Եկ, հետևիր ինձ
Հունվարի 19–25։ Ադամի ու Եվայի անկումը․ Ծնունդ 3–4, Մովսես 4–5


«Հունվարի 19–25: Ադամի ու Եվայի անկումը․ Ծնունդ 3–4, Մովսես 4–5», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հունվարի 19–25: Ադամի ու Եվայի անկումը», Եկ, հետևիր ինձ․ 2026

Ադամն ու Եվան

Ադամն ու Եվան, հեղինակ՝ Դուգլաս Մ. Ֆրայեր

Հունվարի 19–25․ Ադամի ու Եվայի անկումը

Ծնունդ 3–4, Մովսես 4–5

Սկզբում Ադամի ու Եվայի պատմությունը գուցե ողբերգություն թվա: Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի գեղեցիկ պարտեզից: Նրանք ուղարկվեցին մի աշխարհ, որտեղ կար ցավ, վիշտ և մահ (տես Ծնունդ 3.16–19): Եվ նրանք առանձնացած էին իրենց Երկնային Հորից: Բայց մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Մովսեսի գրքում վերականգնված ճշմարտությունները մեզ տալիս են եզակի հեռանկար Անկման վերաբերյալ:

Այո, Եդեմի պարտեզը գեղեցիկ էր։ Բայց Ադամն ու Եվան ավելի շատ բանի կարիք ունեին, քան գեղեցիկ միջավայրը: Նրանք աճելու հնարավորության կարիք ունեին, և մենք բոլորս ունենք դրա կարիքը։ Եդեմի պարտեզը թողնելը առաջին անհրաժեշտ քայլն էր՝ վերադառնալու դեպի Աստված և ի վերջո դառնալու Նրա նման: Դա նշանակում է՝ դիմակայել հակադրությանը, կատարել սխալներ, սովորել ապաշխարել և վստահել Փրկչին, որի Քավությունը հնարավոր է դարձնում առաջընթացը և «մեր փրկագնման ուրախությունը» (Մովսես 5․11)։ Այսպիսով, երբ դուք կարդում եք Ադամի և Եվայի անկման մասին, մի կենտրոնացեք թվացյալ ողբերգության, այլ հնարավորությունների վրա, ոչ թե Ադամի ու Եվայի կորցրած դրախտի, այլ այն փառքի վրա, որ նրանց ընտրությունը թույլ է տալիս մեզ ստանալ:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ծննդյան 3, Մովսես 4

Անկումը Աստծո ծրագրի անհրաժեշտ մասն էր

Ճիշտ է, որ Ադամի և Եվայի ընտրությունը հանգեցրեց այն դժվարություններին, որոնք մենք ապրում ենք մահկանացու կյանքում: Բայց դա չի նշանակում, որ մենք ափսոսում ենք նրանց ընտրության համար: Երբ կարդում եք Ծնունդ 3 և Մովսես 4 գլուխները, կարող եք ինքներդ ձեզ հարցնել՝ ինչո՞ւ էր Անկումը կարևոր Աստծո ծրագրի համար:

Համաձայն Մովսես 5.9–12 հատվածների, ինչպե՞ս էին Ադամն ու Եվան վերաբերվում Անկմանը: Ինչպե՞ս կարող եք կիրառել նրանց խոսքերը այս ընկած աշխարհում ձեր փորձառությունների վերաբերյալ։ Ուրիշ ի՞նչ եք սովորում 2 Նեփի 2.19–25 հատվածներից:

Տես նաև Մոսիա 3․19, Ալմա 12․21–37 և Վարդապետություն և Ուխտեր 29․39–43։

Եվան՝ խնձորը ձեռքին

Եդեմը թողնելիս, հեղինակ՝ Էննի Հենրի Նեյդեր

Ծնունդ 3․1–7, Մովսես 4․22–31, 5․4–15

Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ հույս և փրկագնում

Ադամի և Եվայի պատմությունը` Հիսուս Քրիստոսի միջոցով հույսի և փրկագնման պատմություն է: Տեսնելու համար, թե ինչու, կարող եք սկսել՝ ուսումնասիրելով Անկման հետևանքները Ծնունդ 3.1–7, Մովսես 4․22–31 հատվածներում և նշելով կամ գրի առնելով ձեր գտածը։ Ինչպե՞ս են այդ հետևանքները ազդում ձեզ վրա: Այնուհետև կարող եք ուսումնասիրել Մովսես 5․4–15 հատվածները՝ փնտրելով Աստծո ծրագիրը՝ փրկագնելու մեզ այդ հետևանքներից: Ինչո՞ւ Ադամն ու Եվան «ուրախացան», երբ հրեշտակը այցելեց նրանց։ Ի՞նչ եք սովորում նրանցից Երկնային Հոր ծրագրի մասին։

Տես նաև «Because of Him» (տեսանյութը), Gospel Library։

2:44

Զատիկ – Նրա շնորհիվ

Ծնունդ 3.16, Մովսես 4.22

Ի՞նչ է նշանակում այն, որ Ադամը պետք է «իշխի» Եվայի վրա

Սուրբ գրությունների այս հատվածը երբեմն սխալ է ընկալվել՝ իբրև այն նշանակում է, որ ամուսինը արդարացվում է կնոջը անբարյացակամորեն վերաբերվելու համար: Մեր օրերում Տիրոջ մարգարեներն ուսուցանել են, որ ամուսինն ու կինը պետք է միմյանց դիտարկեն որպես հավասար գործընկերներ ընտանիքում՝ իրենց աստվածային պարտականությունները կատարելու համար (տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» [Gospel Library]): Երեց Դեյլ Գ. Ռենլանդը և քույր Ռութ Լիբերթ Ռենլանդը բացատրել են, որ արդար ամուսինը «կձգտի ծառայել, նա կճանաչի սխալը և ներում կփնտրի. նա արագ կլինի գովելիս, նա ուշադրություն կդարձնի ընտանիքի անդամների նախասիրություններին. նա կզգա ծանրակշիռ պատասխանատվություն՝ ապահովելու «կյանքի կարիքները և պաշտպանություն» իր ընտանիքի համար, նա իր կնոջը կվերաբերվի առավելագույն հարգանքով և մեծարանքով: … Նա կօրհնի իր ընտանիքը» (Մելքիսեդեկյան Քահանայություն. Հասկանալ վարդապետությունը, ապրել սկզբունքներով [2018], 23):

Մովսես 4.1–4

սեմինարիայի պատկերակ
Աճելու համար մեզ անհրաժեշտ են կամքի ազատություն և հակադրություն

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն է ուսուցանել է․ «Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման» («Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյ․ 2018, 104)։ Ինչո՞ւ է այդքան կարևոր Երկնային Հոր ծրագրում, որ մենք ընտրենք անել այն, ինչ ճիշտ է:

Մովսես 4․1–4 հատվածները կարդալիս փնտրեք, թե ինչ են արել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը, որպեսզի պաշտպանեն ձեր ընտրության իրավունքը՝ ձեր կամքի ազատությունը: Դուք ինչպե՞ս կարող եք ստանալ Նրանց պաշտպանող զորությունը: Գաղափարների համար կարող եք կարդալ «Կատարեք ոգեշնչված ընտրություններ» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկում (4–5)։

Կարող եք նաև կարդալ, թե ինչ է ուսուցանել Լեքին կամքի ազատության մասին 2 Նեփի 2․11–20, 25–30։ Ինչո՞ւ է հակադրությունը անհրաժեշտ կամքի ազատության համար։ Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ձեզ «ընտրելու ազատություն» տալու համար: (2 Նեփի 2․27

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Հակադրություն բոլոր բաներում», Լիահոնա, մայիս 2016, 114–17, Թեմաներ և հարցեր, «Կամքի ազատություն», Gospel Library, «Choose the Right», Hymns, հմր. 239։

Ընդլայնեք մասնակցությունը։ Շատ ուսումնական վարժություններ կարելի է կատարել անհատականապես, դասարանով, փոքր խմբերով կամ զույգերով։ Օգտագործեք տարբեր մեթոդներ՝ թույլ տալով մասնակցել մարդկանց, ովքեր գուցե չունենան այլ հնարավորություն։ Այս վարժության համար կարող եք առաջարկել մի ուսանողի կամ խմբի կարդալ Մովսես 4 գլուխը և Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը, իսկ մեկ այլ խմբի՝ ուսումնասիրել 2 Նեփի 2 հատվածները: Ապա նրանք կարող են իրենց համապատասխան խմբում ուսուցանել միմյանց այն, ինչ սովորել են:

Մովսես 4․4–12, 5․13–33

Սատանան փորձում է «խաբել ու կուրացնել» մեզ

Մովսես 4․4–12, 5․13–33 հատվածները կարդալիս կարող եք դուրս գրել այն եղանակները, որոնցով սատանան փորձեց գայթակղել Ադամին և Եվային և նրանց երեխաներին: Նա ինչպե՞ս է նույնը փորձում անել այսօր։ Ինչպե՞ս է Երկնային Հայրն օգնում ձեզ դիմակայել սատանայի խաբեություններին։

Մովսես 4․13–16, 27

«Ես՝ Տեր Աստվածս … հագուստ հագցրեցի նրանց»

Արգելված պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան փորձեցին ծածկել իրենց մերկությունը: Հետագայում Տերն առաջարկեց հագուստ հագցնել նրանց։ Մովսես 4․13–16, 27 հատվածները կարդալիս կարող եք անել հետևյալը․

  • Խորհեք, թե ինչ կարող են խորհրդանշել մերկությունն ու հագուստը սուրբ գրություններում (տես, օրինակ՝ Հայտնություն 7․9, 13–15, 2 Նեփի 9․14, Վարդապետություն և Ուխտեր 109․22–26, 76): Ի՞նչ եք սովորում Ադամի և Եվայի մերկության և հագուստի փորձառությունից:

  • Եթե դուք օժտված եք տաճարում, մտածեք, թե ինչ կարող էին ձեզ ասել Ադամն ու Եվան ձեր տաճարային հանդերձների նշանակության և այն մասին, թե ինչ է այն խորհրդանշում:

Տես նաև «Sacred Temple Clothing» (տեսանյութ), Gospel Library։

4:12

Sacred Temple Clothing

Մովսես 5.4–9, 16–26

Աստված կընդունի իմ զոհաբերությունները, եթե ես դրանք մատուցեմ պատրաստակամ և հնազանդ սրտով

Երբ ուսումնասիրեք Մովսես 5.4–9, 16–26 հատվածները, մտածեք Ադամի ու Եվայի և նրանց որդիների՝ Կայենի ու Աբելի՝ զոհաբերության հանդեպ վերաբերմունքի մասին։ Ինչո՞ւ Տերն ընդունեց Աբելի զոհաբերությունը, այլ ոչ թե Կայենի:

Ի՞նչ է խնդրում Տերը, որ դուք զոհաբերեք: Կա արդյո՞ք որևէ բան այս հատվածներում, որը ձևավորում է ձեր վերաբերմունքը այդ զոհաբերությունների հանդեպ:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ծնունդ 3, Մովսես 4, 5․8–15

Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ Անկումից

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին ավելի լավ հասկանալ Ադամի ու Եվայի անկումը, կարող եք պատճենել նկարները «Ադամն ու Եվան» նյութից (Հին Կտակարանի պատմություններում, 13–16) և կտրել դրանք: Ապա կարող եք միասին աշխատել` դնելով նկարները ըստ հերթականության և քննարկելով Ադամի ու Եվայի փորձառությունները: Դա անելիս՝ խոսեք այն մասին, թե ինչու էր Երկնային Հոր ծրագրում կարևոր Ադամի և Եվայի հեռանալը Եդեմի պարտեզից:

  • Ձեր երեխաները երախտագիտություն կզգան Հիսուս Քրիստոսի Քավության համար, երբ հասկանան, թե ինչպես է Նա հաղթահարում Անկման հետևանքները: Երբ միասին կարդաք Մովսես 4․25, 6․48, Հռոմեացիներին 5․12, 2 Նեփի 2․22–23 հատվածները, օգնեք ձեր երեխաներին եղանակներ գտնել հետևյալ նախադասությունն ավարտելու համար. «Անկման հետևանքով ես …» Ապա, երբ միասին կարդաք Մովսես 5․8–11, 14–15, 6․59, Ալմա 11․42 հատվածները, նրանք կարող են ավարտել հետևյալ նախադասությունը. «Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես …» Կիսվեք միմյանց հետ ձեր երախտագիտությամբ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Մովսես 4.1–4

Ես կարող եմ ընտրել ճիշտը

  • Անցկացրեք մի պարզ առարկայական դաս, որպեսզի ցուցադրեք կամքի ազատության սկզբունքը. առաջարկեք երեխաներին գունավորել այս շաբաթվա վարժությունների էջը, բայց ներկելու համար նրանց տվեք միայն մի գույնի ներկ: Ինչո՞ւ ավելի լավ կլինի, եթե ընտրության հնարավորություն ունենաք։ Այնուհետև կարող եք միասին կարդալ Մովսես 4․1–4 հատվածները և խոսել այն մասին, թե ինչու է Աստված ցանկանում, որ մենք կարողանանք ընտրել ճշտի և սխալի միջև: Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են օգնում մեզ ճիշտ ընտրություններ կատարել։

  • Օգնեք ձեր երեխաներին մտածել և նկարներ նկարել ճիշտ ընտրությունների մասին, որ իրենք կարող են կատարել՝ Հիսուս Քրիստոսին հետևելով: Միասին երգեք ճիշտ ընտրություններ կատարելու մասին մի երգ, օրինակ՝ «Choose the Right Way» (Children’s Songbook, 160–61)։ Պատմեք միմյանց այն դեպքերի մասին, երբ դուք ճիշտ ընտրություն եք կատարել և նկարագրեք, թե ինչպես եք ձեզ զգացել դրա արդյունքում:

Ադամն ու Եվան

Անկում, հեղինակ՝ Ռոբերտ Տ․ Բարրեթ

Մովսես 5․4, 8

Ես կարող եմ աղոթել Երկնային Հորը

  • Երբ Ադամն ու Եվան ստիպված եղան թողնել Եդեմի պարտեզը, նրանք այլևս չէին կարող լինել Երկնային Հոր հետ: Կարդացեք Մովսես 5․4, 8 հատվածները ձեր երեխաների հետ և օգնեք նրանց գտնել, թե ինչ արեցին Ադամն ու Եվան, որպեսզի իրենց մոտ զգան Նրան և լսեն Նրան: Մենք ի՞նչ կարող ենք ասել Երկնային Հորը մեր աղոթքներում։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Ադամն ու Եվան` զոհասեղանին դրված զոհաբերության գառով

Հոր Միածին Որդու զոհաբերության նմանությամբ, հեղինակ՝ Մայք Մալմ (տես Մովսես 5․5–9)

Երեխաների խմբի վարժությունների էջ․ Ադամի ու Եվայի անկումը