու համար ես պետք է վստահեմ Նրան և հնազանդվեմ Նրա պատվիրաններին

Երբ թշնամիները հարձակվեցին իսրայելացիների վրա, նրանք, ըստ երևույթին, կարծում էին, որ պարզապես ունենալով ուխտի տապանակ՝ իրենք պաշտպանված կլինեն։ Ա Թագավորների 4–6 հատվածները կարդալիս մտածեք, թե ինչու դա չօգնեց իրենց: (Ա Թագավորների 2․12–25 հատվածներում ուշադրություն դարձրեք Հեղիի որդիների անարդար գործողություններին, որոնք խորանում ծառայում էին որպես քահանաներ։) Ըստ ձեզ, Տերը ի՞նչ էր փորձում ուսուցանել Իր ժողովրդին: Ի՞նչ սովորեցիք այն ամենից, ինչ տեղի ունեցավ փղշտացիների հետ տապանակը գրավելուց հետո (տեսբաժիններ 5–6Ա Թագավորների 7 գլխից ի՞նչ սովորեցիք Տիրոջ պաշտպանությունը վերականգնելու Իսրայելի ջանքերից։

Ձեզ կարող է ոգեշնչել Ա Թագավորների 2․1–10 հատվածներում Հաննայի գովաբանության բանաստեղծությունը կարդալը։ Ի՞նչ գտաք նրա խոսքերում, որոնք կարող են օգնել Հեղիի որդիներին և մյուս իսրայելացիներին։

Ա Թագավորների 3

սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին

Երբեմն կարող եք ձեզ Սամուելի նման զգալ, որը լսել է Տիրոջ ձայնը, բայց չի ճանաչել այն: Ինչպես բոլորս, Սամուելը նույնպես պետք է սովորեր, թե ինչպես ճանաչել Տիրոջ ձայնը: Ուսումնասիրելով Ա Թագավորների 3 գլուխը, ի՞նչ սովորեցիք այդ փոքր տղայից՝ Տիրոջ ձայնը լսելու և դրան հնազանդվելու մասին: Կարող եք նաև փնտրել հետևյալ լրացուցիչ սուրբ գրությունները և գրել այն ուղեցույցները, որոնք կարող են օգնել մարդուն ճանաչել Տիրոջ ձայնը. Ա Թագավորներ 19.11–12, Ղուկաս 24․15–32, 3 Նեփի 11․3–7, Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8․2–3, 9․7–9։

Այլ դեպքերում ձեզ կարող է թվալ, որ երկինքը փակ է, և որ Աստված չի ցանկանում շփվել ձեզ հետ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Արդյո՞ք Աստված ցանկանում է խոսել ձեզ հետ: Այո»։ («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 93–96)։ Նախագահ Նելսոնի ուղերձն ուսումնասիրելիս ի՞նչ գտաք, որը կարող է ոգեշնչել ձեզ լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին: Ի՞նչ է ձեզ առաջարկում անել նախագահ Նելսոնը և ինչ օրհնություններ է նա խոստանում: Հայտնության վերաբերյալ առաջարկներ և խոստացված օրհնություններ կարող եք գտնել նաև «Քայլեք Աստծո լույսով» նյութում (Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար, 16–20)։ Ընտրեք մի բան, որը կարող եք անել, որպեսզի «մեծացնեք հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը»:

Ավելին իմանալու համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հռութ

Ես կարող եմ սեր և բարություն ցուցաբերել ինձ շրջապատող մարդկանց հանդեպ

  • Ձեր երեխաների հետ Հռութի պատմությունով կիսվելիս (կարող եք օգտագործել «Հռութը և Նոեմին» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 100–103) առաջարկեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերն ամեն անգամ, երբ այս պատմության մեջ կլսեն բարության դրսևորման մասին: Նրանք կարող են նաև կիսվել իրենց զգացմունքներով, երբ ուրիշները բարի են իրենց նկատմամբ կամ, երբ իրենք են բարի ուրիշների հանդեպ: Ինչպե՞ս է Փրկիչը բարություն ցուցաբերել մեր հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին (տես «Բարին ինձնից պիտ գա» երգը Children’s Songbook, 145)։

