Եկ, հետևիր ինձ
Հունվարի 26–փետրվարի 1։ «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»․ Ծնունդ 5, Մովսես 6


«Հունվարի 26–փետրվարի 1։ «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»․ Ծնունդ 5, Մովսես 6», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունվարի 26–փետրվարի 1։ «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»», Եկ, հետևիր ինձ․ 2026

Ադամն ու Եվան

Ավելի լավ, քան դրախտը, հեղինակ՝ Քենդալ Ռեյ Ջոնսոն

Հունվարի 26–փետրվարի 1. «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

Ծնունդ 5, Մովսես 6

Ծնունդ 5 բաժնի մեծ մասը Ադամի ու Եվայի և Նոյի միջև ընկած սերունդների թվարկումն է: Մենք կարդում ենք բազմաթիվ անուններ, բայց շատ բան չենք սովորում նրանց մասին: Այնուհետև մենք կարդում ենք այս հետաքրքրաշարժ, բայց չբացատրված տողը. «Եվ Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց» (Ծնունդ 5.24): Անկասկած սրա հետևում պատմություն կա: Բայց առանց հետագա բացատրությունների սերունդների ցուցակը վերսկսվում է:

Բարեբախտաբար, Մովսես 6 բաժինը հայտնում է Ենոքի պատմության մանրամասները, և դա այնպիսի մի պատմություն է: Մենք իմանում ենք Ենոքի համեստության, անվստահության և այն ներուժի մասին, որ Աստված տեսնում էր նրա մեջ, նաև այն մեծ աշխատանքի մասին, որ նա կատարեց՝ որպես Աստծո մարգարե: Մենք նաև ավելի հստակ պատկերացում ենք կազմում Ադամի ու Եվայի ընտանիքի մասին՝ սերնդից սերունդ այդ ընտանիքի զարգացման հետ։ Մենք կարդում ենք սատանայի «մեծ իշխանության» մասին, բայց նաև ծնողների մասին, որոնք ուսուցանում էին երեխաներին «Աստծո ուղիների մասին» (Մովսես 6.15, 21): Հատկապես արժեքավոր է այն, ինչ մենք իմանում ենք այն վարդապետության մասին, որ այդ ծնողներն ուսուցանում էին․ հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացում (տես Մովսես 6.50–52): Այդ վարդապետությունը, ինչպես նաև քահանայությունը, որն ուղեկցում էր դրան, «կար ի սկզբանե, [և] կլինի նաև աշխարհի վերջում» (Մովսես 6.7

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Մովսես 6.26–36

Մեղքը սահմանափակում է Աստծո գործերը տեսնելու, զգալու և լսելու իմ կարողությունը

Ուսումնասիրելով Մովսես 6.26–36 հատվածները, ինչ եք սովորում մեղքի հետևանքների մասին: Ինչպե՞ս եք դուք զգացել այդ հետևանքները: Ի՞նչ հատկանիշներ ուներ Ենոքը, որոնք օգնեցին նրան հաղթահարել այդ հետևանքները: Ինչպե՞ս Աստված օրհնեց նրանց դրա համար:

Մովսես 6․26–47

սեմինարիայի պատկերակ
Աստված կանչում է մեզ կատարելու Իր աշխատանքը, չնայած մեր թույլ կողմերին

Եթե դուք երբևէ ձեզ անվստահ եք զգացել, երբ Տերը կանչել է ձեզ, դուք միայնակ չեք։ Նույնիսկ Ենոքն այդպես զգաց, երբ Տերը կանչեց նրան մարգարե լինել: Մովսես 6.26–36 հատվածները կարդալիս փնտրեք, թե ինչու Ենոքը անվստահ զգաց իրեն, և ինչ ասաց Տերը՝ նրան քաջություն տալու համար:

Հատվածներ 37–47-ում փնտրեք այն եղանակները, որոնցով Տերն աջակցեց Ենոքին և արտոնեց նրան կատարել Իր աշխատանքը (տես նաև Մովսես 7.13): Կարող եք համեմատել Ենոքի փորձառությունը այլ մարգարեների հետ, որոնք իրենց անհամապատասխան զգացին, ինչպես օրինակ՝ Մովսեսը (տես Ելք 4.10–16), Երեմիան (տես Երեմիա 1.4–10), Նեփին (տես 2 Նեփի 33.1–4) և Մորոնին (տես Եթեր 12.23–29): Ձեր կարծիքով, ինչ է Աստված ուզում, որ դուք սովորեք այդ սուրբ գրություններից այն աշխատանքի վերաբերյալ, որը Նա է տվել ձեզ կատարելու:

Ենոքը աղոթում է

Տերը մի տեսանող է բարձրացրել (Մովսես 6.36), հեղինակ՝ Եվա Թիմոթի

Մեր օրերի բազմաթիվ առաքյալներ և մարգարեներ, ինչպես Ենոքը, արտահայտել են մտահոգություններ, երբ նկարագրել են այն զգացողությունները, որ ունեցել են իրենց կոչումները ստանալիս։ Օրինակ՝ տես երեց Ուլիսես Սոարեսի վկայությունը «Մարգարեները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ» ելույթում (Լիահոնա, մայիս 2018, 98–99)։

Ի՞նչ կարող եք սովորել այս մարգարեներից և առաքյալներից ձեր անհամապատասխանության զգացումների մասին: Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչն օգնել ձեզ, երբ պատվիրել է ձեզ դժվար գործեր կատարել: Կարող եք գրել մի քանի փորձառություններ ձեր ապագայում, երբ դուք պետք է ապավինեք Փրկչի օգնությանը: Ինչպե՞ս կարող եք այդ իրադարձություններին վերաբերվել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Տես նաև Դեյվիդ Ա. Բեդնար, «Մնա ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ» Լիահոնա, մայիս 2023, 123–25, «Կգնամ, ուր կուզես, Դու, Տեր», Հիմներ և Մանկական Երգեր, հմր. 46։

Մովսես 6․48–68

Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվել է ի սկզբանե

Քանի որ մենք ունենք Մովսեսի Գիրքը, մենք գիտենք, որ Աստված՝ Ադամից և Եվայից սկսած ուսուցանում էր Իր զավակներին, թե ինչպես փրկագնում գտնեն: Երբ այսօր ուսումնասիրեք Մովսես 6.48–68 հատվածները, հետազոտեք, թե ինչ պետք է իմանանք և անենք փրկագնվելու համար: Ուշադրություն դարձրեք Ադամի հարցին հատված 53-ում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին: Ի՞նչ եք սովորում Տիրոջ պատասխանից հատվածներ 53–65-ում։ Կարող եք դիտարկել այս հատվածները որպես Տիրոջ ուղերձը՝ տրված Ադամի մկրտության ծառայության ժամանակ: Ի՞նչ եք իմանում մկրտության մասին Նրա ուղերձից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նա համեմատել մկրտությունը «վերստին ծնվելու» հետ (հատված 59): Ի՞նչ կարող ենք անել` «վերստին ծնված» մնալու համար մեր ողջ կյանքում:

Փնտրեք խորհրդանիշներ: Սուրբ գրություններում առարկաները կամ իրադարձությունները հաճախ կարող են ներկայացնել կամ խորհրդանշել հոգևոր ճշմարտությունները, հատկապես՝ Փրկչի վերաբերյալ ճշմարտությունները (տես Ուսուցանել Փրկչի ձևով7): Այդ խորհրդանիշերը կարող են հարստացնել Նրա մասին և Նրա վարդապետության մասին ձեր հասկացողությունը: Օրինակ` ի՞նչ եք սովորում Մովսես 6.27 հատվածի սրտերի և ականջների, Մովսես 6.35 հատվածի աչքերի և կավի կամ Մովսես 6.59–60 հատվածի ջրի խորհրդանիշներից։

Մովսես 6.51–62

«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

Ադամին Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտություններն ուսուցանելուց հետո` Մովսես 6.51–63 հատվածներում Տերը Ադամին պատվիրեց ուսուցանել դրանք ապագա սերունդներին: Կարող եք կազմել այդ ճշմարտությունների ցանկը: (Դա կարող է օգնել ամբողջ հատվածը բաժանել հատվածների փոքր խմբերի, օրինակ՝ հատվածներ 51–52, 53–57, 58–60, 61–63): Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր այսօրվա աճող սերնդի համար։ Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել ծնողներին ուղղված Տիրոջ ցուցումներից, որոնք ներկայացված են Մոսիա 4․14–15 և Վարդապետություն և Ուխտեր 68․25–28, 93․40–50 հատվածներում։

Ադամի ու Եվայի ընտանիքի կողմից պահված «հիշատակի գրքի» մասին կարդալով, դուք կամ ձեր ընտանիքը կարող է ոգեշնչվել՝ պատրաստելու ձեր սեփական հիշատակի գիրքը: Ձեր կարծիքով, Տերը ի՞նչ կցանկանար, որ դուք ներառեք այդ գրքում: Ձեր հիշատակի գրքի տեղեկությունները կարող եք պահպանել FamilySearch.org կայքում։

Տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հիսուս Քրիստոսը ծնողների ուժն է», Լիահոնա, մայիս 2023, 55–59, «Parenting: Touching the Hearts of Our Youth», «But Why?» (տեսանյութեր), Gospel Library։

սուրբ գրությունները միասին ընթերցող ընտանիք

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Մովսես 6.26–34

Աստված կօգնի ինձ դժվար գործերում

  • Երբ Ենոքը կանչվեց քարոզելու ավետարանը, նա անհանգստացավ, որ իրեն չի հաջողվի անել դա: Բայց Աստված օգնեց նրան։ Միասին կարդացեք այս պատմությունը Մովսես 6.26–34 հատվածներում (տես նաև «Ենոք Մարգարեն» Հին Կտակարանի պատմություններում, 19–21): Ենոքն ինչո՞ւ էր համարում, որ ինքը չի կարող քարոզել ավետարանը (տես Մովսես 6.31): Աստված ինչպե՞ս օգնեց Ենոքին (տես Մովսես 6.32–34, 7.13):

  • Ձեր երեխաների համար կարող է հետաքրքիր լինել պատմել կամ դերախաղով ներկայացնել այլ օրինակներ, երբ Աստված օգնել է մարդկանց անել դժվար բաներ, օրինակ՝ Նոյին, Դավիթին, Ամմոնին կամ Սամուել Լամանացուն (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 7, 19, 7881): Կարող եք նաև կիսվել ձեր սեփական փորձառությամբ և հնարավորություն տալ ձեր երեխաներին խոսել այն մասին, թե ինչպես է Աստված օգնում իրենց դժվար գործեր անել:

Մովսես 6.50–62

Հավատքն առ Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը նախապատրաստում են ինձ վերադառնալ Աստծո մոտ

  • Աստված ուսուցանեց Ադամին, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի վերադառնանք Նրա մոտ. հավատք ունենանք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարենք, մկրտվենք և ստանանք Սուրբ Հոգու պարգևը: Օգնեք ձեր երեխաներին գտնել այս սկզբունքները Մովսես 6.52, 57 հատվածներում: Ապա կարող եք օգնել նրանց գրել կարճ ելույթ սկզբունքներից մեկի մասին: Յուրաքանչյուր ելույթ կարող է ընդգրկել որևէ սուրբ գրություն Մովսես 6 բաժնից, փորձառություն և վկայություն: Խնդրեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց ելույթներով։

  • Կարող եք նաև ցուցադրել նկարներ, որոնք ներկայացնում են ավետարանի առաջին սկզբունքները (տես հավատո չորրորդ հանգանակը): Նկարները դասավորեք մի գծով, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսի նկարը: Երբ դուք կարդում եք Մովսես 6․52 հատվածը, ձեր երեխաները կարող են կանգնել ճիշտ նկարի մոտ՝ լսելով տվյալ նկարը նկարագրող խոսքերը:

  • Երեխաները կարող են երգել երգեր, որոնք ուսուցանում են Մովսես 6․52 հատվածի սկզբունքները, օրինակ՝ «Faith», «When I Am Baptized» և «The Holy Ghost» (Children’s Songbook, 96–97, 103, 105)։ Օգնեք նրանց գտնել այդ սկզբունքները Մովսես 6.52 հատվածներում:

Մովսես 6.57-58

Երկնային Հայրը ցանկանում է, որ ծնողներն ուսուցանեն իրենց զավակներին

  • Որպեսզի խրախուսեք ձեր երեխաներին աջակցել իրենց ծնողներին ավետարանի ուսուցիչների նրանց դերում, խնդրեք որևէ երեխայի կարդալ Մովսես 6․58 հատվածը և նշել այն պատվիրանը, որը Աստված տվել է ծնողներին: Այնուհետև կարող եք ցուցադրել Ադամի ու Եվայի նկարը, որտեղ նրանք ուսուցանում են իրենց երեխաներին (ինչպես այս նյութի վերջում) և հնարավորություն տալ ձեր երեխաներին խոսել այն մասին, թե ինչ են տեսնում նկարում: Երեխաները կարող են նկարել իրենց ընտանիքների նկարները՝ սուրբ գրությունները միասին կարդալիս, միասին աղոթելիս կամ միասին խաղալիս:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց զավակներին ծառի տակ

Ադամն ու Եվան ուսուցանում են իրենց զավակներին, հեղինակ՝ Դել Փարսոն

Երեխաների խմբի վարժությունների էջ. ավետարանն ուսուցանում է ինձ, թե ինչպես վերադառնալ Երկնային Հոր մոտ