Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 29–հունվարի 4 Հիսուս Քրիստոսի առաջին կտակարանը․ Հին Կտակարան․ Ներածություն


«Դեկտեմբերի 29–հունվարի 4։ Հիսուս Քրիստոսի առաջին կտակարանը․ Հին Կտակարան․ Ներածություն», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Հին Կտակարան․ Ներածություն», Եկ, հետևիր ինձ․ 2026

Հիսուսը կանգնած է բլրի վրա

Դեկտեմբերի 29–հունվարի 4. Հիսուս Քրիստոսի առաջին Կտակարանը

Հին Կտակարան․ Ներածություն

Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք այս տարի Հին Կտակարանը ուսումնասիրելու մասին: Ձգտո՞ւմ: Անորոշությո՞ւն: Վա՞խ: Բոլոր այդ զգացումները հասկանալի են: Հին Կտակարանը գրվածքների հնագույն հավաքածուներից մեկն է աշխարհում, և դա կարող է այն դարձնել ինչպես հուզումնալի այնպես էլ երկյուղալի: Այդ գրվածքները գալիս են մի հնադարյան մշակույթից, որը կարող է օտար թվալ, իսկ երբեմն էլ՝ տարօրինակ և նույնիսկ՝ տհաճ: Եվ այնուամենայնիվ, այս գրություններում մենք տեսնում ենք մարդկանց, որոնք ծանոթ են թվում: Մենք հասկանում ենք ավետարանի թեմաները, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի աստվածայնության մասին: Այո, մարդիկ, ինչպիսիք էին՝ Աբրահամը, Սարրան, Աննան և Դանիելը, ապրում էին կյանքով, որը որոշ ձևերով շատ էր տարբերվում մեր կյանքից: Բայց նրանք ևս զգում էին ընտանեկան ուրախություն և ունենում ընտանեկան տարաձայնություններ, հավատքի պահեր և անորոշության պահեր և հաջողություններ ու անհաջողություններ, ինչպես բոլորս ենք զգում: Ամենակաևորը, նրանք հավատք էին գործադրում, ապաշխարում էին, ուխտեր էին կապում, ունենում էին հոգևոր փորձառություններ և երբեք չէին հրաժարվում Փրկչին տված խոստումը կատարելուց: Երբ մենք իմանում ենք, թե ինչպես է Աստված գործել նրանց կյանքում, մենք նաև տեսնում ենք Նրան մեր կյանքում, և սաղմոսերգուի հետ ասում ենք. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ … Եվ քո ծառան սիրում է այն» (Սաղմոս 119․105, 140

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

սեմինարիայի պատկերակ
Հին Կտակարանը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Հին Կտակարանում հարուստ հոգևոր սնունդ գտնելու եղանակներից մեկը Կյանքի հացը՝ Հիսուս Քրիստոսին փնտրելն է (տես Հովհաննես 6.48)։ Օրինակ, ինչպե՞ս եք տեսնում Փրկչին հետևյալում:

  • Մանանա (Ելք 16․4, 11–15, Հովհաննես 6․35)

  • Զոհաբերության գառ (Ելք 12․3–5, Հովհաննես 1․29)

  • Պղնձե օձ (Թվեր 21․4–10, Հովհաննես 3․14)

  • Հովնան (Հովնան 1.4–17, Մատթեոս 12․38–41)

Այդ օրինակներն ի՞նչ են ուսուցանում Նրա մասին: Հին Կտակարանում Հիսուս Քրիստոսի մասին ուրիշ ի՞նչ հիշատակումների եք արդեն ծանոթ:

Իր «Հիսուս Քրիստոսը գանձ է» ուղերձում Երեց Դեյլ Գ. Ռենլանդը խրախուսել է մեզ «հիշել Հիսուս Քրիստոսին և միշտ կենտրոնանալ Նրա վրա» (Լիահոնա, նոյ. 2023, 98): Կարող եք կարդալ նրա ուղերձը՝ փնտրելով, թե ինչ կարող եք անել՝ գտնելու Հիսուս Քրիստոսին ոչ միայն Հին Կտակարանում, այլ նաև ձեր կյանքում:

Տես նաև «Քրիստոսին մարմնավորող խորհրդանիշները» Սուրբ գրքերի ուղեցույցում, «Հիսուս Քրիստոս» Gospel Library, «Seek the Lord Early», Children’s Songbook, 108։

Գտեք խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Տերն ուսուցանեց Ադամին. «Բոլոր բաներն ունեն իրենց նմանությունը, և բոլոր բաները ստեղծվել և արարվել են իմ մասին վկայելու համար» (Մովսես 6.63): Անկախ նրանից՝ դուք ուսումնասիրում, թե ուսուցանում եք, Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը կարող է օգնել ձեզ հասկանալ սուրբ գրությունների իմաստը և մեծացնել ձեր սերն ու հավատքը Նրա հանդեպ: (Տես Ուսուցանել Փրկչի ձևով, 7։)

Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան է

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Հայրը ներկայացրեց Իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպես մեր Փրկիչ և Քավիչ ու մեզ պատվիրեց․ «Նրան լսեք»։ Այս ուղղորդումից մենք եզրակացնում ենք, որ «Աստծո» կամ «Տիրոջ» խոսքերի սուրբգրային գրառումները գրեթե միշտ Եհովայի՝ մեր հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերն են» («Հիսուս Քրիստոսի ուսմունքները», Լիահոնա, մայիս 2023, 102)։

14:6

Հիսուս Քրիստոսի ուսմունքները

Երբ հրեաների առաջնորդները հարցրին Հիսուսին Իր ինքնության մասին, Նա հայտարարեց. «Ես կամ նախքան Աբրահամը»: Այս խոսքերը ցնցեցին այն մարդկանց, որոնք լսում էին Հիսուսին, և նրանք պատրաստ էին քարկոծել Նրան (տես Հովհաննես 8․58–59)։ Կարող եք կարդալ Ելք 3․13–15, 6․3–5 հատվածները՝ տեսնելու, թե ինչու որոշ հրեաներ այդքան վրդովվեցին Հիսուսի ասածից:

Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Եհովան է։

Տերը վերականգնեց բազմաթիվ «պարզ ու արժեքավոր բաներ» Ջոզեֆ Սմիթի միջոցով

Տեսիլքում Տերը Նեփիին ցույց տվեց Աստվածաշնչի ի հայտ գալը՝ բացատրելով, որ «շատ պարզ և արժեքավոր բաներ» կվերցվեն դրանից: Կարող եք կարդալ 1 Նեփի 13․21–29, 38–42 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես էր Տերը նախատեսում «հայտնել պարզ և արժեքավոր բաները»։ Համաձայն 2 Նեփի 3.12 հատվածի՝ ինչպե՞ս են Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը միասին գործում:

Այս տարի ուսումնասիրելով Հին Կտակարանը՝ դուք կուսումնասիրեք նաև Նեփիի կանխատեսած «մյուս գրքերից» մի քանիսը: Դրանք ներառում են.

  • Մովսեսի Գիրքը՝ Ջոզեֆ Սմիթի՝ Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության մասը։ Այն վերականգնում է ճշմարտություններն ու պատմությունները, որոնք ներառված չեն Ծնունդ 1–6 գլուխների ներկայիս տեքստում։

  • Աբրահամի գիրքը, որը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, երբ նա ուսումնասիրում էր հին եգիպտական պապիրուսները (տես Թեմաներ և հարցեր, «Աբրահամի գիրքը», Gospel Library)։

  • Ջոզեֆ Սմիթի թարգմանությունից տարբեր հատվածներ, որոնցից մի քանիսը տրված են ծանոթագրություններում, Աստվածաշնչի հավելվածում և Սուրբ գրքերի ուղեցույցում:

Ահա Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Հին Կտակարանի պատմությունների մի քանի օրինակ. Ենովքի Սիոն քաղաքը (Մովսես 7․18–19), Աբրահամի՝ երկնային խորհրդի տեսիլքը (Աբրահամ 3.22–28) և Մելքիսեդեկի ծառայությունը (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 14․25–40)։ Ինչո՞ւ են այս պատմությունները «պարզ և արժեքավոր» ձեզ համար:

հրեշտակը հայտնվեց Ադամին և Եվային

Ադամն ու Եվան զոհաբերություններ են մատուցում, հեղինակ՝ Քեյթ Լարսոն (հատված կտավից)

Հին Կտակարանն օգնում է ինձ հասկանալ իմ ուխտի հարաբերությունները Աստծո հետ

Հին Կտակարանը Աստծո պատմությունն է, որը ցանկանում է մեզ իր «սեփական ժողովուրդը» դարձնել՝ ուխտի միջոցով (Ելք 19․5)։ Այդ պատճառով, Հին Կտակարանը կարդալու համար պատրաստվելու լավ միջոց է սովորել ուխտերի մասին, մասնավորապես այն հավիտենական ուխտի, որն Աստված առաջարկեց հին մարգարեներին՝ Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին: Իսկ ուխտերի մասին սովորելու հիանալի միջոց է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հավիտենական ուխտը» ուղերձի ուսումնասիրումը (Լիահոնա, հոկտեմբեր 2022, 4–11):