    2:0

    Ruth and Naomi

Հռութ, Ա Թագավորների 1

Ես կարող եմ հավատք ունենալ առ Տերը

  • Հռութի և Աննայի պատմությունները կարող են ոգեշնչել ձեր երեխաներին հավատարիմ մնալ դժվար ժամանակներում: Օգնեք նրանց ստեղծել Փորձություններ, Գործողություններ, Օրհնություններ վերնագրերով մի պարզ աղյուսակ։ Ապա կարող եք միասին կարդալ Հռութ 1.3–5, 8, 16, 2.1–3, 8–12, 4.13–17, Ա Թագավորների 1․1–18 հատվածները և համապատասխան վերնագրերի տակ գրել այն, ինչ գտել եք այս հատվածներում։ Ինչպե՞ս Հռութն ու Աննան ցույց տվեցին իրենց հավատքն առ Տերը։ Այնուհետև դուք կամ ձեր երեխաները կարող եք կիսվել օրինակներով, թե ինչպես է Տերը օրհնել ձեզ դժվար ժամանակներում:

Ա Թագավորների 1․1–18

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին

  • Աննայի մասին իմանալու համար ձեր երեխաները կարող են կարդալ Ա Թագավորների 1․1–18 հատվածները կամ «Աննան» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից (104–5) կամ դիտել «Hannah’s Faith» տեսանյութը (տեսանյութ, Gospel Library հավելված): Երեխային մի գնդակ նետեք և առաջարկեք նրան պատմել պատմության մի մասը՝ գնդակը մեկ ուրիշին փոխանցելուց առաջ: Մենք ի՞նչ սովորեցինք Աննայի օրինակից աղոթքի մասին:

    1:15

    Hannah

    3:9

    Hannah's Faith

Սամուելը և Հեղին

Սամուելը Հեղիին ասում է ճշմարտությունը, հեղինակ՝ Ռոբերտ Տ. Բարրեթ

Ա Թագավորների 3.1–10

Ես կարող եմ լսել և հնազանդվել Տիրոջ ձայնին

  • Պարզ դերախաղի միջոցով ձեր երեխաները կարող են դասեր քաղել հայտնության վերաբերյալ Սամուելի փորձառությունից: Ա Թագավորների 3․1–10 հատվածները կարդալիս երեխաներից մեկը կարող է խաղալ Սամուելի, իսկ մյուսը՝ Հեղիի դերը (տես նաև «Samuel the Prophet» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 106–9 կամ «Samuel and Eli» տեսանյութը, Gospel Library հավելված): Ի՞նչ սովորեցինք Սամուելից այն մասին, թե ինչպես լսել Տիրոջ ձայնը: Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ պատրաստ ենք լսել, երբ Տերը խոսում է մեզ հետ:

    2:10

    Samuel the Prophet

    1:58

    Samuel and Eli

  • Հարցրեք ձեր երեխաներին, թե իրենք ինչպես կբացատրեն որևէ մեկին, թե Տերը ինչպես է խոսում իրենց հետ: Կարող եք օգնել նրանց պատասխաններ փնտրել Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8․2–3, 9․7–9 հատվածներում։

Օգնեք ձեր երեխաներին սովորել ճանաչել Հոգուն: Հեշտ չէ տարբերել մեր անձնական զգացմունքները Սուրբ Հոգուց: Բոլորը ժամանակ առ ժամանակ պայքարում են դրա դեմ: Օգտվեք ձեր բոլոր հնարավորություններից՝ օգնելու ձեր երեխաներին հասկանալ, թե իրենք երբ են զգում Հոգու ազդեցությունը: Օրինակ՝ Ա Թագավորների 3․1–10 և Վարդապետություն և Ուխտեր գրքից առաջարկված հատվածները կարդալիս կարող եք կիսվել այն փորձառություններով, որոնցում Տերը ուսուցանել է ձեզ ձեր մտքում և սրտում:

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Սամուելը արթնանում է անկողնում

Տերը կանչում է պատանի Սամուելին, հեղինակ՝ Հարի Անդերսոն

Երեխաների միության վարժությունների էջ. Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին