«Փետրվարի 2-8։ «Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն», Մովսես 7», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2026 (2026)
«Փետրվարի 2–8։ «Տերն Իր ժողովրդին կոչեց Սիոն»», Եկ, հետևիր ինձ. 2026
Ենովքը տեսնում է ժամանակների գագաթնակետը, հեղինակ՝ Ջենիֆեր Փագեթ
Փետրվարի 2–8․ «Տերը Իր ժողովրդին կոչեց Սիոն»
Մովսես 7
Պատմության ընթացքում մարդիկ փորձել են հասնել նրան, ինչ Ենովքն ու նրա ժողովուրդը իրականացրին` կառուցելով մի կատարյալ հասարակություն, որտեղ չկար աղքատություն կամ բռնություն: Որպես Աստծո ժողովուրդ, մենք կիսվում ենք այդ ցանկությամբ: Մենք կոչում ենք այն Սիոնի կառուցում, և բացի կարիքավորների մասին hոգ տանելուց և խաղաղություն հաստատելուց, այն իր մեջ ներառում է ուխտեր կապելը, միմյանց հետ արդարության մեջ ապրելը՝ դառնալով մեկ ամբողջություն միմյանց և Հիսուս Քրիստոսի` «Սիոնի Թագավորի հետ» (Մովսես 7.53): Եթե աշխարհը, ձեր համայնքը կամ ձեր ընտանիքը այնքան էլ այնպիսին չեն, ինչպիսին դուք եք ուզում, օգտակար կլինի հարց տալ. Ինչպե՞ս Ենովքը և նրա ժողովուրդը դա արեցին: Ինչպե՞ս նրանք դարձան «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18), չնայած նրանց շրջապատի հակառակությանը: Բազմաթիվ մանրամասների շարքում Մովսես 7 բաժինը տալիս է մեզ Սիոնի մասին Վերջին օրերի Սրբերի համար մի առանձնահատուկ արժեքավոր բան, այն է. Սիոնը ուղղակի քաղաք չէ, այն սրտի և հոգու վիճակ է: Սիոնը, ինչպես Տերն է ուսուցանել, «սրտով մաքուրներն են» (Վարդապետություն և Ուխտեր 97.21): Այսպիսով Սիոնը կառուցելու լավագույն ուղին է՝ սկսել մեր սեփական սրտերից և տներից:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Ես կարող եմ օգնել կառուցել Սիոնը
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը առաջին անգամ իմացավ Ենովքի և նրա Սուրբ քաղաքի մասին, նա ոգեշնչվեց: Նա «գիտեր, որ եկել է այն օրը, երբ Տերը կրկին հաստատելու է Սիոնը երկրի վրա» (Սրբեր, 1․108–9), և նա սկսեց Սիոնի կառուցման որոնումը ողջ կյանքում: Մովսես 7 գլուխը կարդալը կարող է ոգեշնչել ձեզ շարունակել այդ ջանքերն այսօր:
Կարող եք սկսել՝ ուսումնասիրելով «Ի՞նչ է Սիոնը» և «Ինչո՞վ է այն տարբերվում մնացած աշխարհից»: Կարող եք գրել այն պատասխանները, որոնք գալիս են ձեզ Մովսես 7 գլուխը՝ մասնավորապես հատվածներ 16–21, 27, 53, 62–69 ուսումնասիրելիս։
Այս հարցերի ձեր պատասխաններից ձեզ համար կարող է պարզ դառնալ, որ մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու Սիոնը կառուցելու համար: Եվ այսպես, ինչպե՞ս ենք մենք անում դա։ Հիշեք դեպքեր, երբ դուք զգացել եք, որ «մեկ սրտի և մեկ մտքի» եք որևէ մեկի հետ (Մովսես 7.18)։ Գուցե դա եղել է ծխում, ընտանիքում կամ խմբում՝ աշխատավայրում կամ դպրոցում: Ի՞նչ արեցին մարդիկ՝ արդարակյաց միասնություն ստեղծելու համար:
Ահա մի քանի այլ նյութ, որ դուք կարող եք ուսումնասիրել՝ գաղափարներ և ոգեշնչում գտնելու համար: Ընտրեք մեկը կամ մի քանիսը՝ ուսումնասիրելու համար, այնուհետև գրեք, թե ինչ ոգեշնչվեցիք անել Սիոնը կառուցելու համար.
-
Փիլիպպեցիս 2.1–4, 4 Նեփի 1.15–18, Վարդապետություն և Ուխտեր 97.21, 105.5:
-
Ուլիսես Սոարես, «Եղբայրներ և քույրեր Քրիստոսում», Լիահոնա, նոյ. 2023, 70–73:
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Մեկ լինենք Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2023, 77–80:
Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդը լինի «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18):
Հիսուս Քրիստոսը «Սիոնի թագավորն է»
Ի՞նչ է նշանակում՝ ունենալ Հիսուս Քրիստոսին որպես ձեր Թագավոր: Ուշադրություն դարձրեք Հիսուս Քրիստոսի մյուս տիտղոսներին այս հատվածում: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ Նրա մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մտնել դարպասից ներս և [բարձրանալ] [Նրա] միջոցով»:
Տես նաև «Come, O Thou King of Kings», Hymns, no. 59։
Աստված լաց է լինում և ուրախանում Իր զավակների համար
Որոշ մարդիկ տեսնում են Աստծուն որպես հեռվում գտնվող էակի, ով զգացմունքորեն չի ազդվում նրանից, ինչ պատահում է մեզ հետ: Մովսեսի 7 բաժնում նկարագրված տեսիլքում Ենովքը Աստծո վերաբերյալ այլ տեսանկյուն ստացավ: Ի՞նչ իմացավ նա Աստծո մասին, և ի՞նչ եք դուք իմանում հատվածներ 28–40-ից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ենովքը զարմացավ՝ տեսնելով, որ Աստված լաց է լինում: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ դա:
Տեսիլքի ժամանակ Ենովքը նույնպես լաց եղավ։ Բայց Աստված նաև ուրախանալու պատճառներով կիսվեց նրա հետ։ Փնտրեք դրանք Մովսես 7․41–69 հատվածներում: Ի՞նչ եք սովորում Ենովքի տեսիլքից, որը կարող է օգնել ձեզ «բարձրացնել ձեր սիրտը և ուրախանալ», չնայած ձեր կյանքում առկա «դառնությանը» (հատված 44):
Տես Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 70–73։
Հիսուս Քրիստոսը կրկին կգա վերջին օրերին
Ենովքի տեսիլքը, հատկապես այն, ինչ գրված է Մովսես 7.59–67 հատվածներում, պատմության մեջ առաջին մարգարեություններից մեկն է Փրկչի Երկրորդ Գալուստի մասին: Ի՞նչն է ձեզ առավել տպավորում նրանում, թե ինչպես են այս հատվածները նկարագրում վերջին օրերը: Օրինակ, մտածեք, թե ինչից եք զգում, որ հատված 62 մարգարեությունները կատարվում են: Ի՞նչ են ձեզ ուսուցանում հետևյալ արտահայտությունները` Աստծո աշխատանքի մասին վերջին օրերին:
Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Սիոնի քույրերը», Լիահոնա, նոյեմբեր 2020, 67–69:
Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Աստված ցանկանում է, որ մենք լինենք «մեկ սրտի և մեկ մտքի»
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Ենովքի և Սիոնի մասին, կարող եք օգտագործել «Ենովք մարգարեն» նյութը Հին Կտակարանի պատմություններից (19–21) կամ «Follow the Prophet-ի երկրորդ հատվածը (Children’s Songbook, 110–11): Այնուհետև կարող եք խնդրել ձեր երեխաներին օգնել ձեզ վերաշարադրել պատմությունը իրենց բառերով: Այս նյութում ներկայացված Ենովքի նկարները կարող են օգտակար լինել:
-
Ահա մի եղանակ, որը կօգնի ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18)․ Թղթից սիրտ պատրաստեք և կտրտեք այն բավարար քանակությամբ կտորների՝ յուրաքանչյուր երեխայի համար։ Խնդրեք նրանց գրել իրենց անունը իրենց կտորի վրա և միասին աշխատել՝ միացնելու կտորները և սիրտը ամբողջական դարձնելու համար: Երբ նրանք դա անելիս լինեն, խոսեք այն մասին, ինչը ձեզ դուր է գալիս յուրաքանչյուր երեխայի մեջ:
-
Օգնեք ձեր երեխաներին հաշվել, թե քանի անգամ է «Սիոն» բառը գրված Մովսես 7.18–21, 62–63, 68–69 հատվածներում։ Ամեն անգամ, երբ նրանք գտնում են այդ բառը, օգնեք նրանց հասկանալ, թե ինչ է ասում այդ հատվածը Սիոնի մասին (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Սիոն» նյութը, Gospel Library)։ Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել այս հատվածներում նկարագրված մարդկանց:
Խրախուսեք սուրբ գրությունների անհատական ուսումնասիրությունը: Անկախ նրանից՝ դուք ուսուցանում եք ձեր ընտանիքին տանը, թե դասարանին՝ կիրակի օրը, լավագույն եղանակներից մեկը, որով կարող եք օգնել մարդկանց կայուն հավատք ձևավորել առ Հիսուս Քրիստոս, այն է, որ օգնեք նրանց սովորություն ձեռք բերել ուսումնասիրելու սուրբ գրություններն անհատապես։ Կիսվեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր փորձառություններով և խրախուսեք ընտանիքի կամ դասարանի անդամներին կիսվել իրենց փորձառություններով: Երբ մենք լսում ենք այն մասին, թե սուրբ գրությունների ընթերցանությունն ինչպես է օրհնում մարդկանց, մենք հաճախ ոգեշնչվում ենք՝ փնտրելու այդ նույն օրհնությունները Տիրոջից: (Տես Ուսուցանել Փրկչի ձևով, 25:)
Երկնային Հայրը ցանկանում է, որ ես իմ ընտրությամբ հետևեմ Իրեն
-
Մովսես 7.32–33 հատվածները ձեր երեխաներին ներկայացնելու համար կարող եք նրանց հետ խոսել որևէ ընտրության մասին, որը նրանք կատարել են վերջերս: Այնուհետև կարող եք միասին կարդալ հատվածները՝ պարզելու, թե Երկնային Հայրն ինչ է ուզում, որ մենք ընտրենք: Ի՞նչ ընտրություն կարող ենք անել՝ ցույց տալու համար, որ ընտրում ենք Նրան: Ձեր երեխաները կարող են հերթով՝ դերախաղի միջոցով ներկայացնել այդ ընտրություններից մեկը, իսկ մյուս երեխաները կարող են կռահել, թե ինչ է ներկայացվում:
Հիսուսը կվերադառնա Երկիր
-
Մովսես 7․59, Ենովքը հարց է տալիս Տիրոջը։ Առաջարկեք ձեր երեխաներին գտնել այն, ապա առաջարկեք նրանց գտնել պատասխանը հատված 60-ում: Նրանց հետ նաև կարող եք խոսել մի դեպքի մասին, երբ իրենք սպասել են, որ որևէ մեկը վերադառնա տուն: Հարցրեք նրանց, թե ինչ էին իրենք զգում և ինչ արեցին պատրաստվելու համար: Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Հիսուսի վերադարձին։
-
Ցույց տվեք նկարներ, որոնք պատկերում են այն դեպքերը, երբ Փրկիչը հայտնվեց ժողովրդին (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 60, 82, 83 և 84): Ի՞նչ են մարդիկ անում այդ նկարներում։ Մարդիկ ի՞նչ կարող էին զգալ, երբ հանդիպեցին Հիսուսին։ Կարող եք նաև երգել որևէ երգ Փրկչի Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ «When He Comes Again» (Children’s Songbook, 82–83), և հարցրեք, թե ըստ իրենց, ինչպիսին կլիներ Հիսուսի Երկրորդ Գալուստը: Խնդրեք երեխաներին կիսվել, թե իրենք ի՞նչ կզգային Հիսուսին տեսնելիս, երբ Նա կրկին գար:
Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։