Երբ կարդաք, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչո՞ւ են ուխտերը կարևոր ինձ համար: Ի՞նչ «հատուկ սեր և ողորմություն» եմ ես ստանում Աստծուց, երբ պահում եմ Նրա հետ կապած իմ ուխտերը: Այս տարի Հին Կտակարանը կարդալիս ուշադիր եղեք այն բաների նկատմամբ, որոնք Աստված ցանկանում է ուսուցանել ձեզ՝ Իր հետ ձեր ուխտյալ հարաբերությունների մասին:

Տես նաև Երեմիա 31․31–34 հատվածները։

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ես կարող եմ սովորել Հիսուս Քրիստոսի մասին Հին Կտակարանում

  • Երեխաների համար Հին Կտակարանի բառերն ու մշակույթը կարող են դժվար հասկանալի լինել, բայց դուք կարող եք օգնել նրանց տեսնել Հիսուս Քրիստոսին խորհրդանիշների և պատմությունների մեջ: Դուք և ձեր երեխաները կարող եք նայել ստորև ներկայացված պատկերին. Եսայի մարգարեն կանխատեսում է Քրիստոսի ծնունդը։ Խնդրեք ձեր երեխաներին մատնանշել այն մանրամասները, որ իրենք տեսնում են: Մասնավորապես, նրանց ուշադրությունը հրավիրեք մանուկ Հիսուսի վրա։ Այնուհետև կարող եք կարդալ նրանց հետ, թե ինչ է գրել Եսային Փրկչի ծննդյան մասին Եսայի 7.14, 9․6 հատվածներում։ Կիսվեք ձեր երեխաների հետ, թե ինչ եք զգում այս տարի Փրկչին Հին Կտակարանում փնտրելու վերաբերյալ։

    Եսային մագաղաթի վրա գրում է Քրիստոսի ծննդյան մասին

    Եսային գրում է Քրիստոսի ծննդյան մասին (Եսայի մարգարեն կանխատեսում է Քրիստոսի ծնունդը), հեղինակ՝ Հարրի Անդերսոն

  • Երեխաների հետ կարող եք նաև կարդալ Սաղմոս 23 գլուխը կամ Եսայի 53․3–9 հատվածները և գտնել բառեր, որոնք հիշեցնում են ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ են մեզ ուսուցանում այս խոսքերը Նրա կյանքի և Քավության մասին:

Երկնային Հայրը ցանկանում է ուխտեր կապել ինձ հետ

  • Ուխտերը Հին Կտակարանի հիմնական թեման են: Ձեր երեխաներին այս թեմային ծանոթացնելու համար նրանց հետ կարող եք խոսել ընտանիքին կամ ընկերներին տված և պահած խոստումների մասին, և այն մասին, թե ինչու է կարևոր պահել այդ խոստումները: Այնուհետև կարող եք նայել մկրտության նկարին և խոսել այն խոստման կամ ուխտի մասին, որը մենք կապում ենք Աստծո հետ, երբ մկրտվում ենք (տես Մոսիա 18․10, 13): Կարող եք նաև ցուցադրել տաճարի նկարը և կիսվել ձեր մտքերով այն ուխտերի վերաբերյալ, որոնք մենք կապում ենք այնտեղ:

  • Այս շաբաթվա վարժությունների էջը կարող է օգնել ձեր երեխաներին ոգևորվել Երկնային Հոր հետ ուխտեր կապելու և պահելու հարցում: Կարող եք նաև երգել ուխտերը պահելու մասին որևէ երգ, օրինակ՝ «When I Am Baptized» (Children’s Songbook, 103):

Հիսուս Քրիստոսը Հին Կտակարանի Եհովան է

  • Արդյո՞ք ձեր երեխաները ճանաչո՞ւմ են որևէ մեկին, ով տարբեր անուններով է հանդես գալիս տարբեր միջավայրերում: Պատահում է, որ ծնողին կամ ուսուցչին տարբեր անուններով են դիմում աշխատավայրում, տանը և եկեղեցում: Խոսեք այդ անունների մասին, այնուհետև միասին կարդացեք Ելք 6.3 հատվածը և առաջարկեք ձեր երեխաներին գտնել այն անունները, որոնցով Հիսուս Քրիստոսը հայտնի էր մինչև Իր ծնվելը (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը՝ գ ծանոթագրությունում):

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Քրիստոսի ոտքերի մոտ ծնկի եկած մարդիկ

Եկեք Հիսուսի մոտ, հեղինակ՝ Մայքլ Մալմ

Երեխաների միության վարժությունների էջ․ Երկնային Հայրը ցանկանում է ուխտեր կապել ինձ հետ